Սահմանային հարցերի լուծման հետ է անմիջականորեն կապված ոչ միայն տարածաշրջանի խաղաղությունը, այլև տրանսպորտային ուղիների ապաշրջափակումը: Սյունիքում ու Գեղարքունիքում Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական ստորաբաժանումների ագրեսիայի պատճառով այս պահին դադարեցված է եռակողմ՝ Երևան, Բաքու, Մոսկվա աշխատանքային խմբի գործունեությունը:
Իսկ փոխվարչապետների մակարդակով գործող այդ խմբի օրակարգում առաջին հերթին երկաթուղին է, ավտոճանապարհների հարցը թողնված է ապագային: Եթե խորհրդային շրջանի երկաթուղին կրկին գործարկվի, տարածաշրջանում տնտեսական շարժը զգալի կաշխուժանա:
Տարածաշրջանի տրանսպորտային ապաշրջափակման քայլերի ու հեռանկարների մասին Վահե Կոստանդյանն է պատմում: