Հռոմում հունիսի 11-ին տեղի է ունենալու Իտալիա-Թուրքիա ֆուտբոլային մրցախաղը, որին սակայն, չեն կարողանա ներկա լինել Թուրքիայից ժամանող թուրքական քաղաքացիություն ունեցող երկրպագուներին, հայտնում է Ermenihaber-ը:
Իտալիայի կառավարությունն այս որոշումն ընդունել է՝ հաշվի առնելով համաճարակային իրավիճակը և ճամփորդության հետ կապված սահմանափակումները:
Ըստ որոշման՝ խաղի տոմսեր կկարողանան գնել միայն Շենգենյան գոտում բնակության իրավունք ունեցող Թուրքիայի քաղաքացիները և Եվրամիության երկրի անձնագիր ունեցող էմիգրանտ թուրքերը: