Հարկային օրենսգրքում և «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխությունների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց խորհրդարանում:
Կողմ քվեարկեց 76, ձեռնպահ՝ 1 պատգամավոր:
Նշենք, որ օրենքով առաջարկվում է ներդնել օրինապահ հարկ վճարողների խրախուսման համակարգ, իրականացնել հարկ վճարողի օրինապահ վարքագիծը խրախուսող միջոցառումներ, որի նպատակն է խթանել հարկային մարմին - հարկ վճարող հարաբերությունները: Նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ Կառավարության որդեգրած՝ հարկային կամավոր կարգապահության խրախուսման, օրինապահ հարկ վճարողների համար գործունեության բարենպաստ պայմաններ ստեղծելու, ինչպես նաև հարկային մարմին - հարկ վճարող գործընկերային հարաբերությունների առավել ամրապնդման համար անհրաժեշտ նորմատիվ հիմքերի ապահովմամբ:
Իսկ «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքում նախագծով ապրիլի 19-ը սահմանվում է Հարկ վճարողի օր՝ հաշվի առնելով պետբյուջեում եկամուտների ծավալում հարկերի գերակշիռ ազդեցությունը: