Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ եթե Եվրամիությունը խնդիրներ է ուզում Մինսկի նկատմամբ պատժամիջոցների պատճառով, ապա նրանք կստանան: Ընդ որում՝ երկրի ղեկավարը Բելառուսի վարչապետին հանձնարարել է հանրապետությունում Եվրամիության խոշոր նախագծերի ու ձեռնարկությունների մասին տեղեկություններ հավաքել: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:
«Եթե եվրոպացիները խնդիրներ են ուզում՝ կապված պատժամիջոցների հետ, ապա նրանք կստանան դա: Այլևս ոչինչ չեմ ասի, ժամանակը ցույց կտա: Ինձ տեղեկություններ տվեք եվրոպական խոշոր նախագծերի և ձեռնարկությունների մասին, որոնք ստեղծվել են Բելառուսի տարածքում: Կհետևենք նրանց աշխատանքին: Կարևորն այն է, որ անպատասխան ոչինչ չպետք է մնա»,- հայտարարել է Լուկաշենկոն վարչապետի հետ հանդիպման ժամանակ: