ԱՀ ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունից իրազեկում են, որ ծառայության սակրավորական ջոկատները ռազմամթերք ու այլ պայթուցիկ առարկաներ հայտնաբերելու նպատակով այս պահին Մարտակերտ քաղաքում, Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ, Մաղավուզ, Մեծ Շեն, Վարնկաթաղ համայնքներում և «Պուշկեն յալ» կոչվող տեղամասում իրականացնում են ինժեներահետախուզական աշխատանքներ։
Հայտնաբերված զինամթերքը կոչնչացվի տեղում։