• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Սիրիայի վերականգնման ճանապարհին գլխավոր խոչընդոտն Իսրայելն է. Ֆիդան. «Հարևաններ» Սիրիայի վերականգնման ճանապարհին գլխավոր... 20:10
ՄԻՊ-ը՝ Գագիկ Խաչատրյանի, Հովիկ Աբրահամյանի որդու և Բաքվի գերիների մասին ՄԻՊ-ը՝ Գագիկ Խաչատրյանի, Հովիկ... 20:09
3 ոսկե և 6 բրոնզե մեդալ՝ «Ստեփան Սարգսյանի գավաթ» ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարում 3 ոսկե և 6... 18:00
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Քաղաքականություն 22:3925 Ապր, 2021

Մի՛ ապրեք Օսմանյան կայսրության կարոտով ու երազներով. ԵԽ պատգամավորը՝ Թուրքիային

Արցախյան պատերազմում Թուրքիայի ներգրավվածության, գերիների խնդրի, պանթուրքիստական երազանքների ու այս ամենին Եվրոպայի վերաբերմունքի մասին Լիլիթ Գասպարյանը զրուցել է Եվրոպայի խորհրդի պատգամավոր, անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ Նատալի Լուազոյի հետ:

Լիլիթ Գասպարյան (լրագրող) - Ադրբեջանի վերահսկողության տակ անցած կամ մնացած Լեռնային Ղարաբաղի մշակութային արժեքները վտանգված են, ավելին՝ վերացման շեմին են, և դուք այդ մասին բազմիցս բարձրաձայնել եք, այդ թվում՝ անդրադարձել նաև ձեր ենթակոմիտեի նիստում։ Ցավոք, նույնը  միջազգային հանրության ու համապատասխան կառույցների մասին ասելն անհնար է։  Ինչո՞վ է պայմանավորված այս անտարբերությունը, ու ի՞նչ անել ուշադրություն հրավիրելու համար։

Նատալի Լուազո (ԵԽ պատգամավոր, անվտանգության և պաշտպանության ենթակոմիտեի նախագահ) - Աշխարհն անցնում է ճգնաժամերի միջով, և Covid-19 համավարակը սկսվելուց հետո այն ավելի անվտանգ ու հաստատուն չի դարձել: Ճիշտ հակառակը՝ ավելի անկայուն է դարձել։ Ավտորիտար ռեժիմներն ու բռնապետները, ինչպես շախմատում է  արվում, առիթն օգտագործեցին իրենց օրակարգն առաջ մղելու համար: Եվ երբեմն, երբ միջազգային հանրությունը գրեթե հուսախաբ է լինում ճգնաժամերի և բախումների մասշտաբներից, կամ երբ բախումների մասին է մտածում, սկսում է անդրադառնալ մարդասիրական գործողություններին: Որոշ առումով ճիշտ է իհարկե, միջազգային հանրությունը մտածում է քաղաքական կարգավորման, հրադադարի մասին, բայց մոռանում է, որ համայնքային, էթնիկ, ազգային լարվածության մեջ մշակութային բաղադրիչը կարևոր է, քանի որ համայնքի մշակութային ժառանգությանը վնասել կամ թույլ տալ, որ դա տեղի ունենա, նշանակում է մասնակցել էթնիկ զտման նախաձեռնությանը: Ուստի հակամարտության գոտիներում մշակութային ժառանգության պահպանումն առաջնահերթություն է: Այն պետք է առաջնահերթություն լինի նաև ԵՄ-ում։

Լիլիթ Գասպարյան - Ադրբեջանը մերժում է իրագործել իր իսկ ստորագրած հրադադարի հայտարարության՝ ռազմագերիներին վերաբերող կետը, և հայ ռազմագերիներին ու գերիներին չի վերադարձնում՝ ասելով, թե իբր նրանք ահաբեկիչ են։ Մինչդեռ Հայաստանն անհապաղ վերադարձրեց բոլորին՝ ներառյալ պատերազմից առաջ գերեվարված դիվերսանտներին։ Ի՞նչ դիրքորոշում ունի ԵԽ-ն այս օրհասական հումանիտար ճգնաժամի վերաբերյալ։

Նատալի Լուազո - Կցանկանայի, որ ԵՄ-ն հավատարիմ մնա այն ամենին, ինչ կարող է անել: ԵՄ-ն չի կարող ամեն ինչ անել: Բայց կան բաներ, որ կարող է և պետք է անի: Օրինակ՝ և դուք դա շատ ճիշտ մատնանշեցիք, ռազմագերիների լիարժեք և ամբողջական վերադարձը` անկախ կերպով, սեփական կարողություններով ցուցակագրել, թե ովքեր են դեռևս պահված և մասնակցել փոխանակումներին: Օրինակ՝ դա անել՝ համագործակցելով ԿԽՄԿ-ի նման միջազգային կազմակերպությունների հետ, որոնց ամենաուժեղ կողմերից մեկն է կարևոր այս հարցը: Կցանկանայի, որ մենք ակտիվ լինեինք այս տեսանկյունից և մարդասիրական օգնություն ցուցաբերեինք բոլոր հակամարտություններում, երբ դա անհրաժեշտ է, քանի որ դա այն ոլորտն է, որտեղ մենք փորձ ունենք: Եվ, իհարկե, կցանկանայի, որ մենք ակտիվ լինեինք այլ դերակատարների հետ համագործակցության հարցում, ինչպիսիք են, օրինակ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն՝ գնանք ցուցակագրենք մշակութային ժառանգությունը և ապահովենք դրա պահպանումը:

Լիլիթ Գասպարյան - Ալիևը շարունակում է իր հայատյաց քաղաքականությունը, և դրա նոր դրսևորումն է Բաքվում բացված այսպես կոչված պուրակը՝ նվիրված հայկական կողմից խլված ռազմավարին։ Տեսե՞լ եք արդյոք այդ ռազմավարի պուրակի նկարները և եթե այո՝ ապա ի՞նչ զգացում ունեք, ի՞նչ մտածեցիք առաջինը։

Նատալի Լուազո - Այո՛, տեսել եմ լուսանկարները, դրանք խորապես ցնցող են: Չկա խաղաղություն՝ առանց արդարության և առանց հարգանքի կռվող կողմերի միջև: Ես կոչ եմ անում Հայաստանին, Ադրբեջանին և նրանց, ովքեր սատարում են երկու կողմերին՝  դադարեցնել ատելություն պարունակող, լարվածություն առաջացնող ցանկացած նախաձեռնություն, և հակառակը՝ գնալ մարդկանց նկատմամբ հարգանքի ուղով: ԵՄ-ն էլ, իհարկե, իր խոսքը պետք է ասի, քանի այս երկու երկրներն Արևելյան գործընկերության անդամ են։

Լիլիթ Գասպարյան - Թուրքիայի դերն ու մասնակցությունը 44-oրյա պատերազմում անհերքելի էր ու շատ տեսանելի։ Դուք՝ որպես պաշտպանության և անվտանգության ենթահանձնախմբի նախագահ, ինչպե՞ս եք գնահատում Թուրքիայի քայլերը Հարավային Կովկասում։ Արդյոք ԵԽ-ն ու առհասարակ ԵՄ-ն գիտակցո՞ւմ են տարածաշրջանի գլխին կախված սև ամպերի վտանգը։

Նատալի Լուազո - Միջազգային ասպարեզում Թուրքիայի պահվածքը խոր մտահոգության տեղիք է տալիս Եվրախորհրդարանին, որի հետ նա գործ է ունեցել մի քանի առիթներով: Դուք խոսեցիք Հարավային Կովկասի մասին, մենք կարող ենք նաև խոսել այն մասին, թե ինչ է կատարվում այսօր Լիբիայում՝ զենքի մատակարարման կասկածներ, չնայած Լիբիայում հրադադար է և քաղաքական հաշտեցման փորձ: Մենք տեսնում ենք նաև Սիրիայի տարածքում Թուրքիայի գործողությունները, որոնք միայն ևս մեկ ռազմական տարր են ավելացնում ավելի քան տասը տարվա պատերազմից տուժած երկրին: Մահոգությունս այն է, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է: Ենթադրվում է, որ այն գործընկեր է, որը պետք է կիսի ՆԱՏՕ-ի Կանոնադրության արժեքները: Թուրքիան ԵՄ անդամակցության թեկնածու է, և  ենթադրվում է, որ այն պետք է ավելի մոտենա ԵՄ արժեքներին, բայց իրականում, և արդեն տևական ժամանակ է, ինչ Թուրքիան հեռանում է դրանից: Ես ձեզ հետ խոսում եմ գաղութային անցյալ ունեցող մի երկրից՝ Ֆրանսիայից, որը երազում էր կայսրության մասին, որը նախ իրագործեց այդ երազանքը և այնուհետև, ապրելով դժվարին ճանապարհը, հասկացավ, որ պետք է հարգել ժողովրդի կամքը: Կցանկանայի ասել մեր թուրք ընկերներին, քանի որ մենք շատ ընկերներ ունենք Թուրքիայում, և  կան Թուրքիայի քաղաքացիներ, ովքեր իրենց խորապես եվրոպացի են զգում, որ թույլ չտան նույն սխալը, որը մենք թույլ ենք տվել անցյալում: Մի՛ ապրեք Օսմանյան կայսրության կարոտով ու երազներով, քանի որ դա ձեզ ոչ մի օգուտ չի տա: Չենք կարող մեր ներկայությունը պարտադրել այն ​​ժողովուրդներին, որոնք դա չեն ցանկանում:  

Լիլիթ Գասպարյան - Մտահոգությունների մասին միշտ է բարձրաձայնվում, նույնիսկ ամենաշատը հենց Եվրախորհրդարանում է խոսվում, բայց երբ հերթը հասնում է պատժամիջոցներին, տարակուսանքները գլուխ են բարձրացնում։ Ինչպե՞ս մեկնաբանել դա։

Նատալի Լուազո - Տեսանք, որ Եվրոպան այդ հարցում միասնական չէ, ինչի համար իսկապես ցավում եմ։ Այնուամենայնիվ, պատժամիջոցների գործիքը կախարդական փայտիկ չէ, և մենք պետք է զգույշ լինենք, որ ինքներս մեզ չհամոզենք, թե պատժամիջոցների որոշում կայացրեցինք և վերջ՝ մեր գործն արեցինք, խնդիրը լուծված է։ Հիմնախնդիրներին արմատական լուծում տալու համար անհրաժեշտ է երկխոսել: Ես կողմ եմ Թուրքիայի հետ երկխոսությանը, ինչպես կողմ եմ երկխոսությանը բոլոր այն երկրների հետ, որոնց հետ տարաձայնություններ ունենք: Բայց երկխոսություն, որտեղ ինքներս մեզ հարգում ենք, և որտեղ հարգում են մեր արժեքներն ու շահերը:

Դիտումների քանակ97
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • ՀՀ տիրապետմանն է վերադարձվել «Դիլիջան» ազգային պարկի տարածքում գտնվող 1,75 հա մակերեսով 2 հողատարածք. դատախազություն 11:1215 Սեպ, 2026
  • Փրկարարներն օգնության են հասել վնասվածք ստացած քաղաքացուն 11:0215 Սեպ, 2026
  • Լոռիում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ 10:4915 Սեպ, 2026
  • Սևան համայնքի նախկին ղեկավարի կողմից իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով գույքը հափշտակելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է 10:4515 Սեպ, 2026
  • Շարունակվում է ՄԻՊ-ի նախաձեռնած «Օրն իրավունքների պաշտպանության առաջնագծում» նախագիծը 10:1015 Սեպ, 2026
  • Ապամոնտաժվել է Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր հատվածում գտնվող՝ ՀՖՖ նախկին նախագահի՝ ապօրինի կառուցված առանձնատան պարիսպը, հայց է ներկայացվել «Հարսնաքարի» վերաբերյալ 10:0615 Սեպ, 2026
  • Լուրեր 10։00 | Աշխարհում բենզինը թանկանում է. ՀՀ-ում իրավիճակը մեղմել է դիվերսիֆիկացիան. փորձագետ 10:0015 Սեպ, 2026
  • ԱԺ նիստ | ՈՒՂԻՂ 10:0015 Սեպ, 2026
  • ՆԱՏՕ-ն խոցել է Լիտվայի օդային տարածք մտած անօդաչու թռչող սարքը․ ԱԹՍ-ների մասին ահազանգեր են հնչել Վիլնյուսում 09:5315 Սեպ, 2026
  • Հարթագյուղի գազամատակարարումը կդադարեցվի 09:1415 Սեպ, 2026
  • ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը կազմակերպել է հայկական բրենդիի համտեսի երեկո․ քննարկվել է նոր շուկաների ներուժը 08:2915 Սեպ, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:2115 Սեպ, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում 08:0615 Սեպ, 2026
  • Տանգո տանիքում․ Արայիկ Հարությունյանը տեսանյութ է հրապարակել 01:1715 Սեպ, 2026
  • Սյունիքի մարզում սեպտեմբերի 15-ին և 16-ին գազամատակարարման ընդհատումներ կինեն 00:4115 Սեպ, 2026
  • Վահրամաբերդում շահագործման է հանձնվել երկու հիմնանորոգված փողոց 00:1915 Սեպ, 2026
  • Գազամատակարարման դադարեցումներ՝ Արարատի և Տավուշի մարզերում 23:5714 Սեպ, 2026
  • Աշխարհում նկատվում է բենզինի բարձր գնաճ. պատճառը հակամարտություններն են 23:4814 Սեպ, 2026
  • Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Չինաստան 23:2214 Սեպ, 2026
  • Լոնդոնի արձագանքը՝ Շոտլանդիայի, Ուելսի և Հյուսիսային Իռլանդիայի անկախանալու մտադրությանը 23:1914 Սեպ, 2026
  • Հայաստանի Հանրապետություն հասկացությունն իր մեջ ներառում է հայրենիքը, ազգը և ժողովուրդը. Գալյան 23:0114 Սեպ, 2026
  • ՏԿԵ նախարարը և ԱԷՄԳ գլխավոր տնօրենը քննարկել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրին առնչվող հարցեր 22:4614 Սեպ, 2026
  • Կա գին, որը պատրաստ ենք վճարել հանուն ՀՀ ինքնիշխանության. պատգամավորը՝ գազի գնի մասին 22:3014 Սեպ, 2026
  • Մեր հերթական դասը Կառավարման ակադեմիայում. վարչապետը տեսանյութ է հրապարակել 22:1314 Սեպ, 2026
  • Հարցազրույց Ռուբեն Ռուբինյանի հետ 22:0014 Սեպ, 2026
  • Fashion Scout Armenia 2026․ 8 երիտասարդ դիզայներներ կմրցեն միջազգային հարթակում ներկայանալու հնարավորության համար 21:4814 Սեպ, 2026
  • Երբ ընկերասիրություն են քարոզում անտառի բնակիչները 21:3614 Սեպ, 2026
  • Գլենդեյլում հայ եղբայրները փրկել են հրդեհվող խնամքի կենտրոնի տարեցներին 21:0614 Սեպ, 2026
  • Լուրեր 21:00 | Հաջիևի ցուցադրածը բնօրինակ չէ․ Մատենադարանը ներկայացնում է ձեռագրի պատմությունը 21:0014 Սեպ, 2026
  • Սեպտեմբեր 14-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:4614 Սեպ, 2026
  • ԵՄ մշտական ներկայացուցիչները չեն համաձայնեցրել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երկարաձգումը. Politico 20:3514 Սեպ, 2026
  • Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարները կարևորել են Հարավային Կովկասում կայուն խաղաղության պահպանումը 20:2614 Սեպ, 2026
  • Սաուդյան Արաբիան փոփոխություններ է մտցրել Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի և Օմանի առաջարկներում 20:2114 Սեպ, 2026
  • Մեր պատմության մեջ դատարկ էջ չկա. Մատենադարանի տնօրենը՝ Հաջիևի հայտարարության մասին 20:1514 Սեպ, 2026
  • Գերմանիայի զինված ուժերի ստորաբաժանման ներկայացուցիչների հետ քննարկվել են պաշտպանության բնագավառում համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր 20:1014 Սեպ, 2026
  • Աշնանային փառատոների շարք՝ Վայոց ձորի բնակավայրերում 20:0514 Սեպ, 2026
  • Սեպտեմբերի 14-ը ՀՀ ԶՈՒ տոնացույցում նշվում է որպես ՀՀ ԶՈՒ ԳՇ Ռազմանվագախմբային ծառայության օր 19:5814 Սեպ, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Սեպտեմբեր 14. 2026 19:5714 Սեպ, 2026
  • Հրանտ Թամրազյան-100. հայ գրական մտքի տիրակալը 19:5714 Սեպ, 2026
  • Բրիտանիայի կառավարությունը դեմ է Ուելսի, Շոտլանդիայի և Հյուսիսային Իռլանդիայի անկախության հանրաքվեների անցկացմանը 19:5114 Սեպ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 14.09.2026 19:4414 Սեպ, 2026
  • Թրամփը կրկին հանդես է եկել Իռլանդիայի միավորման օգտին 19:3614 Սեպ, 2026
  • Երևանում մեկնարկել է կայուն տրանսպորտային միջանցքներին նվիրված աշխատաժողով 19:2814 Սեպ, 2026
  • Սուրեն Պապիկյանը և ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանը քննարկել են գործակցության ընթացքին և հեռանկարներին առնչվող հարցեր 19:2114 Սեպ, 2026
  • Արծաթե հուշադրամ՝ ՀՀ անկախության 35-ամյակին 19:1414 Սեպ, 2026
  • Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել է «Արթիկ» ՔԿՀ ծառայողը 19:0514 Սեպ, 2026
  • Լուրեր 19:00 | Խորապես տպավորված եմ. Գրոնոն՝ Մատենադարան այցի մասին | 14.09.2026 19:0014 Սեպ, 2026
  • Սաուդյան Արաբիան 110 մլն տոննա ուրանի հանքավայր է հայտնաբերել Մեդինայի շրջանում 18:5614 Սեպ, 2026
  • Չեմ վիճարկում Ղարաբաղի՝ նախկինում հակամարտությունից տուժած շրջաններում հայկական հարուստ հետքը. Գրոնո 18:4714 Սեպ, 2026
  • Ցերեկային խնամքի ծառայություններ՝ երեխաներին 18:3914 Սեպ, 2026
  • 2026 թվականի օգոստոս ամսվա կլիմայական պայմանները Հայաստանում 18:3014 Սեպ, 2026
  • Ռուսաստանի գործողություններն ավելի ու ավելի են մոտենում լեհական սահմանին. Տուսկ 18:1914 Սեպ, 2026
  • Թբիլիսիում ճանապարհաշինական աշխատանքները բացահայտել են 10-րդ դարի խեցեղենի հավաքածու. «Այլ լուրեր» 18:1014 Սեպ, 2026
  • 3 ոսկե և 6 բրոնզե մեդալ՝ «Ստեփան Սարգսյանի գավաթ» ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարում 18:0014 Սեպ, 2026
  • «Հայէկոնոմբանկ»-ը 2026-ի հունվար-հունիսին 4 մլրդ 202 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 17:5114 Սեպ, 2026
  • Վարչապետն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի Եվրոպական միության հարցերի հանձնաժողովի նախագահին 17:4214 Սեպ, 2026
  • Կանզասի ազգային գվարդիան և ՀՀ պաշտպանության նախարարությունն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը 17:3414 Սեպ, 2026
  • Հայտնաբերվել է 527 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները 17:2814 Սեպ, 2026
  • Հայաստանը՝ Եվրոպայի ամենաակտիվ բասկետբոլային երկրների շարքում 17:2114 Սեպ, 2026
  • Շոտլանդիան, Ուելսը, Հյուսիսային Իռլանդիան ստորագրել են անկախության համաձայնագիր 17:1414 Սեպ, 2026
  • Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը 17:0714 Սեպ, 2026
  • Լուրեր 17:00 | Հայ-իրանական սահմանին կարևոր պայմանավորվածություն է ձեռք բերվել 17:0014 Սեպ, 2026
  • Քննարկվում է ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում Ռուբեն Մխիթարյանի թեկնածության հարցը 16:5814 Սեպ, 2026
  • Համագործակցության երկրների կինոփառատոն ԱՊՀ մշակութային մայրաքաղաք Մեղրիում 16:5114 Սեպ, 2026
  • Սեպտեմբերի 14-ը ՀՀ ԶՈՒ տոնացույցում նշվում է որպես կապի զորքերի օր 16:4414 Սեպ, 2026
  • ՆԳ նախարարը և Վրաստանի վարչապետը քննարկելլ են երկու երկրի միջև ռազմավարական գործընկերության խորացման հնարավորությունները 16:3614 Սեպ, 2026
  • ԱԺ նիստը շարունակվում է | ՈՒՂԻՂ 16:3014 Սեպ, 2026
  • Մագդալենա Գրոնոն Մատենադարանում ծանոթացել է հայկական ձեռագրերի հարուստ հավաքածուին և դրանց պատմությանը 16:2514 Սեպ, 2026
  • Ավստրիան մերժել է Իրանի փոխնախագահի մուտքը Վիեննա՝ մասնակցելու ԱԷՄԳ-ի համաժողովին 16:2414 Սեպ, 2026
  • Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ խորհրդակցությանը քննարկվել են պետական ակտիվների կառավարման արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլեր 16:2014 Սեպ, 2026
  • Ձերբակալվել են ՀԿԱԾ նախկին պաշտոնյաներ և փաստաբան 16:1514 Սեպ, 2026
  • «Եվրոպական հետազոտողների գիշեր» միջազգային նախաձեռնությունն այս տարի կանցկացվի նաև Հայաստանում 16:1314 Սեպ, 2026
  • Ապօրինի կայանատեղիներից պաշտոնյաները գումար են աշխատում, ինքնակամ նոր կառույցները կազդեն կադրերի վրա 16:0214 Սեպ, 2026
  • Չարենցի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի 15:5414 Սեպ, 2026
  • Խորհրդարանը քննարկում է ԵԱՏՄ-ի և Ինդոնեզիայի միջև ազատ առևտրի համաձայնագիրը վավերացնելու նախագիծը 15:4614 Սեպ, 2026
  • Եղել են դեպքեր, երբ ավելի շատ է եղել մեդիաաղմուկը, քան հաստատված դեպքը. ՆԳ նախարարի տեղակալը՝ դպրոցներում թմրանյութերի շրջանառության մասին 15:3914 Սեպ, 2026
  • Բելառուսում Հայաստանի դեսպանի խորհրդակցությունները կտևեն այնքան, մինչև պարզաբանում կամ ներողություն լսենք. Ռուբինյանը՝ Ղազարյանին 15:3214 Սեպ, 2026
  • ԱԺ նախագահը և Էստոնիայի դեսպանը քննարկել են երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունների զարգացման հարցեր 15:2614 Սեպ, 2026
  • Սեպտեմբերի 15-19-ը առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ 15:1614 Սեպ, 2026
  • Իսրայելի մշակույթի նախարարը կոչ է արել քաղաքացիությունից զրկել Վենետիկի մրցանակակիրներ՝ Գազայի պատերազմի մասին պատմող NAZA ֆիլմի ստեղծողներին. BBC 15:0514 Սեպ, 2026
  • Լուրեր 15:00 | Յուրաքանչյուր նոր ինքնակամ շինություն վարչական շրջանի ղեկավարի համար խնդիր է լինելու. Ավինյան 15:0014 Սեպ, 2026
  • Խաղաղության կառուցումը պահանջում է պատասխանատու խոսք և գործողություններ. «Խաղաղության կամրջի» հայաստանյան անդամները՝ Հաջիևի հայտարարությունների մասին 14:5314 Սեպ, 2026
  • Կբարձրանա անդրազգային հանցավորության դեմ պայքարում ԱՊՀ մասնակից պետությունների իրավասու մարմինների համագործակցությունը. նախագիծ 14:4214 Սեպ, 2026
  • Ալեն Սիմոնյանը ԵՄ ներկայացուցիչների հետ քննարկել է ԵՄ առաքելությանը վերաբերող հարցեր 14:3214 Սեպ, 2026
  • ԱԺ նիստ | ՈՒՂԻՂ 14:3014 Սեպ, 2026
  • Թրամփը չի բացառել Իրանում վենեսուելական սցենարի կրկնությունը 14:1914 Սեպ, 2026
  • Կիևը պետք է դադարեցնի հարձակումները ռուսական դիզելային վառելիքի օբյեկտների վրա. Թրամփ 14:1014 Սեպ, 2026
  • Իջևան համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել քաղաքային զբոսայգում գտնվող հողամասի նկատմամբ. Փաշինյան 14:0314 Սեպ, 2026
  • Ստորագրել ենք ՀՀ ու ԻԻՀ Պարզեցված մաքսային միջանցքի մասին արձանագրությունը. ՊԵԿ նախագահ 13:5714 Սեպ, 2026
  • Իջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»․ վարորդը փաստաթուղթ չի ներկայացրել 13:4914 Սեպ, 2026
  • Սիրիայում բողոքի ցույցեր են՝ վառելիքի գների բարձրացման պատճառով 13:4114 Սեպ, 2026
  • Ծավում ջրամատակարարումը դադարեցնելու և բնակիչներին ջրով ապահովելու կարգադրագիր է տրվել 13:3414 Սեպ, 2026
  • Վահե Ղալումյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 13:3214 Սեպ, 2026
  • Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները նոր որակի, նոր բովանդակության են. Սոնա Ղազարյան 13:2614 Սեպ, 2026
  • Գեղարքունիքի քրեական ոստիկանները Լճաշենում ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել 13:1914 Սեպ, 2026
  • ՀՀ ՆԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Վրաստանում է 13:1214 Սեպ, 2026
  • Օգտագործեք միայն համայնքի տրամադրած կամ շշալցված ջուր. Ավանեսյանը՝ Ծավի բնակիչներին 13:0714 Սեպ, 2026
  • Լուրեր 13:00 | Իմ դիրքորոշումը հստակ է. ԱԺ նախագահը՝ Հաջիևի հայտարարությունների մասին | 14.09.2026 13:0014 Սեպ, 2026
  • Խորհրդարանը քննարկում է նոր՝ Վանաձոր և Արարատ խոշորացված համայնքներ ստեղծելու մասին նախագիծը 12:5714 Սեպ, 2026
  • Եթե շարունակվի անարդար վերաբերմունքը ձեր հանդեպ, դիմեք «Այլևս չենք հանդուրժում» շարժման կենտրոն. Աննա Հակոբյանը նշել է հեռախոսահամարները 12:4914 Սեպ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015