ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պատրաստ են ղարաբաղյան հակամարտության կարգավորման տարբերակներ փնտրել՝ հաշվի առնելով կողմերի կամքը։ Այս մասին այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Ստեֆան Վիսկոնտին` փոխանցում է TACC գործակալությունը:
«Միջնորդները կփորձեն գտնել տարբերակ՝ համաձայն կողմերի կամքի: Մենք հասկանում ենք իրադարձությունների զարգացման նոր օրակարգը: Բոլորովին նոր իրավիճակ է ստեղծվել տարածաշրջանում՝ կայունության և բարեկեցության: Ինչ վերաբերում է Մինսկի խմբի աշխատանքի մյուս բոլոր հարցերին, ապա դա ամբողջովին կախված կլինի ձեզանից: Դրա համար լավ հիմք կա: Մենք անցումային փուլում ենք, և ապագայի ծրագրերը կարող են մշակվել»,- ասել է Վիսկոնտին:
Նա նաև ընդգծել է, որ Ֆրանսիայի կառավարությունը ողջունել է Ղարաբաղում հրադադարը, որը «վերջ է դրել արյունահեղությանը»:
«Մենք շատ դրական ենք վերաբերվում նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը ձեռք բերված համաձայնագրի բոլոր դրույթներին»,- նշել է ֆրանսիացի համանախագահը: