• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Բաց հարթակ․ 30 տարի եղել է քրեաօլիգարխիկ իշխանություն, որի ներկայացուցիչները հիմա ԱԺ-ում են. Ղուլյան Բաց հարթակ․ 30 տարի... 20:34
Թբիլիսին հերքել է Ռուսաստանի քաղաքացիների զանգվածային ներհոսքի մասին տեղեկությունը. «Հարևաններ» Թբիլիսին հերքել է Ռուսաստանի... 20:27
Օրը՝ 60 վայրկյանում | 20.08.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 20.08.2026 20:34
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Արցախի դեմ պատերազմում Ադրբեջանի կողմից կռվում են Սիրիայից վարձկաններ․ CIT-ի հետաքննական հոդվածը
Քաղաքականություն
19:2421 Հոկ, 2020

Արցախի դեմ պատերազմում Ադրբեջանի կողմից կռվում են Սիրիայից վարձկաններ․ CIT-ի հետաքննական հոդվածը

Ռազմական հակամարտությունների հետաքննությամբ զբաղվող Conflict Intelligence Team-ը հաստատել է Արցախի դեմ պատերազմում Ադրբեջանի կողմից Սիրիայից վարձկանների օգտագործումը։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրեսը», Conflict Intelligence Team-ը հետաքննական հոդված է հրապարակել և հերքել պաշտոնական Բաքվի և Անկարայի հայտարարությունները, թե, իբր, ԼՂ հակամարտության գոտում վարձկաններ չեն օգտագործվում։

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրման հենց սկզբից հաղորդագրություններ էին ստացվում Ադրբեջանի կողմից մարտերում սիրիացի վարձկանների մասնակցության մասին։ Ադրբեջանական կողմը պաշտոնապես հերքել է վարձկանների ներկայությունը հակամարտության գոտում։ Օրինակ, այդ տեղեկությունը հերքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «France 24»-ին տված հարցազրույցում, ինչպես նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ խորհրդարանում ունեցած իր ելույթում։

Սակայն այդ մասին գրում էին ոչ միայն հայամետ փորձագետները, այլև Սիրիայի հակամարտությամբ զբաղվող անկախ փորձագետները և Սիրիայում բազմաթիվ արևմտյան ԶԼՄ-ների լրագրողները, և նույնիսկ պաշտոնապես հայտարարել են շատ երկրների իշխանությունները, այդ թվում՝ անձամբ Ֆրանսիայի նախագահը»,- նշում  է Conflict Intelligence Team-ը։

Conflict Intelligence Team-ը ներկայացրել է, թե ինչպես է սոցցանցերի օգտատերերին հաջողվել գտնել սիրիացի վարձկանների մասնակցությամբ տեսանյութերի նկարահանման վայրերը՝ հաստատելով, որ դրանք իսկապես նկարահանվել են ինչպես Ադրբեջանի իշխանությունների վերահսկողության տակ գտնվող տարածքում, այնպես էլ Արցախի Հանրապետության տարածքում, ուր կարողացել են թափանցել  ադրբեջանական դիվերսիոն խմբերը։

«Մասնավորապես, սիրիացիները ներկա են եղել ռազմաճակատի գծի հարավային մասում, որտեղ վերջին օրերին ծանր մարտեր էին ընթանում Հադրութ բնակավայրի համար։

Այսպիսով, բաց աղբյուրներից ստացված տվյալները հերքում են Ադրբեջանի և Թուրքիայի իշխանությունների հայտարարությունները, թե սիրիացի վարձկանները չեն մասնակցում հակամարտությանը։ Ընդ որում՝ հակամարտության ընթացքում ԶԼՄ-ներում հայտնվել է տեղեկատվություն, որը թույլ է տալիս ավելի շատ հասկանալ վարձկանների կազմի և պատրաստման, ինչպես նաև ժամանակագրության և նրանց արցախա-ադրբեջանական հակամարտության գոտի մտցնելու նպատակների մասին:

Սիրիացիները, որոնք կռվում են Լեռնային Ղարաբաղում, ամբողջությամբ կամ գրեթե ամբողջությամբ հավաքագրվել են Սիրիայի հյուսիս-արևմուտքում։ Բացի տեղի բնակիչներից, այնտեղ բնակվում են բազմաթիվ փախստականներ (ավելի ճիշտ՝ ներքին տեղահանված անձինք) երկրի այն շրջաններից, որոնք վերահսկվում են Դամասկոսի կողմից։ Այդ տարածքներն ամբողջությամբ կամ մասնակիորեն վերահսկվում են թուրքական զորքերի կողմից, որոնք 2016 թվականից ընդլայնում են իրենց ներկայությունը Սիրիայի տարածքում, այդ թվում՝ սիրիացիներից հավաքված խմբավորումների միջոցով»,- նշված է հոդվածում։

Conflict Intelligence Team-ը գրում է, որ թուրքական զորքերին հաջողվել է Սիրիայի մի մասը զերծ պահել Ասադի իշխանությունից, սակայն երկրի այդ մասը չի խուսափել սիրիական տնտեսական կոլապսից և համատարած գործազրկությունից, որոնք պայմանավորված են պատերազմով և ազգային արժույթի՝ վերջերս կրկնակի արժեզրկմամբ։

«Սիրիայի հակամարտությունը հետազոտող Ելիզավետա Ցուրկովան պատմում է, որ հակամարտության 9 տարվա ընթացքում մեծացել է երիտասարդ սիրիացիների սերունդ, ովքեր չունեն գրեթե ոչ մի հմտություն, բացի մարտերում կռվելուց, և նույնիսկ դժվարությամբ են կարդում ու գրում:

Ընդ որում, ինչպես գրում է The Guardian-ը, թուրքամետ խմբավորումների շարքային մարտիկները ամսական ստանում են 450-550 թուրքական լիրա (մոտ 70 դոլար), ինչը հազիվ է բավականացնում կյանքի համար։ Այս ամենը պարարտ հող է ստեղծում վարձկանների հավաքագրման համար, որոնք պատրաստ են փողի դիմաց պաշտպանել թուրքական շահերը Լիբիայում, իսկ այժմ՝ նաև Ադրբեջանում»,- նշված է հոդվածում։

Ըստ Conflict Intelligence Team-ի՝ դեռևս այս տարվա հուլիսին, երբ սկսվեցին բախումները հայ-ադրբեջանական սահմանին, The Independent թերթին հայտնի էր դարձել Հարավային Կովկասի հակամարտության մեջ սիրիացիներին ներգրավելու պլանների մասին։

«Ինչպես գրում է Ցուրկովան, արդեն օգոստոսի սկզբին Աֆրինում սկսել են հայտնվել միջնորդներ, որոնք ավելի ուշ սկսել են զինյալների հավաքագրումը:

The Guardian-ի զրուցակիցները սեպտեմբերի 13-ին և 18-ին հայտնել են, թե երբ են պայմանագրեր կնքել, իսկ WSJ-ն էլ գրել է, որ նույն ամսվա կեսերին արդեն սկսվել է զինյալների տեղափոխումը: Վերջապես, սեպտեմբերի 23-ին՝ պատերազմի սկսվելուց չորս օր առաջ, SyriacPress անանուն աղբյուրը հայտնել է թուրքամետ խմբավորումներից մեկի անդամներին Ադրբեջան ուղարկելու մասին՝ ներկայացնելով մանրամասներ, որոնք համընկել են արևմտյան մամուլում պատերազմի սկսվելուց հետո արդեն լույս տեսած հոդվածների հետ։ Այս և այլ տեղեկությունների համադրմամբ կարելի է վստահաբար եզրակացնել, որ ներկայիս ռազմական գործողությունները պլանավորվել են թուրք-ադրբեջանական կողմից նախապես, այլ ոչ թե հերթական պատահական սրացման հետևանք են»,- եզրափակում է Conflict Intelligence Team-ը։

CIT-ն ավելի վաղ զբաղվել է Արևելյան Ուկրաինայի և Սիրիայի հակամարտությունում ռուս վարձկանների մասնակցության, ինչպես նաև աֆրիկյան երկրներում նրանց գործունեության հետաքննությամբ:

CIT-ի տվյալներն ու եզրակացություններն ավելի ուշ բազմիցս օգտագործել և հաստատել են Արևմուտքի երկրների պաշտոնական պետական կառույցները։

Դիտումների քանակ1516
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Ալիևը «Ղարաբաղն ազատագրելու» իր գործողությունը զգալիորեն ձախողեց վարձկանների պատճառով. Լապշին 11:5720 Հոկ, 2020 Ալիևը «Ղարաբաղն ազատագրելու» իր գործողությունը զգալիորեն ձախողեց վարձկանների պատճառով. Լապշին Քաղաքականություն
  • Ադրբեջանի սահմանապահ զորքերի համազգեստով վարձկան ահաբեկիչները. տեսանյութ 18:0118 Հոկ, 2020 Ադրբեջանի սահմանապահ զորքերի համազգեստով վարձկան ահաբեկիչները. տեսանյութ Լեռնային Ղարաբաղ
  • Հրապարակվել են սիրիացի վարձկանների գաղտնազերծված զրույցները 23:1417 Հոկ, 2020 Հրապարակվել են սիրիացի վարձկանների գաղտնազերծված զրույցները Լեռնային Ղարաբաղ
  • Կառավարությունը սկսել է «Վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման և ուսուցման դեմ» ՄԱԿ-ի միջազգային կոնվենցիան վավերացնելու նախաձեռնությունը 16:4615 Հոկ, 2020 Կառավարությունը սկսել է «Վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման և ուսուցման դեմ» ՄԱԿ-ի միջազգային կոնվենցիան վավերացնելու նախաձեռնությունը Հասարակություն
  • 52 սիրիացի վարձկանների մարմինները տեղափոխվել են Սիրիա 11:2415 Հոկ, 2020 52 սիրիացի վարձկանների մարմինները տեղափոխվել են Սիրիա Աշխարհ
Հիմա եթերում
Լրահոս
  • Լուրեր. 21:00 | ԵՄ-ից ու խաղաղությունից մինչև Ծառուկյանի գործ. վարչապետի անդրադարձը 21:0020 Օգս, 2026
  • Հակամարտության կարգավորման հարցում լավատեսության հիմքեր չկան. Պեսկով 20:5820 Օգս, 2026
  • 19 մանկավարժ մանկապարտեզում աշխատելու հնարավորություն ունի 20:5320 Օգս, 2026
  • Հրշեջ-փրկարարները մեկուսացրել են Աշտարակի խճուղում բռնկված հրդեհը 20:4920 Օգս, 2026
  • Օգոստոս 20-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր 20:4620 Օգս, 2026
  • Ֆիդանը Եգիպտոսի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարների հետ քննարկել է իրավիճակը Սիրիայում և Հորմուզի նեղուցում 20:4120 Օգս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 20.08.2026 20:3420 Օգս, 2026
  • Կախակնի կրթահամալիր տանող ճանապարհը հիմնանորոգվում է 20:2820 Օգս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Օգոստոս 20. 2026 20:2120 Օգս, 2026
  • Ժաննա Անդրեասյանը հերթական հանդիպումն է ունեցել ուսուցիչների հետ․ սեպտեմբերին ընդառաջ 20:1420 Օգս, 2026
  • Չինաստանը Հարավային Կորեային չեզոքության և ԿԺԴՀ-ի հետ երկխոսության կոչ է արել․ Reuters 20:0720 Օգս, 2026
  • Ամեն ինչ պետք է դրոշմավորվի, դա է վերջ տալու ստվերին. Կառավարության նիստը 19:5820 Օգս, 2026
  • Կասեցվել է Մեղրիի «Լորդ» ռեստորանի արտադրական գործունեությունը 19:4620 Օգս, 2026
  • Լատվիայի և Լիտվայի վարչապետները քննարկել են ռուս-ուկրաինական պատերազմը 19:3720 Օգս, 2026
  • 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը շարունակվում է | ՈՒՂԻՂ 19:3520 Օգս, 2026
  • Ոստիկանները թմրամիջոցների վաճառքով զբաղվող տելեգրամյան ալիքների տնօրինողներ են հայտնաբերել․ առգրավվել է 2 կիլոգրամից ավելի մեթամֆետամին 19:2820 Օգս, 2026
  • Ժամանակակից ջերմատնային տնտեսությունների զարգացման համար առավել բարենպաստ պայմաններ կստեղծվեն 19:2120 Օգս, 2026
  • Դիլիջանում հրաժեշտ են տալիս հին ու կիսաքանդ հենապատերին 19:1220 Օգս, 2026
  • Լուրեր 19:00 | Վարչապետը 2 խոշոր քաղաքաշինական ծրագրերի վերաբերյալ հանձնարարականներ է տվել 19:0020 Օգս, 2026
  • Անի Ավետիսյանը նշանակվել է արտաքին գործերի նախարարի տեղակալ 18:5920 Օգս, 2026
  • Թուրքիայի հասցեին Նեթանյահուի սպառնալիքներն արտացոլում են նրա միջազգային մեկուսացումը. Դուրան 18:5720 Օգս, 2026
  • Կապահովվի զինծառայողի կարիքները բավարարող բնակելի անշարժ գույքի ձեռքբերումը 18:4820 Օգս, 2026
  • Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթին կմասնակցի մեկ ընկերություն․ ՀՌՀ 18:3720 Օգս, 2026
  • 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը ՈՒՂԻՂ 18:3020 Օգս, 2026
  • 3 անշարժ գույքերի գնման իրավունքը և շուրջ 400 միլիոն դրամ. դատախազության պահանջը Արմեն Աշոտյանից 18:2920 Օգս, 2026
  • Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է այս տարվա հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ժամանակացույցը 18:2120 Օգս, 2026
  • Հռոմի պապը և Լիբանանի նախագահը քննարկել են Մերձավոր Արևելքում իրավիճակը 18:1420 Օգս, 2026
  • Ոստիկանները ձերբակալել են գողությունը կատարած անձին. 50 հազար դոլար գնահատված գողոնը հայտնաբերվել է 18:0620 Օգս, 2026
  • Հայաստանը զգացել է Կանադայի աջակցությունն ու օժանդակությունը. ՀՀ նախագահը՝ դեսպանին 17:5820 Օգս, 2026
  • Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր շտաբը հաստատել է Ռուսաստանում էներգետիկ օբյեկտներին հարվածելու մասին տեղեկությունը 17:5320 Օգս, 2026
  • Զինվորների՝ հակագազերով վազելու մասին լուրը չի համապատասխանում իրականությանը. ՊՆ-ն և ՔԿ-ն՝ Ճամբարակի դեպքի մասին 17:4220 Օգս, 2026
  • Համոզված եմ, որ ՀՀ-ն կշարունակի առաջընթացն ու զարգացումը Ձեր ղեկավարության ներքո. Կորեայի վարչապետը՝ Փաշինյանին 17:3820 Օգս, 2026
  • Միջադեպ, նախազգուշացում և խոսափողի անջատում. Ազգային ժողովում իրավիճակը լարվեց 17:3720 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը շարունակվում է | ՈՒՂԻՂ 17:3120 Օգս, 2026
  • Քննարկվել է Երևանի խոշոր քաղաքային ծրագրերի ընթացքը 17:2120 Օգս, 2026
  • 2026 թ. նախատեսվում է առանց մաքսատուրքի ՀՀ ներմուծել ևս 5000 հատ էլեկտրամոբիլ 17:1620 Օգս, 2026
  • Կիրականացվի համայնքների միավորման 2 ծրագիր 17:0120 Օգս, 2026
  • Լուրեր 17:00 | Մինչև սեպտեմբերի 1-ը 3000 տոննա դեղձ և առավելագույնը 400 տոննա թուզ կմթերվի․ Պապոյան 17:0020 Օգս, 2026
  • Հույս ունեմ, որ մեր հարաբերություններն առաջիկայում նոր մակարդակի կհասցնենք. ՀՀ նախագահը՝ Հնդկաստանի դեսպանին 16:4820 Օգս, 2026
  • Ռազմական ոստիկանությունը զորամասերում լայնածավալ կանխարգելիչ միջոցառումներ է իրականացնում 16:3920 Օգս, 2026
  • 2026-ի առաջին կիսամյակում անչափահասների կատարած հանցագործությունների 363 քրեական վարույթ է քննվել․ ՔԿ 16:3320 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 16:3020 Օգս, 2026
  • Առաջարկվում է ՀՀ-ում Հանրային ծառայողի օր նշել հունիսի 23-ը՝ համարելով աշխատանքային օր 16:2120 Օգս, 2026
  • Վոլոդյա Հակոբյանի ճեպազրույցը 16:1920 Օգս, 2026
  • ՀՆԱ-ն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 6.7 տոկոսով 16:1420 Օգս, 2026
  • «Արզնի-2» ջրատարի վնասման դեպքով Ջրային կոմիտեում հարուցվել է վարչական վարույթ 16:0820 Օգս, 2026
  • «Արարատ-Արմենիան» սկսում է պայքարը Եվրոպա լիգայի հիմնական փուլում հայտնվելու համար 15:5620 Օգս, 2026
  • ՀՀ վերադարձի ավիատոմսերի վճարի փոխհատուցում ստանալու համար հայտ ներկայացնելու վերջնաժամկետ է սահմանվել օգոստոսի 25-ը 15:4420 Օգս, 2026
  • Գազայի հատվածից առողջական լուրջ խնդիրներ ունեցող երեխաների անհրաժեշտ բժշկական օգնությունը կկազմակերպվի ՀՀ-ում 15:3620 Օգս, 2026
  • Երևանում տեղի կունենա «Պատժից դեպի վերասոցիալականացում․ արդիականացվող քրեակատարողական համակարգ» խորագրով աշխատաժողով 15:3220 Օգս, 2026
  • Սպիտակ տան բանագնացների՝ Մոսկվա այցի հստակ ամսաթվեր դեռևս չկան. Պեսկով 15:2320 Օգս, 2026
  • Քննարկվում է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում Լիանա Մանուկյանի թեկնածությունը 15:1920 Օգս, 2026
  • Անօրինական հրաձգարանի գործունեություն է կասեցվել, առգրավվել՝ մեծաքանակ զենք-զինամթերք 15:1020 Օգս, 2026
  • Ճամբարակի վթարից տուժած զինծառայողներից 3-ը բժշկական միջամտության կարիք չունեն, մյուսների վիճակը կայուն է. ՊՆ 15:0420 Օգս, 2026
  • Լուրեր 15:00 | Դատաիրավական համակարգի խնդիրները հնարավոր չէ լուծել առանց նոր Սահմանադրության. Փաշինյան 15:0020 Օգս, 2026
  • Էրդողանը Անկարան ներքաշում է Սիրիայում վտանգավոր արկածախնդրության մեջ. Իսրայել Կաց 14:5920 Օգս, 2026
  • ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների անունները հայտնի են. 3 հանձնաժողով դեռ նախագահ չունի 14:4620 Օգս, 2026
  • Վահագն Ալեքսանյանը և ՄԹ դեսպանը քննարկել են երկկողմ խորհրդարանական կապերի խորացման հեռանկարները 14:4020 Օգս, 2026
  • Վանիկ Ավետիսյանը նշանակվել է Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավար 14:3620 Օգս, 2026
  • 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը ՈՒՂԻՂ 14:3020 Օգս, 2026
  • Իրանը կենթարկվի աննախադեպ մեկուսացման. Թրամփ 14:1620 Օգս, 2026
  • Մեր կառավարման շրջանում Ղարաբաղի համար ոչ մի բան չենք խնայել, 1 մլրդ դոլարի հավելյալ ֆինանսավորում ենք տվել. Փաշինյան 14:0120 Օգս, 2026
  • Հայկ Կոնջորյանը հանդիպել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանի հետ 13:5120 Օգս, 2026
  • Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով 13:4320 Օգս, 2026
  • Եթե ՌԴ շուկան 100 տոկոսով բացվի, միևնույն է՝ ջանքեր ենք գործադրելու, որ դիվերսիֆիկացիան տեղի ունենա. Փաշինյան 13:3420 Օգս, 2026
  • Իսրայելի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետն այցելել է Սիրիայի հարավում իսրայելական անվտանգության գոտի 13:3220 Օգս, 2026
  • TRIPP ընկերությունը հիմնադրելու շուրջ բանակցություններն ավարտին են հասնում, ոչ մի խոչընդոտ չկա. Փաշինյան 13:2720 Օգս, 2026
  • Էդգար Պապոյանը՝ վորքաութ մարզաձևի աշխարհի չեմպիոն. նախարարն ընդունել է մարզիկին 13:2420 Օգս, 2026
  • Մեր ցանկությունն այն է, որ իրադրությունը հնարավորինս շուտ լուծվի. Փաշինյանը՝ Իրանին տնտեսական պատերազմ հայտարարելու մասին 13:1920 Օգս, 2026
  • Կոբախիձեն և Թուրքիայի դեսպանն ընդգծել են Հարավային Կովկասում խաղաղության կարևորությունը 13:1620 Օգս, 2026
  • Վարչապետը՝ հավասարակշռված և հավասարակշռման արտաքին քաղաքականության մասին 13:1420 Օգս, 2026
  • Լուրեր 13:00 | Մենք մեր պատկերացումներն ունենք. Փաշինյանը՝ ԵԱՏՄ-ԵՄ հանրաքվեի մասին | 20.08.2026 13:0020 Օգս, 2026
  • Արմեն Աշոտյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել շուրջ 385 միլիոն դրամ, 3 անշարժ գույք 12:5220 Օգս, 2026
  • Թրամփը հայտնել է, որ շփվում է Կիմ Չեն Ընի հետ 12:5120 Օգս, 2026
  • Հայաստանում սեպտեմբերի 10-13-ը կանցկացվի միջազգային հեծանվաերթ. գործադիրը բյուջեից միջոցներ կհատկացնի 12:4720 Օգս, 2026
  • 2026-ի 1-ին կիսամյակին քննվել է անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ 1.041 քրեական վարույթ 12:4120 Օգս, 2026
  • Կապանում մի շարք սպառողների գազամատակարարումը դադարեցվել է 12:3220 Օգս, 2026
  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 12:3220 Օգս, 2026
  • Կառավարությունը թզի և դեղձի վերամշակման նպատակով 1 կիլոգրամի դիմաց 125 դրամով կաջակցի մթերումներին 12:2720 Օգս, 2026
  • Քաղցկեղի բուժման երեք հիմնական ուղղությունները ներառված են առողջության համընդհանուր ապահովագրության ծածկույթում. ԱՆ 12:2320 Օգս, 2026
  • Գիշերը Ուկրաինայի ուղղղությամբ շուրջ 70 տարբեր տեսակի հրթիռներ են արձակվել 12:1820 Օգս, 2026
  • Ճամբարակի ճանապարհին զինծառայողների վրաերթի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել, վարորդը ձերբակալվել է. ՔԿ 12:1220 Օգս, 2026
  • Ինչու են փոխվում երեք նախարարությունների անունները․ Փաշինյանի պարզաբանումը 12:0420 Օգս, 2026
  • Խնդիր ունենք՝ 2029-ի դրությամբ ամբողջ ՀՀ բնակչությանը ներառելու առողջության ապահովագրության համակարգում. Փաշինյան 11:5920 Օգս, 2026
  • ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարը և Բունդեսթագի պատգամավորը քննարկել են առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները 11:5120 Օգս, 2026
  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհվում է Հեսսեյան խաղաղության մրցանակ 11:4120 Օգս, 2026
  • ՀՀ-ն թևակոխում է իր պատմության այն փուլը, որն անվանում ենք Չորրորդ հանրապետություն. Փաշինյանը ներկայացրեց Կառավարության ծրագիրը 11:3520 Օգս, 2026
  • Ավելի քան 2.1 միլիարդ դրամի վնաս պետությանը. խոշոր հարկային իրավախախտումներ` սպորտային համալիրում. ՊԵԿ 11:2820 Օգս, 2026
  • Իրանի նկատմամբ Թրամփի վարած քաղաքականությունն անհաջող է. Արաղչի 11:1820 Օգս, 2026
  • ԱԺ նախագահը թեթև առողջական խնդիր ունի և չի մասնակցի հանձնաժողովների նախագահների ընտրության քվեարկությանը. Ալեքսանյան 11:1320 Օգս, 2026
  • ԲԸՏՄ միջամտությամբ Քարի լճի տարածքը մաքրվել է աղբից 11:0720 Օգս, 2026
  • Կառավարության նիստ | ՈՒՂԻՂ 11:0020 Օգս, 2026
  • Վահագն Ալեքսանյանը և Դավիթ Ղազինյանը՝ ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի մասին 10:4920 Օգս, 2026
  • ԱԺ ճեպազրույցներ | ՈՒՂԻՂ 10:4220 Օգս, 2026
  • Մեկնարկում է «ՖՐԵՍԿՈ» 13-րդ միջազգային փառատոնը 10:3320 Օգս, 2026
  • 5 խաղափուլից հետո Հայկ Մարտիրոսյանը կիսում է 2-4-րդ հորիզոնականները. «Rubinstein Chess Festival 2026» 10:1920 Օգս, 2026
  • Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է 10:0320 Օգս, 2026
  • Լուրեր 10:00 | Հայրենադարձման միտումները վստահ են դառնում հաստատված խաղաղության շնորհիվ. վարչապետ 10:0020 Օգս, 2026
  • Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 2725 տոննա ցորեն 09:4420 Օգս, 2026
  • Ճամբարակ տանող ճանապարհին «Գազ-53»-ը վրաերթի է ենթարկել զինծառայողների․ մեկ զինծառայող մահացել է. ՊՆ 09:4020 Օգս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015