ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանին այսօր՝ ժամը 14:00-ին, կրկին հրավիրել են հարցաքննության՝ այս անգամ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն: Այդ մասին տեղեկանում ենք «Հայրենիքի փրկության շարժման» Ֆեյսբուքի էջից: