• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Հիբրիդային հարձակում և պաշտպանություն. Մեծ բանավեճ Հիբրիդային հարձակում և պաշտպանություն.... 22:06
Տիկին Արմինե Մոսիյանին ու իր որդուն հրավիրում եմ Կառավարություն՝ ուղիղ եթերում իրենից ու իր որդուց պաշտոնապես ներողություն խնդրելու. վարչապետ Տիկին Արմինե Մոսիյանին ու... 21:30
Չքաղաքականացնե՜լ. Արուսյակ Ջուլհակյանի հետ Չքաղաքականացնե՜լ. Արուսյակ Ջուլհակյանի հետ 18:21
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Կրթությունն այն տիեզերքն է, որտեղ ձևավորվում է մտածողությունը. Վահրամ Դումանյան
Հասարակություն
18:0830 Ապր, 2021

Կրթությունն այն տիեզերքն է, որտեղ ձևավորվում է մտածողությունը. Վահրամ Դումանյան

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական ֆիլհարմոնիան ապրիլ-նոյեմբեր ամիսներին կիրականացնի «Քո արվեստը դպրոցում» մշակութային կրթական ծրագիրը։

Ծրագրի պաշտոնական մեկնարկը տրվել է ապրիլի 30-ին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում՝ ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ, թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանի հետ հանդիպումով։

Ծրագրի մեկնարկը ողջունել են ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալներ՝ Արա Խզմալյանը և Ժաննա Անդրեասյանը։

Նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը շնորհավորել է ներկաներին «Քո արվեստը դպրոցում» կրթամշակութային ծրագրի մեկնարկի կապակցությամբ և մշակութային կրթության կարևորության մասին իր խոսքն ուղղել ծրագրի մասնակից դպրոցականներին: «Ապրելով հետպատերազմյան իրողության մեջ՝ մենք հաճախ ենք խոսում անվտանգության մասին: Այս առումով ուզում եմ կրկնել իմ այն միտքը, որ ամենամեծ անվտանգությունը սկսվում է կրթությունից, որի հիմքը դրվում է վաղ հասակից՝ մանկապարտեզից, դպրոցից, որտեղ սկսում եք գրել, կարդալ, մտածել: Կրթությունը հենց այն տիեզերքն է, որտեղ ձևավորվում է մտածողությունը: Դպրոցներում կրթություն ստանալուն զուգահեռ անհրաժեշտ է ստանալ նաև հոգևոր կրթություն՝ հաղորդակցվելով մշակույթին և արվեստին: Այս գեղեցիկ և կարևոր նախաձեռնությունը ձեր դպրոց գալով իր հետ կբերի հոգևոր և դրական մեծ լիցքեր»,- նշել է Վահրամ Դումանյանը և հավելել, որ «Քո արվեստը դպրոցում» նախաձեռնության և արվեստագետների հետ հանդիպումների միջոցով դպրոցականները կիմանան և կճանաչեն ճշմարիտ արվեստը:

Նախարարի պաշտոնակատարը շնորհակալություն է հայտնել ծրագրին մասնակից բոլոր կողմերին՝ այն ստեղծելու, կազմակերպելու և իրականացնելու համար:

«Քո արվեստը դպրոցում» մշակութային կրթական ծրագիրն այս տարի կիրականացվի նոր ձևաչափով. այն ներառում է դասախոսություն-հանդիպումների շարք հայտնի արվեստագետների հետ:

Խոսելով կրթություն-մշակույթ ոլորտների համագործակցության մասին, նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ այս համագործակցությունը հավելյալ արդյունք ստանալու հրաշալի օրինակ է: «Այս ծրագիրն առաջին տարին չէ, որ իրականացվում է: Նախորդ տարի համավարակով պայմանավորված հնարավոր չեղավ իրականացնել ծրագիրը, սակայն այդ հանգամանքը ժամանակային առումով հնարավորություն է ընձեռել առավել արդյունավետ աշխատել ծրագրի մշակման ուղղությամբ՝ ձևաչափի և գործիքակազմի առումով առավել շոշափելի արդյունք ապահովելու համար»,- ասել է նախարարի տեղակալը և վստահություն հայտնել, որ այս նոր ձևաչափը, որով մեկնարկել է ծրագիրը, արդեն տարեվերջին առավել տեսանելի կլինի:

Շարունակելով իր խոսքը՝ Ժաննա Անդրեասյանը շեշտել է, որ արվեստը հանրակրթության համար վճռորոշ նշանակություն ունի և ոլորտի բարեփոխումները դիտարկվում են արվեստի ընդգրկմամբ: Այս իմաստով, հղում կատարելով հանրակրթության պետական չափորոշչին, նա նշել է, որ առանձնացվել է նոր բնագավառ՝ «Արվեստ և արհեստ»: «Դպրոցում առաջին դասարանից սկսած մինչև ավարտելը՝ արվեստը պետք է ներկա լինի. այն կարևոր և առանցքային նշանակություն ունի, որովհետև մենք չենք կարող լուծել ստեղծագործական և քննադատական մտածողության զարգացման խնդիրը, եթե դպրոցում ինչ-որ մի պահ կտրվի կապը արվեստի հետ»,- կարևորել է նախարարի տեղակալը:

«Սիրելի՛ աշակերտներ, հնարավոր է ձեր մոտ հարց առաջանա, ինչո՞ւ մենք պետք է իմանանք արվեստ, ինչո՞ւ պետք է առնչվենք գեղարվեստական իրականության հետ»,- դպրոցականներին դիմել է նախարարի տեղակալ Արա Խզմալյանը և տվել կարևոր հարցի պատասխանը. ««Ամենաեսասիրական» նպատակով. կյանքի բարդություններից, իրականության առաջացրած բարդ հանգրվաններից մենք կարող ենք փախչել միայն մեկ իրականություն, և դա գեղարվեստական իրականությունն է՝ երևակայության հորինվածքը: Բայց թյուր կարծիք կա, որ արվեստ իմանալ կարելի է առանց կրթվելու: Արվեստ ընկալելու համար մտքի աշխատանք և գիտելիքի կուտակում են հարկավոր: Խոսելով հոգեկրթության մասին՝ մենք խոսում ենք մեր հոգևոր փորձի մասին, իսկ դա ձեռք է բերվում միայն մտքի, աշխատանքի, ինքնակատարելագործման շնորհիվ»,- ասել է Արա Խզմալյանը և հավելել, որ այս նախագիծը միտված է գտնելու այն արահետը, որը կուղեկցի երիտասարդ սերնդին արվեստի անծանոթ և գեղեցիկ աշխարհ:

«Քո արվեստը դպրոցում» ծրագրի առաջին փուլում՝ ապրիլ-մայիս ամիսներին Երևանում հանդիպում-դասախոսություններով հանդես կգան ռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Էլբակյանը, ՀՀ վաստակավոր նկարիչ Վոլոդյա Մարգարյանը (Վալմար), ջազ երաժիշտ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Հյուսնունցը, դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Ներսիսյանը, լուսանկարիչ Տաթև Մնացականյանը, Աբովյանում՝ կոմպոզիտոր, երաժիշտ Վահան Արծրունին, դրամատուրգ, թատերագետ Անուշ Ասլիբեկյանը. Աշտարակում՝ ազգագրագետ և պարուսույց Գագիկ Գինոսյանը, Վանաձորում՝ ռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանը, դրամատուրգ, արձակագիր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սամվել Խալաթյանը, Եղեգնաձորում՝ դերասան, պարող Ստեփան Ղամբարյանը:

«Քո արվեստը դպրոցում» ծրագիրը կանցկացվի Հայաստանի բոլոր մարզերում։ 30 արվեստագետների հետ հանդիպումներին կմասնակցեն հանրապետության 600 դպրոցների 8-12-րդ դասարանի աշակերտներ։ Դասախոսությունները կուղեկցվեն արվեստագետներին ներկայացնող հատուկ պատրաստված տեսաֆիլմերով և աուդիո-վիզուալ նյութերով։ Հանդիպումները կտեսանկարահանվեն և հասանելի կլինեն ծրագրի ֆեյսբուքյան պաշտոնական էջում՝ www.facebook.com/arttoschool, որտեղ կանցկացվեն նաև խաղ-վիկտորինաներ՝ դպրոցականների հետաքրքրությունն ու ներգրավվածությունը մեծացնելու նպատակով։

