Կառավարության ներկայացրած «ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ ընդունվեց 97 կողմ, 20 դեմ 3 ձեռնպահ ձայներով:
Նախագծով առաջարկվում է կարգավորել «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի և «Սնանկության մասին» օրենքով սահմանված վարույթների հարաբերակցությունը: Մասնավորապես՝ ինչ է տեղի ունենում, երբ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով գույքի բռնագանձումը որևէ կերպ առնչվում է սնանկության վարույթին, իրավասու մարմինը՝ Գլխավոր դատախազությունը, ինչ իրավունքներ ունի:
Հիշեցնենք, որ «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում և կից օրենքներում փոփոխությունների նախագծերի փաթեթով առաջարկվում է ստեղծել մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերը քննելու համար ենթամասնագիտացված դատարաններ, որոնք կլուծեն նաև դատարանների ծանրաբեռնվածության խնդիրը: