• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Բաց հարթակ․ Ընդդիմությունը մինչև 100 միլիոն դոլար է ներդրել, որ ՀՀ-ին զրկի անկախությունից. Սաֆարյան Բաց հարթակ․ Ընդդիմությունը մինչև... 20:35
Մարդիկ դեռ ասելու են՝ ով է իրենց կաշառք տվել. ՔՊ պատգամավոր Մարդիկ դեռ ասելու են՝... 20:03
Օրը՝ 60 վայրկյանում | 25.06.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 25.06.2026 20:39
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Ադրբեջանի կողմից ահաբեկիչների և վարձկանների համակարգված ձևով մասնակցությունը փաստվում է ձեռք բերված բավարար ապացույցներով. դատախազություն
Քաղաքականություն
15:3327 Նմբ, 2020

Ադրբեջանի կողմից ահաբեկիչների և վարձկանների համակարգված ձևով մասնակցությունը փաստվում է ձեռք բերված բավարար ապացույցներով. դատախազություն

2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից մի շարք միջազգային պայմանագրերի պահանջների խախտմամբ, ՀՀ-ի և ԱՀ-ի դեմ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու և ագրեսիայի ակտ իրականացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննության ընթացքում կատարված քննչական և այլ դատավարական գործողությունների, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախնական տվյալներ են ձեռք բերվել պատերազմ վարելու առաջին իսկ օրվանից Ադրբեջանի կողմից տարբեր ահաբեկչական խմբավորումների անդամ հանդիսացող, նյութական հատուցում ստանալու նպատակով հատուկ հավաքագրված անձանց՝ վարձկանների հավաքագրելու և օգտագործելու վերաբերյալ: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

Վերջիններս իրականացրել են միջազգային ահաբեկչություն՝ օտար պետության ներքին վիճակն ապակայունացնելու նպատակով, պայթյունի, հրկիզման և այլ նմանօրինակ գործողությունների կազմակերպմամբ ու իրականացմամբ, շարունակել են մարդկանց ոչնչացնելուն, շինություններ, կառույցներ, ճանապարհներ և հաղորդակցության միջոցներ, կապի միջոցներ կամ այլ գույք ոչնչացնելուն և վնասելուն ուղղված գործողությունները:

Վերոգրյալի հիման վրա 2020 թ. հոկտեմբերի 12-ին քրեական գործի նյութերով՝ միջազգային ահաբեկչության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 389-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներով, որը միացվել է Արցախի Հանրապետության դեմ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործին:

Նախաքննության ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 389-րդ հոդվածով, 390-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով, 395-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործություններ կատարելու կասկածանքով 2020թ. հոկտեմբերի 31-ին վարույթն իրականացնող մարմնի կողմից ձերբակալվել է Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած ագրեսիվ պատերազմին մասնակցող վարձկան՝ 1988 թ. ծնված, ազգությամբ արաբ, Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացի, Սարմադի քաղաքին հարակից Աթմի գյուղի բնակիչ Մուհհռաբ Մուհամմադ Ալ Շխերին, իսկ  նոյեմբերի 2-ին ազգությամբ արաբ, Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացի, Իդլիբ նահանգի Ջսեր Ալ Շահուր քաղաքի Ալ Զիեդիե գյուղի բնակիչ 03.05.1975 թ. ծնված Յուսեֆ Ալաբեթ Ալ Հաջին:

Պատշաճ դատավարական ընթացակարգի շրջանակներում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա Մուհհռաբ Մուհամմադ Ալ Շխերիին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 389-րդ հոդվածով, 34-390-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 3-րդ մասի 1-ին կետով, 395-րդ հոդվածի 3-րդ մասով, իսկ Յուսեֆ Ալաբեթ Ալ Հաջիին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 389-րդ հոդվածով, 34-390-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 3-րդ մասի 1-ին կետով, 395-րդ հոդվածի 3-րդ մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ստացվել նաև Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից սանձազերծած ռազմական գործողություններին մի շարք այլ վարձկանների մասնակցության, մասնավորապես՝ ազգությամբ արաբ, Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացիներ Ահմադ Ալ-Տայեբի (35 տարեկան, բնակվում է թուրքական Ռեյհանիյը քաղաքում), Աբու Սթեֆ Ալ-Հինդավիի (35 տարեկան), Աբու Դիաբ Հալաբիի (30 տարեկան) վերաբերյալ:

Վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշումներ են կայացվել նշված անձանց ՀՀ քրեական օրենսգրքի 389-րդ հոդվածով, 390-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 395-րդ հոդվածի 3-րդ մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և հայտարարվել է հետախուզում:

Հետագա նախաքննության ընթացքում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական, ինչպես նաև անհետաձգելի քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել «Սուլթան Սուլեյման Շահ» միջազգային ահաբեկչական խմբավորման պարագլուխ, ազգությամբ արաբ, Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացի, «Աբու Համշա» մականվամբ Մուհամմադ Ալ-Ջասիմի (ծնված 1985թ.,) կողմից նյութական հատուցման դիմաց Սիրիայի Արաբական Հանրապետությունում շուրջ երկու հազարից ավելի վարձկաններ հավաքագրելու, նրանց Ադրբեջան տեղափոխելու, ԱրՀ-ի և ՀՀ-ի դեմ վարվող պատերազմում ներգրավելու, այդ թվում՝ տեղում գործողությունները ղեկավարելու վերաբերյալ:

Վերոգրյալի հիման վրա 2020թ. նոյեմբերի 8-ին որոշում է կայացվել Մուհամմադ Ալ-Ջասիմին ՀՀ քրեական օրենսգրքի 38-389-րդ հոդվածով, 390-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով, 395-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ մասերով որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և հայտարարվել է հետախուզում: Նախաքննությունը շարունակվում է:

Ձեռք բերված օբյեկտիվ ապացույցները հիմնավորում են  պատերազմի ողջ ընթացքում Ադրբեջանի Հանրապետության տարածքում միջազգաին ահաբեկչական խմբավորությունների անդամ ծայրահեղական ահաբեկիչների, վարձկանների ներկայությունը և Ադրբեջանի ԶՈՒ կազմում ակտիվ մասնակցությունը ռազմական գործողություններին և Արցախի բնակչության դեմ իրականացված ռազմական հանցագործություններին: Ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ ՀՀ, ԱՀ և ՌԴ ղեկավարների համատեղ եռակողմ հայտարարության ընդունումից հետո առկա չէ որևէ տվյալ՝ հակամարտության գոտուց վերջիններիս հեռացվելու վերաբերյալ:

Ավելին. ըստ հրապարակվող տեղեկությունների՝ միջոցներ են ձեռնարկվում ահաբեկչական խմբավորումների տեղակայման և վարձկանների հավաքագրման հիմնական կենտրոններից մեկը հանդիսացող՝ Սիրիայի Արաբական Հանրապետության հյուսիսային շրջաններից կազմակերպված ձևով անձանց Ադրբեջանի տիրապետության տակ անցած տարածքներ տեղափոխման և հաստատման վերաբերյալ: Վերջինս, իրականությանը համապատասխանելու դեպքում, ըստ էության, կարելի է գնահատել որպես տարածաշրջանում ահաբեկչական խմբավորումների կենտրոնացման, դրանով իսկ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության բնակչության, տարածաշրջանի բոլոր երկրների անվտանգության և կայունության սպառնալիքների մեծացմանը, հարաբերական խաղաղության խաթարմանը միտված քայլ:

ՀՀ գլխավոր դատախազությունն իր գործընկեր երկրների, կազմակերպությունների ղեկավարներին միջազգային համագործակցության շրջանակներում պարբերաբար առաքվող նամակներով, հընթացս ձեռք բերվող փաստական տվյալների փոխանցմամբ վերջիններիս ուշադրությունը հրավիրելով նման դրսևորումների վրա՝ վերահաստատում է իր պատրաստակամությունը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով լայն համագործակցություն ծավալելու միջազգային ահաբեկչության տարածման, տարածաշրջանում ահաբեկչական նոր կենտրոնների ստեղծման և ամրապնդման փորձերը կանխելու, դրանցում ներգրավվող անձանց հայտնաբերելու և պարտադիր պատասխանատվության ենթարկելու հարցում: 

Դիտումների քանակ278
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Ժաննա Անդրեասյանը հերթական հանդիպումն է ունեցել ուսուցիչների հետ 23:0025 Հնս, 2026
  • Սիրելի´կանայք, լավ նորություն ունեմ ձեզ համար․ Անահիտ Ավանեսյանը տեսանյութ է հրապարակել 22:4325 Հնս, 2026
  • Շարունակվում են OpenAI-ի պատվիրակության հանդիպումները Հայաստանի ակադեմիական համայնքի հետ․ ներկայացվել են ChatGPT Edu հարթակի ընձեռած հնարավորությունները 22:3125 Հնս, 2026
  • Չալաբյանը օտարերկրյա պաշտոնատար անձանց դրդել է խոչընդոտելու ընտրությունների ազատ իրականացմանը. ՔԿ 22:1825 Հնս, 2026
  • Առողջապահության նախարարությունն ու «Ազգային բժշկական պալատը» համագործակցության հուշագիր են ստորագրել 22:0825 Հնս, 2026
  • Հարցազրույց Լուսինե Հակոբյանի հետ 22:0025 Հնս, 2026
  • Կախվածության մեջ հայտնվում է ոչ թե տրանզիտ երկիրը, այլ տրանզիտի վերջնակետում գտնվողը. վարչապետ 21:5325 Հնս, 2026
  • Կառավարությունը հաստատել է բարձրագույն կրթության մասնագիտությունների, դասիչների և որակավորումների նորացված ցանկը 21:4625 Հնս, 2026
  • Ոստիկանները ձերբակալել են սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողի․ նրա խուզարկությամբ հայտնաբերվել է լիցքավորված ատրճանակ 21:1125 Հնս, 2026
  • Լուրեր. Գլխավոր թողարկում 21:00 | ԵԱՏՄ-ից մինչև հեռախոսների սև շուկա․ Փաշինյանի անդրադարձը | 25.06.2026 21:0025 Հնս, 2026
  • ԵԽԽՎ բանաձևն անդրադառնում է Ադրբեջանում այլախոհության խնդիրներին 20:5825 Հնս, 2026
  • Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ 20:5425 Հնս, 2026
  • «Զինվորի տուն»-ը մանկական նյարդավերականգնողական նոր բաժանմունք ունի 20:5025 Հնս, 2026
  • Յունիս 25-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր 20:4725 Հնս, 2026
  • Ավարտվում է «սև» բջջային հեռախոսների շուկայի դարաշրջանը. Նիկոլ Փաշինյան 20:4325 Հնս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 25.06.2026 20:3925 Հնս, 2026
  • Իսրայելը հայտարարել է, որ զորքերը դուրս չի բերի Լիբանանի հարավից, քանի դեռ «Հըզբոլլահը» չի զինաթափվել 20:3225 Հնս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Յունիս 25. 2026 20:2625 Հնս, 2026
  • Շուրջ 790 հազար վարորդ տուգանքը վճարել է 20 և 30 տոկոս նվազ 20:1925 Հնս, 2026
  • Մեզ պատերազմ պետք չէ, եկե՛ք պայմանավորվենք. Լուկաշենկոն հանդիպել է Զելենսկու ներկայացուցիչների հետ 20:1325 Հնս, 2026
  • Կխթանվի մասնագիտական կրթության և ուսուցման համակարգի կայուն զարգացումը 20:0725 Հնս, 2026
  • COP17-ի կազմակերպման կոլումբիական խորհուրդներ 19:5625 Հնս, 2026
  • Եղեգնաձորում պետբյուջեի միջոցներով կկառուցվի սպորտային համալիր 19:4925 Հնս, 2026
  • ՔՊ-ն ԱԺ նախագահի թեկնածու է ընտրել Ռուբեն Ռուբինյանին 19:4025 Հնս, 2026
  • Կապահովվի Սյունիքի մարզում հանրային շենքերի և երկու միջին մասնագիտական քոլեջների կառուցման, վերանորոգման աշխատանքների ընթացքը 19:3825 Հնս, 2026
  • ՆԱՏՕ-ի դաշնակիցներից հավատարմություն եմ ակնկալում. Թրամփը՝ Ռյուտեին 19:3125 Հնս, 2026
  • Մարտունիում բժշկական ամբուլատորիա կկառուցվի 19:2425 Հնս, 2026
  • Կապահովվի կլաստերային դպրոցներ տանող ճանապարհների հիմնանորոգման աշխատանքների իրականացումը 19:1825 Հնս, 2026
  • Ճանապարհների ենթակառուցվածքի և ավտոմոբիլային տրանսպորտի ոլորտներում միջազգային ստանդարտների և լավագույն փորձի տարածում 19:1025 Հնս, 2026
  • Սահմանվել է դրոշմանիշային վճարից ավելի վճարված գումարի մնացորդի վերադարձի դիմումի նոր ձևն ու լրացման կարգը 19:0425 Հնս, 2026
  • Լուրեր 19:00 | «Էս գեղում քո հարցերը լուրջ ա մի քիչ». նոր գաղտնալսում ընտրակաշառքի գործով 19:0025 Հնս, 2026
  • Գումար է հատկացվել հուշանվերային արտադրանքի իրացման գործընթացն արդյունավետ կազմակերպելու համար 18:5425 Հնս, 2026
  • Հայաստանն ու Իրանը քննարկել են 400 կՎ էլեկտրահաղորդման գծի կառուցման ծրագրի ընթացքը 18:4525 Հնս, 2026
  • Դատախազությունը դիմել է ԿԸՀ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հարցով 18:4025 Հնս, 2026
  • ՊԵԿ նախագահը և ԵԽ Երևանի գրասենյակի ղեկավարը քննարկել են համագործակցության հարցեր 18:3625 Հնս, 2026
  • Քննարկվել են Հայաստանից ԱՄՆ սննդամթերքի արտահանումը խթանելու հնարավորությունները 18:2725 Հնս, 2026
  • Կամրապնդվի բարձրագույն կրթության և տնտեսության կապը, կստեղծվի մասնագիտությունների և կրթական ծրագրերի թվային ռեեստրի հիմքը 18:2025 Հնս, 2026
  • Ադրբեջանն ու Եվրամիությունը քննարկել են Հայաստանի հետ համագործակցությունն ու խաղաղության գործընթացը 18:1225 Հնս, 2026
  • Սրբուհի Գալյանը Պետերբուրգյան միջազգային համաժողովում ներկայացրել է Հայաստանի արդարադատության ոլորտի բարեփոխումները 18:0825 Հնս, 2026
  • Քրեական ոստիկանների հերթական բացահայտումը․ ապօրինի շրջանառությունից հանվել է շուրջ 9 կգ մարիխուանա 18:0225 Հնս, 2026
  • Տեղի է ունեցել ՀՀ-ի և ԵՄ-ի միջև անվտանգային և պաշտպանական խորհրդակցությունների երկրորդ նիստը 17:5525 Հնս, 2026
  • Պապոյանն արտահանում իրականացնող գործարարների հետ քննարկել է միջազգային շուկաներում հայկական արտադրանքի ներկայության ընդլայնմանը վերաբերող հարցեր 17:4925 Հնս, 2026
  • Կապահովվի կուսակցությունների աուդիտորական ծառայությունների դիմաց ֆինանսավորումը 17:4225 Հնս, 2026
  • Գառնի համայնքում նախատեսվում է ստեղծել Հայաստանի գորգարվեստի թանգարան 17:3225 Հնս, 2026
  • Տեսահսկման արդյունքում «Նուբարաշեն» ՔԿՀ-ում կանխվել է դատապարտյալին փաթեթավորված թմրամիջոցի փոխանցումը 17:2125 Հնս, 2026
  • Որոշ օտարերկրացիների հնարավորություն կընձեռվի առանց մուտքի վիզայի պարտադիր պահանջի այցելել ՀՀ մինչև 2027 թ. հուլիսի 1-ը 17:1425 Հնս, 2026
  • Կապահովվի անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու միջոցառման շարունակականությունը 17:0625 Հնս, 2026
  • ԵԽԽՎ բանաձևը Ադրբեջանին կոչ է արել անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալներին 17:0425 Հնս, 2026
  • Լուրեր 17:00 | Ոչ մի հեռախոս, որի օրինական ներմուծումը չի հաստատվում, ՀՀ տարածքում չի աշխատելու 17:0025 Հնս, 2026
  • «Զառ» ուսումնական կենտրոնում տեղի է ունեցել «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության փակման հանդիսավոր արարողությունը 16:5625 Հնս, 2026
  • ԱԽ քարտուղարը Լեհաստանի Գդանսկ քաղաքում մասնակցել է Ուկրաինայի վերականգնման համաժողովին 16:5125 Հնս, 2026
  • Համբարձում Մաթևոսյանը Չարլզ III-ի հրավերով մասնակցել է Սենթ Ջեյմսի պալատում կազմակերպված բարձր մակարդակի ընդունելությանը 16:4625 Հնս, 2026
  • Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին առնչվող գործի դատական ակտը ստանալուց հետո վճռաբեկ բողոք է ներկայացվելու. Գլխավոր դատախազություն 16:4125 Հնս, 2026
  • Կիրականացվի ռազմական նշանակության ապրանքի և գույքի որակի վերահսկողության գործընթաց 16:2925 Հնս, 2026
  • Հունիսի վերջին երեք օրը՝ առանց տեղումների․ ջերմաստիճանը էապես չի փոխվի 16:2225 Հնս, 2026
  • Վերաքննիչ դատարանը բեկանեց Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատավճիռը և ուղարկեց նոր քննության 16:1825 Հնս, 2026
  • Գլենդելի նոր ոստիկանապետն ազգությամբ հայ է 16:1225 Հնս, 2026
  • Կեղտաջրերի կառավարման նոր մոտեցումներ․ ԵՄ փորձը՝ Հայաստանի ջրային ոլորտի զարգացման համար 16:0625 Հնս, 2026
  • Շրջադարձային քայլ Հայաստանի բնապահպանության ոլորտում. պաշտոնապես հիմնադրվեց IUCN Հայաստանի ազգային կոմիտեն 15:5725 Հնս, 2026
  • ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին 15:4425 Հնս, 2026
  • Երևանում թմրանյութերի ապօրինի շրջանառության դեպքեր են բացահայտվել 15:3925 Հնս, 2026
  • Կառավարությունը նախատեսում է ներդնել IMEI միասնական համակարգ՝ ներմուծված բջջային հեռախոսների ամբողջական գրանցման և հետևողականության ապահովման համար 15:3225 Հնս, 2026
  • 823,584 աշխատատեղ՝ պատմական ռեկորդ Հայաստանում 15:2125 Հնս, 2026
  • ԱԳ փոխնախարարը և Ֆրանսիայի՝ Եվրոպայի հարցերով լիազոր նախարարը քննարկել են ՀՀ-ի համար եվրոպական շուկայի հասանելիության ընդլայնման քայլերը 15:0825 Հնս, 2026
  • ԱՄՆ-ը պատրաստ է օգնություն ցուցաբերել Վենեսուելային երկու հզոր երկրաշարժերի կապակցությամբ. Թրամփ 15:0225 Հնս, 2026
  • Լուրեր 15:00 | Հայաստանը և Ադրբեջանը պետք է իրար հանգիստ թողնեն. վարչապետ 15:0025 Հնս, 2026
  • Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը կարող է հասնել 100000-ի 14:5125 Հնս, 2026
  • Կան ձերբակալվածներ. ԲՀԿ-ի ընտրակաշառքի նոր ձայնագրություն 14:4925 Հնս, 2026
  • Շատ հետաքրքիր դրական տենդենց ունենք. Ավանեսյանը՝ 200 000-ից ավելի աշխատավարձ ստացող շահառուների խմբի մասին 14:3725 Հնս, 2026
  • Երևանում և Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում քամու հետևանքով ծառեր են տապալվել 14:2425 Հնս, 2026
  • Դա ընդունելի չէ, նույն կերպ ընդունելի չեն Ղարաբաղի շարժումը շարունակելու փորձերը. Փաշինյանը՝ «Արևմտյան Ադրբեջան» խոսույթի մասին 14:2325 Հնս, 2026
  • Տրանզիտը ոչ թե տրանզիտ երկրին է կախվածություն բերում, այլ տրանզիտի վերջնական կետին. Փաշինյանը՝ «Տելեկոմ Արմենիայի» և «Ազերտելեկոմի» համաձայնագրի մասին 14:1025 Հնս, 2026
  • Կալանքի կիրառման պրակտիկան շարունակում է մնալ համակարգային խնդիր. ՄԻՊ 14:0425 Հնս, 2026
  • Քննարկվել են Հայաստանի և Ճապոնիայի միջև խորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունները 13:5825 Հնս, 2026
  • Բելառուսն անջատել է վերահեռարձակման կայանները, որոնցով ՌԴ-ն համակարգել է Ուկրաինայի դեմ ԱԹՍ-ների հարվածները. Զելենսկի 13:5225 Հնս, 2026
  • Մայիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանում ՏԱՑ հավելաճը կազմել է 11.7 տոկոս 13:4825 Հնս, 2026
  • Ինչ օրակարգով է Հայաստան ժամանում Եվրոպական հանձնաժողովի նախագահը 13:4225 Հնս, 2026
  • TRIPP-ը կարող է լինել և՛ Միջին միջանցքի մաս, և՛ ավելի լայն նախագծերի մաս. Փաշինյան 13:3825 Հնս, 2026
  • Իջևանում ՈՒԵՖԱ-ի 4-րդ կատեգորիայի ֆուտբոլային մարզադաշտ կկառուցվի. Կառավարությունը 177,8 մլն դրամ է հատկացրել 13:3325 Հնս, 2026
  • Եթե հիմա արագ չկարգավորենք, սա ԵԱՏՄ քայքայումը դարձնելու է անխուսափելի. Փաշինյանը՝ արտահանման խնդիրների մասին 13:2525 Հնս, 2026
  • Մեկ օրում հայտնաբերվել են 4 հետախուզվող, 1 անհետ կորած. ՆԳՆ 13:1625 Հնս, 2026
  • «Քաղաքացիական պայմանագիրը» ԱԺ նախագահի թեկնածուին կընտրի այսօր. նոր Կառավարությունում փոխվարչապետներն ու նախարարները չեն փոխվի 13:0725 Հնս, 2026
  • Սևանա լճի պահպանությունից մինչև COP17․ ՇՄՆ-ում ընդունել են JICA-ի պատվիրակությանը 13:0425 Հնս, 2026
  • Լուրեր 13:00 | Լեգիտիմության 1 աղբյուր կա՝ ժողովուրդը. վարչապետը՝ ՍԴ-ում արդյունքների վիճարկման մասին 13:0025 Հնս, 2026
  • Առողջության ապահովագրության համակարգի գործունեությունը գնահատում եմ լավ. Փաշինյան 12:5225 Հնս, 2026
  • Գյումրիում խուզարկություններ՝ ընտրակաշառքի վերաբերյալ քրեական վարույթի շրջանակում 12:4625 Հնս, 2026
  • 2026-ի մայիսին ունենք բոլոր ժամանակների պատմական առավելագույն գրանցված աշխատատեղերը. Փաշինյան 12:3725 Հնս, 2026
  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 12:3525 Հնս, 2026
  • Կենսաբազմազանության պահպանության ֆինանսավորման բացը հնարավոր չէ հաղթահարել միայն պետական միջոցներով. Համբարձում Մաթևոսյանը՝ Լոնդոնում 12:3425 Հնս, 2026
  • Մոսկվան սպասում է ՀԱՊԿ-ի վերաբերյալ Երևանի պաշտոնական որոշմանը. Վասիլև 12:3125 Հնս, 2026
  • ԵԱՏՄ ձևաչափում քննարկելու բան կա, և ես առաջիկայում այդ առիթը կօգտագործեմ քննարկումը սկսելու համար. Փաշինյան 12:2525 Հնս, 2026
  • Վառելիքի վաճառքի սահմանափակումների ֆոնին Մոսկվան բանակցություններ է վարում Աստանայի հետ բենզինի մատակարարման շուրջ 12:2025 Հնս, 2026
  • Անահիտ Ավանեսյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 12:1325 Հնս, 2026
  • Փարիզում քննարկվել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային համագործակցության հեռանկարները 12:1025 Հնս, 2026
  • Բավականին մեծ հաջողությամբ արտահանումներ ենք կատարում. Պապոյանը՝ հայկական արտադրանքի գնաճի և գնանկման մասին 12:0625 Հնս, 2026
  • Կառավարությունը փոփոխություններ է կատարել Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրում 11:5125 Հնս, 2026
  • ՀՀ ԱԳ փոխնախարարը ՅՈՒՆԵՍԿՕ-ում ներկայացրել է COP17-ի Հայաստանի նախագահության մոտեցումները 11:4925 Հնս, 2026
  • Իրանի հետ տեխնիկական բանակցությունները կսկսվեն հունիսի 30-ին. Ռուբիո 11:3825 Հնս, 2026
  • Ինտենսիվ այգեգործության զարգացման ծրագրի շահառուներին մայր գումարի մարման արտոնյալ ժամկետ կտրամադրվի 11:3525 Հնս, 2026
  • Արարատ Միրզոյանը արձակուրդ կմեկնի 11:2925 Հնս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015