Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի և բժշկական ապահովման վարչության մասնագետները համատեղ վարժանք են իրականացրել:
Պայմանական տուժածի հայտնաբերման, երկաթբետոնե կոնստրուկցիայի տակից դուրսբերման և առաջին բուժօգնության ամբողջ գործողությունը տևել է 10 րոպե: