Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։
Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դժվարանցանելի են։
Վարդենյաց լեռնանցքում (կցորդիչով ավտոմեքենաների համար դժվարանցանելի է), Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Լոռու մարզի Տաշիրի տարածաշրջանում, Տավուշի մարզի Բերդ քաղաքում ձյուն է տեղում։