• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Հայ ազգային կոնգրես կուսակցության խոստումները Հայ ազգային կոնգրես կուսակցության խոստումները 20:12
Քաղաքական ուժերի ծրագրերը խաղաղության և անվտանգության վերաբերյալ. Մեծ բանավեճ Քաղաքական ուժերի ծրագրերը խաղաղության... 22:47
Ըմբիշ Ավետիք Թութխալյանը դարձել է Մ-17 ԵԱ բրոնզե մեդալակիր Ըմբիշ Ավետիք Թութխալյանը դարձել... 21:00
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Հայաստան-Ֆրանսիա համագործակցության նոր հեռանկարներ
Հասարակություն
19:5827 Հնվ, 2021

Հայաստան-Ֆրանսիա համագործակցության նոր հեռանկարներ

Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական կրթահամալիրում այսօր հանդիսավորությամբ բացվել է նոր դասասենյակ, որին մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան Բատիստ Լըմուանը և ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը՝ տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Դասասենյակի բացման խորհրդանշական ժապավենը կտրել են նախարարն ու պետքարտուղարը, որից հետո հյուրերը շրջայց են կատարել դպրոցում, ծանոթացել ուսումնական հաստատությունում իրականացվող շինարարության ընթացքին, ինչպես նաև զրուցել ուսուցիչների, ծնողների և աշակերտների հետ:

Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ նախարար Վահրամ Դումանյանը նշել է, որ դասասենյակի բացումն իրապես խորհրդանշական է՝ որպես հայ-ֆրանսիական բարեկամության ամրապնդման վկայություն:

«Հանդիսանալով կրթամշակութային ուսումնական կենտրոն՝ այն լավագույնս կնպաստի Հայաստանում ֆրանսերենի զարգացմանը և հանրակրթական դպրոցներում ֆրանսերենի դասավանդման արդյունավետության բարձրացմանը: Հաշվի առնելով ֆրանսերենի ուսուցման առանձնահատկությունը՝ լիահույս եմ, որ միջնաժամկետ և երկարաժամկետ հատվածում կրթահամալիրը կիրականացնի նաև ծրագրային նոր նախաձեռնություններ՝ ուղղված Հայաստանի հանրակրթական դպրոցներում ֆրանսերեն դասավանդող ուսուցիչների կարողությունների զարգացմանը: Վստահ եմ, որ մեր համագործակցությունը կլինի շարունակական և արդյունավետ, ինչպես նաև նոր նախաձեռնությունների հիմք կհանդիսանա՝ ի նպաստ մեր երկու պետությունների զարգացմանը»,- շեշտել է Վահրամ Դումանյանը:

«Խիստ տպավորված եմ և հուզված, քանի որ վկա եմ եղել, թե ինչպես է զարգանում այս դպրոցը: Ներկայումս դպրոցում սովորում է 200-250 աշակերտ. առաջիկայում այն կարող է հասնել մինչև 400-450-ի: Սա խորհրդանշական ծրագիր է Հայաստանի և Ֆրանսիայի միջև, քանի որ ՀՀ կառավարության շնորհիվ է նաև, որ ունենք այս շինությունը»,- իր հերթին նշել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան Բատիստ Լըմուանը:

Հյուրերի այն հարցին, թե ինչու են սովորողներն ընտրել հենց այդ կրթահամալիրը, աշակերտները պատասխանել են, որ իրենց հոգեհարազատ են դասավանդման մոտեցումները, ուսումնական միջավայրը: Աշակերտներից մեկի խոսքով՝ կրթահամալիրը համատեղում է հայկական և ֆրանսիական կրթական համակարգերը՝ չնայած ուսումնական ծրագրերի տարբերություններին և ընդհանրություններին: Ըստ աշակերտների՝ դպրոցում գործում են, օրինակ, հիգիենայի, անվտանգության խորհուրդներ, որոնց միջոցով իրենց կարծիքը լսելի է դառնում որոշումների կայացման գործում, ինչը նրանց ոգևորում է: Նշվել է նաև, որ Արցախյան պատերազմի ընթացքում դպրոցն անվճար հիմունքներով հյուրընկալել է արցախցի 13 աշակերտի, որոնց մի մասն արդեն վերադարձել է մշտական բնակության վայր:

Հանդիպումից հետո հյուրերը գրառում են կատարել դպրոցի հուշագրքում: «Տպավորված եմ դպրոցի հարուստ ավանդույթներով, ինչը շատ կարևոր է ցանկացած կրթական հաստատության համար»,- իր տպավորություններով կիսվել է նախարար Վահրամ Դումանյանը:

Նշենք, որ Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական դպրոց-հիմնադրամը գործում է 2007 թվականից և միակ հաստատությունն է, որն ունի Ֆրանսիայի Ազգային կրթության նախարարության լիցենզավորում և ճանաչված է Ֆրանսիայի ու Հայաստանի միջև կնքված միջպետական համաձայնագրով: Դպրոցում ուսուցումն իրականացվում է Ֆրանսիայի Հանրապետության կրթական ծրագրերին և իր կանոնադրությանը համապատասխան: Կրթական ծրագրերի իրականացումը (նախակրթարանի և տարրական դպրոցի մակարդակներում) վերահսկվում է հատուկ տեսուչի կողմից՝ Ֆրանսիայի կրթության նախարարության տված լիցենզիայի հիման վրա, իսկ միջին և ավագ դպրոցում՝ Ֆրանսիայի կրթության նախարարության պատասխանատվության ներքո գործող hեռակա դասավանդման ազգային կենտրոնի միջոցով:

2019 թվականին «Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական դպրոց» հիմնադրամը վերանվանվել է «Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական կրթահամալիր» հիմնադրամի: 2020 թվականին ՀՀ կառավարության որոշմամբ նախկին N 16 դպրոցի շենքը հատկացվել է կրթահամալիրին՝ անհատույց օգտագործման: Դրանով ՀՀ կառավարությունն իր ներդրումն է ունեցել Հայաստան-Ֆրանսիա հարաբերություններում՝ իրականացնելով նաև Ֆրանկոֆոնիայի հանդեպ հանձնառությունը: 2020 թվականին կրթահամալիրին տրվել է լիցենզիա՝ գրական հայերենով միջնակարգ հանրակրթական ծրագրով գործունեություն իրականացնելու համար: Դպրոցում գործում է 2 բաժին՝ ֆրանսիական և հայկական։ Ֆրանսիական բաժինն ապահովում է ամբողջական և համապարփակ կրթական ծրագիր՝ 2-18 տարեկան երեխաների և աշակերտների համար։ Ֆրանսիական բաժնի աշակերտները ստանում են միջազգայնորեն ընդունված Բակալորեա դիպլոմը։ Հայկական բաժինն ապահովում է ավագ դպրոցի ծրագիր։

Հաղորդագրությունում նշված է նաև, որ դպրոցի նոր շենքը շահագործման կհանձնվի 2021 թվականի ընթացքում:

Դիտումների քանակ51
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • «Ֆրանսիական ֆիլմերի իմ փառատոնը» հայ կինոսերներին կներկայացնի երիտասարդ ռեժիսորների աշխատանքները 18:4027 Հնվ, 2021 «Ֆրանսիական ֆիլմերի իմ փառատոնը» հայ կինոսերներին կներկայացնի երիտասարդ ռեժիսորների աշխատանքները Մշակույթ
  • Ֆրանսիան կստեղծի քվանտային համակարգիչ 11:5322 Հնվ, 2021 Ֆրանսիան կստեղծի քվանտային համակարգիչ Աշխարհ
  • ՀՀ և Ֆրանսիայի ԱԳ նախարարները քննարկել են ԼՂ հակամարտության գոտում հետպատերազմյան իրադրությունը 12:3921 Հնվ, 2021 ՀՀ և Ֆրանսիայի ԱԳ նախարարները քննարկել են ԼՂ հակամարտության գոտում հետպատերազմյան իրադրությունը Քաղաքականություն
Հիմա եթերում
Լրահոս
  • Իրանը պատրաստ է հարստացված ուրանը փոխանցել Ռուսաստանին՝ ԱՄՆ-ի փոխարեն. Al Hadath 20:1618 Մայ, 2026
  • ԱՄՆ-ն համաձայնել է բանակցությունների ընթացքում դադարեցնել իրանական նավթի նկատմամբ պատժամիջոցները. Tasnim 20:0618 Մայ, 2026
  • Գորիսի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն 19:5518 Մայ, 2026
  • «Գլոբալ կրթություն էքսպո 2026»՝ մասնագիտական կողմնորոշման հարթակ 19:4518 Մայ, 2026
  • Լեհաստանը պատրաստվում է երկրում ԱՄՆ զորքերի կրճատմանը. Politico 19:3118 Մայ, 2026
  • Լոռու մշակութային դիմագիծը՝ իր ամբողջ հմայքով 19:2418 Մայ, 2026
  • Քաղաքացիական օրենսգրքում առաջարկվում է ներդնել հետադարձ հիփոթեքի և հետադարձ հիփոթեքի վարկային պայմանագրի ինստիտուտները 19:1318 Մայ, 2026
  • Վրաստանի ՆԳՆ-ն կհետևի հասարակության մեջ ատելության խոսքի դրսևորմանը 19:0218 Մայ, 2026
  • Նախընտրական քարոզարշավի ընթացքում բոլոր քաղաքական ուժերը պետք է բացառեն վիրավորանք, բռնություն քարոզող և հասարակությանը բևեռացնող խոսույթի ցանկացած դրսևորում․ Անահիտ Մանասյան 18:5218 Մայ, 2026
  • Ավելի քան 138.954 այցելու՝ «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառման շրջանակում 18:4018 Մայ, 2026
  • Քննարկվել են սոցիալական պաշտպանության ոլորտի առաջնահերթություններն ու բարեփոխումները․ հանդիպում ԱՍՀՆ-ում 18:3118 Մայ, 2026
  • Բելառուսում մեկնարկել են Ռուսաստանի հետ համատեղ միջուկային զորավարժությունները 18:2418 Մայ, 2026
  • Բացահայտվել է թմրամիջոցի իրացման ևս մեկ դեպք 18:1418 Մայ, 2026
  • «Մաքս օիլ» ընկերությունը 2026-ի հունվար-մարտին 3 մլրդ 119 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 18:0518 Մայ, 2026
  • Իրանը պատերազմն ավարտելու թարմացված առաջարկ է փոխանցել ԱՄՆ-ին 17:5818 Մայ, 2026
  • Միջազգային պատվիրակներն ուսումնասիրում են դպրոցական սննդի կազմակերպման Հայաստանի առաջավոր փորձը 17:5018 Մայ, 2026
  • Հրապարակվել են նախընտրական քարոզչության սահմանված կարգի պահպանման վերաբերյալ մշտադիտարկման առաջին արդյունքները․ՀՌՀ 17:4218 Մայ, 2026
  • 2025 թվականի ընթացքում պետությանն են վերադարձվել ավելի քան 13 հազար հեկտար անտառային և բնապահպանական հողեր․ ՇՄ նախարար 17:3318 Մայ, 2026
  • Հանձնաժողովը քննարկել է փորձնակության համակարգը մրցունակ, սոցիալապես արդար և ինստիտուցիոնալ առումով կայուն դարձնող նախագծերի փաթեթը 17:2418 Մայ, 2026
  • Առաջարկվում է սահմանել դրույթ, ըստ որի՝ դատական նիստին հնարավոր կլինի մասնակցել տեսակապով 17:1218 Մայ, 2026
  • Ընտրողների ռեգիստրում ընդգրկված է 2․483․520 ընտրող 17:0318 Մայ, 2026
  • Լուրեր 17։00 | Մարզերում անշարժ գույքն արագ թանկանում է. ինչ գործոններ են նպաստել 17:0018 Մայ, 2026
  • Երևանը պատրաստվում է COP17-ին. տեղադրվել է տարբերանշանը 16:5818 Մայ, 2026
  • Բաքուն և Թբիլիսին ստորագրել են Վրաստան բնական գազի մատակարարման մասին համաձայնագիր 16:5018 Մայ, 2026
  • Թանգարանների միջազգային օր. պարգևատրվել են ոլորտի մի խումբ աշխատակիցներ 16:4118 Մայ, 2026
  • Սևանա լճի մակարդակը մայիսի 11-17-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 5 սմ-ով 16:3318 Մայ, 2026
  • ԻՀՊԿ-ն սպառնում է ոչնչացնել Պարսից ծոցի հարավում գտնվող բոլոր ամերիկյան բազաները 16:2418 Մայ, 2026
  • ՓԾ տնօրենն այցելել է Շիրակի մարզի հրշեջ-փրկարարական ջոկատներ․ ծառայության արդյունավետության բարձրացման ուղղությամբ տրվել են հանձնարարականներ 16:1618 Մայ, 2026
  • Կարգավորումներ՝ ուղղված բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու վարույթի որոշակի նորմերին 16:0618 Մայ, 2026
  • Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս կվերադարձվի համայնքին 15:5718 Մայ, 2026
  • Անձրևը խափանել է Բաքվում ՄԱԿ-ի Համաշխարհային քաղաքային զարգացման ֆորումի բացման արարողությունը. Jamnews 15:5418 Մայ, 2026
  • Առաջարկվում է ճգնաժամերի կառավարման արդյունավետ ու միջազգային չափանիշներին համահունչ մեխանիզմներ ներդնել 15:4618 Մայ, 2026
  • Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին 15:3818 Մայ, 2026
  • ԿԸՀ-ն ուսանողներին հրավիրում է հանդիպման 15:2918 Մայ, 2026
  • Ոչ սթափ վիճակում վարելու 35 դեպք է արձանագրվել․ ուժեղացված ծառայություն մայրաքաղաքում 15:2118 Մայ, 2026
  • Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը 15:0318 Մայ, 2026
  • Լուրեր 15։00 | Ուղիղ եթերում վարչապետին սպանելու սպառնալիք․ ՔԿ-ում քննություն է սկսվել 15:0018 Մայ, 2026
  • Սա մեր արդար պատասխանն է. Զելենսկին՝ ՌԴ թիրախավորման մասին 14:5418 Մայ, 2026
  • Տեղաշարժման դժվարություն ունեցող քաղաքացիների համար՝ պատգամավորների հետ շփման նոր գործիք 14:4618 Մայ, 2026
  • Ժաննա Անդրեասյանը 1-ին կարգի դիպլոմներ է հանձնել 2025-2026 ուստարվա դպրոցականների հանրապետական առարկայական օլիմպիադաների հաղթողներին 14:3818 Մայ, 2026
  • Գյուղերում տուն կառուցելու նոր որոշում 14:3018 Մայ, 2026
  • Ուկրաինայի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Երմակն ազատ է արձակվել նախնական կալանքից 14:2318 Մայ, 2026
  • Առաջարկվում է ընդլայնել քրեակատարողական ծառայության մեջ ներգրավվելու հնարավորությունը՝ վերացնելով տարիքային սահմանափակումը 14:1518 Մայ, 2026
  • ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացը ժամանել է Գրենլանդիա 14:0618 Մայ, 2026
  • Քաղաքացին պետք է սպասարկվի արժանապատիվ պայմաններում․ ՆԳ նախարարը հետևել է ՄՔԾ նոր գրասենյակների շինարարության ընթացքին 13:5618 Մայ, 2026
  • ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավարի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում 13:4718 Մայ, 2026
  • Ջերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են անձրև և ամպրոպ 13:4218 Մայ, 2026
  • Քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ վարչապետի նկատմամբ սպանություն իրականացնելու իրական վտանգ պարունակող սպառնալիքի տեսանյութի վերաբերյալ. ՔԿ 13:3118 Մայ, 2026
  • Սլովակիան պատրաստ է Ադրբեջանի հետ 10 տարով գազի մատակարարման պայմանագիր կնքել. Տարաբա 13:2118 Մայ, 2026
  • Հայտնաբերվել է 410 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները 13:1018 Մայ, 2026
  • Լուրեր 13:00 | Լարսից մինչև գազ․ ինչպես է Ռուսաստանը փորձում ազդել Հայաստանի ընտրությունների վրա 13:0018 Մայ, 2026
  • Ռուսաստանը, Չինաստանը և ԱՄՆ-ն ցանկանում են ոչնչացնել Եվրամիությունը. Կալաս 12:5918 Մայ, 2026
  • Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Լիտվայի ԱԳ նախարարը 12:5118 Մայ, 2026
  • Քննարկվել է երիտասարդության ոլորտի միջնաժամկետ ծախսային ծրագրի հայտի նախագիծը 12:4618 Մայ, 2026
  • Մերձդնեստրի բնակիչներին անձնագրեր բաժանելով՝ Պուտինը ցանկանում է պատերազմի համար ավելի շատ մարդկանց հավաքագրել. Սանդու 12:3618 Մայ, 2026
  • Գրանցվել է 488 դեպք, որից 125-ը՝ արտակարգ․ Փրկարար ծառայությունն ամփոփել է անցած շաբաթը 12:2618 Մայ, 2026
  • Ինչպե՞ս հասկանալ՝ ընդգրկված եք ընտրողների ցուցակում, թե ոչ․ ԿԸՀ-ն պարզաբանում է 12:1818 Մայ, 2026
  • Եթե կորցրել եք ձեր վիզան, կամ այն գողացել են, խուճապի մի մատնվեք, այլ գործեք անհապաղ. ԱՄՆ դեսպանատուն 12:1118 Մայ, 2026
  • Երևանում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը 12:0218 Մայ, 2026
  • Գլխադասային հանձնաժողովը քննարկել է ՀՀ ԿԲ գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը 11:5218 Մայ, 2026
  • Թրամփը կրկին սպառնացել է Իրանին 11:4518 Մայ, 2026
  • Ֆեյսբուքում խուլիգանություն կատարած անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում 11:3818 Մայ, 2026
  • Մանկավարժական համալսարանի պաշտոնատար անձինք կատարել են ավելի քան 5 մլն ՀՀ դրամի հափշտակություն. պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է 11:3218 Մայ, 2026
  • ՊԵԿ-ը կանխել է ՀՀ տարածքով թմրամիջոցի խոշոր խմբաքանակի` 28 կգ հաշիշի տարանցումը 11:3118 Մայ, 2026
  • Մայիսի 15-18-ը բացահայտվել է 305 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանություն 11:1718 Մայ, 2026
  • ՆԳՆ ՄՔԾ ստորաբաժանումները հունիսի 7-ին աշխատելու են 11:0418 Մայ, 2026
  • Թանգարանային միջավայրում ձևավորվում է ազգային ինքնության պահպանման գիտակցություն. ԿԳՄՍ նախարարի ուղերձը Թանգարանների միջազգային օրվա առթիվ 10:4918 Մայ, 2026
  • Փոխըմբռնման հուշագիր՝ ԿԳՄՍՆ-ի, Գորիսի համայնքապետարանի և «Վիննեթ Գորիս» զարգացման հիմնադրամի միջև 10:3418 Մայ, 2026
  • Ժողովրդավարական հասարակությունում որևէ անձ չի կարող դուրս մնալ իրավունքների պաշտպանության համակարգից. ՄԻՊ 10:1618 Մայ, 2026
  • Պենտագոնն Իրանի վրա հարձակման նոր թիրախների ցանկ ունի․ CNN 10:1018 Մայ, 2026
  • Լուրեր 10:00 | ԿԸՀ-ն երաշխավորում է՝ բոլորի քվեն տեղ է հասնելու | 18.05.2026 10:0018 Մայ, 2026
  • Քարոզչություն կատարելուն խոչընդոտելու կասկածանքով ձերբակալվածներից 6-ը կալանավորվել են, 1-ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք 09:5518 Մայ, 2026
  • Իջևանի որոշ բնակավայրերի գազամատակարարումը կդադարեցվի 09:0918 Մայ, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են 08:4518 Մայ, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում 08:3018 Մայ, 2026
  • Այնթապ բնակավայրում ավտոմեքենաներ են բախվել․ 4 քաղաքացի հոսպիտալացվել է 08:1518 Մայ, 2026
  • Փրկարարները սարալանջից իջեցրել են ոտքը վնասած քաղաքացուն 08:0218 Մայ, 2026
  • Կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Պոլինա Կոբակը կմասնակցի Եվրոպայի Մ20 տարեկան աղջիկների առաջնությանը 23:0817 Մայ, 2026
  • ԿԳՄՍ նախարարն այցելել է Հարժիս գյուղում նոր չափանիշներով կառուցված մոդուլային դպրոց 23:0317 Մայ, 2026
  • «Զորաց քարեր» արգելոցի տարածքում ավարտվել են մոդուլային տեղեկատվական կենտրոնի կառուցման աշխատանքները 22:5717 Մայ, 2026
  • «Արյունոտ տասնամյակը» խմբագրելու վարչապետի մի թեկնածուի հայտարարության հետքերով 22:5017 Մայ, 2026
  • Ահազանգերի հետևից օպերատիվ ենք արձագանքում. ԿԸՀ-ն՝ նախընտրական մեծ իրարանցման կիզակետում 22:4417 Մայ, 2026
  • Խաղաղությունը նպաստել է մարզերում անշարժ գույքի արժևորմանը. պատգամավոր 22:3717 Մայ, 2026
  • Մոսկվայում հասկացել են՝ սպառնալիքով չեն կարող ՀՀ-ն վերադարձնել ռուսական ազդեցության գոտի. փորձագետ 22:3217 Մայ, 2026
  • Քաղաքական ուժերի ծրագրերը խաղաղության և անվտանգության վերաբերյալ. Մեծ բանավեճ 21:5617 Մայ, 2026
  • ԿԳՄՍ նախարարը Սյունիքում այցելել է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում կառուցված և վերակառուցված կրթական հաստատություններ 21:4117 Մայ, 2026
  • Լուրեր. Կիրակնօրյա թողարկում | Մոսկվան ձգտում է հպատակեցնել Հայաստանը. կրեմլյան աղմուկի պատճառը 21:0017 Մայ, 2026
  • Ըմբիշ Ավետիք Թութխալյանը դարձել է Մ-17 ԵԱ բրոնզե մեդալակիր 21:0017 Մայ, 2026
  • «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցում կգործի տեղեկատվական կենտրոն. ԿԳՄՍՆ 20:3817 Մայ, 2026
  • Ֆլորիդայից Գյումրի՝ կամավոր աշխատելու նպատակով | Հարցազրույց Միքայել Կարապետյանի հետ 20:2817 Մայ, 2026
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 17.05.2026 20:1617 Մայ, 2026
  • Ըմբիշ Էրիկ Ղազարյանը` Մ-17 ԵԱ բրոնզե մեդալակիր 19:3417 Մայ, 2026
  • ԿԳՄՍ նախարարության, Գորիսի համայնքապետարանի և «Վիննեթ Գորիս» զարգացման հիմնադրամի միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել 19:0617 Մայ, 2026
  • Սամբոյի ԵԱ․ Գոռ հարությունյանը՝ չեմպիոն, Լեոնիդ Մելիքյանը՝ փոխչեմպիոն 18:3217 Մայ, 2026
  • Սևան-Ճամբարակ ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել գետում. վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն 18:1417 Մայ, 2026
  • Կարեն Սարգսյանը՝ մարզական սամբոյի Եվրոպայի չեմպիոն 18:0817 Մայ, 2026
  • Մայիս Ներսեսյանը դարձել է մարտական սամբոյի Եվրոպայի փոխչեմպիոն, Գևորգ Ազատյանը՝ բրոնզե մեդալակիր 18:0517 Մայ, 2026
  • Մետրոպոլիտենում առաջացած տեխնիկական խափանումը վերացվել է 17:1617 Մայ, 2026
  • Մայիսի 18-19-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ 16:2917 Մայ, 2026
  • Մետրոպոլիտենում տեխնիկական խնդրի պատճառով առաջացել է խափանում 16:1917 Մայ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015