Ամուլսարի հարցի վերաբերյալ Կառավարությունը կընդունի միայն այնպիսի որոշում, որը կբխի Հայաստանի Հանրապետության շահերից՝ հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ:
«Որոշումը պարզ և հստակ է. ստեղծել հնարավորություններ, որպեսզի երկրում լինեն հավելյալ ներդրումներ: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է հանքարդյունաբերությանը, կարող է վերաբերել տարբեր հանքերի: Մենք պետք է ուսումնասիրենք առկա խնդիրների հաղթահարման հնարավորությունները և ընդունենք որոշումներ: Եթե այդ որոշումները բխեն ՀՀ շահերից, ուրեմն այդ որոշումները կունենան նաև Ամուլսարի մասով շահագործում իրականացնելու հետևանքներ»,- ասաց Պապիկյանը: