ԱԺ-ն այսօր 94 կողմ, 11 դեմ և 7 ձեռնպահ ձայներով ընդունեց «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը՝ երկրորդ ընթերցմամբ:
Օրինագծով նախատեսվում է փոփոխել Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածուին ներկայացվող պահանջները:
Գործող կարգավորմամբ` Հաշվեքննիչ պալատի անդամ լինելու համար սահմանված պահանջ է հանրային ֆինանսների բնագավառի հատվածի փորձը: Առաջարկվում է, որ անդամին ներկայացվող պահանջներում կատարվի փոփոխություն, ու դիտարկվի ոչ միայն հանրային ֆինանսների բնագավառում աշխատանքային փորձը, այլ նաև ընդհանրապես ֆինանսական հատվածում փորձի առկայությունը: Այսպիսով, եթե անձն ունի ֆինանսական համակարգում 10 տարվա աշխատանքային ստաժ, որից 5 տարին` ղեկավար անձի փորձ, նաև աուդիտորի որակավորում, ապա կարող է դիտարկվել որպես Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածու: