Ռուսաստանը պետք է պատրաստվի իր դեմ նոր պատժամիջոցներին և արդեն լուրջ աշխատանքներ են սկսվել, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը, գրում է РИА Новости-ն:
«Երբ մենք խոսում ենք հակազդեցության մասին, միաժամանակ պետք է մտածենք նոր պատժամիջոցներին պատրաստվելու մասին: Պատժամիջոցների ռեժիմը միշտ եղել է և կմնա հավերժ: Եկեք իրատես լինենք: Պատժամիջոցներն արդեն մարմնավորված են ինչպես ամերիկյան, այնպես էլ այլ երկրների բազմաթիվ օրենսդրական ակտերում, և հետադարձ չկա»,- ասել է Պանկինը խորհրդարանական լսումների ժամանակ:
Փոխարտգործնախարարի խոսքով՝ Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցների նպատակը երկրի ժողովրդի միասնությունը թուլացնելն ու Ռուսաստանը միջազգային ասպարեզում մարգինալացնելն է:
Պանկինը նշել է, որ բոլոր պատժամիջոցներն անօրինական են և ներկայացվել են անկայուն փաստերի ներքո: