• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Չորրորդ հանրապետությունը հիմնադրված է, Չորրորդ հանրապետությունը իրականություն է. վարչապետ Չորրորդ հանրապետությունը հիմնադրված է,... 10:27
Հայկ Մովսիսյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների առաջնության փոխչեմպիոն Հայկ Մովսիսյանը՝ Եվրոպայի Մ15... 21:07
Մ-20 ԱԱ. 70 կգ քաշային Դավիթ Դավթյանը՝ բրոնզե մեդալակիր Մ-20 ԱԱ. 70 կգ... 20:22
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Հայաստանի և Ղարաբաղի բարեկամները պետք է անհապաղ արձագանքեն իրավիճակին. նախագահի հարցազրույցը եգիպտական պարբերականին
Քաղաքականություն
17:1624 Հոկ, 2020

Հայաստանի և Ղարաբաղի բարեկամները պետք է անհապաղ արձագանքեն իրավիճակին. նախագահի հարցազրույցը եգիպտական պարբերականին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հարցազրույցը՝ եգիպտական Al-Ahram Weekly պարբերականին.

- Լեռնային Ղարաբաղում ընթացող պատերազմում հրադադարի ռեժիմի պահպանման երկու որոշում է հաստատվել, և երկուսն էլ խախտվել են: Երկուսն էլ ընդունվել են մարդասիրական նկատառումներով: Ադրբեջանը մեղադրեց Հայաստանին առաջին հրադադարի ռեժիմի խախտման համար, երկրորդի դեպքում` նույնպես: Սակայն Ադրբեջանի պաշտպանության նախարարի խոսնակ Աբդուլլաևը հայտարարեց, որ Բաքուն մտադիր չէ պահպանել հրադադարի ռեժիմի խոստումը՝ նշելով, որ իր երկրի նպատակն է ազատագրել ամբողջ Ղարաբաղի շրջանը հայերից: Խնդրում եմ մեկնաբանեք:

- Ինչպես գիտեք, հոկտեմբերի 10-ին իրենց ռուս գործընկեր պարոն Լավրովի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև 11 ժամ տևած բանակցություններն ավարտվեցին համատեղ հայտարարությունով` հումանիտար հրադադարի հաստատման հանձնառությամբ: Սակայն այն ուժի մեջ մտավ ադրբեջանական կողմից սանձազերծված ծանր մարտերի և խաղաղ բնակիչների, հայկական գյուղերի և քաղաքների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքի հրետակոծման խորապատկերին: Հումանիտար հրադադար հաստատելու նպատակն էր Կարմիր խաչի միջազգային կոմիտեին թույլատրել տեղահանել և փոխանակել ռազմաճակատում ընկած հարյուրավոր դիակներ: Սակայն Ադրբեջանը հայտարարությունից տառացիորեն րոպեներ անց կոպտորեն խախտեց հրադադարի ռեժիմը և ոչ միայն չդադարեցրեց ռմբակոծությունները, այլև սկսեց հրետակոծել նաև Հայաստանի տարածքը:

Սա ցավալի փաստ է, քանի որ այդ խախտումները ոչ միայն ուղեկցվում են ռմբակոծություններով, հրետակոծություններով, սպանություններով, և ավելի շատ մարդկային կյանքեր են խլում Արցախի և Ադրբեջանի միջև ձևավորված առաջնագծում, այլև ավելի ու ավելի շատ քաղաքացիական անձինք են կորցնում իրենց կյանքն այս հակամարտությունում:

Նույն պատկերն էր նաև հոկտեմբերի 17-ին Ֆրանսիայի նախագահ Մակրոնի միջնորդությամբ իրականացված երկրորդ հումանիտար զինադադարի ժամանակ: Ռազմական գործողությունները դադարեցնելու մասին համաձայնագիրը հաստատվելուց հետո հայկական կողմը լիովին պատրաստ էր քննարկել անհրաժեշտ գործողությունները, սակայն Ադրբեջանը կրկին խախտեց հրադադարի ռեժիմը: Սա կարող է անտրամաբանական թվալ, երբ փորձում եք հասկանալ, թե այդ դեպքում ինչո՞ւ է ձեռք բերվում պայմանավորվածություն, եթե ադրբեջանական կողմը մտադիր չէ այն պահել և անմիջապես խախտում է: Տրամաբանությունն այն է, որ հենց ադրբեջանական և ոչ թե հայկական կողմն սկսեց այս պատերազմը, և նրանք դեռևս չեն ավարտել իրենց, այսպես ասած, «առաքելությունը», ըստ որի, ինչպես Դուք նշեցիք, նրանք ցանկանում են «ազատել» կամ «ազատագրել» Լեռնային Ղարաբաղը հայերից, որոնք այնտեղ ապրում են հազարավոր տարիներ: Իրենց այդ գործելաոճը կամ քաղաքականությունը կոչվում է էթնիկական զտում, և հենց սա է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից այս անմարդկային ագրեսիայի վերջնական նպատակը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի բնակչության դեմ: Սա է պատճառը, որ ադրբեջանական կողմը շահագրգռված չէ դադարեցնել անմեղ ժողովրդի դեմ իր ցեղասպան քաղաքականությունը և ցանկանում է շարունակել այն:

- Ինչպե՞ս եք գնահատում Ռուսաստանի դերը այս հակամարտությունում: Նախագահ Պուտինը հայտարարել է, որ իր երկիրը Հայաստանի անվտանգության երաշխավորն է: Բայց այս դեպքում ի՞նչ տեղ է գրավում ղարաբաղյան հակամարտությունը Ռուսաստանի քաղաքական հաշվարկներում: Պարո՛ն նախագահ, էլ ո՞վ է սատարում Հայաստանին:

- Այո՛, նախագահ Պուտինը հայտնել է, որ Ռուսաստանը պատրաստվում է հարգել Հայաստանի հետ ունեցած իր ցանկացած պայմանագիր, և դա միանգամայն հստակ ուղերձ է: Կարծում եմ, որ դա կարևոր է Ռուսաստանի և Ռուսաստանի քաղաքականության համար՝ ընդհանուր առմամբ Կովկասում և, մասնավորապես, Հարավային Կովկասում, որը դարպաս է դեպի Թուրքիա, Իրան, Մերձավոր Արևելք և Կենտրոնական Ասիա: Մեր երկու ժողովուրդների միջև կան քաղաքական և ռազմական պայմանագրեր և համաձայնագրեր, և Հայաստանը նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հիմնադիր անդամ է: Ռուսաստանը կկանգնի Հայաստանի կողքին՝ որպես ռազմավարական դաշնակից, եթե հարձակում լինի Հայաստանի Հանրապետության վրա:

Մեր դաշնակցային հարաբերություններին չենք կարող գնահատականներ տալ` հենվելով միայն այսօրվա քաղաքականության մակարդակի, տեղի ունեցող զարգացումների, խմբերի և որոշ կողմերի հայտարարությունների, մոտեցումների կամ որոշումների և հնչած կարծիքների հաճախականության վրա: Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները եղել են, կան և, վստահ եմ, շատ ավելի խոր կլինեն՝ անկախ մակերեսին տեղի ունեցող քաղաքական իրադարձություններից: Մենք մեր բարեկամությունն ու գործընկերությունը կառուցում ենք մեր ժողովուրդների միջև առկա ուժեղ փոխվստահության վրա, որն ունի դարերի պատմություն:

Հայաստանը Լեռնային Ղարաբաղի կամ Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորն է: Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում Ռուսաստանը հակամարտող կողմերի միջև վստահելի և ակտիվ միջնորդ է: Ռուսաստանի դերակատարությունն այստեղ շատ կարևոր է, և հակամարտության խաղաղ լուծումը գտնելու հարցում նա ցույց տվեց իր հանձնառությունը՝ հոկտեմբերի 10-ին կողմերի միջև հրադադարի ռեժիմ հաստատելու համար հանդես գալով որպես միջնորդ: Պետք է ընդունենք, որ դա համարձակ և ժամանակին արված քայլ էր՝ չնայած ադրբեջանական կողմը շարունակում է մնալ իր ագրեսիվորեն համառ և լիովին կործանարար դիրքում: Պետք է նաև նշել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող մյուս երկրները ևս՝ Ֆրանսիան և ԱՄՆ-ը, շարունակում են հակամարտության կողմերին ուղղորդել դեպի խաղաղ լուծում: Այս պահին ամերիկյան վարչակազմը զբաղված է նախագահական ընտրություններով, մինչդեռ Եվրոպան ներկայացնող նախագահ Մակրոնը շատ ակտիվ ներգրավված է: Եվ միայն մեկ բան կարող եմ ասել և դա շնորհակալությունն է նախագահ Մակրոնին նաև հոկտեմբերի 17-ին հումանիտար զինադադար հաստատելու գործում իր ակտիվ դերակատարության համար, որը խախտվեց ադրբեջանական կողմից:

Ինչ վերաբերում է, թե ով է աջակցում Հայաստանին, նրանք շատ են: Եվ խոսքն այստեղ մաթեմատիկայի կամ թվերի մասին չէ: Տարբեր կերպ և տարբեր մակարդակներով մի շարք երկրներ աջակցում են Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին` միջազգային իսլամիստական ահաբեկչության, Ադրբեջանի և Թուրքիայի ռազմական ագրեսիայի և կործանարար գործելաոճի դեմ մեր դժվարին պայքարում, որոնք «չարիքի տանդեմ» են կազմել մեր դեմ: Սա պատմության մութ կողմում չլինելու մասին է: Հիմա և՛ այստեղ՝ Արցախում, և՛ Հայաստանում, մեր քաջարի զինվորները, կին և տղամարդ կամավորները, մեր բարեկամների բազմամիլիոն բանակն ամբողջ աշխարհում նոր պատմություն են կերտում՝ կասեցնելով Ադրբեջանի այս աննախադեպ ագրեսիան և Թուրքիայի ամոթալի գործողությունները, որոնք աջակցում են Ադրբեջանին՝ անմեղ խաղաղ բնակիչներին սպանելու և ջիհադիստ վարձկաններին այս տարածաշրջան բերելու հարցում:

Աշխարհում մեծ դերակատարում ունեցողները և Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի մյուս բոլոր բարեկամները պետք է անհապաղ արձագանքեն և հանդես գան այս տարածաշրջանում երկարատև խաղաղություն հաստատելու օգտին՝ Թուրքիայի չարամիտ հավակնությունները և Ադրբեջանի չարորակ գործելաոճը սանձելու համար:

- Հրադադարի մասին որոշումը կայացվել է հիմնականում հումանիտար նկատառումներով՝ երկու կողմերի զոհերի մարմինների և ռազմագերիների փոխանակման նպատակով: Որքանո՞վ այդ գործընթացը հնարավոր եղավ իրականացնել:

- Ինչպես արդեն նշեցի, և Դուք իրավացի եք, հրադադարի հիմնական դրդապատճառը մարդկային և հումանիտար կողմն էր, այն է՝ ռազմագերիների և այլ գերեվարված անձանց ու զոհվածների մարմինների փոխանակում, ինչպես նաև խնդրի խաղաղ կարգավորման համար որքան հնարավոր է շուտ առարկայական բանակցություններ սկսելը: Փոխարենը՝ մենք ականատես եղանք ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի լուրջ խախտումների այն պատճառաբանությամբ, որոնց մասին արդեն նշել եմ: Ադրբեջանը, Թուրքիայի կողմից ռազմական և քաղաքական աջակցություն ստանալով, դարձել է հանցավոր վարձկաններ և արմատական ահաբեկիչներ ներմուծող երկիր, որոնք ժամանել են անմեղ մարդկանց սպանելու նպատակով:

Այդ երկիրն իր զինվորներին և նույնիսկ խաղաղ բնակիչներին օգտագործում է որպես թիրախ և «թնդանոթի միս»: Ջիհադիստների ու ադրբեջանական զինված ուժերի այս վտանգավոր միաձուլումը, որը կարծես քիչ է հետաքրքրում նախագահ Ալիևին, ստեղծում է մի իրավիճակ, երբ Ադրբեջանի ղեկավարությունը նույնիսկ չի ցանկանում հետ ստանալ իր զինվորների և սիրիացի զինյալների դիակները: Ի դեպ, հենց սա է պատճառը, որ ադրբեջանական կողմը հրադադարի ռեժիմը հեշտությամբ խախտում է. Ադրբեջանը ցանկանում է, որ հայերը տառապեն և, միևնույն ժամանակ, իր ժողովրդին ևս մղում է մահվան եզր: Ինչպե՞ս կարող է երկրի ղեկավարն այդքան ցինիկ լինել սեփական բնակչության նկատմամբ: Այնպես որ, զարմանալի չէ, որ նրանք շատ ավելի ցինիկ ու անմարդկային են եղել Լեռնային Ղարաբաղում ապրող մարդկանց հանդեպ, որոնք ի սկզբանե այնտեղ ապրել են հազարամյակներ շարունակ:

- Ինչո՞վ է այս պատերազմը տարբերվում 2016-ի ապրիլյան քառօրյա և նաև 1990-ականների պատերազմից, որը խլեց 30000 մարդու կյանք:

- Պատերազմը պատերազմ է: Պատերազմը, հատկապես, երբ հարձակվող ադրբեջանական կողմը քաղաքացիական բնակչության դեմ սկսում է օգտագործել բոլոր տեսակի, այդ թվում և` արգելված զինատեսակներ, տառապանքների, կորուստների և մարդկային ողբերգությունների մասին է` լինի դա 90-ականներին, 2000-ականներին, 2016-ին, թե 2020-ին: Պատերազմը կամ բիրտ ուժի կիրառումը երբեք լուծում չէ: Հակառակը՝ այն ավելի շատ բռնություններ և փակուղային իրավիճակ է ստեղծում, և, փաստորեն, ադրբեջանական կողմը ի վիճակի չեղավ հասկանալ և ընդունել այդ իրողությունը 80-ականների վերջին և հիմա էլ փորձում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը լուծել` օգտագործելով հայերի էթնիկական զտման և բնաջնջման քաղաքականությունը:

Նրանք պատերազմ էին ուզում, ստացան պատերազմ: Նրանք ցանկանում էին և այսօր էլ շարունակում են սպանել հայ ժողովրդին, այն ժամանակ ստացան և այսօր էլ կստանան իրենց պատիժը: Առաջին իսկ օրվանից, երբ տեղական և միջազգային բոլոր կանոնների և օրենքների համաձայն՝ Հայաստանը և Լեռնային Ղարաբաղն անկախություն հռչակեցին, Ադրբեջանը չդադարեց սպառնալ հայ ժողովրդին` նոր պատերազմ և տառապանքներ հրահրելով:

Ադրբեջանական կողմը երբեք չի ընդունել որևէ այլ լուծում, բացի ուժի կիրառումից և անմեղ մարդկանց սպանությունից: Եվ հիմա էլ ավելի հեռու է գնացել և սկսել է ներգրավել վարձկան մարդասպաններ և ջիհադիստներ՝ ավելի շատ հայ սպանելու, ինչպես նաև սեփական ժողովրդին ավելի շատ տառապանքներ պատճառելու համար: Սա է Ադրբեջանի բռնատիրական ղեկավարության դեմքը: Մինչդեռ Թուրքիան, որը տարիներ առաջ հայտարարում էր իր հավատարմությունը մարդկային արժեքներին, ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին և ազատություններին և անգամ ցանկանում էր անդամակցել Եվրամիությանը, և, ի դեպ, Հայաստանի որոշ շրջանակներ լավատես էին այդ հնարավոր անդամակցության վերաբերյալ, այսօր յուղ է լցնում հակամարտության կրակի վրա՝ Ադրբեջանի ռազմատենչ գործելաոճը մեղմացնելու փոխարեն: Սա անընդունելի է: Հակամարտության տարբեր փուլերի հետ համեմատած՝ այսօրվա հիմնական տարբերությունն այն է, որ 2020-ին, համաճարակի հետ կապված այս բարդ պայմաններում, Թուրքիայի ռազմական և քաղաքական ուղղակի ներգրավվածությունն ապացուցված փաստ է, և մեկ այլ ապացուցված փաստ է` իսլամիստ արմատականների ակտիվ ռազմական մասնակցությունը, որոնց ներկայությունը կարող է հրդեհել ամբողջ տարածաշրջանը և անդին:

- Թուրքիան, որը Ադրբեջանի հիմնական դաշնակիցն է Ձեր երկրի դեմ պատերազմում, պնդում է, որ Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը կրոնական է: Պարո՛ն նախագահ, որքանո՞վ է իրատեսական այս պնդումը:

- Թուրքիան կարող է նույնիսկ պնդել, որ իրենք ժողովրդավար են, և որ Թուրքիան հազարավոր քաղբանտարկյալների երկիր չէ: Նրանք կարող են նաև պնդել, որ խառնակչություններ չեն առաջացրել Սիրիայում, Լիբիայում, Իրաքում կամ այլուր, և որ քաղաքակիրթ աշխարհի մաս են կազմում: Նրանք կարող են պնդել ինչ ուզում են. ո՞ւմ է հետաքրքիր: Միայն պնդելը բավարար չէ հիմնավոր դատողություններ անելու համար: Թուրքիայի գործողությունները խոսում են իրենց փոխարեն, և ինչ-որ բան պնդելը պետք է հիմնված լինի ապացույցների վրա, և ասել, որ այս հակամարտության մեջ կա կրոնական տարր, նույնն է, ինչ ոչինչ չասել: Հայերը երբեք որևէ տհաճություն կամ անհանդուրժողականություն չեն ցուցաբերել այլ կրոնների նկատմամբ:

Կրոնական գործոնն այս հակամարտության հենց ամենասկզբից էլ բացառված է եղել: Հայաստանն ու հայերը լիակատար հարգանք են տածում բոլոր կրոնների և դավանանքների նկատմամբ, և մենք հստակորեն ցույց ենք տվել մեր նվիրվածությունը մարդկային արժեքներին, որոնց թվում են հանդուրժողականությունն ու մյուս կրոնների, մշակույթների, ռասաների նկատմամբ հարգանքը: Ես չեմ ճանաչում որևէ հայի, ով ատելություն ունենա այլ կրոնի ներկայացուցիչների հանդեպ: Եվ ինչո՞ւ պետք է ունենանք: Երկու հազարամյակի ընթացքում հայ ժողովուրդն անցել է պատերազմների, հակամարտությունների, տեղահանությունների և անգամ ցեղասպանության միջով, սակայն երբեք չի դարձել կույր կրոնական այնպիսի մոլեռանդ, ինչպիսին տեսնում ենք ադրբեջանական կողմից մեր դեմ պատերազմողներից շատերի շարքերում: Սակայն դուք միշտ կգտնեք այնպիսիներին, ովքեր կցանկանան բորբոքել ատելություն և հրահրել նոր լարվածություններ և նաև կասեն, որ այստեղ առկա է կրոնական գործոնը, ինչը կատարյալ անհեթեթություն է:

- Մարտերի առաջին շաբաթվա ընթացքում Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հանդես եկավ հայտարարությամբ՝ քննադատելով Հայաստանին այն բանի համար, որ այն օտարերկրյա լրագրողների համար «կազմակերպում» է այցեր ռազմական գործողությունների վայրեր՝ վտանգի ենթարկելով նրանց կյանքն ու խախտելով միջազգային հումանիտար օրենքները: Խնդրում եմ մեկնաբանեք սա:

- Միջազգային մամուլն ու լրագրողները հանձնառու են տարածել ճշմարտությունը ցանկացած հնարավոր վայրում և ցանկացած ժամանակ, և մենք պատասխանատու ենք ապահովելու լրագրության ազատությունը՝ իրականացնելու իրենց աշխատանքը: Միջազգային մեդիայի պարտականությունն է իր լսարանին պատմել այն, ինչ տեսնում և զգում է, հատկապես այնպիսի ժամանակներում, երբ սարսափելի պատերազմի հետևանքով տուժում են անմեղ քաղաքացիներ, ինչպես մեր դեպքում՝ Թուրքիայի հովանավորչությունն ստացած Ադրբեջանի ագրեսիայի ժամանակ: Հատկապես անբարոյական քայլ է միջազգային մեդիայի ներկայացուցիչների համար խոչընդոտներ առաջացնելը՝ խանգարելով վերջիններիս այցելել ու լուսաբանել իրադարձությունները, կյանքի ու մահվան պատմությունները հակամարտության գոտում: Նախապես ծրագրած ագրեսիայի առաջին իսկ վայրկյանից Ալիևի վարչակարգը կարողացավ տեղեկատվական շրջափակում իրականացնել ոչ միայն սեփական հանրության համար՝ սահմանափակելով համացանցը, այլև, որ ամենակարևորն է, այն կտրուկ սահմանափակեց միջազգային այն լրագրողների հավատարմագրումները, ովքեր դիմել էին իրենց՝ թույլ տալով միայն հավատարիմ թուրքական մեդիայի ներկայացուցիչներին հեռարձակումներ իրականացնել առաջնագծից: Լրագրողների նկատմամբ նման ոչ թափանցիկ և անհանդուրժող վերաբերմունքը նպատակ ուներ թաքցնել այն, ինչ իրականում տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղում: Ենթադրվում է, որ այս ամենի միակ պատճառը պատերազմական հանցագործություն համարվող այն կոտորածները թաքցնելն է, որոնք հասցրել է իրականացնել ադրբեջանական կողմը՝ հրետակոծելով բնակավայրերը, գյուղերն ու քաղաքները, որտեղ ապրում է խաղաղ բնակչությունը, և օգտագործելով արգելված կլաստերային ռումբեր, ինչպես նաև տեսագրելով անզեն քաղաքացիների ու ռազմագերիների սպանությունները՝ իբրև էթնիկական զտման քաղաքականության մաս: Տեսնելով, որ հայկական կողմը ողջունում է լրագրողների հավատարմագրումը, ադրբեջանական կողմը նման հայտարարություն է արել՝ ցանկանալով նաև լեգիտիմացնել իրենց կողմից լրագրողների թիրախավորումը:

- Ադրբեջանական իշխանությունները պնդում են, որ Լեռնային Ղարաբաղն ադրբեջանական տարածք է, և նրանք պետք է այն ազատագրեն հայկական ուժերից: Ձեր մեկնաբանությունը:

- Այս պնդումը բացարձակ անհեթեթություն է և փորձ՝ արդարացնելու իրենց ցեղասպանական մտադրություններն ընդդեմ հայերի, և ահա թե ինչու: Լեռնային Ղարաբաղը կամ պատմական Արցախը, մշտապես բնակեցված լինելով մեծավ մասամբ հայերով, երբեք անկախ Ադրբեջանի մաս չի եղել: Անգամ 1920 թվականին Ազգերի լիգան մերժեց Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության անդամակցումը, քանի որ վերջինս Լեռնային Ղարաբաղի հարցը վիճարկում էր Հայաստանի հետ: 1920-1921 թվականներին Կովկասի խորհրդայնացման ընթացքում բոլշևիկներ գրավեցին Լեռնային Ղարաբաղը, իսկ 1921 թվականին մտցվեց Խորհրդային Ադրբեջանի տարածքային-վարչական սահմանների մեջ, ընդ որում, Խորհրդային Ադրբեջանն անկախ պետություն չէր, այլ մաս էր կազմում Խորհրդային Միության: Տասնամյակներ շարունակվող խտրականությունից հետո Լեռնային Ղարաբաղի հայերը 1987-88 թվականներին սկսեցին իրենց արդար ձայնը բարձրացնել խաղաղ ցույցերի և նամակներով դիմումների տեսքով՝ վերամիավորվելու Հայաստանի հետ: Սա համընկավ Խորհրդային Ադրբեջանում էթնիկական հողի վրա իրականացվող հետապնդումների աճի հետ, որի գագաթնակետը դարձան հայերի ջարդերն ադրբեջանական այնպիսի քաղաքներում, ինչպիսիք են՝ Սումգայիթը, Բաքուն, Կիրովաբադը (Գյանջա)՝ ուղեկցվող զանգվածային սպանություններով, հետապնդումներով և էթնիկական զտմամբ: Այս ամենի պատճառով Լեռնային Ղարաբաղի հայերը նախաձեռնեցին հանրաքվե և 1991 թվականի դեկտեմբերին հռչակեցին իրենց անկախությունը Խորհրդային Ադրբեջանից՝ համաձայն Խորհրդային Միության սահմանադրության:

Կարևոր է գիտակցել, որ Լեռնային Ղարաբաղի հայերն ինքնորոշվել և անջատվել են Խորհրդային Միությունից ավելի վաղ, քան՝ Ադրբեջանը, և այն նույն իրավական հենքի վրա, ինչ՝ Ադրբեջանը, որը, փաստացիորեն, անկախացել է առանց Լեռնային Ղարաբաղի: Այդուհանդերձ, չնայած այս ու մյուս փաստերի, որոնք Ադրբեջանի պնդումները դարձնում են անհիմն, Բաքվում Իլհամ Ալիևի ռեժիմը փորձում է ռազմական ճանապարհով ճնշել Արցախի հայերի՝ սեփական հայրենիքում իրենց ուզած ձևով ապրելու իրավունքը՝ ցանկանալով բիրտ ուժով գրավել երկիրը, մաքրել այն ավանդաբար այստեղ գտնվող բնիկներից և նրանց ժառանգությունից, գործելով որպես 17-րդ դարի արյունարբու գաղութարարներ, որոնք մերժում են հիմնարար իրավունքները: Պաշտոնական Բաքուն այս մեթոդը կարողացել էր օգտագործել 1991-1994 թվականներին, երբ բացեիբաց հարձակում գործեց Լեռնային Ղարաբաղի շրջանների վրա՝ այն բանից հետո, երբ Լեռնային Ղարաբաղը հանրաքվեի արդյունքում հռչակեց իր անկախությունը, և Ադրբեջանը նույնն անում է նաև այսօր: Այդ իսկ պատճառով, ես հավատացած եմ, որ Ադրբեջանը կորցրել է Լեռնային Ղարաբաղի նկատմամբ որևէ իրավունք՝ այն պահից ի վեր, ինչ կիրառեց ագրեսիվ ռազմական «տարբերակը»՝ ուղեկցված հայերի նկատմամբ բացահայտ ռասիզմով և թշնամանքով:

Միևնույն ժամանակ քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի հարցը հանդիսանում է Հայաստանի դեմ Ադրբեջանի քաղաքական օրակարգի մեկ այլ գործիք: Թեպետ ադրբեջանական կողմը հաճախ պարծենում է՝ ասելով, որ ունի ճշգրիտ խոցման զենքեր, այն մտադրված կերպով հրետակոծում է Ստեփանակերտը, Շուշին, Մարտակերտն ու քաղաքացիական բնակչության այլ վայրեր: Ճշգրիտ կրկնակի հարվածը Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցուն այն ժամանակ, երբ ներսում մարդիկ էին աղոթում, դրա ապացույցներից է: Մյուս կողմից՝ Լեռնային Ղարաբաղի հայերը դասեր են քաղել Ադրբեջանի հետ առաջին պատերազմից և իրենց ռազմական օբյեկտները ու ռազմաբազաները ոչ միայն տեղակայել են բնակելի վայրերից հեռու, այլև ստեղծել են ստորգետնյա ապաստարանների արդյունավետ համակարգ, որը թույլ է տալիս բնակչությանը դիմակայելու ադրբեջանական պարբերական դարձած հրետակոծությանն ու հրթիռակոծությանը: Սա է պատճառը, որ թեպետ Ստեփանակերտը ենթարկվում է ծանր ու գրեթե ամենօրյա ռմբակոծությունների, և քաղաքում ավերվել են քաղաքացիական ենթակառուցվածքները, քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թիվը հարաբերականորեն քիչ է: Հակառակ սրա, բազմիցս հաստատվել ու արձանագրվել է, որ ադրբեջանական զինուժը մտադրված կերպով իր ռազմաբազաները, հրետանային կայանքներն ու այլ ռազմական օբյեկտներ տեղակայում է քաղաքացիական բնակավայրերին շատ մոտ հեռավորության վրա, ինչպես, օրինակ, Թերթերում, Բարդայում կամ Հորադիզում, կամ էլ քողարկում է դրանք ավելի մեծ քաղաքներում, ինչպիսին Գյանջան է: Այս համատեքստում հայկական կողմը, չունենալով կամ ունենալով խիստ սահմանափակ թվով ճշգրիտ խոցման զենքեր, բախվում է դժվար երկընտրանքի, քանի որ օրինական ռազմական թիրախների ոչնչացումը կարող է չկանխամտածված կերպով վնասել նաև քաղաքացիական ենթակառուցվածքները: Ադրբեջանի կառավարությունն օգտագործում է սա որպես հավելյալ լծակ արտերկրում իր մեծ տեղեկատվական քարոզչության շրջանակում հայկական կողմից «հրեշավոր կերպար» ստեղծելու նպատակով՝ փաստացիորեն «Հայկական ագրեսորները» անունով ադրբեջանական շոուի մեջ ներքաշելով նաև սեփական բնակչությանը:

- Ձեր կարծիքով՝ բռնությունից բացի՝ ո՞րն է Կովկասում պատերազմը դադարեցնելուն ուղղված անհապաղ լուծումը:

- Պատերազմը դադարեցնելուն ուղղված անհապաղ լուծումը հրադադարի ռեժիմին հավատարիմ մնալն է, հրադադար, որը ջանասիրաբար ձեռք էր բերվել միջնորդների շնորհիվ և որը կարճ ժամանակ անց խախտվել էր ադրբեջանական կողմից:

Եվ քանի որ ադրբեջանական կողմը չի հարգում միջազգային միջնորդների ջանքերն ու բազմիցս խախտում է նախկինում համաձայնեցված հրադադարները, Արցախի Հանրապետության ճանաչումն անկախ պետությունների միջազգային հանրության կողմից կարող է դառնալ լուծում, ինչը կարող է զսպել Ադրբեջանի և նրա թուրք հովանավորյալների ագրեսիվ ու այլատյաց մտադրությունները:

- Ըստ Ձեզ՝ ո՞րն է միջնորդների, մասնավորապես՝ ԵԱՀԿ դերը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիների որոնման հարցում:

- ԵԱՀԿ Մինսկի խումբն արդեն երկար ժամանակ է, որ շոշափելի ջանքեր է գործադրում հակամարտող կողմերի միջև հնարավոր փոխզիջումային տարբերակների ուսումնասիրման համար՝ հանուն Լեռնային Ղարաբաղի հակամարտության դիվանագիտական և խաղաղ կարգավորման՝ պնդելով նաև, որ խնդիրը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով: Ցավոք, այժմ ակնհայտ է, որ Ադրբեջանի ղեկավարությունը միջնորդ երկրների՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի տասնամյակների մանրակրկիտ աշխատանքի արդյունք հանդիսացող բանակցությունները մաքիավելյան ձևով օգտագործել է որպես քողածածկույթ՝ իրական ծածուկ մտադրությունների իրականացման համար. այն է՝ հարձակվել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վրա: Այսինքն՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական նախաձեռնությունները կարող էին լինել արդյունավետ, եթե հակամարտող կողմերից մեկը մնար քաղաքակիրթ քաղաքականության և խնդիրների լուծման շրջանակում և կարևորեր խաղաղ գործընթացը: Սանձազերծելով լայնամասշտաբ ռազմական հարձակում և սիստեմատիկ կերպով հրետակոծելով քաղաքացիական բնակավայրերը՝ Ադրբեջանի նախագահ Ալիևը փաստացի ասաց, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրն ունի ռազմական կարգավորում, և որ լուծումը ռումբերի, հազարավոր մարդկանց մահվան և ջիհադիստ վարձկանների ներգրավման մեջ է: Բացի այդ, Ալիևը հավատացած է, որ բիրտ կամ ռազմական ուժի սպառնալիքի կամ պարտադրանքի միջոցով կամ, ինչպես ինքն է բազմիցս ասել՝ «ռազմական կարգավորման միջոցով», կարող է ստիպել հայկական կողմին անել կամ ստորագրել այն ամենը, ինչ ինքն ուզում է: Սա անօրինական է և քրեորեն պատժելի, քանի որ այն հակասում է մի շարք կոնվենցիաների, որոնցում ասվում է, որ ոչ մի համաձայնություն չի կարող համարվել օրինական, եթե այն ձեռք է բերվել ռազմական ուժի ուղիղ սպառնալիքի, պարտադրանքի կամ կողմերից մեկի՝ պատերազմ հրահրելու հետևանքով:

- Այս հակամարտության մեջ ո՞րն է հայկական Սփյուռքի դերը: Կա՞ որևէ աջակցություն:

- Թուրքիայի հովանավորությամբ ադրբեջանական ագրեսիայի ամենաառաջին իսկ օրից հայկական Սփյուռքն առաքելություն ստանձնեց՝ ահազանգելու և իրենց երկրներում կառավարությունների ուշադրությունը հրավիրելու ստեղծված իրավիճակին: Մյուս կողմից՝ ողջ աշխարհասփյուռ հայությունը համախմբվեց՝ Հայաստանին և Արցախին ամեն տեսակի հնարավոր աջակցություն ցուցաբերելու, այդ թվում՝ հումանիտար օգնություն և նվիրատվություններ կազմակերպելու համար:

Դիտումների քանակ812
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Կառավարության ծրագիրը՝ ԱԺ-ում. վարչապետը պատասխանում է պատգամավորների հարցերին | ՈՒՂԻՂ 12:0024 Օգս, 2026
  • Արսեն Թորոսյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 11:5724 Օգս, 2026
  • Ուկրաինական դրոնները թիրախավորել են «Օզոն»-ի պահեստները 11:5724 Օգս, 2026
  • Մենք պետք է դադարենք Ադրբեջանում Հայաստան փնտրել, Ադրբեջանը պետք է դադարի Հայաստանում Ադրբեջան փնտրել. Փաշինյան 11:5124 Օգս, 2026
  • ԹՐԻՓՓ-ը օտարերկրյա որևէ ռազմական և կամ զինված ներկայություն չի ենթադրում. Փաշինյան 11:4224 Օգս, 2026
  • ՄԻՊ-ը և Կանադայի դեսպանը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարական արժեքների ամրապնդման հարցեր 11:2424 Օգս, 2026
  • ՌԴ գործընկերներին խնդրում ենք ճկունություն ցուցաբերել և կոնցեսիայի իրավունքը վաճառել ՀՀ-ի և ՌԴ-ի համար ընդունելի երրորդ երկրի. Փաշինյան 11:1924 Օգս, 2026
  • ԹՐԻՓՓ նախագիծը վերջ է դնելու Հայաստանի շրջափակմանը. Նիկոլ Փաշինյան 11:1724 Օգս, 2026
  • Նոր Սահմանադրության ընդունման օրակարգը մաքուր հայաստանյան օրակարգ է. Փաշինյան 11:0924 Օգս, 2026
  • Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում 10:4824 Օգս, 2026
  • Մեր ժողովուրդը շատ ավելի վաղ է գլխի ընկել, որ ղարաբաղյան համակարտությունը թակարդ է. Փաշինյան 10:4324 Օգս, 2026
  • Չորրորդ հանրապետությունը հիմնադրված է, Չորրորդ հանրապետությունը իրականություն է. վարչապետ 10:2724 Օգս, 2026
  • Ուսուցիչների կամավոր ատեստավորում. մեկնարկում է հայտերի ընդունումը 10:1624 Օգս, 2026
  • Հրդեհ Ջրաշենի տներից մեկում․ այրվել են տան տանիքն ու կուտակված անասնակերը 10:1124 Օգս, 2026
  • Ծանրամարտի Եվրոպայի պատանիների ու Մ15 տարեկանների առաջնությունում Հայաստանն այսօր ունի երկու մասնակից 10:0524 Օգս, 2026
  • Վարչապետն ԱԺ-ում ներկայացնում է Կառավարության հնգամյա ծրագիրը | ՈՒՂԻՂ 10:0024 Օգս, 2026
  • Հայկ Մարտիրոսյանը Rubinstein Chess Festival 2026 շախմատի շրջանային մրցաշարի 4-րդ հորիզոնականում է 09:5024 Օգս, 2026
  • Լոռու մարզի մի քանի բնակավայրում գազամատակարարման ընդհատումներ կլինեն 09:3324 Օգս, 2026
  • Անհրաժեշտ է վերագնահատել քաղաքացիության ինստիտուտը՝ կարևորելով քաղաքացիություն ստացող անձի և ՀՀ-ի միջև կայուն իրավական կապի ապահովումը․ ՆԳ նախարար 09:0724 Օգս, 2026
  • Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում 08:5524 Օգս, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում 08:2524 Օգս, 2026
  • Սևանում քաղաքացիները ջրային մոտոցիկլետից ընկել են ջուրը 08:0024 Օգս, 2026
  • 2 քննիչներին ծեծի ենթարկած ոստիկանը և ևս 1 մեղադրյալ կալանավորվել են. ՔԿ 22:5023 Օգս, 2026
  • Հայկ Մովսիսյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների առաջնության փոխչեմպիոն 21:0723 Օգս, 2026
  • Մ-20 ԱԱ. 70 կգ քաշային Դավիթ Դավթյանը՝ բրոնզե մեդալակիր 20:2223 Օգս, 2026
  • «Չենք ուզում, որ Հայաստանի հաշվին սփյուռքը ուժեղանա կամ մեծանա» | Հարցազրույց Զարեհ Սինանյանի հետ 19:5123 Օգս, 2026
  • Գայի պողոտայում այրվել է ավտոմեքենա 19:2023 Օգս, 2026
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 23.08.2026 19:0423 Օգս, 2026
  • Շենավանում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը բնակավայրի հարակից տներ 18:4723 Օգս, 2026
  • ՃՏՊ Երևան-Իջևան ավտոճանապարհին․ փրկարարներն արգելափակված վարորդին դուրս են բերել մեքենայից 18:1723 Օգս, 2026
  • ՃՏՊ Արմավիր-Երևան ավտոճանապարհին․ կան տուժածներ և զոհ 17:2623 Օգս, 2026
  • Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. առերևույթ սպանություն կատարած անձը ձերբակալվել է 16:1023 Օգս, 2026
  • Ծանրամարտի պատանիների ու մինչև 15 տարեկանների Եվրոպայի առաջնության մրցումային 4-րդ օրը Հայաստանն ունի երկու մասնակից 14:3923 Օգս, 2026
  • Օդի ջերմաստիճանն այսօր և վաղը աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով 14:0623 Օգս, 2026
  • Հայտնաբերվել է զինծառայող Էդգար Գևորգյանի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ 12:4623 Օգս, 2026
  • Փարաքարի Սուրբ Հարություն եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ 12:2123 Օգս, 2026
  • Տավուշի մարզում քաղաքացին մոտ 6 մետր բարձրությունից ընկել է գետափնյա հատված. նա հոսպիտալացվել է 11:3823 Օգս, 2026
  • Դավիթ Ջուլհակյանը ձյուդոյի պատանիների աշխարհի առաջնությանը գրավել է 7-րդ տեղը 10:4723 Օգս, 2026
  • Ստեփանավանում այրվել է վագոն-տնակ․ կա զոհ 10:2823 Օգս, 2026
  • Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում օգոստոսի 23-ին 10:1623 Օգս, 2026
  • Վահան Թոփչյան. գծանկարի լեզվով 09:0023 Օգս, 2026
  • COP17-ին ընդառաջ. Convergences-ի երևանյան հանդիպումները 08:0323 Օգս, 2026
  • «Կոնվերս բանկ»-ը 2026-ի հունվար-հունիսին 5 մլրդ 551 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 01:0623 Օգս, 2026
  • Հայկական գրավոր ժառանգությունը՝ WorldCat հարթակում 00:5423 Օգս, 2026
  • «Վարչաֆեստ 2026»-ի գլխավոր մրցանակը ստացավ Red Line-ը 00:5223 Օգս, 2026
  • Պուտինը հասարակությանը միասնության կոչ է արել 00:3323 Օգս, 2026
  • 2026-ի ընթացքում պետությունը սոցիալական կրեդիտների շրջանակում վերադարձրել է 6 մլրդ դրամ. ՊԵԿ 00:1523 Օգս, 2026
  • Հափշտակության սխեմա՝ արտասահմանյան բանկոմատի աղբամանից մինչև ՀՀ ընկերությունների հաշիվներ. ՔԿ 23:5722 Օգս, 2026
  • Հանուն Իսրայելի ԱՄՆ-ն անտեսել է տարածաշրջանում իր դաշնակիցների շահերը. Ղալիբաֆ 23:3922 Օգս, 2026
  • Զելենսկին և Գերմանիայի ԱԳ նախարարը քննարկել են Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը 23:2122 Օգս, 2026
  • Փրկարար ծառայությունը զգուշացնում է․ օգոստոսի 22-27-ը սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ 23:1322 Օգս, 2026
  • Վարչաֆեստի մրցանակաբաշխության արարողությունը․ Նիկոլ Փաշինյան 22:4722 Օգս, 2026
  • Քաջարանը՝ 68 տարեկան․ բացվել է 120 երեխայի համար նախատեսված նոր մանկապարտեզը 22:2422 Օգս, 2026
  • Լավագույն 20 խումբը Sevan Festival City-ում. ովքեր են «Վարչաֆեստ»-ի մրցանակի հավակնողները 22:0022 Օգս, 2026
  • Աթենա Մանուկյանը՝ Ճամբարակի «Ֆեստիվառի» մեծ երեկոյի հատուկ հյուրը 21:3222 Օգս, 2026
  • Լուրեր 21:00 | Մրցանակային ֆոնդը՝ 10 մլն դրամ. «Վարչաֆեստը» կավարտվի «Վարչաբենդ»-ի ելույթով 21:0022 Օգս, 2026
  • Մակրոնը և Զելենսկին քննարկել են Ուկրաինայի պաշտպանության հետ կապված հարցեր 20:5822 Օգս, 2026
  • Ավտովթաար Դիլիջան-Վանաձոր ճանապարհին․ փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել արգելափակված վարորդին 20:5222 Օգս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 22.08.2026 20:3422 Օգս, 2026
  • Սիբիհան Կիևում ընդունել է Գերմանիայի ԱԳ նախարարին 20:2222 Օգս, 2026
  • Մեկնարկել է «Վարչաֆեստի» մրցութային ծրագիրը 20:0622 Օգս, 2026
  • ԵՄ-ն դատապարտել է Արևմտյան ափում հրեական բնակավայրերի կառուցումը 19:5822 Օգս, 2026
  • Վլադիմիր Պուտինը ռազմաճակատում և թիկունքում միասնության կոչ է արել 19:4322 Օգս, 2026
  • «Տարերք»-ը՝ հայրենադարձության պատճառ 19:2422 Օգս, 2026
  • Սիբիհան և Վադեֆուլը համաձայնել են ընդլայնել պաշտպանության ոլորտում գործակցությունը 18:5922 Օգս, 2026
  • Արժեքավոր գտածոներ՝ Երվանդաշատի պեղավայրից 18:4222 Օգս, 2026
  • Բորիսպոլի շրջանի ուղղությամբ ռուսական ուժերի հարձակման հետևանքով կան զոհեր և վիրավորներ 18:1922 Օգս, 2026
  • Քննիչների կողմից ոստիկանին դաժան ծեծի ենթարկելու լուրը կեղծ և մտացածին զրպարտություն է. ՔԿ 17:5722 Օգս, 2026
  • Համերգային ծրագիր՝ «Վարչաֆեստի» մրցութային համարներից առաջ․ վարչապետը տեսանյութեր է հրապարակել 17:4822 Օգս, 2026
  • Ակադեմիական քաղաքի տարածքում հնագույն բնակավայր է հայտնաբերվել 17:3722 Օգս, 2026
  • Արթուր Պետրոսյանը դարձավ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն 17:1822 Օգս, 2026
  • Որոշ երկրներ հետաքրքրություն են հայտնել միանալու Մեքքայի համատեղ պաշտպանության համաձայնագրին 17:1222 Օգս, 2026
  • Լուրեր 17:00 | 200-ից ավելի երաժիշտներ «Սևան ֆեստիվալ սիթի»-ում. ընթանում է «Վարչաֆեստը» |22.08.2026 17:0022 Օգս, 2026
  • Հայ գերիների ազատ արձակումը կնպաստեր խաղաղության գործընթացին. The Washington Times 16:5522 Օգս, 2026
  • Իրանի նկատմամբ ռազմական գործողությունների տարբերակը չի բացառվում. Թրամփ 16:4722 Օգս, 2026
  • Զելենսկին հայտնել է Ռուսաստանի տարածքում տարբեր օբյեկտների խոցման մասին 16:2422 Օգս, 2026
  • Տնտեսագիտական համալսարանը դպրոցներում կանցկացնի ֆինանսական գրագիտության դասընթացներ 16:0322 Օգս, 2026
  • Ռուսական ուժերը հարվածել են Ուկրաինայի տարբեր շրջանների 15:4422 Օգս, 2026
  • Լենուղու՝ փլուզման ենթակա բազմաբնակարան շենքն ապամոնտաժում են 15:3222 Օգս, 2026
  • Բնությունն աղբավայր մի՛ սարքեք 15:0622 Օգս, 2026
  • Ուկրաինական ուժերն առաջին անգամ թիրախավորել են «Օզոն» ընկերության ենթակառուցվածքը 14:4422 Օգս, 2026
  • Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը 14:0422 Օգս, 2026
  • ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների նպատակը անկախ պետությունների դեմ ամերիկյան ինքնիշխանության տարածումն է. Բաղաեի 13:4422 Օգս, 2026
  • ՀՀ քաղաքացիներն օգտվել են չեղարկված չվերթների պատճառով նոր ավիատոմսեր ձեռք բերելու կառավարության տրամադրած աջակցությունից․ ԱԳՆ 13:1622 Օգս, 2026
  • Ալավերդիում ապօրինի մասնավորեցված 6 մանկապարտեզները համայնքին վերադարձնելու նպատակով դատախազությունը հայցեր կներկայացնի դատարան 13:0322 Օգս, 2026
  • Լուրեր 13:00 | 2026-31-թթ ակնկալվում է 2 մլրդ դոլարի ապօրինի գույքի վերադարձ. Գլխավոր դատախազ 13:0022 Օգս, 2026
  • Իրանի նկատմամբ տնտեսական ճնշումը չի բացառում ռազմական գործողությունների տարբերակը. Թրամփ 12:5422 Օգս, 2026
  • Հանրապետության մի շարք շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ 12:4322 Օգս, 2026
  • Գերմանիայի ԱԳ նախարարը Կիևում է՝ քննարկելու պաշտպանական և էներգետիկ համագործակցությունը 12:2222 Օգս, 2026
  • Շիրակի մարզի Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 7,5 հա մակերեսով 2 հողատարածք․ դատախազություն 11:5622 Օգս, 2026
  • Սյունիքի մարզի դատախազությունը կրկին 1-ին հորիզոնականում է. ամփոփվել են 2026 թվականի 1-ին կիսամյակի արդյունքները 11:4422 Օգս, 2026
  • «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական մրցույթ-փառատոնի հաղթողները հայտնի կլինեն այսօր՝ օգոստոսի 22-ին 11:3522 Օգս, 2026
  • Ռուսաստանից Վրաստանի և Ադրբեջանի տարածքով հերթական բեռը կուղարկվի Հայաստան 11:3122 Օգս, 2026
  • Ճամբարակի դժբախտ պատահարին չի նախորդել զինվորների միջև ծեծկռտուք, նրանք հակագազերով չեն վազել․ ՔԿ-ն հերքում է կեղծ լուրերը 11:2722 Օգս, 2026
  • Ջրափրկարարները քաղաքացիներին անվնաս դուրս են բերել ափ 11:1622 Օգս, 2026
  • ԱՄՆ-ի և Կանադայի առևտրային բանակցությունները ձախողվել են. Վաշինգտոնը նոր մաքսատուրքեր է սահմանել 11:0722 Օգս, 2026
  • Պաշտպանության նախարարը այցելել է բանակային դիրքեր 10:5322 Օգս, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանում 10:0622 Օգս, 2026
  • Երևանում օդի աղտոտվածության ցուցանիշները․ փոշու և ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է նորման 09:5722 Օգս, 2026
  • Մթնոլորտային օդում փոշու բարձր պարունակություն՝ 4 քաղաքում 09:4522 Օգս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015