Գերմանիայում իշխող կոալիցիայի մեջ մտնող «Քրիստոնեա-դեմոկրատական միության» խորհրդի որոշմամբ՝ կուսակցության նախագահ Արմին Լաշետի թեկնածությունը կառաջադրվի սեպտեմբերի 26-ին կայանալիք կանցլերի ընտրություններում, հայտնում է Interfax-ը:
Գերմանիայի Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա դաշնային երկրամասի նախարար Լաշետը կանցլեր Անգելա Մերկելի կուսակցության նախագահ էր ընտրվել դեռ տարեսկզբին:
Forsa ինստիտուտի անցկացրած հարցումները, սակայն, ցույց են տվել, որ Լաշետին Մերկելի կուսակցության նախագահ նշանակելով՝ քրիստոնեա-դեմոկրատների և սոցիալ-դեմոկրատների միության վարկանիշն ընկել է:
Մինչև ապրիլի 20-ը ընտրողների 26-30%-ը պատրաստ էր քվեարկելու ՔԴՄ/ՔՍՄ-ի օգտին, բայց այժմ նրանք 21%-են: Միաժամանակ, Կանաչները բարձրացել են 5 տոկոսային կետով՝ հասնելով 28%-ի՝ առաջին անգամ դուրս գալով առաջին հորիզոնական:
Ի դեպ, Լաշետը թուրք ներգաղթյալների հետ լավ հարաբերություններ ունենալու համար հայտնի է որպես «Թուրք Արմին» մականվամբ: