Թուրքիայում ձերբակալվել են ռուսական НТВ հեռուստաալիքի երկու ներկայացուցիչներ՝ փոխանցում է Euronews-ը:
Ռուսական լրատվամիջոցի հրապարակած հայտարարության մեջ ասվում է, որ հեռուստաալիքի լրագրող Ալեքսեյ Պետրուշկոն և օպերատոր Իվան Մալիշկինը լրատվամիջոցին տեղեկացրել են Ստամբուլում իրենց ձերբակալման մասին:
Թուրքիայի արտգործնախարարության աղբյուրի համաձայն՝ լրագրողները ձերբակալվել են այն պատճառով, որ «առանց հավատարմագրման տեսագրել են ԱԹՍ-ների գործարանը»:
Լրատվամիջոցը հայտնում է, որ ռուս լրագրողները Ստամբուլ էին ժամանել ֆիլմ նկարելու, սակայն ո՛չ թույլտվություն են ստացել և ո՛չ էլ հավատարմագրվել: