• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Թուրքական պաշտպանական արտադրանքն անհրաժեշտ է ՆԱՏՕ-ի ինքնապաշտպանության համար. Ռյուտե. «Հարևաններ» Թուրքական պաշտպանական արտադրանքն անհրաժեշտ... 20:09
Լավագույն լուծում չկար, քան մանդատներ վերցնելը Լավագույն լուծում չկար, քան... 19:37
Վրաստանի բանտերը գերբնակեցված են. կալանավորների թիվը գերազանցել է 12 000-ը. «Հարևաններ» Վրաստանի բանտերը գերբնակեցված են.... 20:28
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Քաղաքականություն 17:1127 Մայ, 2021

Նման իրավիճակներում մենք պետք է հստակ ցույց տանք, որ մեր առաջին արձագանքը լինելու է համախմբումը. Նիկոլ Փաշինյան

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի ուղեկցությամբ այցելել է մարզի Կութ գյուղ: ՀՀ զինված ուժերի 2-րդ բանակային կորպուսի հրամանատար գեներալ-մայոր Արայիկ Հարությունյանը Նիկոլ Փաշինյանին զեկուցել է սահմանին ստեղծված իրավիճակն ու ՀՀ ԶՈւ գործողությունները։

Վարչապետի պաշտոնակատարը Կութ գյուղում հանդիպում է ունեցել բնակիչների հետ, որի ընթացքում ներկայացրել է ստեղծված իրավիճակում անելիքների հետ կապված մի քանի կարևոր շեշտադրումներ. «Առաջինը և ամենակարևորը ՝ մեզ պետք է այս իրավիճակում համախմբվել: Ինչո՞ւ, որովհետև ամեն անգամ, երբ Ադրբեջանը տեսնում է, որ ունի շանս մեզ իրար դեմ հանելու, ավելի է ոգևորվում ու ակտիվանում: Մենք պետք է հստակ ցույց տանք, որ անկախ նրանից՝ ներսում ինչ տարաձայնություններ կան և այլն, իրենց գործողություններին մեր առաջին արձագանքը լինելու է համախմբումը: Սա շատ կարևոր է: Ընդհուպ՝ ես ուզում եմ ասել, որ այս հարցին մենք այս ընթացքում բավարար չափով ուշադրություն չենք դարձրել: Եվ այստեղ մենք, մեր բոլոր զոհերի ընտանիքները, մեր բոլոր գերեվարված հայրենակիցների ընտանիքները, մեր սահմանապահ գյուղերի բոլոր բնակիչները, Երևանի կենտրոնից մինչ համայնքներ, գյուղամեջ, մենք բոլորս մի ընտանիք ենք և մի օջախ և պետք է այս տրամաբանությամբ առաջանորդվենք: Որևէ սասանում այս առումով պետք է չլինի:

Երկրորդը՝ սթափությունը. պարզ է, որ շատ նյարդային և հուզական է իրավիճակը, բայց պետք է մենք մեր սթափությունը չկորցնենք: Եվ նաև հավասարակշռությունը չկորցնենք, որովհետև եթե սթափությունն ու հավասարակշռությունը կորցնենք, դա մեզ կխանգարի իրավիճակը ճիշտ գնահատել, ճիշտ կողմնորոշվել և ճիշտ որոշումներ կայացնել:

Հաջորդ ամենակարևոր խնդիրը՝ տեղեկատվությունների մեջ թացը չորից կարողանալ տարբերելն է, չգնալ ամեն տեղեկատվական հնարքի, տեղեկատվական պատերազմի զոհ չդառնալ և չդարձնել մեզ:

Դարձյալ ուզում եմ ասել, այս համայնքում եմ ասում, ձեր բոլորի աչքերի մեջ նայելով եմ ասում՝ հանկարծ խնդրում եմ որևէ մեկի մտքով չանցնի, թե այսօրվա կառավարությունն ինչ-որ ստվերային, մութ գործարքների մեջ է, ինչ-որ դավադրությունների մեջ է, այդպիսի բան լինել ի բնե չի կարող: Ձեր աչքերի մեջ ուղիղ նայելով ասում եմ՝ դա բացառված բան է:

Հաջորդը՝ մեր հաստատակամությունը չկորցնելն է: Այս գյուղում ապրելով, այս համայնքներում ապրելով, դուք առանց այն էլ հերոս մարդիկ եք, ես ձեզ չպետք է ասեմ, հերոս ժողովուրդ եք: Մենք բոլորս մեր հաստատակամությունը պետք է չկորցնենք, և հստակ պետք է կանգնենք մեր պետության, մեր ինքնիշխանության, մեր անկախության, մեր քաղաքացիության դիրքերում: Սա շատ կարևոր արձանագրում է, սա շատ կարևոր հանգամանք է: Եվ այս իրավիճակում, իհարկե, մենք մեր Հայրենիքի նկատմամբ էմոցիոնալ սիրով լցված ենք, բայց մենք էմոցիոնալ քայլեր պետք է չանենք: Պետք է հստակ վերլուծենք՝ ինչ է տեղի ունենում, պետք է հասկանանք ՝ ինչ է տեղի ունենում: Եվ քայլ-քայլ գնանք այս խնդիրների լուծմանը:

Հիմա ի՞նչ է տեղի ունենում: Շատ են հարցնում, ասում են՝ տեղի է ունենում այն, ինչ-որ տեղի է ունեցել: Ոչ մի նոր բան չկա՝ մեզնից ուզում են խլել մեր ինքնիշխանությունը, մեզնից ուզում են խլել մեր պետությունը, մեզնից ուզում են խլել մեր Հայրենիքը:

Ղարաբաղի հարցը, ժողովուրդ ջան, մինչև հիմա ինչո՞ւ չի կարգավորվել: Հետ գնանք մինչև 2020թ. սեպտեմբերի 27-ը, որովհետև ցանկացած կոմպրոմիս, որին համաձայնվել է Հայաստանը, այդ պահից սկսած Ադրբեջանն էլ չի համաձայնվել: Այսինքն՝ ասվել է լավ, հանուն խաղաղության, եկեք մի հատ սենց ինչ-որ մի զիջում անենք: Երբ այդ զիջումը, դե յուրե չէ, Հայաստանը պատրաստակամություն է ցուցաբերել անել, հաջորդ իսկ պահին Ադրբեջանը դա դադարեցրել է, անընդունելի է համարել՝ փորձելով ավելի մեծ զիջումներ կորզել:

Հիմա այսօրվա իրավիճակը: Այսօրվա իրավիճակը հստակ է, որ Ադրբեջանը խախտել է Հայաստանի Հանրապետության պետական սահմանը: Այստեղ որևէ տեսակետ, կարծիք լինել չի կարող: Եվ այստեղ զիջման մասին խոսք լինել չի կարող: Որովհետև հասկանո՞ւմ եք, եթե մենք մեր սահմանը զիջենք, դա, ընդհակառակը, նրանց ավելի է ոգևորելու: Մենք ասում ենք հստակ. միջազգային իրավունքի համաձայն՝ սա մեր սուվերեն տարածքն է, և Ադրբեջանի զինված ուժերը միանշանակ պետք է մեր տարածքից դուրս գան: Եվ այստեղ է, որ մեր հաստատակամությունը պետք է հստակ երևա:

Բայց մյուս կողմից՝ մենք չպետք է թույլ տանք, որ իրադրությունը վերահսկողությունից դուրս գա: Եվ մենք այսօր առաջինը՝ դիվանագիտական եղանակներով պետք է այս օրակարգն առաջ մղենք և հստակ միջազգային պահանջ ձևակերպենք: Այսօր Միացյալ Նահանգներն ընդունում է, որ սա մեր տարածքն է, և Ադրբեջանը պետք է դուրս գա, Ֆրանսիան ընդունում է, որ սա մեր տարածքն է, և Ադրբեջանը պետք է դուրս գա, Հնդկաստանը և այլ երկրներ: Եվրամիության խորհրդարանն ընդունեց բանաձև, որտեղ այս փաստը հստակ արձանագրեց: Ռուսաստանի Դաշնությունը հստակ ընդունում է, որ սա մեր տարածքն է: Եվ այստեղ մենք պետք է մեր հետևողական, հավասարակշռված, հաստատակամ, ոչ նյարդային քայլերով հասնենք այս տարածքից նրանց դուրս գալուն:

Եվ այստեղ, կրկնում եմ, հանկարծ, խնդրում եմ, չհավատաք որևէ դավադրության տեսության: Այն, ինչ որ մենք մտադիր ենք, այն, ինչ-որ կա մեր մտքում, այդ ամեն ինչը մենք ձեզ ասում ենք: Եվ մենք հետևողական պետք է գնանք: Եվ ակնհայտ այսօրվա դեպքը տեղի է ունեցել հետևյալ կերպ. մենք սահմանին միշտ էլ, նախկինում էլ ինժեներական աշխատանքներ ենք արել, և ինժեներական աշխատանքների սահմանի կահավորման գործն ավարտելուց, ես չգիտեմ հանգամանքներն ավելի մանրամասն պետք է պարզաբանել, թե ինչ է եղել, բայց հստակ է, որ մեր 6 զինծառայողները գերեվարվել են մեր տարածքում, և նրանք պետք է անհապաղ վերադարձվեն Հայաստանի Հանրապետությանը: Սա մեր հստակ և աներկբա դիրքորոշումն է: Սա է մեր ասելիքը, իմ ասելիքը, սիրելի ժողովուրդ»:

Այնուհետև Նիկոլ Փաշինյանը Վարդենիսի քաղաքապետարանում խորհրդակցություն է անցկացրել Գեղարքունիքի մարզի մի քանի համայնքների ղեկավարների հետ:

