Ֆրանսիայի հակամենաշնորհային կարգավորող մարմինը Google-ի նկատմամբ 220 մլն եվրո տուգանք է նշանակել, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Հակամենաշնորհային կարգավորող մարմինն այսօր որոշում է կայացրել 220 մլն եվրոյի չափով պատժամիջոցներ կիրառել Google-ի դեմ»,- ասված է մամուլի հաղորդագրության մեջ: Տուգանքը նշանակվել է, քանի որ ընկերությունը, ըստ կարգավորող մարմնի, չարաշահել է գերիշխող դիրքը գովազդներ տեղադրելիս:
Նշվում է, որ Google-ը չի վիճարկում կարգավորող մարմնի եզրակացություններում նշված փաստերը: