Ֆրանսիայի մայրաքաղաքում մայիսմեկյան ավանդական ակցիան մեկնարկել է Հանրապետության հրապարակից՝ փոխանցում է РИА Новости-ն:
Չնայած անձրևային եղանակին՝ ակցիայի մասնակիցներն առավոտյան սկսել են հավաքվել ու երգեր երգել: Ակցիային մասնակցել են արհմիությունների, երիտասարդական կազմակերպությունների, սոցիալիստական և կոմունիստական կուսակցությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև «Դեղին բաճկոնավորներ» շարժման համակիրներ:
Ակցիայի սկզբից ակտիվիստները շշեր են նետել կարգուկանոնն ապահովող իրավապահների ուղղությամբ: Ոստիկանները բերման են ենթարկել 17 մարդու: