• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Ադրբեջանում տարածվում են Ռուսաստանի նկատմամբ ոչ բարյացակամ նարատիվներ. Զախարովա. «Հարևաններ» Ադրբեջանում տարածվում են Ռուսաստանի... 20:32
Օրը՝ 60 վայրկյանում | 19.08.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 19.08.2026 20:12
Բաց հարթակ. Ռուսաստանն այլևս Հայաստանի ներքին գործերին միջամտելու հնարավորություն չունի. Շիրինյան Բաց հարթակ. Ռուսաստանն այլևս... 20:51
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Պատերազմի ընթացքում և հետո Ադրբեջանի ԶՈՒ-երը բազմաթիվ հուշակոթողներ են ոչնչացրել, վնասել և պղծել
Լեռնային Ղարաբաղ
15:4526 Նմբ, 2020

Պատերազմի ընթացքում և հետո Ադրբեջանի ԶՈՒ-երը բազմաթիվ հուշակոթողներ են ոչնչացրել, վնասել և պղծել

Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությունը, խախտելով 1994 թվականի մայիսի 12-ին ուժի մեջ մտած եռակողմ համաձայնագիրը, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի XXIX նստաշրջանի բանաձևով հաստատված ագրեսիվ ռազմական գործողությունների արգելքը, «Պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին» Ժնևի կոնվենցիայի, ինչպես նաև միջազգային սովորութային մարդասիրական իրավունքի համապատասխան նորմերը, պատերազմ վարելու արգելված միջոցների և մեթոդների կիրառմամբ, ազգային ատելության շարժառիթով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, երկու և ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու և պայթյունի եղանակով գույքի ոչնչացման դիտավորությամբ, կանխամտածված և նպատակաուղղված գրոհների թիրախ է դարձրել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերի քաղաքացիական բնակչությանը՝ ոչ ընտրովի հարձակման օբյետներ դարձնելով քաղաքացիական բնակչությանը և քաղաքացիական, հումանիտար և մշակութային օբյեկտները:

Այդ շրջանակներում ինչպես ռազմական ակտիվ գործողությունների ընթացքում, այնպես էլ 2020 թ. նոյեմբերի 9-ին հրադադարի հաստատման մասին ՀՀ, ԱՀ և ՌԴ-ի միջև հայտարարության ստորագրումից հետո Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչները կանխամտածված և նպատակային հարձակման են ենթարկել նաև հայկական պատմական հուշարձանները, պատմական կամ մշակութային առանձնակի արժեք ունեցող առարկաները՝ ոչնչացնելով, վնասելով կամ պղծելով դրանք:

Մասնավորապես՝ փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը, պարբերաբար նպատակային հրետանային հարվածներ հասցնելով, վնասել են ԱՀ Շուշի քաղաքի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին, ինչպես նաև հետագայում պղծել են եկեղեցու արտաքին և ներքին պատերը՝ դրանց վրա կատարելով տարբեր գրառումներ:

Բացի այդ, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի նմանատիպ «վարքագծի» զոհ են դարձել նաև այլ պատմամշակութային հուշարձաններ, մասնավորապես՝ ԱՀ Ավետարանոց գյուղում գտնվող Հայրենական Մեծ պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը, Արցախի Հանրապետության տարբեր բնակավայրերում տեղադրված խաչքարերը, հայ զինվորների գերեզմանոցները և նրանց հիշատակին կանգնեցված հուշաքարերը:

Հրադադարի հաստատման եռակողմ հայտարարության ընդունումից հետո Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից ոչնչացվել է Շուշի քաղաքի Կանաչ ժամ՝ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու գմբեթը և զանգակատունը:

2020 թ. նոյեմբերի 16-ին համացանցում հայտնված տեսանյութի համաձայն՝ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողները պղծել և վնասել են ԱՀ Մեխակավան բնակավայրի (Ջաբրայիլ) Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին՝ կոտրելով եկեղեցու խաչը։

Նույն օրը համացանցում հայտնված լուսանկարի համաձայն՝ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողը պղծել է Սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանը՝ նստելով դրա վրա։

Նշված հանգամանքները  քննության առարկա են դարձել ՀՀ քրեական օրենսգրքի 384-րդ հոդվածի 2-րդ մասով, 390-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով, 391-րդ հոդվածի 3-րդ մասով, 387-րդ հոդվածի 1-ին մասով, 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ, 13-րդ կետերով, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ, 13-րդ կետերով և ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցված քրեական գործերի շրջանակներում:

Նախաքննության ընթացքում ձեռք բերված վերոնշյալ տվյալները ստուգվում են պատշաճ իրավական ընթացակարգով, ձեռնարկվում են քննչական և այլ դատավարական գործողություններ, օպերատիվ-հետախուզական աշխատանքներ՝ նմանատիպ այլ դրսևորումների վերաբերյալ փաստերի հավաքման, նշված դեպքերի բոլոր հանգամանքների բացահայտման, պատմական և պատմամշակութային արժեք ունեցող հուշարձանները ոչնչացնելուն, վնասելուն, պղծելուն ուղղված գործողություններ կատարած անձանց ինքնությունը պարզելու, ռազմական հանցագործություններին բնորոշ նման արարքներին լիարժեք քրեաիրավական գնահատականներ տալու և մեղավորներին քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու նպատակով:

ՀՀ գլխավոր դատախազությունը նաև միջոցներ է ձեռնարկում նշված արձանագրված փաստերի վրա Միավորված ազգերի կրթական, գիտական և մշակութային կազմակերպության (ՅՈՒՆԵՍԿՕ), ինչպես նաև մշակութային արժեքների պաշտպանությամբ և պահպանությամբ զբաղվող միջազգային այլ կառույցների ուշադրությունը հրավիրելու ուղղությամբ՝  գնահատական տալու վերոնշյալ հանցավոր դրսևորումներին, ինչպես նաև միջոցներ ձեռնարկելու Ադրբեջանի Հանրապետության տիրապետության տակ անցած՝ Արցախի Հանրապետության տարածքներում գտնվող հայկական պատմամշակութային մեծ արժեք ներկայացնող այլ կառույցների, հուշարձանների, առարկաների հնարավոր ոչնչացումը և վնասումը կանխելու, դրանց պահպանության և պաշտպանության գործուն մեխանիզմներ կիրառելու ուղղությամբ: 

Դիտումների քանակ461
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարը և Բունդեսթագի պատգամավորը քննարկել են առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները 11:5120 Օգս, 2026
  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհվում է Հեսսեյան խաղաղության մրցանակ 11:4120 Օգս, 2026
  • ՀՀ-ն թևակոխում է իր պատմության այն փուլը, որն անվանում ենք Չորրորդ հանրապետություն. Փաշինյանը ներկայացրեց Կառավարության ծրագիրը 11:3520 Օգս, 2026
  • Ավելի քան 2.1 միլիարդ դրամի վնաս պետությանը. խոշոր հարկային իրավախախտումներ` սպորտային համալիրում. ՊԵԿ 11:2820 Օգս, 2026
  • Իրանի նկատմամբ Թրամփի վարած քաղաքականությունն անհաջող է. Արաղչի 11:1820 Օգս, 2026
  • ԱԺ նախագահը թեթև առողջական խնդիր ունի և չի մասնակցի հանձնաժողովների նախագահների ընտրության քվեարկությանը. Ալեքսանյան 11:1320 Օգս, 2026
  • ԲԸՏՄ միջամտությամբ Քարի լճի տարածքը մաքրվել է աղբից 11:0720 Օգս, 2026
  • Կառավարության նիստ | ՈՒՂԻՂ 11:0020 Օգս, 2026
  • Վահագն Ալեքսանյանը և Դավիթ Ղազինյանը՝ ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի մասին 10:4920 Օգս, 2026
  • ԱԺ ճեպազրույցներ | ՈՒՂԻՂ 10:4220 Օգս, 2026
  • Մեկնարկում է «ՖՐԵՍԿՈ» 13-րդ միջազգային փառատոնը 10:3320 Օգս, 2026
  • 5 խաղափուլից հետո Հայկ Մարտիրոսյանը կիսում է 2-4-րդ հորիզոնականները. «Rubinstein Chess Festival 2026» 10:1920 Օգս, 2026
  • Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է 10:0320 Օգս, 2026
  • Լուրեր 10:00 | Հայրենադարձման միտումները վստահ են դառնում հաստատված խաղաղության շնորհիվ. վարչապետ 10:0020 Օգս, 2026
  • Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 2725 տոննա ցորեն 09:4420 Օգս, 2026
  • Ճամբարակ տանող ճանապարհին «Գազ-53»-ը վրաերթի է ենթարկել զինծառայողների․ մեկ զինծառայող մահացել է. ՊՆ 09:4020 Օգս, 2026
  • Գրքափոխանակությունը՝ միջազգային գործակցության կարևոր գործիք 09:3620 Օգս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 09:1520 Օգս, 2026
  • Հայաստանի և Եվրոպոլի համագործակցությունը զարգանում է․ Հաագայում բացվել է ՀՀ կապի սպայի գրասենյակը 09:0320 Օգս, 2026
  • Թրամփը հայտարարել է Իրանի դեմ «աննախադեպ տնտեսական գործողության» մասին 08:5620 Օգս, 2026
  • Սերմից մինչև սեղան. լոռեցի ֆերմերների արտադրանքը 08:4520 Օգս, 2026
  • Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն 08:3220 Օգս, 2026
  • Մեկնարկում է ծանրամարտի պատանիների և Մ15 տարեկանների Եվրոպայի առաջնությունը․ Հայաստանն այսօր ունի մեկ մասնակից 08:1420 Օգս, 2026
  • «Ուզել են իբր ավելի հեշտ ճանապարհով իջնեն». Նոր Հաճնի շինհրապարակում 2 զոհի մասին 00:2720 Օգս, 2026
  • Բնակարանի վարձավճարի մասնակի հատուցում՝ տեղահանվածներին 00:1820 Օգս, 2026
  • Արդյունաբերական օբյեկտներին հարվածները վնասում են Ռուսաստանին. Պուտին 23:4919 Օգս, 2026
  • Երևանի երկու վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան 23:4219 Օգս, 2026
  • Գերասիմ Էվանիսյան. աշխարհը զգալու համար աչքեր պետք չեն 23:3719 Օգս, 2026
  • Այսօր ՀՀ-ն կառավարվում է գաղափարաբանությամբ, որը ժողովուրդն է պարտադրել կառավարող ուժին. վարչապետ 23:0019 Օգս, 2026
  • Հայկական ժառանգությունը նոր ձևաչափով․ Մատենադարանում բացվել են նոր գրախանութ, հուշանվերների կրպակ և սրճարան 22:4919 Օգս, 2026
  • Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա 22:3619 Օգս, 2026
  • Երեխային դաստիարակելիս ֆիզիկական բռնությունն անթույլատրելի է․ ՆԳ նախարարությունն իրազեկում է 22:2719 Օգս, 2026
  • Շիրակի դպրոցների տնօրենների հետ քննարկվել են կրթական ոլորտի նախատեսվող փոփոխությունները 22:1519 Օգս, 2026
  • Ընդդիմությունը փորձելու է տորպեդահարել եվրոպական ինտեգրման գործընթացը. Արման Եղոյան 22:0319 Օգս, 2026
  • Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել 21:4919 Օգս, 2026
  • ԱԺ-ն ավարտել է հանձնաժողովների նախագահների ընտրության հարցի քննարկումը. քվեարկությունը վաղն է 21:3519 Օգս, 2026
  • Մենիսկի վնասում. պատճառներից մինչև բուժում 21:1119 Օգս, 2026
  • Լուրեր 21:00 | Ղազինյանը մեղադրում է ԱԺ նախագահությանը, Ալեքսանյանը՝ հակադարձում. թեժ միջադեպ խորհրդարանում 21:0019 Օգս, 2026
  • Օգոստոս 19-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:5119 Օգս, 2026
  • Անմիջական զրույց՝ հերթապահություն իրականացնող ժամկետայինների հետ. Պապիկյան 20:4719 Օգս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Օգոստոս 19. 2026 20:4119 Օգս, 2026
  • Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT 20:3019 Օգս, 2026
  • Կայուն գյուղատնտեսության մոդել՝ Կանաչ ուսուցման կենտրոնում 20:2119 Օգս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 19.08.2026 20:1219 Օգս, 2026
  • Ձերբակալվել են Վանաձորի համայնքապետարանի ծրագրի ղեկավարն ու փորձագետը 20:0519 Օգս, 2026
  • ԱՄՆ-ն և Իրանը սառեցնում են բանակցությունները. Թրամփը փոխում է ռազմավարությունը 20:0219 Օգս, 2026
  • Ամենահամեղ սուրճը՝ բանակային դիրքում. Սուրեն Պապիկյան 19:5519 Օգս, 2026
  • COP17-ի կազմկոմիտեն քննարկել է գագաթնաժողովի և բարձր մակարդակի հանդիպումների նախապատրաստական աշխատանքները 19:4919 Օգս, 2026
  • ԱՄՆ-ն քննադատել է Իսրայելին Սիրիայի ավիաբազային հարվածելու համար 19:4019 Օգս, 2026
  • Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Պապիկյան 19:3019 Օգս, 2026
  • Ադրբեջանում տարածվում են Ռուսաստանի նկատմամբ ոչ բարյացակամ նարատիվներ. Զախարովա 19:1619 Օգս, 2026
  • Ստուգայցեր եմ իրականացնում նաև բանակային դիրքերում. Պապիկյան 19:0219 Օգս, 2026
  • Լուրեր 19:00 | Պետական դավաճանության գործով քրեական վարույթն ուղարկվել է դատախազին 19:0019 Օգս, 2026
  • ԶՈՒ-ում կստեղծվի ինքնասպանությունների և ոչ կանոնադրային հարաբերությունների հարցերի առնչությամբ համակարգային լուծումներ մշակող միջգերատեսչական աշխատանքային խումբ 18:5719 Օգս, 2026
  • Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոն գործողություն է սկսել ենթադրյալ հանցավոր կազմակերպության դեմ 18:5419 Օգս, 2026
  • Ռադան հաստատել է Եվգենի Խմարային որպես Ուկրաինայի նոր պաշտպանության նախարար 18:2919 Օգս, 2026
  • Եվս մեկ ստուգայց՝ հերթապահություն իրականացնող զորամասերից մեկում. Պապիկյան 18:1719 Օգս, 2026
  • Աֆրիկյան հարցերի շուրջ խորհրդակցություններ Հայաստանի և Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև 18:0719 Օգս, 2026
  • Թեհրանին ժամանակավոր հրադադար պետք չէ. Արաղչի 18:0219 Օգս, 2026
  • Թրամփը ցանկանում է հանդիպել Կիմ Չեն Ընի հետ այս աշնանը. WSJ 17:4919 Օգս, 2026
  • Բնակարանային ապահովման պետական ծրագրով արդեն հավաստագիր է ստացել Ղարաբաղից տեղահանված 7804 ընտանիք 17:3619 Օգս, 2026
  • Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է 17:2319 Օգս, 2026
  • Երևանի թիվ 139 ավագ դպրոցի հիմնանորոգման աշխատանքները մոտենում են ավարտին 17:2119 Օգս, 2026
  • Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հնդկաստանի դեսպանի հետ 17:1719 Օգս, 2026
  • Հուսով եմ «իԳործ» ծրագիրը վերադարձի ավելի գործնական, հուսալի մեխանիզմ կդառնա. վարչապետ 17:1619 Օգս, 2026
  • ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ու Գերմանիայի Բունդեսթագի պատգամավորը քննարկել են Հայաստան-Գերմանիա երկկողմ օրակարգի հարցեր 17:1219 Օգս, 2026
  • Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են իրականացրել 17:0319 Օգս, 2026
  • Պայթյունի ահազանգ Գյումրի քաղաքում․ 1 անձ հոսպիտալացվել է 17:0019 Օգս, 2026
  • Լուրեր 17:00 | Անակնկալ ստուգայցեր զորամասերում․ Պապիկյանը հետևում է իրավիճակին 17:0019 Օգս, 2026
  • Ներգաղթի գործընթացը լինելու է ինստիտուցիոնալ․ Փաշինյանը՝ «իԳործ»-ի մասնակիցներին 16:5219 Օգս, 2026
  • Բռնությունը պետք է նախ ճանաչել որպես արատ, ապա ոչնչացնել. Աննա Հակոբյան 16:4119 Օգս, 2026
  • Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 16:3319 Օգս, 2026
  • Հութիները Saudi Aramco-ի բոլոր օբյեկտները ներառել են հավանական թիրախների ցանկում 16:3019 Օգս, 2026
  • Քննարկվում է ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում Տրդատ Սարգսյանի թեկնածությունը 16:2119 Օգս, 2026
  • Դադարեցվել է Արմավիրի մարզի Արտաշար բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը 16:1719 Օգս, 2026
  • ԱԺ նիստին կարգապահական միջոցների կիրառման շուրջ վիճաբանություն սկսվեց. Դավիթ Ղազինյանը հեռացվեց դահլիճից 16:0919 Օգս, 2026
  • Ժաննա Անդրեասյանը հետևել է Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում ընթացող շինարարական աշխատանքների ընթացքին 16:0219 Օգս, 2026
  • Մեզ համար կարևոր է, որ զինծառայողներն իրենց մասնագիտությանը լավ տիրապետեն. Պապիկյան 15:5119 Օգս, 2026
  • ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Հնդկաստանի պաշտպանության քարտուղարին 15:4319 Օգս, 2026
  • Քննարկվում է ԱԺ աշխատանքի և բարեկեցության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում Նազելի Բաղդասարյանի թեկնածությունը 15:3219 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 15:3019 Օգս, 2026
  • Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր»-Ծղուկ հատվածում պետբյուջեի միջոցներով շարունակվում է միջին նորոգումը 15:1919 Օգս, 2026
  • Լուրեր 15:00 | ԼՂ-ից տեղահանված 9 հոգանոց ընտանիքը Արզնիում տուն է ձեռք բերել․ ինչպես է գործում ծրագիրը 15:0019 Օգս, 2026
  • Ակնհայտ է, որ խզում կա, բայց Գյումրիում փորձում ենք չկանգնեցնել մեծ ծավալի շինաշխատանքը. Խուդաթյան 14:5719 Օգս, 2026
  • Ադրբեջանի տեղեկատվական դաշտում առկա են Ռուսաստանի նկատմամբ ոչ բարեկամական նարատիվներ. Զախարովա 14:3819 Օգս, 2026
  • 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը ՈՒՂԻՂ 14:3419 Օգս, 2026
  • Այցելեցի մեր նոր կառուցվող ամրացված շրջաններից մեկի շինհրապարակ. Պապիկյան 14:3419 Օգս, 2026
  • Եգիպտոսի դեսպանը շնորհավորել է Ալեն Սիմոնյանին ԱԽ քարտուղարի պաշտոնում նշանակվելու առիթով 14:2719 Օգս, 2026
  • ԱԺ ճեպազրույցներ | ՈՒՂԻՂ 14:2419 Օգս, 2026
  • Լոռու մարզում ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է 14:2019 Օգս, 2026
  • Օդի ջերմաստիճանը կբարձրանա. որոշ մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ 14:0719 Օգս, 2026
  • Այս տարի ևս լոլիկի մթերման հետ կապված խնդիրներ չենք ունենալու. Գևորգ Պապոյան 13:5419 Օգս, 2026
  • «Ռոսսելխոզնադզոր»-ը հայտնել է, թե ինչ է ակնկալում Հայաստանից սահմանափակումների չեղարկման դիմաց 13:4119 Օգս, 2026
  • ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Միջազգային քրեական դատարանի նախագահի և ավագ դատախազի նկատմամբ 13:1919 Օգս, 2026
  • ԶՈՒ-ում կարգապահության մակարդակի բարձրացումը մեր առաջնահերթություններից է. Պապիկյան 13:0219 Օգս, 2026
  • Լուրեր 13:00 | 50 մլրդ դրամի շինարարություն Շիրակում․ նախարարն ու մարզպետը խոսել են խնդիրների մասին 13:0019 Օգս, 2026
  • Լոռիում բացահայտվել է ապօրինի ջրառ․ ԲԸՏՄ-ն ձկնաբուծարանի գործունեությունը կասեցրել է 12:4819 Օգս, 2026
  • 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը շարունակվում է | ՈՒՂԻՂ 12:4219 Օգս, 2026
  • Ի գիտություն 9-րդ, 12-րդ դասարաններում վերաքննություն ունեցող դպրոցների տնօրենների 12:3619 Օգս, 2026
  • ԱԱԾ-ն հրավիրում է աշխատանքի 12:2419 Օգս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015