«Քո արվեստը դպրոցում» ծրագրի նպատակն է ամրապնդել դպրոց-մշակութային կազմակերպություն, աշակերտ-արվեստագետ կապը, երիտասարդ սերնդին ծանոթացնել ժամանակակից արվեստագետների հետ, նրանց անցած ուղուն, ձեռքբերումներին, Հայաստանում առկա մշակութային հիմնահարցերին, ինչպես նաև՝ նպաստել մասնագիտական կողմնորոշմանը:

Դիտումների քանակ35
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • TRIPP-ի շուրջ ՀՀ-ԱՄՆ բանակցությունները չեն դանդաղել, բնականոն ընթացքի մեջ են. Միրզոյան 13:4723 Մար, 2026
  • 174.6 միլիոն դիտում. վարչապետը՝ սոցցանցի իր էջերի մասին 13:3923 Մար, 2026
  • Հեղուկացված բնական գազի համաշխարհային շուկան փլուզման եզրին է. Financial Times 13:2623 Մար, 2026
  • Բաքվում պահվող անձանց՝ հնարավորինս շուտափույթ ազատ արձակումը ևս մի քայլով կամրապնդի Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը. Միրզոյան 13:1223 Մար, 2026
  • Սրբուհի Գալյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 13:1223 Մար, 2026
  • Մենք ուզում ենք, որ Հայաստանը չշրջանցվի, և ՀՀ երկաթուղիները մոդեռնիզացվեն. Միրզոյան 13:0323 Մար, 2026
  • Լուրեր 13:00 | Որ ուժերը որքան գումար են ծախսում համացանցում գովազդի վրա. առաջատարը ընդդիմությունն է 13:0023 Մար, 2026
  • Նյու Յորքի օդանավակայանում ինքնաթիռը բախվել է մեքենայի. կան վիրավորներ 12:4823 Մար, 2026
  • Արարատ Միրզոյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 12:4323 Մար, 2026
  • Քննարկվել են խարդախության դեմ մղվող պայքարի մեխանիզմները․ ոստիկանապետի գլխավորած պատվիրակությունը Վիեննայում գագաթնաժողովի է մասնակցել 12:3723 Մար, 2026
  • 2025 թ․ բյուջեի եկամուտներն ու ծախսերը աճել են՝ ապահովելով ծրագրի բարձր կատարողական 12:2623 Մար, 2026
  • Էներգետիկ օբյեկտների զգալի վնասը կհանգեցնի գլոբալ մատակարարումների երկարատև խափանումների. Ֆաթիհ Բիրոլ 12:1423 Մար, 2026
  • Հովտաշատ բնակավայրի առողջության առաջնային պահպանման կենտրոնը կառուցված է. վարչապետ 12:0323 Մար, 2026
  • Հայաստանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրանին հիմնականում դեղորայքի տեսքով. Միրզոյան 12:0323 Մար, 2026
  • Հայաստանն ու Պակիստանը դեսպաններ են հավատարմագրելու, այս փուլում՝ ոչ ռեզիդենտ, պրոցեսի մեջ ենք. Միրզոյան 11:5723 Մար, 2026
  • Սոցիալիստ Էմանուել Գրեգուարը` Փարիզի նոր քաղաքապետ. AFP 11:5123 Մար, 2026
  • Երևանի պարեկները թմրամիջոցի իրացման հերթական դեպքն են բացահայտել 11:4323 Մար, 2026
  • Թուրքիայի հետ ունենք բավականին դինամիկ, դրական և խոստումնալից երկխոսություն. Միրզոյան 11:3223 Մար, 2026
  • ՄՍԾ աշխատակիցը կաշառքի դիմաց նպաստի ապօրինի ձևակերպում է իրականացրել. գործը դատարանում է 10:5723 Մար, 2026
  • 2024-ին բուժաշխատողի կողմից զինծառայողին անզգուշությամբ մահ պատճառելու դեպքի առթիվ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է 10:4823 Մար, 2026
  • Մարտի 20-23-ը գրանցվել է 36 ավտովթար. 2 մարդ զոհվել է 10:4223 Մար, 2026
  • ԵՄ-ՀՀ խորհրդարանական գործընկերության կոմիտեի նիստում ներկայացվել են վիզաների ազատականացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները 10:1323 Մար, 2026
  • Իրանը կրկին հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ 10:1023 Մար, 2026
  • Լուրեր 10:00 | ՀՀ և Վրաստանի նախագահները քննարկել են տարածաշրջանային իրողությունները | 23.03.2026 10:0023 Մար, 2026
  • Բարձրացնելով կրթության որակն ու արդյունավետությունը․ ինչպես են ընթանում դասերը Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոցում 09:4423 Մար, 2026
  • Արագածի տարածաշրջանում ձյուն է տեղում 09:2423 Մար, 2026
  • Բեզոարյան այծի ապօրինի որսի դեպքի առթիվ նախաձեռնված քրվարույթի նախաքննությունն ավարտվել է, պետությանը պատճառված վնասը՝ վերականգնվել․ ՔԿ 09:1223 Մար, 2026
  • Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան 09:0723 Մար, 2026
  • Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն 08:1323 Մար, 2026
  • Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը դժվարանցանելի են 07:5923 Մար, 2026
  • Վահագն Խաչատուրյանն առանձնազրույց է ունեցել Վրաստանի նախագահի հետ 00:1623 Մար, 2026
  • ՃՏՊ Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհին, կան տուժածներ 22:5222 Մար, 2026
  • Կրեմլից սնվող «Եվրասիա» ՀԿ գործունեությունը ընտրակաշառք է՝ բարեգործության քողի տակ. Նանե Մանասյան 22:2822 Մար, 2026
  • Հիբրիդային հարձակում և պաշտպանություն. Մեծ բանավեճ 22:0522 Մար, 2026
  • 6 ժամից ավելի ուղիղ եթերում, սեր ու էմոցիաներ. Վարչապետը ղարաբաղցի կնոջն առաջարկում է հանգիստ խոսել 21:5822 Մար, 2026
  • Տիկին Արմինե Մոսիյանին ու իր որդուն հրավիրում եմ Կառավարություն՝ ուղիղ եթերում իրենից ու իր որդուց պաշտոնապես ներողություն խնդրելու. վարչապետ 21:3022 Մար, 2026
  • «Դեպի դասական Եվրատեսիլ» մրցույթի հաղթողը ֆլեյտահարուհի Էլեն Վիրաբյանն է 21:0122 Մար, 2026
  • Լուրեր 21:00 | Դուք պարտավոր եք վերընտրվելու, ոհմակը սպասում է ձեր չընտրվելուն. քաղաքացին՝ վարչապետին 21:0022 Մար, 2026
  • ՀԷՑ-ի պետականացման գործընթացում հաշվի են առնվում պետության ու հանրային շահերը. ժամանակավոր կառավարիչ 20:5522 Մար, 2026
  • Գովազդային ռեկորդ. Սամվել Կարապետյանի ուժը 90 օրում Մետայով գովազդի վրա 89 հազար դոլար է ծախսել 20:3622 Մար, 2026
  • Ինչպե՞ս է Սկևրայի հայկական ավետարանը հայտնվել Լեհաստանում | Հարցազրույց Վահրամ Մխիթարյանի հետ 19:5922 Մար, 2026
  • «Վարդաշեն» ՔԿՀ-ի ծառայողները շրջայցի ժամանակ նկատել են, որ դատապարտյալը բացակայում է կացարանից․ ՔԿԾ 19:3622 Մար, 2026
  • Աշխատանքն է, որ ստեղծում է բարեկեցություն. վարչապետը տեսանյութ է հրապարակել 19:2322 Մար, 2026
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 22.03.2026 19:1022 Մար, 2026
  • Երևանում համտեսեցինք ժենգյալով հաց. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 19:0122 Մար, 2026
  • Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում 17:2522 Մար, 2026
  • Արագածի տարածաշրջանում ձնախառն անձրև է տեղում 17:1522 Մար, 2026
  • Վահագն Խաչատուրյանը Թբիլիսիի Սուրբ Երրորդություն եկեղեցում ներկա է եղել Իլյա Երկրորդի հուղարկավորության արարողությանը 17:0022 Մար, 2026
  • Այսօր և վաղը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ 15:2822 Մար, 2026
  • Վրաստանում ՀՀ դեսպանությունն աջակցել է Քուվեյթից և Իրաքից Ռիյադ-Թբիլիսի չվերթով ժամանած 18 քաղաքացիներին Երևան տեղափոխման հարցում. ԱԳՆ 14:4122 Մար, 2026
  • Ներառականությունն առաջին հերթին սկսվում է մեր վերաբերմունքից, բայց այն պետք է արտահայտվի մեր գործողություններում․ Անահիտ Մանասյան 14:1822 Մար, 2026
  • Իրաքում ՀՀ դեսպանության հետ կապ է հաստատել 12 քաղաքացի, որոնցից 9-ը ցանկություն է հայտնել վերադառնալ Հայաստան. ԱԳՆ 12:4122 Մար, 2026
  • Վթարային ջրանջատում Զովունի գյուղում 12:2122 Մար, 2026
  • Թել Ավիվում պայթյուններ են որոտացել 12:1522 Մար, 2026
  • Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է Վրաստան 11:5722 Մար, 2026
  • Իրանը սպառնացել է հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի էներգետիկ ենթակառուցվածքներին 11:5022 Մար, 2026
  • Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում 11:4722 Մար, 2026
  • Հայաստանում երեխաների նկատմամբ բռնության դեպքերը տարբեր միջավայրերում բազմաթիվ են. ՄԻՊ 11:0122 Մար, 2026
  • Մարտի 14-16-ը Քուվեյթից Հայաստան է վերադարձել փետրվարի 28-ից Քուվեյթում մնացած 16 քաղաքացի. ԱԳՆ 10:4722 Մար, 2026
  • Փրկարարները մարել են բեռնատարում բռնկված հրդեհը. տուժածներ չկան 10:4022 Մար, 2026
  • Թեղուտ գյուղի մոտակայքում այրվել է ավտոմեքենա․ տուժածներ չկան 10:3722 Մար, 2026
  • Այսօր Երևանում ենք. Նիկոլ Փաշինյան 10:2922 Մար, 2026
  • Մեկնարկել է 2026 թ. Հայաստանի պատանիների և աղջիկների առաջնության կիսաեզրափակիչ մրցաշարը 10:2222 Մար, 2026
  • Կոֆե կենտրո՞ն. վարչապետը տեսանյութ է հրապարակել 10:1022 Մար, 2026
  • Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 10:0122 Մար, 2026
  • Սպիտակի ոլորանների հատվածում և Շիրակի մարզի ավտոճանապարհներին առկա է մերկասառույց 09:5922 Մար, 2026
  • Չբացահայտված մեծ ներուժ. «արևների» միջազգային օրն է 00:3322 Մար, 2026
  • Թեհրանը չի ցանկանում կռվել հարևանների հետ. Փեզեշքիան 23:4221 Մար, 2026
  • Մարտի 22-ի եղանակային կանխատեսումները 23:2121 Մար, 2026
  • Գիտությամբ կզբաղվի Հայաստանում. «Քվանտա» ծրագիրը՝ հիմնանորոգված լսարանում 23:0921 Մար, 2026
  • Ձեր քվեով տեր կանգնեք խաղաղությանը, մնացածը կանենք. ՔՊ հանդիպումները Գեղարքունիքում և Կոտայքում 22:5421 Մար, 2026
  • Ղարաբաղից տեղահանվածների աջակցության ծրագրերը. Հանրային քննարկում Տաթև Դանիելյանի հետ 22:4021 Մար, 2026
  • Տարածված լուրը, թե իբր ընտրությունների հենց հաջորդ օրը փակվելու է Մեղրիի ԲԿ-ն, իրականության հետ որևէ աղերս չունի, աբսուրդային է և մոլորեցնող․ ԱՆ 22:2421 Մար, 2026
  • 2025-ին բնակիչները մինչև 200 գաղափար են առաջարկել իրենց համայնքի զարգացման համար 22:1221 Մար, 2026
  • Ապատեղեկատվություն է, թե հաշվառման կարգը փոխվել է, և սեփականատիրոջ համաձայնության բաղադրիչը հանվել է․ Նելլի Դավթյան 21:5721 Մար, 2026
  • Այն, ինչ արձանի հետ տեղի է ունեցել 2018-ից մինչև օրս, խորհրդանշում է այն, ինչ ՀՀ-ի հետ է տեղի ունեցել 2018-ից հետո․ Փաշինյան 21:4821 Մար, 2026
  • Բանակի արհեստավարժ սերժանտների պատրաստության գործընթացը․ ՊՆ 21:3021 Մար, 2026
  • «Մենք այնպիսին ենք, ինչպիսին մեր ժողովուրդն է»․ Փաշինյանը՝ կարտոֆիլ, կարկանդակ, եգիպտացորեն ուտելու մասին 21:1721 Մար, 2026
  • Լուրեր 21:00 | Մաֆիան նաև Հայաստանից դուրս արմատներ ունի, հետևողականորեն պայքարում ենք. վարչապետ 21:0021 Մար, 2026
  • «ԱյԴի բանկ»-ը 2025-ին 7 մլրդ 221 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 20:5921 Մար, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 21.03.2026 20:5221 Մար, 2026
  • Վենեսուելայում և Իրանում ԱՄՆ-ի շահերը կապված են նավթի հետ. Լավրով 20:4621 Մար, 2026
  • Երևանի կանայք՝ լուսանկարներում 20:3221 Մար, 2026
  • Գրիգի և ձիու էմոցիոնալ շփումը. հիպոթերապիայի ֆենոմենը 20:1821 Մար, 2026
  • 44-օրյա պատերազմի մասնակիցը հայտնել է, որ իր հետ զենք-զինամթերք է բերել և նշել գտնվելու վայրը․ ՊՆ 20:0821 Մար, 2026
  • Իրանի, ԱՄՆ-ի ուժերի և Իսրայելի միջև շարունակվում են փոխադարձ հարվածները 19:5921 Մար, 2026
  • Հնդկաստանը դեմ է ծովային ուղիների շրջափակմանը. Մոդին՝ Փեզեշքիանին 19:4121 Մար, 2026
  • Թվային գրագիտություն. համացանցը՝ ինքնակրթվելու միջոց 19:2421 Մար, 2026
  • Հունգարիան սպառնացել է Ուկրաինային ՆԱՏՕ-ի հետ պատերազմով 19:1121 Մար, 2026
  • ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակը ծառայություններ կմատուցի Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում 18:5421 Մար, 2026
  • Հանդիպում Բջնիում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել 18:2921 Մար, 2026
  • Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Օմանի թագավորական օպերա և ազգային թանգարան 18:1721 Մար, 2026
  • Անահիտ Շառոև. եզդի բանաստեղծուհու կյանքի ճանապարհը 17:4921 Մար, 2026
  • Մերձավոր Արևելքի պետությունների միջև տարաձայնություններից կշահի միայն Իսրայելը. Փեզեշքիան 17:3121 Մար, 2026
  • Ֆրանսիական գույները՝ դիմակների լեզվով 17:1621 Մար, 2026
  • Վարչապետը գործընկերների հետ Հրազդանում է 17:0221 Մար, 2026
  • Լուրեր 17:00 | Իրանական նավթը կմտնի համաշխարհային շուկա. ժամանակավորապես հանվել են պատժամիջոցները 17:0021 Մար, 2026
  • 2026-ին կեղծ և հուշանվեր թղթադրամներով գնումների 11 դեպք է արձանագրվել, 9-ը՝ բացահայտվել է 16:4421 Մար, 2026
  • Իրանի դեմ հարվածների ինտենսիվությունը զգալիորեն կմեծանա. Իսրայել Կաց 16:3121 Մար, 2026
  • Չնախատեսված կանգառ Լճափ գյուղի մոտ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել 16:1921 Մար, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015