• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է... 23:46
Անկախության հռչակագիրն ու նոր իրողությունները. Մեծ բանավեճ Անկախության հռչակագիրն ու նոր... 22:12
Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում Հայաստանի կանանց հավաքականը տարել... 19:18
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Տեղի է ունեցել ԱՀ ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման մշտական հանձնաժողովի նիստը
Քաղաքականություն
23:5803 Փտր, 2021

Տեղի է ունեցել ԱՀ ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման մշտական հանձնաժողովի նիստը

Արթուր Հարությունյանի նախագահությամբ տեղի է ունեցել ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը: Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժինը:

Նիստի հիմնական զեկուցող պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Պողոսյանը հանձնաժողովի քննարկմանն է ներկայացրել օրակարգի 1-ին հարցը, այն է՝ «Շահութահարկի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Եկամտային հարկի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ու «Եկամտային հարկի մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Ակցիզային հարկի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Հաստատագրված վճարների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», « Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը (լրամշակված տարբերակ):

Ըստ ՊԵԿ  նախագահի՝ օրենքների  նախագծերի փաթեթի ընդունումը պայմանավորված է օրենքների կիրառության ընթացքում առկա խնդիրների կարգավորման անհրաժեշտությամբ: ՊԵԿ նախագահը պարզաբանումներ է տվել պատգամավորների հնչեցրած հաստատագրված վճարների հարկմանը, ակցիզային հարկի տարեցտարի աճին վերաբերող հարցերին: Հանձաժողովը միաձայն կողմ է քվեարկել օրենքների նախագծերի փաթեթին:

Հաջորդիվ ՊԵԿ նախագահը հանձնաժողովի  քննարկմանն է  ներկայացրել «Պատերազմական գործողությունների հետևանքով հարկային արտոնություններ սահմանելու մասին», «Շահութահարկի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Եկամտային հարկի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ու «Ավելացված արժեքի հարկի մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Առևտրի հարկի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Հաստատագրված վճարների մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Արտոնագրային վճարների մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Հարկերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, նորոգման և պահպանման համար կատարվող հատկացումների (մասհանումների) մասին» օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին» և «Հարկային և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

Պեկ նախագահը օրենքների նախագծերի, ինչպես նաև երկու նոր օրինագծերի  փաթեթի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորել է պատերազմական գործողությունների հետևանքով հարկ վճարողների մոտ առաջացած խնդիրների համապարփակ կարգավորման և գործարարության համար առավել բարենպաստ հարկային դաշտի ձևավորման հրամայականով:

Նախագծով առաջարկվում է պատերազմական գործողությունների հետևանքով բացառապես Ադրբեջանի վերահսկողության տակ անցած համայնքներում փաստացի գործունեություն իրականացրած առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին ազատել չվճարված հարկային և այլ պարտադիր վճարների գծով պարտավորությունների կատարումից, մասնավորապես, շահութահարկի, եկամտահարկի, եկամտային հարկի, ակցիզային հարկի, ավելացված արժեքի հարկի, հաստատագրված վճարներ, առևտրի հարկի,պարտադիր սոցիալական ապահովության վճարների, ավտոճանապարհային մասհանումների,տարեկան պետական տուրքի ու բնապահպանական և բնօգտագործման վճարների գծով պարտավորությունների կատարումից, ինչպես նաև՝ հարկային օրենսդրությունը խախտելու համար սահմանված տուգանքների, «Հսկիչ-դրամարկղային կիրառման մասին», «Դրամարկղային գործառնությունների մասին» օրենքների պահանջների խախտման համար սահմանված տուգանքների վճարումից:

Նշված համայնքների բնակիչների համար հանձնաժողովն առաջարկել է արտոնություններ սահմանել գույքահարկի և հողի հարկի մասով:

«Շահութահարկի մասին» օրենքի հաջորդ փոփոխությամբ առաջարկվում է բանկային, հանքարդյունահանման, էներգետիկայի և հեռահաղորդակցության բնագավառների համար շահութահարկի դրույքաչափը 2020 թվականի հաշվետու տարվանից սկսած սահմանել 18 տոկոս, իսկ 2021 թվականի հունվարի մեկից` հեռահաղորդակցության և էներգետիկայի բնագավառի համար դրույքաչափը ավելի նվազեցնել՝ սահմանելով 10 տոկոս:

Հաշվի առնելով, որ պատերազմական գործողությունների հետևանքով տնտեսվարող սուբյեկտները կրել են զգալի վնասներ, և տնտեսությունը ներդնումների կարիք ունի, օրենքի մեկ այլ փոփոխությամբ առաջարկվում է 2020-2022 թթ շահութահարկի վճարումից ազատել շահութահարկի 10 տոկոս դրույքաչափով հարկվող գործունեություն իրականացնող հարկ վճարողներին:

Հաշվի առնելով, որ նշված հարկ վճարողները 2020 թվականի համար արդեն իսկ կատարել են շահութահարկի, եկամտային հարկի կանխավճարներ և նվազագույն վճարներ,առաջարկվում է 2021 թվականին վերջիններիս վերադարձնել այդ գումարները:

«Եկամտային հարկի մասին» օրենքի մեկ այլ փոփոխությամբ առաջարկվում է նվազեցնել եկամտային հարկի դրույքաչափը՝ սահմանելով 2021 թվականին 15 տոկոս,2022 թվականին 14 տոկոս,իսկ 2023 թվականի հունվարի մեկից՝ 13 տոկոս:

Հաջորդ փոփոխությամբ առաջարկվում է բացառապես գյուղատնտեսական արտադրանքի  արտադրությամբ  զբաղված հարկ վճարողի մոտ վարձու աշխատանք կատարող ֆիզիկական անձանց համար աշխատավարձից և դրան հավասարեցված եկամուտներից եկամտային հարկը սահմանել 3 տոկոս, ինչը միտված է խթանել գյուղատնտեսական աշխատանքներում ֆիզիկական անձանց ներգրավումը, եկամտային հարկի բեռի կտրուկ նվազեցման միջոցով:

«Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքի նախագծով առաջարկվում է հանրապետությունում արտադրված գյուղատնտեսական արտադրանքի իրացման, գյուղատնտեսական մշակաբույսերի և բազմամյա տնկարկների մշակության ընթացքում կատարվող մեքենայացված աշխատանքների, բնակարանային շինարարության և ոռոգման ջրի մատակարարման գործարքների մասով ավելացված արժեքի հարկից ազատման արտոնության ժամկետը երկարաձգել մինչև 2026 թվականի հունվարի 1-ը:

«Առևտրի հարկի մասին» օրենքի նախագծով առաջարկվում է վերանայել առևտրի հարկի դրույքաչափը՝ հնարավորություն ընձեռելով հարկ վճարողներին փաստաթղթերով հիմնավորված ձեռքբերումների մասով կատարել նվազեցումներ և առևտրի հարկը վճարել մեկ տոկոս դրույքաչափով, ինչը կխրախուսի հարկ վճարողներին կատարել փաստաթղթերով հիմնավորված ձեռքբերումներ:Մասնավորապես, նախատեսվում է առևտրի հարկի դրույքաչափը իրացման շրջանառության նկատմամբ 2021 թվականի համար սահմանել 2 տոկոս, 2022 թ հունվարի 1-ից 3 տոկոս՝ դրանից նվազեցնելով վաճառքի նպատակով ձեռք բերված ապրանքների գծով փաստաթղթերով հիմնավորված ծախսերի մեկ տոկոսը, իսկ 2022 թ հունվարի մեկից 2 տոկոսը:

«Հաստատագրված վճարների մասին» և «Արտոնագրային վճարների մասին» օրենքների նախագծերով առաջարկվում է 3 տարի ժամկետով հարկ վճարողներին ազատել հաստատագրված և արտոնագրային վճարների կատարումից, բացառությամբ վիճակախաղերի, գազալիցքավորման և ըստ նախնական պատվերների՝ համապատասխան պայմանագրերի համաձայն պատվիրատուի ներքին սպառման համար նախատեսված օբյեկտներում հանրային սննդի ծառայությունների մատուցման գործունեության համար սահմանված հաստատագրված վճարների: Նշված փոփոխությունը կխթանի  փոքր ու միջին ձեռնարկատիրության գործունեության շարունակականությունը՝ ապահովելով աշխատատեղեր:

«Արտոնագրային վճարների մասին» և «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» օրենքների նախագծերով առաջարկվում է փոքր ձեռնարկատիրության մի շարք ոլորտների համար՝ մեկ աշխատատեղով վարսավիրական ծառայությունների ,հագուստի,կոշիկի նորոգման, ավտոտեխսպասարկման և այլն, հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման ժամկետը երկարաձգել մինչև 2026 թ  հունվարի 1-ը:

Առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել «Ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, նորոգման և պահպանման համար կատարվող հատկացումների (մասհանումների) մասին» օրենքը:

«Հարկային և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին» օրենքի  նախագծով առաջարկվում է՝ 

  • մինչև 10 մլն. դրամ ապառք ունեցող հարկ վճարողներին ազատել 2020 թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ ունեցած ապառքներից, տույժերից և տուգանքներից:

  • 10 մլն. դրամը գերազանցող ապառք ունեցող հարկ վճարողներին ազատել 2020 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ ունեցած տույժերից և տուգանքներից, ինչպես նաև մինչև 10 մլն դրամը չգերազանցող ապառքների վճարումից՝ 10 մլն դրամը գերազանցող ապառքները օրենքով սահմանված ժամանակացույցով և կարգով մարելու դեպքով: Առաջարկվում է ժամակացույցը, կախված պարտավորության մեծությունից, կնքել 12-ամսյա, 24-ամսյա,36-ամսյա կամ 48-ամսյա տևողությամբ (մինչև 3 մլն դրամ (առանց արտոնության գումարի)՝12- ամսյա տևողությամբ, 3 մլն դրամից մինչև 10 մլն դրամ (առանց արտոնության գումարի)՝ 24-ամսյա տևողությամբ, 10 մլն դրամից մինչև 30 մլն դրամ(առանց արտոնության գումարի)՝ 36-ամսյա տևողությամբ, 30 մլն դրամ և ավելի ապառքի դեպքում) առանց արտոնության գումարի)՝48-ամսյա տևողությամբ):

  • Նախագծով նախատեսված արտոնությունները կտարածվեն նաև հարկ վճարողների այն պարտավորությունների վրա,որոնց մասով առկա են դատական վճիռներ և սնանկության վարույթներ:

    ՊԵԿ նախագահը պատասխանել է եկամտային  հարկի վերադարձի, առևտրի հարկի և պատագամավորների հնչեցրած այլ հարցերի: Օրենքի նախագիծը ընդունվել է  միաձայն և առաջարկվել նախագծերի փաթեթը  ներկայացնել 2-րդ ընթերցման:

Հիմնական զեկուցող ֆինանսների նախարարի տեղակալ Նորայր Ավանեսյանը հանձնաժողովի նիստի քննակմանն է ներկայացրել «Պետական պաշտոններ զբաղեցնող անձնանց վարձատրության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախագծով առաջարկվում է՝ պետական պաշտոններ զբաղեցնող անձանց աշխատավարձի չափը 2021 թվականի համար չի կարող ցածր լինել օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի անվանական չափի 70 տոկոսից: Հանձնաժողովը քննարկել և դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծին:

 
Դիտումների քանակ25
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Բուենոս Այրեսի մի շարք տեսարժան վայրեր լուսավորվել են Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով 08:4121 Սեպ, 2026
  • Այսօր երեկոյան Հանրապետության հրապարակում հանդես կգամ ուղերձով․ Նիկոլ Փաշինյան 08:2321 Սեպ, 2026
  • Փա՜ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը․ Սուրեն Պապիկյան 08:1121 Սեպ, 2026
  • Սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետությունը նշում է անկախության 35-րդ տարեդարձը 08:0421 Սեպ, 2026
  • Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար 23:4620 Սեպ, 2026
  • Այլընտրանքը կարող է ՀՀ-ՌԴ առողջ հարաբերությունների հիմք լինել 22:5620 Սեպ, 2026
  • «Հայանտառ»-ի տարածքում հայտնաբերվել է մեծ քանակի հատված փայտանյութ 22:4420 Սեպ, 2026
  • ԽՍՀՄ-ից հետո ներդրված միակ տեխնոլոգիան տեսախցիկներն են. էկոնոմիկայի նախարարը՝ «Արարատցեմենտի» մասին 22:2720 Սեպ, 2026
  • Վարչապետը հանդիպել է Երևանի Սերո Խանզադյանի անվան թիվ 184 դպրոցի աշակերտների հետ 22:1820 Սեպ, 2026
  • Անկախության հռչակագիրն ու նոր իրողությունները. Մեծ բանավեճ 21:5820 Սեպ, 2026
  • Շատ կարևոր է ունենալ դպրոց, որը ներշնչում է սովորել. վարչապետը՝ Շատջրեքի նորակառույց դպրոցի բացմանը 21:1820 Սեպ, 2026
  • ՀՀ-ն կխուսափի տնտեսական սահմանափակման քաղաքական պարտադրանքից. շուկաների դիվերսիֆիկացման արդյունքը 21:1520 Սեպ, 2026
  • Լուրեր | Ինչ հայտարարի կգան Փաշինյանն ու Պուտինը Մոսկվայում սպասվող հանդիպմանը. փորձագետներ 21:0020 Սեպ, 2026
  • Նոր Խարբերդի մանկատանը երեխային ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ 20:5620 Սեպ, 2026
  • «Արևմտահայերենը վտանգված լեզու է. պետք է ողջ պահել այն» | Հարցազրույց Արա Գազանճեանի հետ 20:2820 Սեպ, 2026
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 20.09.2026 19:5420 Սեպ, 2026
  • Բանակային դիրքեր, ինժեներական լայնածավալ աշխատանքները շարունակվում են. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել 19:2720 Սեպ, 2026
  • Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում 19:1820 Սեպ, 2026
  • Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Արտաշիսյան փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը հարակից շենքեր 17:2320 Սեպ, 2026
  • Պետք է ստեղծենք Հայաստանի Չորրորդ Հանրապետության դպրոցը. վարչապետ 17:1720 Սեպ, 2026
  • Հրդեհի ահազանգ Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցում 16:4720 Սեպ, 2026
  • Նաիրիի համայնքային ոստիկանները ձերբակալել են հարսանեկան արարողության ժամանակ գազային ատրճանակից կրակոց արձակած անձին 16:0420 Սեպ, 2026
  • Համբարձում Մաթևոսյանը և Ջուլի Դաբրուզինը քննարկել են բնապահպանական ոլորտում հայ-կանադական համագործակցության ընդլայնման հնարավորությունները 15:5220 Սեպ, 2026
  • «Փռի» փառատոնը՝ Շատջրեք բնակավայրում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 15:4620 Սեպ, 2026
  • Ստամբուլում մահացել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը 15:0120 Սեպ, 2026
  • Վարդենիս համայնքի Շատջրեք բնակավայրի միջնակարգ դպրոցը կառուցված է. Փաշինյան 14:4120 Սեպ, 2026
  • Օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին կբարձրանա 4-6 աստիճանով 14:2620 Սեպ, 2026
  • Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղու մոտակայքում 13:2120 Սեպ, 2026
  • Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է Կապանում 13:0920 Սեպ, 2026
  • Վարչապետի ելույթը Շատջրեք բնակավայրի նորակառույց միջնակարգ դպրոցի բացմանը 12:5520 Սեպ, 2026
  • Վարչապետը Վարդենիսի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցել է պատարագի 12:5020 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղում 12:4520 Սեպ, 2026
  • ԱԱԾ-ում նշվել է օպերատիվ-մարտական ստորաբաժանման կազմավորման 30-ամյակը 11:0920 Սեպ, 2026
  • Ամերիկյան ներդրումային և գործարար շրջանակներին է ներկայացվել արհեստական բանականության ոլորտում գործունեություն ծավալող հայկական Hecttor AI-ի ներուժը 11:0320 Սեպ, 2026
  • ՀՀ Անկախության տոնին արգելոցները և արգելոց-թանգարանները կաշխատեն փոփոխված աշխատանքային գրաֆիկով 10:4120 Սեպ, 2026
  • ՀՀ բանակի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայողների պարապմունքները՝ «Բաստիոն» զրահամեքենաների ներգրավմամբ 10:1120 Սեպ, 2026
  • Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են 09:1720 Սեպ, 2026
  • Նոր Խարբերդի մանկատան դայակը ազատվել է աշխատանքից՝ երեխային ծեծի ենթարկելու դեպքից հետո 00:5320 Սեպ, 2026
  • Սեպտեմբերի 21-24-ը Չինաստանի պատվիրակությունը կայցելի Հայաստան 00:3420 Սեպ, 2026
  • Մինաս Ավետիսյան. մեկ կտավի ցուցադրություն 23:1819 Սեպ, 2026
  • Մենք նոր-նոր ենք պետություն դառնում, առաջին քայլերն ենք անում իրական, անկախ պետություն ունենալու ուղղությամբ․ Արարատ Միրզոյան 23:0319 Սեպ, 2026
  • «Աջափնյակ» մետրոյի կայարանի կառուցման հարցում լավագույն գործընկերը կարող է լինել Ռուսաստանը․ Նիկոլ Փաշինյան 22:5019 Սեպ, 2026
  • Հարատև պետություն. Հայաստանը պատրաստվում է 35-ամյակի տոնական միջոցառմանը 22:3319 Սեպ, 2026
  • Ղազախստանին հայկական երկաթուղու կառավարումը հանձնելու սցենարին դեմ չենք․ Փաշինյան 22:2119 Սեպ, 2026
  • Փաշինյանի հանձնարարությամբ Եկեղեցում ստեղծված ճգնաժամի վերաբերյալ զեկույց է պատրաստվել 22:0619 Սեպ, 2026
  • Պայքար ընտանեկան բռնության դեմ. Հանրային քննարկում Տաթև Դանիելյանի հետ 21:5019 Սեպ, 2026
  • Պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանն այցելել է N զորամաս 21:1519 Սեպ, 2026
  • Լուրեր 21:00 | Հարատև պետություն. ինչպես է նշվելու Հայաստանի Հանրապետության 35-ամյակը | 19.09.2026 21:0019 Սեպ, 2026
  • Լեռնագոգցի երիտասարդները «Հավասարության այգի» են հիմնել 20:5419 Սեպ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 19.09.2026 20:3619 Սեպ, 2026
  • Վարչապետը ներկա է եղել «Նոա» ՖԱ-ի մանկապատանեկան ֆուտբոլի կենտրոնի բացման արարողությանը 20:1919 Սեպ, 2026
  • «ԳՊՄ գոլդ» ընկերությունը 2026-ի հունվար-հունիսին 3 մլրդ 967 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 20:1419 Սեպ, 2026
  • Եթե Ռուսաստանը որոշի հարվածել ՆԱՏՕ-ի տարածքին, շատ երկրների համար դա լուրջ փորձություն կդառնա. Ռինկևիչս 19:5719 Սեպ, 2026
  • 5 տեսլա ՄՌՏ տեխնոլոգիան կներդրվի նաև Հայաստանում 19:5119 Սեպ, 2026
  • Թրամփը հրապարակել է իր 25 գլխավոր ձեռքբերումը 19:3719 Սեպ, 2026
  • Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» գլուխգործոցն առաջին անգամ ցուցադրվում է Հայաստանում 19:2419 Սեպ, 2026
  • Զելենսկին հայտարարել է նոր հեռահար գործողությունների մասին՝ ի պատասխան ռուսական հարվածների 19:0919 Սեպ, 2026
  • Հայաստանի զբոսաշրջային գրավչությունը՝ աշխարհի առաջատար լրատվամիջոցների էջերում 18:5619 Սեպ, 2026
  • ԱԲ միջազգային օլիմպիադայի ձեռքբերումները 18:3819 Սեպ, 2026
  • Փրկարարներն օգնության են հասել ձեռքը վնասած քաղաքացուն և մոտեցրել շտապօգնության մեքենային 18:1519 Սեպ, 2026
  • Ռուսաստանում ընթանում է Պետդումայի պատգամավորների ընտրությունների երկրորդ օրվա քվեարկությունը 17:5819 Սեպ, 2026
  • Թրամփը ստորագրել է ՌԴ դեմ «Դժոխային պատժամիջոցների» օրենքը 17:5419 Սեպ, 2026
  • Թրամփն արգելել է CNN-ի, MS NOW-ի և Politico-ի լրագրողների մուտքը Սպիտակ տուն 17:3619 Սեպ, 2026
  • ՀՀ Անկախության 35-րդ տարեդարձին նվիրված «Անկախության սիմֆոնիան» կհնչի Գյումրու Թատերական հրապարակում 17:1319 Սեպ, 2026
  • Լուրեր 17:00 | Հայաստանն ամենաքիչ բացահայտված գանձերից է. միջազգային մամուլ | 19.09.2026 17:0019 Սեպ, 2026
  • Սուբվենցիոն ծրագրերի որակը կերաշխավորվի. նոր կարգավորումները գործում են օգոստոսի 21-ից 16:5419 Սեպ, 2026
  • Երբ ԱՄՆ-ը պատրաստ լինի բարեխիղճ գործարք կնքել, մենք էլ կանենք նույնը. Քարնի 16:3619 Սեպ, 2026
  • Երևանում կանցկացվի բժշկական զբոսաշրջության գլոբալ համաժողով 16:1119 Սեպ, 2026
  • Հայաստանի բանկային համակարգում առկա ավանդների ծավալը տասը տարում քառապատկվել է 15:5219 Սեպ, 2026
  • Լավրովն ու Ռուբիոն կհանդիպեն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում 15:3619 Սեպ, 2026
  • Գիտամշակութային հանդիպում՝ Բերքաբերում 15:2919 Սեպ, 2026
  • Թրամփի 25 գլխավոր ձեռքբերումների ցանկում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաստորագրումը 15:1319 Սեպ, 2026
  • Քաղաքակիրթ սպասարկում. Վաղարշապատում «Քաղաքացիների սպասարկման» գրասենյակ է բացվել՝ 76-րդը ՀՀ-ում 14:5419 Սեպ, 2026
  • Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է՝ նաև կարկուտ 14:2419 Սեպ, 2026
  • Կեղծ խմիչքի և ծխախոտի իրացման դեպք՝ Ջերմուկում․ հայտնաբերվել են կեղծ ծխախոտի 1738 տուփ և 24 շիշ օղի 14:1119 Սեպ, 2026
  • Միջազգային համագործակցության շրջանակում հանդիպում ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնում 13:3719 Սեպ, 2026
  • Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ 13:1919 Սեպ, 2026
  • ԱՄՆ պետքարտուղարությունը հավանություն է տվել Ուկրաինային մոտ 2,7 մլրդ դոլարի ՀՕՊ միջոցների վաճառքին 13:1219 Սեպ, 2026
  • Լուրեր 13:00 | Մոտ 8.3 տրիլիոն դրամ. բանկերում ներդրված ավանդների ծավալը ռեկորդային է 13:0019 Սեպ, 2026
  • Պակիստանում տեղի ունեցած պայթյունի և կրակոցների զոհերի թիվն անցել է 30-ը 12:5319 Սեպ, 2026
  • Միջուկային ներուժի ամրապնդումը Ռուսաստանի ինքնիշխանության երաշխիքն է. Պուտին 12:3219 Սեպ, 2026
  • Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր ունենք 3 ներկայացուցիչ 12:1719 Սեպ, 2026
  • Ավտոբուսային երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21-ին 12:1319 Սեպ, 2026
  • Թրամփը ստորագրել է Ռուսաստանի դեմ ընդլայնված պատժամիջոցներ սահմանելու մասին օրենքը 12:0819 Սեպ, 2026
  • Վահե Հովհաննիսյանը կգործուղվի Կատարի Պետություն 11:5419 Սեպ, 2026
  • Էդուարդ Հակոբյանը կգործուղվի Հունգարիա 11:4119 Սեպ, 2026
  • ԱՄՆ-ը և Դանիան համաձայնության են եկել Գրենլանդիայի շուրջ 11:2919 Սեպ, 2026
  • Արտակարգ իրավիճակներին արձագանքման մեխանիզմների կատարելագործում. ուսումնավարժանք՝ Գեղարքունիքի մարզպետարանում 11:1619 Սեպ, 2026
  • Խորհրդակցություն ՄԻՊ գրասենյակում. քննարկվել են մարզային ստորաբաժանումների աշխատանքներին առնչվող հարցեր 10:5819 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում 10:4519 Սեպ, 2026
  • Երևանում օդում փոշու պարունակությունը մի շարք օրերի գերազանցել է թույլատրելի սահմանը 10:1419 Սեպ, 2026
  • ՀՀ անկախության 35-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումների մասնակիցների անվտանգության ապահովման նպատակով Երևանում երթևեկությունը կսահմանափակվի 10:1019 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Գորիս քաղաքում 09:5919 Սեպ, 2026
  • Կարեն Անդրեասյանը կգործուղվի ԱՄՆ 09:5419 Սեպ, 2026
  • Օգոստոսին մթնոլորտում ջրային գոլորշու պարունակությունը ռեկորդային է եղել՝ 1979-ից ի վեր 09:4219 Սեպ, 2026
  • ՔՊ խմբակցության ղեկավարն ու քարտուղարը հանդիպել են Շվեդիայի, Նիդերլանդների և Բելգիայի դեսպաններին 09:2419 Սեպ, 2026
  • Ռուբեն Ռուբինյանը դասային աստիճան է շնորհել 09:0919 Սեպ, 2026
  • Փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում 08:4819 Սեպ, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:3019 Սեպ, 2026
  • Օրը սկսեցինք 30 կմ հեծանվային զբոսանքով․ Նիկոլ Փաշինյան 08:1819 Սեպ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015