Պեկին է թափանցել հզոր ավազամրրիկը, որի պատճառով Չինաստանի մայրաքաղաքի երկինքը նարնջագույն է դարձել:
Ըստ չինական CGNT հեռուստաալիքի՝ օդերևութաբանները հայտարարել են դեղին վտանգի մակարդակ: Մոնղոլիայից շարժվող ավազե փոթորիկը հանգեցրել է օդի խիստ աղտոտման: Մայրաքաղաքում տեսանելիությունը 1000 մետրից էլ պակաս է, ինչը քաղաքում խցանումներ է առաջացրել:
Օդերևութաբանները կանխատեսում են, որ ավազամրրիկը կշարունակվի մինչև երեքշաբթի առավոտյան և կտարածվի Չինաստանի 12 նահանգում ու քաղաքներում: Վերջին 10 տարվա ընթացքում սա Չինաստանում ամենաուժեղ փոշու աղետն է: