Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում ՄԱԿ-ի ավտոշարասյան վրա զինված հարձակման արդյունքում սպանվել է Իտալիայի դեսպան Լուկա Աթանասիոն: Ըստ պաշտոնական տվյալների, մահացել է նաև մեկ ոստիկան, հաղորդում է euronews-ը: Նշվում է, որ դիվանագետը ճանապարհորդում էր Պարենի համաշխարհային ծրագրի շարասյունով:
Ավտոշարասյունը գնդակոծվել է Գոմա քաղաքի շրջանում՝ Ռուանդայի սահմանից ոչ հեռու: Դեսպանը տեղափոխվել է տեղի հիվանդանոց, որտեղ էլ մահացել է ստացված վնասվածքներից: