• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է... 23:46
Անկախության հռչակագիրն ու նոր իրողությունները. Մեծ բանավեճ Անկախության հռչակագիրն ու նոր... 22:12
Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում Հայաստանի կանանց հավաքականը տարել... 19:18
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Քաղաքականություն 18:0829 Դեկ, 2020

Սևը մեր գույնը չէ, սպիտակն էլ մեր գույնը չէ, եռագույնն է մերը․ նախագահ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է երիտասարդական կառույցների ներկայացուցիչների հետ:

Շուրջ երկու ժամ տևած զրուցի ընթացքում նախագահ Սարգսյանը և հանդիպման ավելի քան չորս տասնյակ մասնակիցները՝ երիտասարդ գիտնականներ, կրթության, մշակույթի, գործարար, հասարակական ոլորտների ներկայացուցիչներ, մտքեր են փոխանակել երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ, ներկայացրել իրենց մտահոգությունները և տեսակետները, անդրադարձել առկա ճգնաժամը հանգուցալուծելու ուղիներին:

«Որպես նախագահ և որպես անհատ՝ իմ անհանգստությունները շատ են,- դիմելով երիտասարդներին՝ ասել է նախագահ Սարգսյանը: -Անհանգստություններից մեկը կապված է ձեր սերնդի հետ, որովհետև եթե ձեր սերունդը, լինելով կրթված, զարգացած՝ իր ապագան այս երկրում չտեսնի, ցավալի արտահոսք է լինելու: Դուք իրականում երկրի ապագան եք: Բոլոր զրույցները և խոսակցություններն այս երկրի մասին այսօր իրականում ձեր մասին են: Ոչ թե այսօր ինչ անենք, վաղն ինչ անենք, ում ընտրենք կամ չընտրենք, այլ թե ինչպես անենք, որ երկիրն ապագա ունենա, իսկ ապագան դուք եք»:

Հանդիպման մասնակիցները տարաբնույթ հարցեր են ուղղել Հանրապետության նախագահին։

Պատասխանելով սահմանների դեմարկացիային և այն GPS-ով կամ նմանատիպ մեթոդներով իրականացնելուն վերաբերող հարցին՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ այն շատ ցավոտ խնդիր է, պատերազմում մեր պարտության հետևանքը, ինչպես նաև հետևանքն այն բանի, որ շատ պետական ինստիտուտներ չեն աշխատում, որովհետև դեմարկացիան ինքնին չի լինում: «Դուք խոսեցիք մեթոդի մասին՝ GPS, Google map կամ Խորհրդային Միության համապատասխան դեմարկացիոն որոշումներ․․․ Սակայն նախ և առաջ մարդիկ են պետք, պրոֆեսիոնալ մարդիկ, որոնք հասկանում են՝ դեմարկացիան ինչ է, և երկրորդը՝ ուժայինները, որոնք պետք է կանգնած լինեն, որովհետև պետության ներկայացությունը պետք է լինի,-ասել է Հանրապետության նախագահը: -Ցավոք սրտի, շատ տեղերում երկուսն էլ բացակա են: Ես այդ առիթով իմ ձայնը բարձրացրել եմ, ուրիշ հնարավորություն չունեմ, չեմ կարող համապատասխան նախարարին հանձնարարություն տալ: Ելնելով իրավիճակից՝ որպես երկրի գլուխ, նամակ եմ գրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ խնդրելով որպես հայտարարության համաստորագրող՝ աջակցել այդ խնդիրների լուծմանը: Այդ նամակի մեջ նաև մատնանշել եմ հնարավոր լուծումները, օրինակ, խորհրդային տարիներին՝ 1984-ից մինչև 1988-ի վերջը դեմարկացիոն քննարկումներ են եղել և ոչ միայն քննարկումներ, բանակցություններ են եղել, որի արդյունքում երկու խորհրդային հանրապետությունների կառավարությունների ղեկավարների տեղակալները դեմարկացիոն փաստաթուղթ են ստորագրել, այսինքն՝ դա փաստորեն ինչ-որ ավարտված պրոցես էր․․․

Բանակցող պետք է ունենանք, որ ուժայինների հետ միասին կամ առանձին այդ բանակցությունը վարի, հակառակ դեպքում սա ճանապարհ է մեկ ուղղությամբ` իրենք գալիս են, իրենք որոշում են, իրենք դնում են սյունը և գնում:

Նմանատիպ պատերազմներից հետո լինելու են հսկայական թվով դատական վեճեր, որտեղ մենք պետք է շատ բարձր մակարդակով մեզ ներկայացնենք, մեր պետական և ազգային շահերը կարողանանք պաշտպանել: Սակայն այսօր առաջնային խնդիր է մեր պետության ներկայությունն այդ սահմանի վրա: Եթե պետությունը ներկայացնող մարդ չկա սահմանի վրա կանգնած, այդ դեպքում անհնարին է լինելու ինչ-որ բան կիրառել»:

Մասնակիցների կողմից հնչեցրած հարցադրումներից մեկը վերաբերել է տարբեր քաղաքական ուժերի, գաղափարների երկխոսությանը։ Առաջարկվել է, որ Հանրապետության նախագահը ստեղծի հարթակ այդ երկխոսության համար: «Ձեր ասածը գոյություն չունեցող երկխոսության մասին է,-ասել է նախագահը, -երկխոսություն իշխանության, կառավարության և ընդդիմության միջև: Մենք բոլորս էլ գիտենք, ինչ ձևով այս հասարակությունը այս 2,5 տարվա ընթացքում բաժանվել էր սևերի և սպիտակների: Այդ տերմինը ես չեմ հնարել, հավանում եմ կամ չեմ հավանում, օգտագործում եմ, որովհետև այն կա: Ունենք շատ տարօրինակ իրավիճակ՝ սևեր ու սպիտակներ: Չես կարող մարդկանց գաղափարները, գաղափարախոսությունը այդքան պարզեցնել սև ու սպիտակի: Սևը մեր գույնը չէ, սպիտակն էլ մեր գույնը չէ, եռագույնն է մերը․․․ Մենք կարիք ունենք ոչ միայն երկխոսության: Կարիք կա, որ քաղաքական շրջանակները, որոնք այսօր պատասխանատու են երկրի ապագայի համար, խոսեն իրար հետ: Այդ պատճառով է, որ պատերազմի ավարտի առաջին օրերից հետո, երբ իմ վերաբերմունքը հայտնեցի և առաջարկեցի լուծումը, սկսեցի հանդիպել քաղաքական շրջանակների հետ: Իմ խնդիրը հետևյալն է՝ արդյո՞ք կա՞ն ընդհանուր կետեր, որտեղ կարելի է նրանց բերել երկխոսության: Ցավոք տեսնում եմ, որ այդ կետերը շատ քիչ են: Այդտեղ բացակայում է եռագույն Հայաստանը, այդ խոսակցությունների մեջ նա չկա: Առաջարկել էի, որ այս ինստիտուտը դառնա այն տեղը, որտեղ կողմերը գան իրար հետ խոսեն: Ես կողմնակից եմ, որ մեծամասնությունը խոսի, այդ պատճառով էր, որ առաջարկեցի՝ կառավարությունը պետք է հրաժարական կա, որից հետո պետք է ձևավորվի նոր կառավարություն, որը կլինի ազգային համաձայնության կառավարություն: Այդ կառավարության մեջ բոլորը պետք է լինեն պրոֆեսիոնալ, որևէ մեկը չպետք է ներկայացնի որևէ կուսակցություն կամ կուսակցական գաղափարախոսություն: Այն պետք է լինի կարճ ժամկետով և ունենա հստակ ծրագիր, հնարավորություն տա բոլոր քաղաքական ուժերին պատրաստվել մեկ տարի հետո կայանալիք ընտրություններին, հնարավորություն տա, որ այս եռագույն Հայաստանը նոր կուսակցություններ, նոր խմբեր, նոր անհատներ ծնի: Այսօրվա ձեր ընտրությունը սպիտակի և սևի միջև է, բայց իրականում այդպես չի լինում:

Պետք չէ սպասել, որ փրկիչ պետք է գա: Ոչ թե պետք է փրկիչ լինի, այլ բոլորս համաձայնենք մի սկզբունքի, տեսլականի, ծրագրի: Այդ փրկիչը պետք է լինեն պետությունը, պետականությունը և պետական ինստիտուտները, որ նախարարությունը չնույնացվի անհատի, վարչապետը չնույնացվի կառավարության հետ: Մենք ինստիտուտներ պետք է ունենանք, որ աշխատեն: Մեզ մոտ շատ ինստիտուտներ չեն աշխատում, 30 տարվա ընթացքում որպես այդպիսին չեն կայացել»։ Այս համատեքստում նախագահը նշել է ուժեղ առաջնորդի անհրաժեշտությունը․ «Ուժեղ առաջնորդը նա է, որ չի վախենում իրենից ավելի ուժեղ մարդկանցից: Ուժեղ առաջնորդները պետք է լինեն մարդիկ, որոնք ոչ միայն ճանապարհ են ցույց տալիս, լինեն լավ կառավարիչ, այլև, միաժամանակ, պատասխանատվություն կրեն, ամեն րոպե պատրաստ լինեն արած սխալի համար պատասխան տալ,-նշել է նախագահ Սարգսյանը: -Ամեն ինչ անելու եմ, որ գոյություն ունեցող քաղաքական ուժերը փորձեն իրար հետ խոսել, այլ ոչ թե փողոցում հակադրվեն: Եթե վաղն ընտրություններ լինեն, այդ հակադրությունը տեղափոխվելու է ընտրական տեղամաս: Չի կարելի երկիրը տանել քաղաքացիական ընդհարումների: Պետք է սկսի խոսել եռագույն Հայաստանը»: Դիմելով երիտասարդներին՝ նախագահն ասել է․ «Իմ առաջին ուղերձը ձեզ հետևյալն է՝ սկսեք խոսել, դուք գիտեք, թե ուր տանել երկիրը: Դուք պատրաստ եք ձեր կրթությամբ, դիրքով լսելու, ընկալելու և, միաժամանակ, մասնակցելու այդպիսի ուղու ձևավորմանը: Ապագա 30 տարին դուք եք լինելու այս երկրի համար պատասխանատու: Եկել է ժամանակը, որ ինքներդ որոշեք, թե երկիրն ուր պետք է գնա։ Ես պատրաստ եմ ձեզ աջակցել ձեր բոլոր նախաձեռնություններում, բայց իմացեք՝ փրկիչ չի լինելու: Ոչ ես եմ փրկիչ, ոչ էլ որևէ մեկը: Բայց ես պատրաստ եմ ինչ-որ տեղ ձեզ առաջնորդել, ինչ-որ տեղ ձեզ հետ համագործակցել, խորհուրդ տալ, աջակցել, որ այս երկրի ապագան ձեր ձեռքերի մեջ վերցնեք, ոչ թե նստեք ու սպասեք, որ ինչ-որ մեկը ձեր փոխարեն տանելու է այս երկիրը։ Ես ամեն ինչով պատրաստ եմ ձեզ աջակցել: Դուք եք այս երկրի ապագան, այլ ոչ թե ես»:

Եռակողմ փաստաթղթի ստորագրումից հետո օր օրի տեսնում ենք, որ թեժանում են վարչապետի հրաժարականը պահանջող քաղաքացիների ցույցերը, տեսնում ենք ոստիկանների անհամաչափ և շատ հաճախ նաև բիրտ ուժի կիրառում: Ինչպիսի՞ն է նախագահի տեսակետը, և ինչպե՞ս է նախագահը մեկնաբանում այն փաստը, որ ինքը ևս կողմ է կառավարության հրաժարականին, սակայն միևնույն ժամանակ շարունակում է ստորագրել վարչապետի կողմից ներկայացվող փաստաթղթերը։ Ի պատասխան այս հարցադրումների՝ նախագահ Սարգսյանը մասնավորապես ասել է․ «Նման դեպքեր ամեն օր տեղի են ունենում, ինչ-որ մեկին հրում են, ինչ-որ մեկի նկատմամբ բիրտ են: Պատկերացրեք նախագահն ամեն օր սրա մասին խոսի: Երբ դառնում է արդեն անընդունելի, աններելի, ես անպայման խոսելու եմ: 2018 թվականին ես հրապարակ իջա, որովհետև հսկայական ընդհարման մեծ վտանգ էի զգում: Նիկոլ Փաշինյանին առաջին անգամ հանդիպել եմ այդ հրապարակում: Իջել էի հրապարակ, որպեսզի ընդհարում չլիներ։ Ես իմ ունեցած շատ քիչ գործիքները պետք է շատ արդյունավետ օգտագործեմ, խոսեմ այն ժամանակ, երբ իսկապես արդեն հնարավոր չէ չխոսել: Երբ խոսում եմ երկխոսության մասին, նկատի ունեմ, որ փողոցի խոսակցությունն ամենասուր բառերով թող տեղափոխվի այս շենք: Ես սկսեցի վարչապետից, հանդիպեցի բոլորի հետ, պտտվեցի, եկա նորից վարչապետի հետ հանդիպեցի, դրանից հետո նաև նորից ընդդիմության ղեկավարներին եմ հանդիպել:

Ես շատ հստակ եմ ասել, որ կառավարությունը պետք է հրաժարական տա: Ինձ ասում են. «Պարոն նախագահ, Դուք ասել եք, որ կառավարությունը պետք է հրաժարական տա, բայց ստորագրել եք արտգործնախարարի նշանակումը»: Այո, ստորագրեցի, որովհետև երբ բանակցելու նպատակով Հայաստան են գալիս ՌԴ արտգործնախարարը կամ պաշտպանության նախարարը, Հայաստանի արտգործնախարարի կամ պաշտպանության նախարարի աթոռը չի կարող դատարկ լինել: Բայց ես պահանջել եմ կառավարության հրաժարականը: Եվ ես պնդելու եմ, որ միակ ճանապարհը, որը նորմալ է այս պահին, դա կառավարության հրաժարականն է և պրոֆեսիոնալ կառավարության կազմումը: Միայն պրոֆեսիոնալ կառավարությունն է, որ կարող է լինել ազգային համաձայնության կառավարություն: Մնացած դեպքերում քաոսի մեջ ենք ընկնելու: Եվ հստակ նպատակ պետք է լինի՝ մեկ տարում լուծել խնդիրները, նախապատրաստել երկիրն ընտրությունների:

Պետք է փոխել ընտրական օրենսգիրքը: Մեզ անհրաժեշտ է նաև Սահմանադրությունը փոփոխել: Փոխել չի նշանակում նախագահականից անցնել խորհրդարանական, խորհրդարանականից՝ նախագահական: Երկուսն էլ կարող են լինել հոյակապ, երկուսն էլ կարող են լինել վատ, եթե չկան պարզ տրամաբանական գործիքներ, որոնք կոչվում են հավասարակշռությունների և զսպումների մեխանիզմներ:

Հիմա՝ օրենքների մասով: Ինձ օրենք են բերում, օրինակ, բյուջեի մասին, որով մարդիկ պետք է աշխատավարձ ստանան, կամ շտկումներ պարունակող օրենքներ են: Եթե դու այդ սխալը չես ուղղում, ինչ-որ տեղ մարդկանց թոշակը չի հասնում: Հիմա ես կարող եմ հայտարարել, որ քանի որ ասել եմ՝ կառավարությունը հրաժարական տա, այս օրենքները չեմ ստորագրի: Դա կոչվում է նախագահի անգործություն: Մանավանդ որ այն դեպքում, երբ ես չեմ ստորագրում, երեք օրվա ընթացքում ԱԺ նախագահը կստորագրի, և դա օրենք կդառնա: Սա կոչվում է էժանագին պոպուլիզմ: Նախագահն իր զգացմունքները պետք է տանը պահի, երբ գալիս է հիմնարկ, պետք է աշխատի տրամաբանությամբ և սառը հաշվարկով: Մի բան, որից այս ինստիտուտն ու նախագահը պետք է անընդհատ խուսափեն, դա պոպուլիզմն է: Նախագահը նույնիսկ ճգնաժամի ժամանակ պետք է ստորագրի այն օրենքները, որոնք պետությանը պետք են և անհրաժեշտ՝ այսօրվա մեր գործունեության համար: Ես պոպուլիստ չեմ լինելու»։

Նախագահի խոսքով՝ «մեզ անհրաժեշտ է վերարժևորել մեր անցած ճանապարհը, դրա համար պետք է աուդիտ բոլոր ոլորտներում՝ պետականաշինությունից մինչև բանակ, սպորտ, մշակույթ, և առաջին հերթին՝ կրթություն և գիտություն: Որովհետև 21-րդ դարում և՛ գյուղատնտեսությունը, և՛ զբոսաշրջությունը, և՛ էլեկտրոնային արդյունաբերությունը, ամեն բան թվայնացված է լինելու, կախված է լինելու, թե որքան արդյունավետ ես կարողանում կառավարել:

Հայաստանը պետք է դառնա որակի երկիր, այն, ինչ արտադրում ենք, պետք է լինի ամենաբարձր որակի, պետք է լավագույնս օգտագործենք մեր առավելությունն ու ամենամեծ ռեսուրսը՝ մարդկային ներուժը»:

Ինչ վերաբերում է վաղվա օրվան, նախագահը մասնավորապես ընդգծել է․ «21-րդ դարը նոր տեխնոլոգիաների դար է, և մեզնից է կախված, թե ինչպիսի պետություն ենք ուզելու ունենալ... Մարդիկ այսօր սկսելու են ուզել ամենապարզ բանը, հոգնելու են քաղաքական դեբատներից, քաղաքական հայտարարություններից, ֆեյսբուքային բամբասանքներից, ուզելու են ամենատարրական բաները՝ հաց, տուն, կրթություն երեխաների համար ու վստահություն, որ այդ երեխաներն ապագա ունեն: Իսկ դրա համար լուծումներ են պետք: Երկրում պետք է կայունություն լինի։ Ժամանակն է եկել, որ մենք իրական արժեքներին հավատանք ու մտածենք դրա մասին: Եկեք ճշմարտության աչքերին նայենք, ինչքան էլ հաճելի կամ տհաճ լինի այդ ճշմարտությունը, բայց դա է ճանապարհը, պետք է նայենք ճշմարտության աչքերին, տեսնենք՝ որտեղ ենք, կանգնենք ոտքի և միասին առաջ գնանք»:

Դիտումների քանակ665
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Արմեն Սարգսյանը Գյումրիում հանդիպել է հասարակայնության ներկայացուցիչների հետ 17:3228 Դեկ, 2020 Արմեն Սարգսյանը Գյումրիում հանդիպել է հասարակայնության ներկայացուցիչների հետ Քաղաքականություն
  • Արմեն Սարգսյանը Գյումրիում հանդիպել է հասարակայնության ներկայացուցիչների հետ 19:3026 Դեկ, 2020 Արմեն Սարգսյանը Գյումրիում հանդիպել է հասարակայնության ներկայացուցիչների հետ Հասարակություն
  • Արմեն Սարգսյանը հանդիպել է «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի թիմի հետ 11:4725 Դեկ, 2020 Արմեն Սարգսյանը հանդիպել է «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի թիմի հետ Հասարակություն
Հիմա եթերում
Լրահոս
  • Մենք գտանք բավարար ինքնահայեցման ուժ, որպեսզի փոխենք պատմության ընթացքը և ապահովենք Հայաստանի Հանրապետության անկախության հարատևությունը․ Ռուբինյան 09:1121 Սեպ, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:4521 Սեպ, 2026
  • Բուենոս Այրեսի մի շարք տեսարժան վայրեր լուսավորվել են Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով 08:4121 Սեպ, 2026
  • Այսօր երեկոյան Հանրապետության հրապարակում հանդես կգամ ուղերձով․ Նիկոլ Փաշինյան 08:2321 Սեպ, 2026
  • Փա՜ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը․ Սուրեն Պապիկյան 08:1121 Սեպ, 2026
  • Սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետությունը նշում է անկախության 35-րդ տարեդարձը 08:0421 Սեպ, 2026
  • Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար 23:4620 Սեպ, 2026
  • Այլընտրանքը կարող է ՀՀ-ՌԴ առողջ հարաբերությունների հիմք լինել 22:5620 Սեպ, 2026
  • «Հայանտառ»-ի տարածքում հայտնաբերվել է մեծ քանակի հատված փայտանյութ 22:4420 Սեպ, 2026
  • ԽՍՀՄ-ից հետո ներդրված միակ տեխնոլոգիան տեսախցիկներն են. էկոնոմիկայի նախարարը՝ «Արարատցեմենտի» մասին 22:2720 Սեպ, 2026
  • Վարչապետը հանդիպել է Երևանի Սերո Խանզադյանի անվան թիվ 184 դպրոցի աշակերտների հետ 22:1820 Սեպ, 2026
  • Անկախության հռչակագիրն ու նոր իրողությունները. Մեծ բանավեճ 21:5820 Սեպ, 2026
  • Շատ կարևոր է ունենալ դպրոց, որը ներշնչում է սովորել. վարչապետը՝ Շատջրեքի նորակառույց դպրոցի բացմանը 21:1820 Սեպ, 2026
  • ՀՀ-ն կխուսափի տնտեսական սահմանափակման քաղաքական պարտադրանքից. շուկաների դիվերսիֆիկացման արդյունքը 21:1520 Սեպ, 2026
  • Լուրեր | Ինչ հայտարարի կգան Փաշինյանն ու Պուտինը Մոսկվայում սպասվող հանդիպմանը. փորձագետներ 21:0020 Սեպ, 2026
  • Նոր Խարբերդի մանկատանը երեխային ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ 20:5620 Սեպ, 2026
  • «Արևմտահայերենը վտանգված լեզու է. պետք է ողջ պահել այն» | Հարցազրույց Արա Գազանճեանի հետ 20:2820 Սեպ, 2026
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 20.09.2026 19:5420 Սեպ, 2026
  • Բանակային դիրքեր, ինժեներական լայնածավալ աշխատանքները շարունակվում են. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել 19:2720 Սեպ, 2026
  • Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում 19:1820 Սեպ, 2026
  • Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Արտաշիսյան փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը հարակից շենքեր 17:2320 Սեպ, 2026
  • Պետք է ստեղծենք Հայաստանի Չորրորդ Հանրապետության դպրոցը. վարչապետ 17:1720 Սեպ, 2026
  • Հրդեհի ահազանգ Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցում 16:4720 Սեպ, 2026
  • Նաիրիի համայնքային ոստիկանները ձերբակալել են հարսանեկան արարողության ժամանակ գազային ատրճանակից կրակոց արձակած անձին 16:0420 Սեպ, 2026
  • Համբարձում Մաթևոսյանը և Ջուլի Դաբրուզինը քննարկել են բնապահպանական ոլորտում հայ-կանադական համագործակցության ընդլայնման հնարավորությունները 15:5220 Սեպ, 2026
  • «Փռի» փառատոնը՝ Շատջրեք բնակավայրում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 15:4620 Սեպ, 2026
  • Ստամբուլում մահացել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը 15:0120 Սեպ, 2026
  • Վարդենիս համայնքի Շատջրեք բնակավայրի միջնակարգ դպրոցը կառուցված է. Փաշինյան 14:4120 Սեպ, 2026
  • Օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին կբարձրանա 4-6 աստիճանով 14:2620 Սեպ, 2026
  • Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղու մոտակայքում 13:2120 Սեպ, 2026
  • Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է Կապանում 13:0920 Սեպ, 2026
  • Վարչապետի ելույթը Շատջրեք բնակավայրի նորակառույց միջնակարգ դպրոցի բացմանը 12:5520 Սեպ, 2026
  • Վարչապետը Վարդենիսի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցել է պատարագի 12:5020 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղում 12:4520 Սեպ, 2026
  • ԱԱԾ-ում նշվել է օպերատիվ-մարտական ստորաբաժանման կազմավորման 30-ամյակը 11:0920 Սեպ, 2026
  • Ամերիկյան ներդրումային և գործարար շրջանակներին է ներկայացվել արհեստական բանականության ոլորտում գործունեություն ծավալող հայկական Hecttor AI-ի ներուժը 11:0320 Սեպ, 2026
  • ՀՀ Անկախության տոնին արգելոցները և արգելոց-թանգարանները կաշխատեն փոփոխված աշխատանքային գրաֆիկով 10:4120 Սեպ, 2026
  • ՀՀ բանակի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայողների պարապմունքները՝ «Բաստիոն» զրահամեքենաների ներգրավմամբ 10:1120 Սեպ, 2026
  • Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են 09:1720 Սեպ, 2026
  • Նոր Խարբերդի մանկատան դայակը ազատվել է աշխատանքից՝ երեխային ծեծի ենթարկելու դեպքից հետո 00:5320 Սեպ, 2026
  • Սեպտեմբերի 21-24-ը Չինաստանի պատվիրակությունը կայցելի Հայաստան 00:3420 Սեպ, 2026
  • Մինաս Ավետիսյան. մեկ կտավի ցուցադրություն 23:1819 Սեպ, 2026
  • Մենք նոր-նոր ենք պետություն դառնում, առաջին քայլերն ենք անում իրական, անկախ պետություն ունենալու ուղղությամբ․ Արարատ Միրզոյան 23:0319 Սեպ, 2026
  • «Աջափնյակ» մետրոյի կայարանի կառուցման հարցում լավագույն գործընկերը կարող է լինել Ռուսաստանը․ Նիկոլ Փաշինյան 22:5019 Սեպ, 2026
  • Հարատև պետություն. Հայաստանը պատրաստվում է 35-ամյակի տոնական միջոցառմանը 22:3319 Սեպ, 2026
  • Ղազախստանին հայկական երկաթուղու կառավարումը հանձնելու սցենարին դեմ չենք․ Փաշինյան 22:2119 Սեպ, 2026
  • Փաշինյանի հանձնարարությամբ Եկեղեցում ստեղծված ճգնաժամի վերաբերյալ զեկույց է պատրաստվել 22:0619 Սեպ, 2026
  • Պայքար ընտանեկան բռնության դեմ. Հանրային քննարկում Տաթև Դանիելյանի հետ 21:5019 Սեպ, 2026
  • Պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանն այցելել է N զորամաս 21:1519 Սեպ, 2026
  • Լուրեր 21:00 | Հարատև պետություն. ինչպես է նշվելու Հայաստանի Հանրապետության 35-ամյակը | 19.09.2026 21:0019 Սեպ, 2026
  • Լեռնագոգցի երիտասարդները «Հավասարության այգի» են հիմնել 20:5419 Սեպ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 19.09.2026 20:3619 Սեպ, 2026
  • Վարչապետը ներկա է եղել «Նոա» ՖԱ-ի մանկապատանեկան ֆուտբոլի կենտրոնի բացման արարողությանը 20:1919 Սեպ, 2026
  • «ԳՊՄ գոլդ» ընկերությունը 2026-ի հունվար-հունիսին 3 մլրդ 967 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 20:1419 Սեպ, 2026
  • Եթե Ռուսաստանը որոշի հարվածել ՆԱՏՕ-ի տարածքին, շատ երկրների համար դա լուրջ փորձություն կդառնա. Ռինկևիչս 19:5719 Սեպ, 2026
  • 5 տեսլա ՄՌՏ տեխնոլոգիան կներդրվի նաև Հայաստանում 19:5119 Սեպ, 2026
  • Թրամփը հրապարակել է իր 25 գլխավոր ձեռքբերումը 19:3719 Սեպ, 2026
  • Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» գլուխգործոցն առաջին անգամ ցուցադրվում է Հայաստանում 19:2419 Սեպ, 2026
  • Զելենսկին հայտարարել է նոր հեռահար գործողությունների մասին՝ ի պատասխան ռուսական հարվածների 19:0919 Սեպ, 2026
  • Հայաստանի զբոսաշրջային գրավչությունը՝ աշխարհի առաջատար լրատվամիջոցների էջերում 18:5619 Սեպ, 2026
  • ԱԲ միջազգային օլիմպիադայի ձեռքբերումները 18:3819 Սեպ, 2026
  • Փրկարարներն օգնության են հասել ձեռքը վնասած քաղաքացուն և մոտեցրել շտապօգնության մեքենային 18:1519 Սեպ, 2026
  • Ռուսաստանում ընթանում է Պետդումայի պատգամավորների ընտրությունների երկրորդ օրվա քվեարկությունը 17:5819 Սեպ, 2026
  • Թրամփը ստորագրել է ՌԴ դեմ «Դժոխային պատժամիջոցների» օրենքը 17:5419 Սեպ, 2026
  • Թրամփն արգելել է CNN-ի, MS NOW-ի և Politico-ի լրագրողների մուտքը Սպիտակ տուն 17:3619 Սեպ, 2026
  • ՀՀ Անկախության 35-րդ տարեդարձին նվիրված «Անկախության սիմֆոնիան» կհնչի Գյումրու Թատերական հրապարակում 17:1319 Սեպ, 2026
  • Լուրեր 17:00 | Հայաստանն ամենաքիչ բացահայտված գանձերից է. միջազգային մամուլ | 19.09.2026 17:0019 Սեպ, 2026
  • Սուբվենցիոն ծրագրերի որակը կերաշխավորվի. նոր կարգավորումները գործում են օգոստոսի 21-ից 16:5419 Սեպ, 2026
  • Երբ ԱՄՆ-ը պատրաստ լինի բարեխիղճ գործարք կնքել, մենք էլ կանենք նույնը. Քարնի 16:3619 Սեպ, 2026
  • Երևանում կանցկացվի բժշկական զբոսաշրջության գլոբալ համաժողով 16:1119 Սեպ, 2026
  • Հայաստանի բանկային համակարգում առկա ավանդների ծավալը տասը տարում քառապատկվել է 15:5219 Սեպ, 2026
  • Լավրովն ու Ռուբիոն կհանդիպեն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում 15:3619 Սեպ, 2026
  • Գիտամշակութային հանդիպում՝ Բերքաբերում 15:2919 Սեպ, 2026
  • Թրամփի 25 գլխավոր ձեռքբերումների ցանկում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաստորագրումը 15:1319 Սեպ, 2026
  • Քաղաքակիրթ սպասարկում. Վաղարշապատում «Քաղաքացիների սպասարկման» գրասենյակ է բացվել՝ 76-րդը ՀՀ-ում 14:5419 Սեպ, 2026
  • Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է՝ նաև կարկուտ 14:2419 Սեպ, 2026
  • Կեղծ խմիչքի և ծխախոտի իրացման դեպք՝ Ջերմուկում․ հայտնաբերվել են կեղծ ծխախոտի 1738 տուփ և 24 շիշ օղի 14:1119 Սեպ, 2026
  • Միջազգային համագործակցության շրջանակում հանդիպում ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնում 13:3719 Սեպ, 2026
  • Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ 13:1919 Սեպ, 2026
  • ԱՄՆ պետքարտուղարությունը հավանություն է տվել Ուկրաինային մոտ 2,7 մլրդ դոլարի ՀՕՊ միջոցների վաճառքին 13:1219 Սեպ, 2026
  • Լուրեր 13:00 | Մոտ 8.3 տրիլիոն դրամ. բանկերում ներդրված ավանդների ծավալը ռեկորդային է 13:0019 Սեպ, 2026
  • Պակիստանում տեղի ունեցած պայթյունի և կրակոցների զոհերի թիվն անցել է 30-ը 12:5319 Սեպ, 2026
  • Միջուկային ներուժի ամրապնդումը Ռուսաստանի ինքնիշխանության երաշխիքն է. Պուտին 12:3219 Սեպ, 2026
  • Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր ունենք 3 ներկայացուցիչ 12:1719 Սեպ, 2026
  • Ավտոբուսային երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21-ին 12:1319 Սեպ, 2026
  • Թրամփը ստորագրել է Ռուսաստանի դեմ ընդլայնված պատժամիջոցներ սահմանելու մասին օրենքը 12:0819 Սեպ, 2026
  • Վահե Հովհաննիսյանը կգործուղվի Կատարի Պետություն 11:5419 Սեպ, 2026
  • Էդուարդ Հակոբյանը կգործուղվի Հունգարիա 11:4119 Սեպ, 2026
  • ԱՄՆ-ը և Դանիան համաձայնության են եկել Գրենլանդիայի շուրջ 11:2919 Սեպ, 2026
  • Արտակարգ իրավիճակներին արձագանքման մեխանիզմների կատարելագործում. ուսումնավարժանք՝ Գեղարքունիքի մարզպետարանում 11:1619 Սեպ, 2026
  • Խորհրդակցություն ՄԻՊ գրասենյակում. քննարկվել են մարզային ստորաբաժանումների աշխատանքներին առնչվող հարցեր 10:5819 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում 10:4519 Սեպ, 2026
  • Երևանում օդում փոշու պարունակությունը մի շարք օրերի գերազանցել է թույլատրելի սահմանը 10:1419 Սեպ, 2026
  • ՀՀ անկախության 35-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումների մասնակիցների անվտանգության ապահովման նպատակով Երևանում երթևեկությունը կսահմանափակվի 10:1019 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Գորիս քաղաքում 09:5919 Սեպ, 2026
  • Կարեն Անդրեասյանը կգործուղվի ԱՄՆ 09:5419 Սեպ, 2026
  • Օգոստոսին մթնոլորտում ջրային գոլորշու պարունակությունը ռեկորդային է եղել՝ 1979-ից ի վեր 09:4219 Սեպ, 2026
  • ՔՊ խմբակցության ղեկավարն ու քարտուղարը հանդիպել են Շվեդիայի, Նիդերլանդների և Բելգիայի դեսպաններին 09:2419 Սեպ, 2026
  • Ռուբեն Ռուբինյանը դասային աստիճան է շնորհել 09:0919 Սեպ, 2026
  • Փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում 08:4819 Սեպ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015