Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ Աննա Դանիբեկյանի, ավարտեց պաշտպանական կողմի՝ դատավորին ներկայացրած ինքնաբացարկի միջնորդության քննարկումը և հեռացավ խորհրդակցական սենյակ։
Դատական ակտը կհրապարակվի փետրվարի 3-ին՝ ժամը 12։00-ին։
Նշենք՝ այսօր տեղի է ունեցել «Մարտի 1»-ի գործով հերթական դատական նիստը, որի ընթացքում ամբաստանյալների պաշտպանները դատավոր Աննա Դանիբեկյանին բացարկի միջնորդություն են ներկայացրել: