Այսօր Երևանի Դեմիրճյան փողոցում տեղի է ունեցել «Հայրենիքի փրկության շարժման» համապետական հանրահավաքը:
ՀՓՇ վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանն այսօր վերահաստատել է իր դիրքորոշումը, որ որևէ ձևաչափով չի մասնակցելու ԱԺ արտահերթ ընտրություններին: Մանուկյանը նշել է, թե հնարավոր է՝ հանդիպումներին մասնակցի, «բայց դրանք չեն լինի այս կամ այն թեկնածուի կողմից, այլ ընդհանուր վիճակի մասին»:
Մանուկյանը քննադատել է իշխանություններին՝ պնդելով. «Նա կիրառում է ուժ, որ մնա իշխանության, և խաղաղ ցույցերով դա չի անցնի, ուժին պետք է հակադրել ուժ։ Մի «իքս» օր ամբողջ ժողովրդով պետք է ոչնչացենք ամեն ինչ. այսօրվանից մենք նախապատրաստվելու ենք այդ «իքս» օրվան»։
Հանրահավաքից հետո շարժման ներկայացուցիչները քայլերթով գնացել են Ֆրանսիայի հրապարակ: