• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Հարցազրույց Մարտին Գալստյանի հետ Հարցազրույց Մարտին Գալստյանի հետ 22:32
2028-ին Թուրքիայի նախագահի պաշտոնում ԱԶԿ-ի թեկնածուն կլինի Ռեջեփ Էրդողանը. «Հարևաններ» 2028-ին Թուրքիայի նախագահի պաշտոնում... 22:23
Բաց հարթակ. Սամվել Կարապետյանը խոստովանեց, որ 1.5 միլիոն մարդ խաբեց իրեն. Ստեփանյան Բաց հարթակ. Սամվել Կարապետյանը... 20:38
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Նոր փաստական տվյալներ՝ ադրբեջանական բանակում սիրիացի վարձկանների առկայության վերաբերյալ. դատախազություն
Իրավունք
19:5703 Նմբ, 2020

Նոր փաստական տվյալներ՝ ադրբեջանական բանակում սիրիացի վարձկանների առկայության վերաբերյալ. դատախազություն

Ինչպես արդեն տեղեկացվել է, 2020 թ. նոյեմբերի 1-ին ԱՀ ՊԲ զինծառայողների կողմից հայտնաբերվել է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կազմում Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված  ռազմական գործողություններին մասնակցող Սիրիայի Արաբական Հանրապետության երկրորդ քաղաքացին՝ Իդլիբ նահանգի Զիադիա գյուղի բնակիչ, 1988 թ. ծնված Յուսեֆ Էլ Աբեդ Էլ Հաջին: Վերջինս 2020 թ. նոյեմբերի 2-ին ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 389-րդ հոդվածով, 390-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 3-րդ մասի 1-ին կետով և 395-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցանքներ կատարելու կասկածանքով:

Քրեական համապատասխան գործի նախաքննության ընթացքում ձեռք են բերվել Ադրբեջանի զինված ուժերում ահաբեկչական խմբավորումների կազմում այլ երկրներից, մասնավորապես, Սիրիայից հավաքագրված վարձկանների առկայության և ռազմական գործողություններին նրանց ուղղակի ներգրավման վերաբերյալ նոր փաստական տվյալներ:

Մասնավորապես, ըստ Յուսեֆ Էլ Աբեդ Էլ Հաջիի տված ցուցմունքների՝ Աբու Ահմադ անունով անձի կողմից իր տանն իրեն առաջարկվել է գումարի դիմաց գնալ Ադրբեջան՝ 3-ամսյա զորավարժությունների մասնակցելու նպատակով՝ յուրաքանչյուր ամիս 2000 ԱՄՆ դոլար վարձատրվելու պայմանով: Հավաքագրումը կատարվել է Սիրիայի Սարարֆին, Սահամն, Ալ Զիեդիե և այլ բնակավայրերից, հավաքագրվողներին հատուկ զգուշացվել է անձը հաստատող փաստաթուղթ, բջջային հեռախոս չվերցնելու մասին:

Նրանց  տեղափոխել են Սիրիայի Բաբ Ալ Սալամ անցակետ, որը, ըստ սիրիացի վարձկանի ցուցմունքների, գտնվում է Աբու Համշայի և նրա զինյալների հսկողության ներքո: Աբու Համշայի եղբոր՝ Սեյֆի կողմից Սիրիայի տարբեր հատվածներից այնտեղ հավաքված հարյուրավոր անձանցից հավաքագրվել է 20-40 տարեկան 500 հոգի, որոնց նախապես զգուշացվել է, որ Ադրբեջան մեկնելուց հետո մինչև ժամկետի ավարտը ոչ մեկին այլևս թույլ չի տրվելու վերադառնալ:

Ապա արդեն վերջնական հավաքագրված վերոնշյալ 500 հոգուն անարգել, առանց Թուրքիայի սահմանապահների կողմից անձը հաստատող փաստաթղթերն ստուգելու, անցկացրել են Սիրիայի և Թուրքիայի սահմանին գտնվող վերոնշյալ անցակետով, նստեցրել ավտոբուսներ և թուրք զինվորականների ուղեկցությամբ տեղափոխել Թուրքիայի քաղաքացիական օդանավակայաններից մեկը, այնտեղից՝ թուրքական դրոշով օդանավով՝ մյուս քաղաքացիական օդանավակայան, որից հետո,  կրկին առանց անձը հաստատող փաստաթղթերի ստուգման, նստեցրել են Ադրբեջանի դրոշով քաղաքացիական ինքնաթիռ և փոխադրել Ադրբեջան՝ քաղաքացիական օդանավակայան: Այստեղ նրանց դիմավորել են թուրքական բանակի համազգեստով, ինչպես նաև Ադրբեջանի զինված ուժերի զինվորականներ և կրկին առանց ժամանողների ինքնությունն ստուգելու, նրանց ավտոբուսներով տեղափոխել են զորամաս, որտեղ ևս առկա են եղել ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Թուրքիայի զինված ուժերի զինծառայողներ: Նշված զորամասում նրանց տվել են համարներով վզնոցներ, տրամադրել բաց և մուգ կապույտ երանգներով համազգեստներ և զենք, այդ թվում՝ դանակներ: 3 օր անց վարձկաններին տեղափոխել են այլ վայր:

Ըստ ստացված տվյալների՝ վարձկանների տվյալ խմբի ղեկավարը եղել է Շեյխ Իբրահիմ անունով անձը, վերջինիս ղեկավարման ներքո նրանք տեղափոխվել են մեկ այլ զորամաս, որտեղ գտնվել են գումարի դիմաց կռվելու եկած ևս 500 սիրիացի արաբներ, ինչպես նաև թուրք և ադրբեջանցի զինվորականներ: Զորամասում նրանց բաժանել են 10 խմբի, որոնց կազմը և թվաքանակը որոշել է Աբու Համշան, ով հանդիսանում է նշված զորամասի և Սիրիայից Ադրբեջան տեղափոխված վարձկանների հիմնական ղեկավարը:

Վերջինս, տեղեկացնելով, որ մարտեր են վարելու հայերի դեմ, հրահանգել է հարձակում գործելու դեպքում հայերից ոչ մեկին չխնայել, բոլորին «մորթել», սպանել: Նման հրահանգներ նրանք ստացել են նաև զորամասում գտնվող թուրք և ադրբեջանցի զինվորականներից: Ըստ Յուսեֆ Էլ Աբեդ Էլ Հաջիի՝ յուրաքանչյուր կտրված հայի գլխի համար իրենց խոստացել են վճարել 100 ԱՄՆ դոլար:

Տվյալ զորամասում մնալու յոթերորդ օրը՝ վաղ առավոտյան, ժամը 4-ին, նրանք տեղափոխվել են արցախա-ադրբեջանական շփման գծի հատված, որտեղ Շեյխ Իբրահիմի կողմից հրաման են ստացել հարձակվել հարակից հայկական գյուղի վրա, գրավել այն և գլխատել այնտեղ գտնվող բոլոր քաղաքացիական անձանց և զինվորականներին: Հարձակման ժամանակ, սակայն, նրանք հայտնվել են հայկական զինված ուժերի կրակի տակ և, թողնելով 15 սպանված՝ դիմել փախուստի: Գործողությունների ընթացքում նշված անձը ստացել է վիրավորում, երեք օր դաշտում մնացել այդ վիճակում, մինչև գերեվարվել է հայկական զինված ուժերի զինծառայողների կողմից:

Վերոնշյալ փաստական տվյալները, համադրված այլ ապացույցների հետ, վերահաստատում են նյութական հատուցում ստանալու դիմաց Ադրբեջանի զինված ուժերի կազմում Արցախի Հանրապետության դեմ վարվող ռազմական գործողություններին, ինչպես նաև ազգային ատելության հողի վրա հանցագործությունների կատարմանը ներգրավվելու նպատակով Սիրիայի տարբեր բնակավայրերում վարձկանների մասսայական հավաքագրման, Թուրքիայի միջոցով և վերջինիս զինված ուժերի մասնակցությամբ նրանց Ադրբեջան փոխադրման, Ադրբեջանի զինված ուժերում ապօրինի ներգրավման և հիմնականում ահաբեկչական բնույթի գործողություններ կատարելու նպատակով ռազմական գործողություններին նրանց մասնակցության ապահովման հստակ գործող հանցավոր սխեմաների առկայությունը:   

 

Դիտումների քանակ418
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Իսրայելը պետք է մտածի՝ արդյոք ինքն այսօր վարձկանների հետ փաստացի չի՞ կռվում Լեռնային Ղարաբաղի դեմ. վարչապետ 12:5203 Նմբ, 2020 Իսրայելը պետք է մտածի՝ արդյոք ինքն այսօր վարձկանների հետ փաստացի չի՞ կռվում Լեռնային Ղարաբաղի դեմ. վարչապետ Քաղաքականություն
  • Վարձկաններն Արցախի դեմ պատերազմում 17:1102 Նմբ, 2020 Վարձկաններն Արցախի դեմ պատերազմում Հասարակություն
  • Ահաբեկիչներին տարածաշրջան չեն տեղափոխում խաղաղության կամ հրադադարի համար. ՀՀ վարչապետ 19:1201 Նմբ, 2020 Ահաբեկիչներին տարածաշրջան չեն տեղափոխում խաղաղության կամ հրադադարի համար. ՀՀ վարչապետ Քաղաքականություն
Հիմա եթերում
Լրահոս
  • Կասեցվել է «Շիրակ Վելլի» կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը 13:3924 Հնս, 2026
  • Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ 13:3924 Հնս, 2026
  • Առաջիկա օրերին առանձին շրջաններում հորդառատ անձրևներ կլինեն 13:2724 Հնս, 2026
  • Ռոբերտ Աբիսողոմոնյանի և Խոնդկեր Թալայի հանդիպմանը անդրադարձ է եղել ՄԱԿ80 նախաձեռնության շրջանակներում նախատեսվող բարեփոխումներին 13:1524 Հնս, 2026
  • Քննչական կոմիտեն Ավետիք Չալաբյանի գործով մանրամասներ է հայտնել 13:1124 Հնս, 2026
  • Փոխվարչապետ Գրիգորյանը ՎԶԵԲ-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ համատեղ իրականացվող ռազմավարական ծրագրերը կընդլայնվեն 13:1024 Հնս, 2026
  • Լուրեր 13։00 | «Ինձ պիտի օգնեք, որ ես դառնամ համայնքապետ». հերթական գաղտնալասումը ընտրակաշառքի գործով 13:0024 Հնս, 2026
  • Թուրքիան բարձր է գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության բանակցություններում ձեռք բերված առաջընթացը. Նուման Քուրթուլմուշ 12:4524 Հնս, 2026
  • Վահագն Վիշապաքաղ հուշարձանը վերաբացվել է Երևանի կենտրոնում 12:3924 Հնս, 2026
  • ՀՀ-ի և ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի միջև ստորագրվել է «Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր» բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը 12:2924 Հնս, 2026
  • Թուրքիայում հայտնաբերվել է երկու անհայտ անօդաչու թռչող սարք 12:1824 Հնս, 2026
  • Ստեփանավանի քաղաքային զբոսայգին հիմնանորոգված և համալրված է խաղային ատրակցիոններով. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 12:0824 Հնս, 2026
  • Հայաստանը փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդն ու հաշվողական ենթակառուցվածքները վերածել արտահանման նոր արտադրանքի. Forbes-ի հոդվածը 12:0624 Հնս, 2026
  • «Փոքրիկ քայլ» միջազգային մրցույթ-փառատոնում անշուշտ կլինեն հաղթողներ, սակայն պարտվողներ չեն լինելու. Դանիել Դանիելյան 12:0224 Հնս, 2026
  • 3 արծաթե և 1 բրոնզե մեդալ աշխարհագրության միջազգային 2-րդ բաց օլիմպիադայից 11:5424 Հնս, 2026
  • ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Կուբայի պետական ընկերությունների դեմ 11:4524 Հնս, 2026
  • Ջրասուզակ Վահե Մելքոնյանը՝ Փամբակ գետում խեղդված քույրիկների որոնողական աշխատանքների, հոգեբանական ապրումների մասին 11:3524 Հնս, 2026
  • Աշխատանքային այցով Ադրբեջան է ժամանել Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը 11:2424 Հնս, 2026
  • Եվրոպական հանձնաժողովը, ԵՆԲ-ն և ՀՀ ՏԿԵՆ-ը ստորագրել են համատեղ մտադրությունների հուշագիր 11:1424 Հնս, 2026
  • Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքերն են բացահայտել 11:1024 Հնս, 2026
  • Ստեփանավանում կարկուտից տուժածների վնասների գրանցման գործընթացն ավարտվում է հունիսի 26-ին. հայտարարություն 11:0024 Հնս, 2026
  • Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ 10:4524 Հնս, 2026
  • Հուլիսի 1-ից չվճարված հարկային պարտավորությունների դեպքում նախ կուղարկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձման և արգելանքի միջոցներ. ՊԵԿ 10:3924 Հնս, 2026
  • «800 ա քո համար». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով 10:2324 Հնս, 2026
  • Հրդեհ է բռնկվել Տիչինայի փողոցի շենքերից մեկում 10:1524 Հնս, 2026
  • Լուրեր 10։00 | Եվրոպան կօգնի Հայաստանին սահմանադրական բարեփոխումների ճանապարհին 10:0024 Հնս, 2026
  • Երևանի գերեզմանատներից մեկում քաղաքացին ընկել է ձորակը, արգելափակվել 09:5424 Հնս, 2026
  • Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը 09:4224 Հնս, 2026
  • Շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնության ավարտին մնացել է երեք խաղափուլ․ հայ պատվիրակների արդյունքները 09:3424 Հնս, 2026
  • ԱՄՆ Սենատն Իրանի դեմ Թրամփի ռազմական լիազորությունների սահմանափակող բանաձև է ընդունել 09:1924 Հնս, 2026
  • Տավուշի մարզի տարբեր բնակավայրերում գազանջատումներ կլինեն 09:0024 Հնս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:3324 Հնս, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում 08:0824 Հնս, 2026
  • Հյուրանոցների և ռեստորանների շրջանառությունը նախաքովիդյան շրջանի համեմատ եռապատկվել է 00:3024 Հնս, 2026
  • Փախստականների հարցերով զբաղվող հասարակական խորհուրդ է ստեղծվել 00:0424 Հնս, 2026
  • OpenAI-ի և Firebird-ի համագործակցության արդյունքում ՀՀ դպրոցներն ու ԲՈւՀ-երը սեպտեմբերից հասանելիություն կունենան ChatGPT Edu և Codex հարթակներին 23:4623 Հնս, 2026
  • Կադաստրային քարտեզներում առկա անճշտությունների շտկումը կհեշտանա 23:2823 Հնս, 2026
  • Տեղի է ունեցել Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության Էկոպարեկային ծառայողների երդմնակալության արարողությունը 23:1323 Հնս, 2026
  • «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթը» Հայաստանի համար կարևոր հարթակ է՝ ներկայացնելու երկրի բնապահպանական օրակարգը․ ՇՄ նախարար 23:0023 Հնս, 2026
  • ՀՀ խորհրդարանական ընտրությունների թեման՝ ԵԽԽՎ նստաշրջանում 22:5223 Հնս, 2026
  • Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն 22:3023 Հնս, 2026
  • Վրձնահարվածների «Էվոլյուցիա»՝ երիտասարդ նկարչից 22:1523 Հնս, 2026
  • Հարցազրույց Մարտին Գալստյանի հետ 22:0323 Հնս, 2026
  • Ովքե՞ր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից. մանրամասներ 21:4923 Հնս, 2026
  • Ադրբեջանական ինտերնետը Հայաստանի տարածքով կանցնի, բայց հայկական ցանց չի մտնի. փորձագետ 21:3323 Հնս, 2026
  • Քննարկվել են Հայաստան-ԵՄ կապակցվածության համատեղ ծրագրերն ու զարգացման ուղղությունները 21:1523 Հնս, 2026
  • Լուրեր 21:00 | ՀՀ-ում կարևոր իրադարձություն է տեղի ունեցել. ԵԽ գլխավոր քարտուղարի ելույթը ԵԽԽՎ-ում 21:0023 Հնս, 2026
  • Անվանի ֆիզիկոսները Երևանում քննարկում են ճառագայթների և մասնիկների դերը բժշկության և այլ ոլորտներում 20:5823 Հնս, 2026
  • «Թեստերը բարդ չէին». անցկացվել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննությունը 20:5423 Հնս, 2026
  • «Դոմուս» ընկերությունը 2026-ի հունվար-մարտին 1 մլրդ 500 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 20:4923 Հնս, 2026
  • Գոլդ համարանիշների հերթական աճուրդը կամփոփվի վաղը 20:4523 Հնս, 2026
  • Ֆուդոկան կարատեի Ասիայի առաջին բաց առաջնությունը՝ ՀՀ-ում 20:4123 Հնս, 2026
  • Յունիս 23-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր 20:3723 Հնս, 2026
  • Սպասարկման նոր գրասենյակները հնարավորություն կտան նվազեցնել վարչարարական բարդություններն ու հերթերը 20:3423 Հնս, 2026
  • Թուրքիայում զինամթերքի պահեստում պայթյուն է որոտացել 20:3123 Հնս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 23.06.2026 20:2723 Հնս, 2026
  • Լայմի հիվանդություն. տզից մարդուն փոխանցվող վարակի հետևանքները 20:2223 Հնս, 2026
  • Գևորգ Պապոյանը ԵՄ դիվանագետների հետ քննարկել է հայկական արտադրանքի արտահանման ընդլայնման հարցեր 20:1723 Հնս, 2026
  • Իրանն ամբողջությամբ բացել է օդային տարածքը քաղավիացիայի համար 20:1423 Հնս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Յունիս 23. 2026 20:1123 Հնս, 2026
  • ԱՄՆ-ում մեկնարկել է Իսրայելի և Լիբանանի միջև բանակցությունների հերթական փուլը. Times of Israel 20:0423 Հնս, 2026
  • Վանաձորի այգու հողատարածքները վերադարձվում են համայնքին 19:5823 Հնս, 2026
  • Ճապոնական խեցեգործության նմուշները Հայաստանի պատմության թանգարանում 19:5223 Հնս, 2026
  • Ուկրաինայի հարվածները ՌԴ քաղաքացիական ենթակառուցվածքներին չեն կարող ազդել ռազմաճակատի իրավիճակի վրա. Պուտին 19:4723 Հնս, 2026
  • Բրյուսելում քննարկվել են հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունների ընդլայնման հարցեր 19:4323 Հնս, 2026
  • Հայաստանն ու ԵՄ-ն ստորագրել են մտադրության նամակներ սահմանային և ճանապարհային ծրագրերի վերաբերյալ 19:3723 Հնս, 2026
  • Քննարկվել են ընտանեկան և կենցաղային բռնության դեմ պայքարի շրջանակում առողջապահության ոլորտում ընթացող բարեփոխումներն ու խնդիրները 19:3323 Հնս, 2026
  • Ինչպես արդյունավետ կառավարել թափոնները․ քառօրյա ուսումնական այց Շվեդիա 19:2423 Հնս, 2026
  • Սևծովյան տարածաշրջանի և Հարավային Կովկասի կապակցվածության համար ԵՄ-ն ակնկալում է ներգրավել մինչև 2 միլիարդ եվրո 19:1623 Հնս, 2026
  • Ռուսաստանը պատրաստ է վերսկսել Ուկրաինայի հարցով բանակցությունները. Լավրով 19:1223 Հնս, 2026
  • Դեսպան Հովհաննիսյանը ներկայացրել է ՄԱԿ-ի շրջանակներում կանխարգելման օրակարգն առաջ մղելուն ուղղված ՀՀ նախաձեռնությունները 19:0723 Հնս, 2026
  • Լուրեր 19:00 | Տարանցիկ կապուղի, ոչ թե տվյալների փոխանակում․ ինչ է նախատեսում ՀՀ-Ադրբեջան գործարքը 19:0023 Հնս, 2026
  • Երկու հոբելյան՝ Սարդարապատի Հայոց ազգագրության թանգարանում 18:5923 Հնս, 2026
  • Համբարձում Մաթևոսյանը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային կոնգրեսին 18:5123 Հնս, 2026
  • Ադրբեջանի տարածքով տարանցմամբ ցորենի հերթական խմբաքանակն է ուղարկվել Հայաստան 18:4323 Հնս, 2026
  • ՔՏՀԱ տեսչական մարմնում քննարկվել են քաղաքաշինության վերահսկողության ոլորտի հինգ ամսվա արդյունքները 18:3623 Հնս, 2026
  • Անցած 1 օրում գրանցվել է 10 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 25-ը՝ վիրավորվել 18:2423 Հնս, 2026
  • ՆԳՆ ոստիկանության ներկայացուցիչները Բիշքեկում մասնակցել են ԱՊՀ անդամ պետությունների մայրաքաղաքային ստորաբաժանումների ղեկավարների խորհրդակցությանը 18:1423 Հնս, 2026
  • Պապիկյանը «Զառ» ուսումնական կենտրոնում դիտարկել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության ընթացքը 18:0623 Հնս, 2026
  • Քննարկվել են Հայաստանի ու Իրանի սահմանային թողունակության աճին միտված հարցեր 18:0223 Հնս, 2026
  • Հայաստանում կա արդարադատության հսկայական պահանջ, և այն իրականացվելու է. Ռուբինյանի ելույթը ԵԽԽՎ-ում 17:5623 Հնս, 2026
  • Գյումրին մեծ ճանապարհաշինության շեմին է․ մեկնարկել են լայնածավալ նախապատրաստական աշխատանքները 17:5123 Հնս, 2026
  • 3 անձի կողմից 5.5 կգ թմրամիջոցի ապօրինի իրացման փորձի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է 17:3923 Հնս, 2026
  • Դավիթ Խուդաթյանի հետ քննարկեցինք երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցության վերականգնման աշխատանքները. Ուրալօղլու 17:2623 Հնս, 2026
  • Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան. Politico 17:1723 Հնս, 2026
  • Խուդաթյանը և Թուրքիայի տրանսպորտի նախարարը անդրադարձել են Անիի կամրջի վերականգնման աշխատանքներին 17:1323 Հնս, 2026
  • Տոկաևը Բրյուսելում հանդիպել է Կոշտայի հետ 17:0723 Հնս, 2026
  • Լուրեր 17:00 | Ինչու են խուզարկել Իշխան Սաղաթելյանի բնակարանը. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել 17:0023 Հնս, 2026
  • Երևան-Սևան ճանապարհի վրա կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվում է 16:5823 Հնս, 2026
  • Ալեն Սիմոնյանը ներկայացրել է պատգամավորի երդման՝ առաջարկվող նոր տեքստը, որը կդրվի քվեարկության 16:4923 Հնս, 2026
  • Համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքը՝ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ 16:3623 Հնս, 2026
  • Ադրբեջանի տարածքով տարանցմամբ պարարտանյութերի հերթական խմբաքանակն է ուղարկվել Հայաստան 16:2123 Հնս, 2026
  • Լավրովը մեղադրել է Կիևին՝ Բելառուսը հակամարտության մեջ ներքաշելու փորձերի համար 16:1723 Հնս, 2026
  • 2026-ի առաջին կիսամյակում ՆԳՆ Զանգերի կենտրոնը ավելի քան 33 հազար զանգ է ստացել 16:1223 Հնս, 2026
  • ԱՄՆ նախագահի բանագնացը հայտարարել է, որ առաջիկայում Գրենլանդիան կարող է դառնալ ԱՄՆ 51-րդ նահանգը 16:0123 Հնս, 2026
  • ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն չներկայացրած ընկերությունները տույժ կամ տուգանք չեն ստանա 15:4923 Հնս, 2026
  • Կիևը պատրաստ է Մոսկվայի հետ ուղիղ բանակցությունների. ՄԱԿ-ում Ուկրաինայի մշտական ներկայացուցիչ 15:3823 Հնս, 2026
  • Կարճատև անձրև ու ամպրոպ․ ջերմաստիճանը կնվազի 4-5, ապա կբարձրանա 2-3 աստիճանով 15:2923 Հնս, 2026
  • ՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել Իշխան Սաղաթելյանի վերաբերյալ՝ հայտարարագիր չներկայացնելու և արգելանքի տակ գտնվող գույքի մասով 15:1923 Հնս, 2026
  • Արսեն Թորոսյանը ներկայացրել է ԱՍՀ ոլորտի առաջնահերթությունները և նախարարության հնարավոր վերանվանումը 15:1623 Հնս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015