Դիտումների քանակ116
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • ԱՄՆ Կոնգրեսի պատվիրակությունը Բաքվում է 20:2607 Հլս, 2026
  • Ռուսական բանկային համակարգը կարող է բախվել «պայթյունավտանգ» ճգնաժամի. Reuters 20:2107 Հլս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Յուլիս 7. 2026 20:1307 Հլս, 2026
  • Գագիկ Ծառուկյանի գործով հանցավոր խմբի ևս մեկ անդամ է կալանավորվել, ևս մեկն էլ ձերբակալվել է 20:0507 Հլս, 2026
  • «58 տարեկան տղա եմ, չեմ տեսել մի անգամ ասֆալտ անեն». նորոգվում է Ուջանի ճանապարհը 20:0107 Հլս, 2026
  • Քննչական կոմիտեն կադրեր է հրապարակել նախօրեին Գագիկ Ծառուկյանի առանձնատանը իրականացված գործողություններից 19:5207 Հլս, 2026
  • «Ալֆա ֆարմ իմպորտ» ընկերությունը 2026-ի հունվար-մարտին 1 մլրդ 352 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 19:4807 Հլս, 2026
  • Կիևի պաշտպանական արդյունաբերության ինտեգրումը ՆԱՏՕ-ին անդամակցությունը մոտեցնելու ամենաարագ միջոցն է. Ստուբ 19:3907 Հլս, 2026
  • Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է 19:3107 Հլս, 2026
  • Պարեկային ծառայողները թմրամիջոց պահելու և օգտագործելու մի շարք դեպքեր են բացահայտել․ ՆԳՆ ոստիկանություն 19:2407 Հլս, 2026
  • Ի գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողների 19:1607 Հլս, 2026
  • Էգ առյուծի՝ քնեցումից չարթնանալու հանգամանքները կդարձվեն քննության առարկա. ՔԿ 19:0907 Հլս, 2026
  • Լուրեր 19:00 | Երևանի ու Գյումրիի խնդիրների լուծման մեծ ծրագիր․ Փաշինյանը հանձնարարականներ է տվել 19:0007 Հլս, 2026
  • Հուսով ենք, որ Վաշինգտոնի խաղաղարար ջանքերը հաջողությամբ կպսակվեն. Պեսկով 18:5907 Հլս, 2026
  • ՀՀ ԱԳ փոխնախարարը և Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հեռանկարները 18:5407 Հլս, 2026
  • Նախօրեին այգի տեղափոխված էգ առյուծը, պայմանավորված մեծ տարիքով և ուղեկցող հիվանդություններով, քնեցումից չի արթնացել. Կենդանաբանական այգի 18:4807 Հլս, 2026
  • Հորմոնալ առողջության համաշխարհային փորձը՝ Հայաստանում 18:4607 Հլս, 2026
  • ՀՀ ԱԳ փոխնախարարը հեռախոսազրույց է ունեցել Շվեդիայի ԱԳՆ պետքարտուղարի հետ 18:3307 Հլս, 2026
  • «Էրազմուս+» նախաձեռնությունը ԵՄ-Հայաստան գործընկերության ամենատեսանելի և ազդեցիկ դրսևորումներից մեկն է. Մարագոս 18:2407 Հլս, 2026
  • Հայտնաբերվել է 452 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները 18:1307 Հլս, 2026
  • Դատախազությունը միջնորդագիր է ներկայացրել «Սևան» ազգային պարկին՝ Սևանա լճի ափամերձ՝ 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքը դադարեցնելու վերաբերյալ 17:5907 Հլս, 2026
  • Իմ անունից հաղորդագրություններ են ուղարկվում. Նազելի Բաղդասարյանը զգուշացնում է 17:4607 Հլս, 2026
  • Դատախազական ներգործության արդյունքում վերականգնվել է շուրջ 30 միլիոն դրամի վնաս 17:3407 Հլս, 2026
  • Ուկրաինայի տեղը ՆԱՏՕ-ում է, քանի որ Ուկրաինայի հետ ՆԱՏՕ-ն ապագայի դաշինք է. Զելենսկի 17:3307 Հլս, 2026
  • Կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվել և բացվել է երթևեկության համար. Ճանապարհային դեպարտամենտ 17:2507 Հլս, 2026
  • Քանի զբոսաշրջիկ է հունիսին այցելել Հայաստան. Զբոսաշրջության կոմիտեն տվյալներ է հրապարակել 17:1907 Հլս, 2026
  • Ամփոփվել է «Մշակութային վերջին զանգ» մրցույթը․ հաղթել է 22 դպրոց 17:1107 Հլս, 2026
  • Ծանրացնող հանգամանքներով գողություններ կատարելու համար մեղադրվողը հանձնվել է Գերմանիայի իրավասու մարմիններին 17:0207 Հլս, 2026
  • Լուրեր 17:00 | Երբ հազարավոր ԱԹՍ-ներ թռչեն դեպի Մոսկվա, Պուտինն ամեն ինչ կհասկանա. Զելենսկի 17:0007 Հլս, 2026
  • Դամասկոսում եմ՝ արտահայտելու Ֆրանսիայի հանձնառությունը և աջակցությունը սիրիացի ժողովրդին. Մակրոն 16:5807 Հլս, 2026
  • ՇՄՆ էկոպարեկային ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության մեկամսյա աշխատանքի ամփոփում 16:5207 Հլս, 2026
  • Հայաստանի և ԱՄԷ-ի վարորդական վկայականները փոխադարձաբար ճանաչվում են․ ուժի մեջ է մտել փոխըմբռնման հուշագիրը 16:4207 Հլս, 2026
  • Հարգե՛ք ձեր ստորագրությունը. Արաղչին՝ ԱՄՆ-ին 16:3407 Հլս, 2026
  • Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Երևանում և Գյումրիում Կառավարության ներդրումային առաջնահերթությունների պլանը 16:1807 Հլս, 2026
  • Վթարային ջրանջատում՝ Երևանի Արաբկիր վարչական շրջանում 16:1507 Հլս, 2026
  • Սարգիս Խանդանյանը վերընտրվել է ԵԱՀԿ ԽՎ ժողովրդավարության, մարդու իրավունքների և հումանիտար հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում 16:1307 Հլս, 2026
  • Դատախազությունը Սևանա լճի ափամերձ՝ 3000 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքը դադարեցնելու վերաբերյալ միջնորդագիր է ներկայացրել 16:1007 Հլս, 2026
  • ԶՈՒ ԳՇ պետը հատուկ բանակային զորամիավորման անձնակազմին ներկայացրել է նոր հրամանատարին 16:0307 Հլս, 2026
  • Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանությունը Գյուլենի շարժման գործողության մաս էր. Թուրքիայի դատարան 15:5907 Հլս, 2026
  • Գևորգ Պապոյանը ԱՄԷ, Քուվեյթի, Իրաքի և Կատարի դեսպանների հետ քննարկել է հայկական արտադրանքի ներկայացվածության ընդլայնման հնարավորությունները 15:5107 Հլս, 2026
  • Ի գիտություն մասնագիտական ուսումնական հաստատության դիմորդների 15:4307 Հլս, 2026
  • Թուրքիան ունի դաշինքի ամենամեծ և լավագույնս պատրաստված զինված ուժերից մեկը. Ռյուտե 15:3107 Հլս, 2026
  • Գևորգ Պապոյանը Ինդոնեզիայի արդյունաբերության նախարարի հետ քննարկել է երկու երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության հնարավորությունը 15:1607 Հլս, 2026
  • Հայաստանից բուսասանիտարական ենթահսկման առևտրային խմբաքանակի բեռների արտահանումը ֆիզիկական անձանց կողմից արգելվում է. ՍԱՏՄ 15:0507 Հլս, 2026
  • Ալիևը բարձր է գնահատել Հայաստանի հետ խաղաղության օրակարգի առաջխաղացման գործում Թրամփի հատուկ դերակատարումը 15:0107 Հլս, 2026
  • Լուրեր 15:00 | Դասաժամերի բաշխման դիմաց կաշառք․ պաշտոնատար անձի գործով նախաքննությունն ավարտվել է 15:0007 Հլս, 2026
  • Պետությանը կվերադարձվի 2 միլիոն 490 հազար դրամ. Դատախազության՝ պետշահերի պաշտպանության հերթական հայցը բավարարվել է 14:5007 Հլս, 2026
  • Մեկնարկել է «Գաղափարից մինչև բիզնես» դրամաշնորհային ծրագրի ինտենսիվ ինկուբացիոն փուլը 14:2207 Հլս, 2026
  • Աշտարակում լիմոնադի արտադրամասի գործունեություն է կասեցվել 13:5707 Հլս, 2026
  • ՀՀ տիրապետմանն է վերադարձվել Դիլիջան համայնքի Շամախյան տեղամասում գտնվող՝ 67 հա մակերեսով հողամասը. Փաշինյան 13:4607 Հլս, 2026
  • ՆԳՆ ներկայացուցիչները Վիեննայում մասնակցել են «Միգրանտների մաքսանենգության դեմ պայքարի գլոբալ դաշինքի» բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպմանը 13:4207 Հլս, 2026
  • Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով 13:2607 Հլս, 2026
  • Փրկարարները հարկադիր քարաթափման միջոցով հեռացրել են քարը՝ ապահովելով անվտանգ երթևեկություն 13:1107 Հլս, 2026
  • Լուրեր 13:00 | 30 մլն դրամի վնաս ապօրինի որսի գործով. Ծառուկյանի առանձնատնից առգրավվել է 190 խրտվիլակ 13:0007 Հլս, 2026
  • Ուկրաինայում կարգավորումը շատ ավելի մոտ է, քան մարդիկ պատկերացնում են. Թրամփ 12:5207 Հլս, 2026
  • ՆԱՏՕ-ի չորս երկրներ պաշտպանության ֆինանսավորման նոր մեխանիզմ կստեղծեն 12:4207 Հլս, 2026
  • Դատախազությունը միջնորդել է դադարեցնել Սևանի ափի 1215 քմ հողամասի կառուցապատումը 12:2907 Հլս, 2026
  • Այսօր Անկարայում մեկնարկում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը 12:2407 Հլս, 2026
  • Օձունում ավտոգազալցակայանի գործունեություն է կասեցվել 12:1607 Հլս, 2026
  • Եթե սպառնալիքները չդադարեն, ԱՄՆ-ի հետ բանակցությունները կասկածի տակ կհայտնվեն. Արաղչի 12:0807 Հլս, 2026
  • Քոլեջների տնօրեններին ներկայացվել է ընդունելության նոր կարգը 11:4707 Հլս, 2026
  • Կասեցվել է Վանաձորի գազալցակայաններից մեկի հեղուկ գազի վաճառքը 11:3107 Հլս, 2026
  • Վնասվել են տանիքներ, գազատար խողովակ, ավտոմեքենաներ, տապալվել ծառեր. ուժեղ քամու հետևանքները 11:1607 Հլս, 2026
  • Հայաստանը մասնակցել է ՄԱԿ-ի ESCAP-ի Շրջակա միջավայրի և զարգացման կոմիտեի 9-րդ նստաշրջանին 11:0307 Հլս, 2026
  • Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք 10:5207 Հլս, 2026
  • ԶՈՒ ԳՇ պետը մասնակցել է ծառայության ավարտին նվիրված հանդիսավոր արարողություններին 10:3407 Հլս, 2026
  • Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է հովանավորչության համար կաշառք ստանալու մեջ. նրա վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է 10:2807 Հլս, 2026
  • ԲՏԱ փոխնախարարը մասնակցել է Salesforce-ի կազմակերպած Enter the Next Phase of Agentic Experience ֆորումին 10:1807 Հլս, 2026
  • «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում տեղի է ունեցել քարաթափում 10:0407 Հլս, 2026
  • Լուրեր 10:00 | Ծիրանը խորհրդանշում է ՀՀ-ում տեղի ունեցող փոփոխությունը. Մարթա Կոսը ջեմ է պատրաստել 10:0007 Հլս, 2026
  • Խոշոր չափերով խարդախություն կատարելու համար մեղադրվողը հանձնվել է Ուզբեկստանի Հանրապետությանը 09:5607 Հլս, 2026
  • Փոքր պետության մրցունակությունը կառուցվում է խելացի թվային լուծումների, արդյունավետ ռիսկերի կառավարման և պետություն–բիզնես գործընկերության վրա․ ՊԵԿ նախագահ 09:5307 Հլս, 2026
  • Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում 09:4407 Հլս, 2026
  • Արդյունաբերության թողարկման ծավալն աճել է 12.2%-ով․ Պապոյան 09:3007 Հլս, 2026
  • Մարդու իրավունքների պաշտպանի անկախությանը որևէ միջամտություն անթույլատրելի է. ՄԻՊ-ը հանդիպել է ԵՄ օմբուդսման Թերեզա Անժինյուի հետ 09:2107 Հլս, 2026
  • Ընդհանուր անզգայացման ժամանակակից ապարատ՝ Ստեփանավանի ԲԿ-ին 09:1007 Հլս, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում 08:3507 Հլս, 2026
  • Հայ ժողովուրդը լավ գիտի ոճրագործությունների կործանարար հետևանքները․ ՄԱԿ-ում կանխարգելման օրակարգի առաջմղման գործում շեշտվել է Հայաստանի առաջատար դերը 08:1407 Հլս, 2026
  • «Դերժավա-Ս» ընկերությունը 2026-ի հունվար-մարտին 1 մլրդ 356 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 08:0507 Հլս, 2026
  • Հրդեհ է բռնկվել Մասիս քաղաքի տներից մեկում 01:0407 Հլս, 2026
  • ՀՖՖ մրցավարական անձնակազմը կսպասարկի ՉԼ որակավորման հանդիպում 00:5007 Հլս, 2026
  • Արմավիրի մարզում ուժեղ քամու հետևանքով հենասյուներ են վնասվել․ հոսանքազրկված գյուղեր կան 00:3707 Հլս, 2026
  • Սևանա լճի մակարդակը հունիսի 29-ից հուլիսի 5-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 2 սմ-ով 00:1507 Հլս, 2026
  • Ռուսաստանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ 00:0007 Հլս, 2026
  • ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը հայկական ծիրանից ջեմ է պատրաստել 23:3906 Հլս, 2026
  • «Իմ քայլը» շարունակում է կրթական նոր հորիզոններ բացել․ հիմնադրամի 5 շահառու վերապատրաստվում է Չինաստանում 23:1106 Հլս, 2026
  • Գիտությունը՝ սրճարանում 23:0006 Հլս, 2026
  • Մաեստրոն «վերադարձել» է Ժամանակակից արվեստի թանգարան 22:4806 Հլս, 2026
  • Ընտրություններից հետո հանդիպումը ժամացույցները ճշտելու լավ հնարավորություն է. Փաշինյանը՝ Միշուստինին 22:3306 Հլս, 2026
  • Ծառուկյանի մեղադրանքները. կեղծել են մաքսային հայտարարագրերը, հափշտակել միլիոնավոր դոլարների գույք 22:1506 Հլս, 2026
  • Գագիկ Ծառուկյանին պատկանող առանձնատնից առգրավվել է 3 առյուծ և 1 վագր․ ՔԿ-ն տեսանյութ է հրապարակել 22:0606 Հլս, 2026
  • Հարցազրույց Վասիլիս Մարագոսի հետ 22:0506 Հլս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Յուլիս 6. 2026 21:5106 Հլս, 2026
  • Գազամատակարարման պլանային դադարեցումներ Գյումրիի և Երևանի մի շարք հասցեներում 21:3106 Հլս, 2026
  • ՀՀ-ում կանայք ստանձնում են առաջնորդող դերեր 21:1406 Հլս, 2026
  • Լուրեր 21:00 | Ավելի քան 21 մլն դոլարի ենթադրյալ խարդախության սխեմա. մանրամասներ Ծառուկյանի գործից 21:0006 Հլս, 2026
  • Գագիկ Ծառուկյանի առանձնատանը պահվող կենդանիները տեղափոխվել են Կենդանաբանական այգի 20:5306 Հլս, 2026
  • Յուլիս 6-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:5006 Հլս, 2026
  • ԱՄՆ-ն ակնկալում է Հորմուզի նեղուցի հարցը քննարկել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում. CNN 20:4406 Հլս, 2026
  • Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի 20:3906 Հլս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015