Սալվադորի Օրենսդիր ժողովը հաստատել է օրենք, որը թույլ է տալիս բիթքոինն օգտագործել որպես վճարամիջոց: Օրենքին 84 պատգամավորից կողմ են քվեարկել 62-ը, հայտնում է cnbc-ն:
Այսպիսով, Սալվադորը դարձել է առաջին երկիրը, որը հաստատել է կրիպտոարժույթը որպես վճարամիջոց:
«Այս օրենքի նպատակն է կարգավորել բիթքոինը որպես անսահմանափակ օրինական վճարամիջոց»,- ասվում է օրենքում: Այժմ գները կարելի է ցույց տալ բիթքոինում, հարկային վճարները կարող են կատարվել թվային արժույթով, իսկ բիթքոինով փոխանակումները չեն ենթարկվի կապիտալի շահութահարկման:
Ընդունված օրենքի համաձայն՝ Սալվադորը ԱՄՆ դոլարի հետ որպես վճարամիջոց կօգտագործի նաև բիթքոինը: