Փետրվարի 4-ին ոստիկանության զորքերի զորամասերի հատուկ միջոցներ կիրառող ծառայողները գործնական պարապմունք են անցկացրել «Նուբարաշեն» ուսումնական կենտրոնում։ Գործնական պարապմունքին ներկա է եղել ոստիկանության զորքերի հրամանատար Հայկ Բաբայանը։ Պարապմունքի ընթացքում ոստիկանության զորքերի ծառայողներն առանձնահատուկ ուշադրություն են դարձրել հատուկ միջոցների կիրառման ժամանակ անվտանգության կանոնների պահպանմանը։ Ուսումնական պարապմունքը ղեկավարվել է ոստիկանության զորքերի մարտական պատրաստության բաժնի կողմից։ Ավարտին ամփոփվել են արդյունքները։ Հայկ Բաբայանը, շնորհակալություն հայտնելով ծառայողներին, ընդգծել է, որ պետք է վեր հանված բացթողումները շտկվեն հնարավորինս արագ ու արդյունավետ։