• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Օրը՝ 60 վայրկյանում | 08.05.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 08.05.2026 20:23
ԴՕԿԿ-ի խոստումները՝ քաղաքացիներին | Աննա Դանիելյանի հարցազրույցը Արսեն Վարդանյանի հետ ԴՕԿԿ-ի խոստումները՝ քաղաքացիներին |... 19:49
Եվրամիությունը պետք է Թուրքիային ներառի Եվրոպայի պաշտպանական ծրագրերում. Ֆիդան. «Հարևաններ» Եվրամիությունը պետք է Թուրքիային... 19:45
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Բանակ 20:3228 Հնվ, 2021

Բժշկականի 29 ուսանողի անուն հիմա հուշատախտակին է. նրանց ներկայությունը հավերժ է

Հանուն կյանքի ու հանուն Հայրենիքի երդում տված 29 ուսանող այսուհետև Երևանի պետական բժշկական համալսարանում ներկա կլինի հավերժ: Բացվում է Արցախյան պատերազմում զոհված հերացիականներին նվիրված հուշատախտակ:

Արմեն Մուրադյան (ԵՊԲՀ ռեկտոր) - Նրանք 32-ն էին, այս պահին զետեղված է 29 ազգանուն: Մենք հպարտությամբ յուրաքանչյուրը նրանցից հնչեցնում ենք որպես կայացած բժիշկ, որպես մարդիկ, ովքեր կյանքը զոհեցին, բայց ոչ արժանապատվությունը, բայց ոչ բժշկի բարձր կոչումը:

Ուսանողների ճակատագիրն ընդհատվեց, երբ մի մասը Հիպոկրատի երդումն էր կատարում, մյուսը՝ զինվորական՝ հրաման:

Վահրամ Դումանյան (ԿԳՄՍ նախարար) - Մեր բանակին ես ցանկանում եմ մարտական ոգի և դեպի առաջ, դեպի հզոր Հայաստան, որի առաջին երաշխավորը բանակն է, այդ թվում՝ բժիշկները: Բժիշկները մեր կրկնակի հերոսներն են:

Հուշատախտակի հերոսներից մեկը Էմիլ Մարտիրոսյանն է: Համալսարանի ստոմատոլոգիական ֆակուլտետի առաջին կուրսի ուսանող էր:

Մարիամ Մարտիրոսյան (Էմիլ Մարտիրոսյանի քույրը) - Միշտ մտածում էր, որ ծառայության կգնա ուսումն ավարտելուց հետո, որպեսզի այնտեղ բժիշկ աշխատի: Ասում էր, որ այդպես ավելի պիտանի կլինի:

Բայց զորակոչվեց առաջին կուրսն ավարտելուց հետո՝ 2020-ի օգոստոսին: Ապագա ստոմատոլոգը Հադրութում էր ծառայում: Զինվորական համազգեստը կրում էր հպարտությամբ՝ նույնպիսի հպարտությամբ սպասելով սպիտակ համազգեստի հերթին: Շարքային Մարտիրոսյանը զոհվել է հոկտեմբերի 1-ին՝ Վարանդայում:

Մարիամ Մարտիրոսյան - Իր մասնագիտությունը շատ էր սիրում, անգամ, երբ դեռ չէր ընդունվել, անընդհատ նայում էր, հետևողականորեն հարցնում, բժշկության հետ կապված ամեն ինչ իրեն հետաքրքրում էր:

6-րդ կուրսի ուսանող Արթուր Գինոսյանը պատերազմի լուրը լսելուն պես շտապել է Ստեփանակերտ: Շուրջ 4 տասնյակ կյանք է փրկել: Մարտի դաշտից դիեր է դուրս բերել: Ասում է՝ իր զոհվելու հավանականությունը շատ մեծ էր:

Արթուր Գինոսյան (ԵՊԲՀ ուսանող, պատերազմի մասնակից) - Վիրակապում էի, շտապում էի էլի գնալ, խրամատում կանգնել, պայքարել: Ընենց ծանր հիվանդներ ունեինք, ծանր վիրավորում ստացած, որ չգիտեինք՝ կապրի՞, թե՞ չէ, բայց մարդը ձգտում էր գնալ խրամատ: Տեսել եմ, թե ինչպես են բժիշկները կենաց-մահու կռիվ տալիս, ու այնպիսի վիրավորների են կենդանացրել, որ հույս չկար:

Մինչև այս պատերազմը նա ցանկանում էր մանկաբույժ դառնալ, հիմա արդեն հաստատ որոշել է՝ ապագա վիրաբույժ է:

Արթուր Գինոսյան - Խոստանում եմ ծառայել հայրենիքիս ու լինել լավագույնը: Ինչքան էլ բարդ է լինելու իմ ուղին բժիշկ դառնալ, բայց եթե բժիշկ ես, պիտի լինես լավագույնը:

100-ամյա բժշկական բուհում խոստանում են՝ ընկերների հիշատակն ու ապրելու խորհուրդը փոխանցել սերունդներին` նրանց սխրանքն օրինակ դարձնելով յուրաքանչյուրի համար:

Հեղինակ`Ռոզա Խաչատրյան
Դիտումների քանակ69
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Մայիսի 9-ի եղանակային կանխատեսումները 01:0809 Մայ, 2026
  • Խնդրանքն անձամբ ես եմ ներկայացրել․ Ռուսաստանն ու Ուկրաինան հրադադարի պայմաններում գերիներ կփոխանակեն․ Թրամփ 00:4609 Մայ, 2026
  • Ոչ թե իշխանափոխություն ենք պահանջում, այլ՝ ընդդիմափոխություն. Արման Բաբաջանյան 00:2709 Մայ, 2026
  • Կիևը պետք է համաձայնի դուրս գալ Դոնբասից. Ուշակով 00:1209 Մայ, 2026
  • Ձերբակալվել են խուլիգանություն կատարած և Շենգավիթի թաղապետարանի աշխատակցին հարվածած անձինք 00:0109 Մայ, 2026
  • Քանի մարդ է մասնակցել «Ուժեղ Հայաստան» կուսակցության մայիսի 8-ի հանրահավաքին 23:5108 Մայ, 2026
  • Ռեֆորմիստներն առաջարկում են վերադարձ խորհրդային կրթական համակարգին 23:3808 Մայ, 2026
  • Քանի մարդ է մայիսի 8-ին Էջմիածնում մասնակցել «Հայաստան» դաշինքի հանրահավաքին 23:2208 Մայ, 2026
  • Վենետիկի բիենալեի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի տաղավարի պաշտոնական բացման արարողությունը 23:1408 Մայ, 2026
  • Մենք առաջարկում ենք հաղթանակ՝ անարյուն, առանց պատերազմի. «Հանրապետություն» կուսակցության քարոզարշավը 23:0008 Մայ, 2026
  • «Ուժեղ Հայաստանի» հավաքի վայրից 3 անձ է տեղափոխվել ոստիկանություն 22:4708 Մայ, 2026
  • «Ով կմտածի՝ ՀՀ քաղաքացուն կարող է առնել, քաղաքացու պատին է հագնելու քիթնումռութը». Փաշինյան 22:3008 Մայ, 2026
  • Հարցազրույց Արտակ Սարգսյանի հետ 22:0508 Մայ, 2026
  • «Փոփոխությունների ամիսը սկսվում է հիմա». «Ուժեղ Հայաստանը» քարոզարշավը սկսել է ԱԺ շենքի մոտից 21:5108 Մայ, 2026
  • Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ 21:2908 Մայ, 2026
  • Ապրիլին Հայաստան է այցելել 172,705 զբոսաշրջիկ 21:2108 Մայ, 2026
  • ԵՄ-ն ապացուցել է, որ կարող է հաջողությամբ հաղթահարել մարտահրավերները ու ճգնաժամերը․ Մհեր Գրիգորյանը շնորհավորական ուղերձ է հղել Եվրոպայի օրվա կապակցությամբ 21:1108 Մայ, 2026
  • Լուրեր 21:00 | Քարոզարշավը պետք է կառուցվի ոչ թե վիրավորանքի, այլ գաղափարների շուրջ. ՀՀ նախագահ 21:0008 Մայ, 2026
  • Մայիս 8-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:5508 Մայ, 2026
  • Գողականների անունից սպառնալիքներ, կաշառքի առաջարկներ. «Ուժեղ Հայաստանի» վերաբերյալ նոր ձայնագրություն 20:5008 Մայ, 2026
  • Բնություն բաց թողնված ազնվացեղ եղջերուներից մեկը ավտովթարի զոհ է դարձել 20:4308 Մայ, 2026
  • ԱՄԷ-ն որոշել է դուրս գալ Արաբական պետությունների լիգայից և Իսլամական համագործակցության կազմակերպությունից 20:3308 Մայ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 08.05.2026 20:2308 Մայ, 2026
  • Կապի սպան օպերացիոնալ կամուրջ է Հայաստանի, Եվրոպոլի և ԵՄ անդամ երկրների միջև․ ՆԳ նախարար 20:1508 Մայ, 2026
  • Հանտավիրուսի բռնկումը համավարակի սկիզբ չէ. ԱՀԿ 19:5908 Մայ, 2026
  • Բացահայտվել է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց իրացնելու դեպք 19:5208 Մայ, 2026
  • Մելանոմա. ե՞րբ պետք է մտահոգվել խալի փոփոխությունից 19:4608 Մայ, 2026
  • Ռուսաստանին հեռացրել են Լրագրողների միջազգային ֆեդերացիայից 19:4108 Մայ, 2026
  • ՄԻՊ-ն ու ՀԾԿՀ նախագահը քննարկել են ջրամատակարարման և էներգամատակարարման ոլորտի խնդիրները 19:3608 Մայ, 2026
  • Մեծ փոփոխությունների շարժիչ ուժը երիտասարդներն են. ՄԻՊ-ը՝ ՇՊՀ-ում 19:3108 Մայ, 2026
  • ՑԱՀԱԼ-ը և «Հըզբոլլահը» հայտնում են փոխադարձ հարվածների մասին 19:2208 Մայ, 2026
  • Ծանրորդ Գագիկ Մկրտչյանը ավարտել է ելույթնը աշխարհի առաջնությունում 19:1608 Մայ, 2026
  • Կայացել է Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ. Reuters 19:0608 Մայ, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Մայիսի 8. 2026 19:0308 Մայ, 2026
  • Լուրեր 19:00 | «Ուժեղ Հայաստանին» առնչվող հերթական ձայնագրությունը. կան ձերբակալվածներ 19:0008 Մայ, 2026
  • Գետերի վարարումների ռիսկ կա 18:5008 Մայ, 2026
  • Իրազեկում․ ինչպե՞ս ստանալ ՀՀ քաղաքացիություն 18:2708 Մայ, 2026
  • ԵՄ առաջնորդները պատրաստվում են Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների. Կոշտա 18:1008 Մայ, 2026
  • Հրապարակվել է COP17-ի նախնական օրակարգը 18:0308 Մայ, 2026
  • Աթլետիկայի համաշխարհային ասոցիացիան հրաժարվել է ընդունել ՄՕԿ-ի առաջարկը 18:0008 Մայ, 2026
  • «Աշխարհի հնչյունները. Հայաստան» խորագրով համերգ՝ Սալոնիկում 17:4208 Մայ, 2026
  • ՀԱԱՀ ուսանողը յոգուրտի նոր բաղադրատոմս է առաջարկում 17:2108 Մայ, 2026
  • Հայաստանում Մալթայի Ինքնիշխան Ուխտի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին 17:1608 Մայ, 2026
  • Վթար Մարտունի-Գավառ ավտոճանապարհին․ 5 տուժած հոսպիտալացվել է 17:1208 Մայ, 2026
  • Մալթայի Ինքնիշխան Ուխտի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին 17:1008 Մայ, 2026
  • Լուրեր 17:00 | Դրսից հոսող ապօրինի փողերից մինչև ընտրակաշառք. ինչ խնդիրներ կլուծի ԵՄ առաքելությունը 17:0008 Մայ, 2026
  • Քաղաքական մրցակցությունը կարող է լինել սուր, բայց երբեք չպետք է կորցնի բարեկրթության սահմանները. ՀՀ նախագահ 16:5908 Մայ, 2026
  • Թրամփը ԵՄ-ից ավտոմեքենաների մաքսատուրքերի բարձրացումը հետաձգել է մինչև հուլիսի 4-ը 16:5808 Մայ, 2026
  • Քարոզարշավն այսօր պաշտոնապես մեկնարկել է 16:5408 Մայ, 2026
  • ՀՀ նախագահն ու ԵՄ դեսպանը մտքեր են փոխանակել ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի շուրջ 16:4508 Մայ, 2026
  • 2026-ի ընտրություններից 30 օր առաջ ընտրողների թիվը Հայաստանում կազմել է 2 մլն 482 հազար 872 16:4408 Մայ, 2026
  • Գլխավոր դատախազի տեղակալը մասնակցել է «Երևանյան երկխոսություն» միջազգային ֆորումին. բարձր է գնահատվել Եվրաջասթի հետ ՀՀ-ի համագործակցությունը 16:2708 Մայ, 2026
  • Գագիկ Առաքելյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության պետ 16:0508 Մայ, 2026
  • «Սաղ պատասխանատուների դեմը գումար ա 200 000». Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի գործով ձայնագրություն է հրապարակել 16:0208 Մայ, 2026
  • Իրանական և ամերիկյան ուժերը փոխադարձ հարվածներ են հասցրել 15:3408 Մայ, 2026
  • Wildberries-ը փուլային կերպով վերականգնում է հայկական արտադրանքի արտահանման վաճառքները 15:2008 Մայ, 2026
  • Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքին 15:0308 Մայ, 2026
  • Լուրեր 15:00 | Վեդիի աղմկահարույց դեպքից հետո հրաժարական՝ սեփական դիմումի համաձայն 15:0008 Մայ, 2026
  • Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 6 հողատարածք 14:5508 Մայ, 2026
  • Արարատի մարզի դատախազը հրաժարական է տվել 14:4808 Մայ, 2026
  • Վաշինգտոնում նշել են հայերի ներդրումն ԱՄՆ 250-ամյա անկախության մեջ 14:4008 Մայ, 2026
  • ՄՕԿ-ում առաջարկ է հնչել՝ վերացնելու սպորտային պատժամիջոցները Բելառուսի համար 14:3008 Մայ, 2026
  • Հայկական մշակույթն ավելի ճանաչելի կդառնա Եվրոպայում. ՀՀ-ԵՄ երկխոսություն 14:1408 Մայ, 2026
  • «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ»-ը 2026-ի հունվար-մարտին 5 մլրդ 439 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 14:0408 Մայ, 2026
  • Առաջիկա օրերին փոփոխական եղանակը կպահպանվի․ ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով 13:4908 Մայ, 2026
  • Մեկնարկել է կենսաչափական անձնագրերի տպագրությունը․ ՆԳՆ 13:3308 Մայ, 2026
  • ԱՄՆ-Իրան հրադադարը դեռևս ուժի մեջ է Հորմուզի նեղուցում փոխհրաձգությունից հետո. Թրամփ 13:2108 Մայ, 2026
  • Հայաստան-ԵՄ մշակութային համագործակցության նոր փուլ․ քննարկվում են Հայաստանի ստեղծարար ոլորտի առաջնային ուղղությունները 13:1008 Մայ, 2026
  • Լուրեր 13:00 | Վոլոդիմիր Զելենսկին խորհուրդ չի տվել օտարերկրյա առաջնորդներին մայիսի 9-ին այցելել Մոսկվա 13:0008 Մայ, 2026
  • Աշխարհի լավագույն համալսարանների շրջանավարտներին զինծառայության զորակոչից տարկետում կտրվի ՀՀ-ում աշխատելու համար․ հաստատվել է կարգը 12:5808 Մայ, 2026
  • Մեկ օրում հայտնաբերվել է 8 հետախուզվող 12:4708 Մայ, 2026
  • Դիլիջանում կասեցվել է բենզինի, դիզվառելիքի, հեղուկացված գազի վաճառքով զբաղվող լցակայանի շահագործումը 12:3608 Մայ, 2026
  • Իրանը 40 հարցից բաղկացած «հայտարարագիր» է կազմել Հորմուզի նեղուցով անցնելու համար. CNN 12:2608 Մայ, 2026
  • Հյուսիս-հարավ միջանցքի Քաջարան-Ագարակ հատվածի թունելում իրականացվում են ջրահեռացման և ջրամեկուսացման աշխատանքներ 12:1808 Մայ, 2026
  • ՀՀ ԱԳՆ-ի և «Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր 12:0908 Մայ, 2026
  • Հայաստանը կդառնա տարածաշրջանային լոգիստիկ հանգույց․ մեկնարկել է Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման ծրագիրը 11:5708 Մայ, 2026
  • Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումները շարունակվում են 11:4908 Մայ, 2026
  • ՌԴ-ի 13 օդանավակայան դադարեցրել է գործունեությունը անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետո 11:4208 Մայ, 2026
  • Խուզարկություններ են կատարվում «Ուժեղ Հայաստան»-ի Մարալիկ քաղաքի տարածքային գրասենյակում 11:3608 Մայ, 2026
  • Ծանրամարտի երիտասարդների ԱԱ-ի մրցումային վերջին օրը Հայաստանն ունի երկու մասնակից 11:3008 Մայ, 2026
  • Հաստատվել են 2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդի ժամկետները 11:2008 Մայ, 2026
  • ԿԸՀ-ն կոչ է անում նախընտրական քարոզչությունն իրականացնել Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի շրջանակներում 11:1908 Մայ, 2026
  • «Զովետի» ՍՊ-ում հայտնաբերվել է վտանգավոր կաթնամթերք, արտադրությունը կասեցվել է 11:0408 Մայ, 2026
  • Հայաստանը շարունակում է միգրացիայի կառավարման համակարգի արդիականացման աշխատանքները 10:5508 Մայ, 2026
  • Երևանում և Արմավիրի մարզում լցակայանների և ավտոտեխսպասարկման կետի գործունեություն է դադարեցվել 10:4208 Մայ, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում 10:2908 Մայ, 2026
  • Տավուշի մարզում անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժություններ 10:1208 Մայ, 2026
  • Լուրեր 10:00 | ՀՀ-ն Միջերկրածովյան ԽՎ-ում դիտորդի կարգավիճակ է ստացել | 08.05.2026 10:0008 Մայ, 2026
  • Երկրապահի անունը կրում է ոչ միայն անցյալի հերոսությունը, այլև ներկայի պատասխանատվությունը՝ պաշտպանել մեր հայրենիքի սահմանները և պահպանել ձեռք բերված խաղաղությունը․ Սասուն Միքայելյան 09:5608 Մայ, 2026
  • «Տիգրան Մեծ» եռագրության առաջին հատորը՝ ընթերցողի սեղանին 09:2608 Մայ, 2026
  • Վանաձորի և Ալավերդու քաղաքային լճերի տարածքները նոր շունչ կստանան 08:5908 Մայ, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ 08:4408 Մայ, 2026
  • Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում 08:2808 Մայ, 2026
  • «Թեղուտ» ընկերությունը 2026-ի հունվար-մարտին 6 մլրդ 102 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 08:1808 Մայ, 2026
  • Ավտոմեքենան Աղավնավանք բնակավայրի կամրջից ընկել է գետը 07:5908 Մայ, 2026
  • ԵՄ-ն չի պատրաստվում վերանայել իր դիվանագիտական ներկայությունը Կիևում 01:0008 Մայ, 2026
  • «Բոլորը լինելու են ընտրված՝ ազատ, արդար, թափանցիկ ընտրություններով». ԿԸՀ նախագահ 00:4408 Մայ, 2026
  • Իրազեկող ուղեցույց ապատեղեկատվության, օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիայի և միջամտության (FIMI) վերաբերյալ 00:3208 Մայ, 2026
  • Սուրեն Պապիկյանի պաշտոնական այցը Լեհաստան եզրափակվել է Պավել Բեժդայի հետ հանդիպում-ընթրիքով 00:1308 Մայ, 2026
  • Ղարաբաղը հետ բերելը պատերազմի կոչ, թե նախընտրական խոստում. ԱԺ-ն սպառեց նիստերի օրակարգը 00:0208 Մայ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015