Ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի համանախագահները ժամանել են Բաքու՝ փոխանցում է Sputnik Armenia-ն:
Նրանց արդեն ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Հանդիպմանը ներկա են եղել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ստեֆան Վիսկոնտին և Էնդրու Շոֆերը, ինչպես նաև Ադրբեջանում ՌԴ դեսպան Միխայիլ Բոչարնիկովը և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը:
Բաքու կատարած այցի հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կժամանեն Երևան: