Եվրամիությունը ցանկանում է կարգավորել Ռուսաստանի հետ հարաբերությունները, սակայն Մոսկվան դեռևս շահագրգռված չէ դրանում: Այսօր նման կարծիք է հայտնել Ավստրիայի արտգործնախարար Ալեքսանդր Շալենբերգը՝ մայիսի 24-ին նախանշված ԵՄ գագաթնաժողովի նախաշեմին, որի օրակարգում Ռուսաստանի հետ հարաբերությունների թեման է լինելու: Այս մասին տեղեկացնում է ТАСС գործակալությունը:
«ՌԴ-ԵՄ հարաբերություններն այժմ լարված ու ծանրացած են: Ինչպես ասում են՝ տանգոն երկուսով են պարում: Եվրամիությունը ցանկանում է երկխոսել: Մենք ցանկանում ենք երկխոսության խողովակներ գտնել, սակայն դրա համար պատասխան արձագանք է անհրաժեշտ»,- հայտարարել է Ավստրիայի արտգործնախարարը: