Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե ռուսական Ս-400 հակահրթիռային կայանների ձեռքբերման պատճառով Թուրքիայի դեմ ամերիկյան հնարավոր պատժամիջոցները ոչ հարգալից վերաբերմունք են ՆԱՏՕ-ի «կարևոր գործընկերոջ նկատմամբ»:
Ավելի վաղ «Ռոյթերս» գործակալությանը հայտնի էր դարձել, որ Ս-400 կայանների գործարքի համար ԱՄՆ-ը մտադիր է սահմանափակումներ կիրառել Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության քարտուղարության և նրա ղեկավարի՝ Իսմայիլ Դեմիրի, նկատմամբ: Նույն աղբյուրի համաձայն՝ պատժամիջոցների մասին պաշտոնապես կհայտարարվի առաջիկա օրերին: