• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Ավտոբուսային երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21-ին Ավտոբուսային երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21-ին 12:13
ՀՀ անկախության 35-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումների մասնակիցների անվտանգության ապահովման նպատակով Երևանում երթևեկությունը կսահմանափակվի ՀՀ անկախության 35-ամյակի առթիվ... 10:10
Ինչո՞ւ է թանկացել բենզինը․ էներգակիրների շուկայի վիճակն ու տնտեսական ռիսկերը Ինչո՞ւ է թանկացել բենզինը․... 20:00
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Քաղաքականություն 09:5819 Հոկ, 2020

Կա միայն մեկ ճանապարհ. Արմեն Սարգսյանի հարցազրույցը «Կոմերսանտին»

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել ռուսաստանյան «Կոմերսանտ» պարբերականին.

- Սկսենք հումանիտար զինադադարից: Ավելի քան մեկ շաբաթ է անցել Մոսկվայի բանակցություններից: Կարո՞ղ ենք ասել, որ այդ նախաձեռնությունը ձախողվել է:

Արմեն Սարգսյան - Նախաձեռնությունը, որի շուրջ համաձայնեցում էր եղել արտաքին գործերի նախարարների (Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի՝ Զոհրաբ Մնացականյանի, Ջեյհուն Բայրամովի և Սերգեյ Լավրովի - «Կոմերսանտ») միջև, շատ կարևոր է: Ցավոք, ադրբեջանական կողմը հրադադարի ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո` շաբաթ օրվա կեսօրին, սկսեց ռմբակոծել Ստեփանակերտը: Այս իմաստով, ցավոք, մարդասիրական հրադադար չկա, և Արցախի Հանրապետության մայրաքաղաքը, գյուղերը, քաղաքները շարունակվում են ռմբակոծվել։

Բայց ես դա ձախողում չէի անվանի այն իմաստով, որ կան պայմանավորվածություններ և փաստաթուղթ, որը հնարավոր է կիրառել (եթե լինի կողմերի ցանկությունը) և պայմանավորվել հրադադարի մասին, ասենք, վաղը կեսօրից սկսած: Փաստաթուղթն ինքնին արժեքավոր է: Եվ դրա համար ես կցանկանայի շնորհակալություն հայտնել արտաքին գործերի նախարար Լավրովին և, իհարկե, Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինին: Գիտեմ, որ Ռուսաստանի նախագահը նույնպես մասնակցել է բանակցություններին՝ «հեռակա կարգով» հեռախոսազանգերի միջոցով:

- Լիովին գո՞հ եք Ռուսաստանի դերից, թե՞ նա կարող էր ավելին անել: Օրինակ՝ ռազմական մասով:

Արմեն Սարգսյան -  Ռուսաստանն արդեն իսկ շատ բան է անում, քանի որ այս տարիների ընթացքում եղել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից մեկը, ի դեպ, ակտիվ համանախագահը: Այն փաստը, որ 26 տարիների ընթացքում քիչ թե շատ մեծ պատերազմներ չեն եղել, նույնպես Ռուսաստանի Դաշնության վաստակն է։ 26 տարի շարունակ մարդիկ խաղաղ կառուցել են իրենց կյանքը և երազել, որ հարցը կլուծվի բանակցությունների միջոցով, որ կգա մի օր, երբ կողմերը կհամաձայնեցնեն Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հարցը, և կսկսվի երկու կողմերի հարաբերությունների կարգավորման գործընթացը: Բանակցություններն ուղղված են ոչ միայն ընդհանուր լուծում գտնելուն: Այդ գործընթացն ինքնին շատ կարևոր է և վստահության ձևավորման ուղին է:

Ղարաբաղյան խնդրի լուծման գործում խաղաղ բանակցություններին այլընտրանք չկա: Ենթադրենք՝ նույնիսկ եթե Ադրբեջանին հաջողվի պատերազմի ինչ-որ պահին հաջողություն ունենալ կամ տարածքներ գրավել, միևնույն է, այդքանով այս ամենը չի ավարտվի: Մտքերի պատերազմը, պատմությունների պատերազմը, մարդկային հույզերի պատերազմը կշարունակվեն: Հայաստանում մարդիկ կմտածեն, որ սա հերթական ցեղասպանությունն է: Պատերազմը չի ավարտվի: Այսպիսով, կա միայն մեկ ճանապարհ, երբ բոլոր կողմերը պայմանավորվեն, թե ինչպես շարունակել ապրել:

- Սակայն Մինսկի խումբը գոյություն ունի 1992 թվականից, բայց առաջխաղացումներ չկան: Միգուցե ինչ-որ կերպ պետք է բարեփոխե՞լ ձևաչափը:

Արմեն Սարգսյան -  Չեմ համաձայնի ձեզ հետ: Նախ, սա «ամենաբարձր» ձևաչափերից մեկն է՝ ԵԱՀԿ-ի և համանախագահներ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Եվրոպայի՝ ի դեմս Ֆրանսիայի ներգրավմամբ: Որտե՞ղ կարող եք ավելի լավ տարբերակ գտնել: Երկրորդ, Մինսկի խումբը շատ բան է արել: Կան հարյուրավոր փոքր և միջին խնդիրներ: Այնպես որ, այս բոլոր տարիների ընթացքում Մինսկի գործընթացի մասնակիցներն աշխատում էին կողմերի միջև վստահություն ձևավորելու ուղղությամբ, ինչի մասին արդեն նշել եմ։ Քայլեր արվել էին, որոնք ցույց էին տվել, որ վստահությունն աճում է: Օրինակ՝ կազմակերպվում էին այցելություններ՝ Հայաստանից մի խումբ մտավորականներ և լրագրողներ այցելեցին Բաքու և հակառակը՝ մտավորականներ ու լրագրողներ Ադրբեջանից եկան Հայաստան, իսկ հետո բոլորը միասին գնացին Ղարաբաղ: Այսինքն՝ մինչև սեպտեմբերի 27-ը շատ հարցերի շուրջ պայմանավորվածություններ ձեռք էին բերվել: Մնացել էին մի քանի սկզբունքային մեծ հարցեր, որոնք միշտ էլ քաղաքական փոխզիջման մաս են կազմում: Այնպես որ, ասել, թե Մինսկի գործընթացը ոչինչ չի տվել՝ մեծ սխալ է:


- Ադրբեջանական կողմը ցանկություն է հայտնել, որ Թուրքիան ավելի ակտիվ դերակատարություն ունենա Մինսկի գործընթացում: Հայաստանի տեսանկյունից ինչպիսի՞ սպառնալիք կա այս հարցում։

Արմեն Սարգսյան -  Թուրքիան չի կարող միջնորդ լինել, նա բացահայտորեն աջակցում է Ադրբեջանին, ինչը անում է շատ կոպիտ և, սկզբունքորեն, արդեն իսկ հակամարտության կողմ է դարձել: Թուրքական զինուժը և տեխնիկան մասնակցում են այդ գործողություններին (ադրբեջանական բանակի - «Կոմերսանտ»): Թուրքական անօդաչու թռչող սարքերն ամեն օր թռչում են այդ սարերի վրա: Թուրքական ռազմական ինքնաթիռներն ամեն օր թռչում են: Ինչպե՞ս կարող են թուրքերը միջնորդ լինել:

Երբ խոսում ենք ներկայիս պատերազմի մասին, չպետք է մոռանանք, որ այն տարբերվում է առաջինից: Ռազմական գործողությունների ինտենսիվությունը շատ ավելի բարձր է, փոխվել է հակամարտության բնույթը: Ռազմական գործողությունները սկսվել են սեպտեմբերի 27-ին՝ ղարաբաղյան խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու պատրվակով: Բայց իրականում, եթե նայեք ադրբեջանա-թուրքական կողմի նպատակներին, ապա ակնհայտ է, որ խոսքը միայն Ղարաբաղի մասին չէ:

Թուրքիան իբր թե եկել է օգնելու «եղբայրական Ադրբեջանին»՝ ասելով, թե՝ «տղաներ, չեք կարող ինքնուրույն լուծել Ղարաբաղի հարցը, եկեք ցույց տանք, թե ինչպես պետք է հարցը լուծել»: Մենք լսում ենք տարբեր արհեստական պատրվակներ՝ «եղբայրական հանրապետության» մասին, իբր հայկական կողմում կռվող քուրդ զինյալների մասին … Նրանք ասում են նաև, թե անհրաժեշտ է «ապահովել էներգետիկ երթուղիների անվտանգությունը»: Բայց սա բացարձակ անհեթեթություն է, քանի որ եթե հայերը ցանկանային կրակել էներգետիկ խողովակաշարերի վրա, ինչպիսիք են նավթի կամ գազի խողովակները, ապա դա կարող էին անել 20 տարի առաջ: Բայց ոչ մի կրակ չի արձակվել: Մինչդեռ, Ադրբեջանը Կասպից ծովից գազ ու նավթ է ստացել, միլիարդավոր դոլար վաստակել ու դրանցով զենք գնել: Եվ հիմա այդ զենքն օգտագործում է հայերին սպանելու համար:

Կարիք չկա ձեւացնել և ասել, թե իբր «մենք այստեղ ենք՝ ադրբեջանցիներին պաշտպանելու համար»: Թուրքիան այնտեղ է, քանի որ ցանկանում է կառավարել այդ խողովակաշարերը (նավթատար, գազատար - «Կոմերսանտ»): Եվ որքան հակամարտությունը երկար ձգվի, այնքան խորը կլինի Թուրքիայի ներկայությունն Ադրբեջանում: Եվ դա կփոխի ամբողջ տարածաշրջանային աշխարհաքաղաքականությունը: Թուրքիան կդառնա Ռուսաստանի հարևանը, որի հետ, ըստ էության, կունենա ցամաքային սահման: Թուրքիան կկառավարի դեպի Եվրոպա ձգվող նավթատարներն ու գազատարները: Սա նշանակում է, որ Թուրքիան հսկայական ազդեցություն կունենա Եվրոպայի էներգետիկ անվտանգության վրա: Նա նաև հսկայական ազդեցություն կունենա Կենտրոնական Ասիայի և կասպիական տարածաշրջանի վրա, քանի որ գազի և նավթի մի մասն այնտեղից է գալիս: Այսինքն՝ կհայտնվի մեջտեղում և կորոշի՝ «կուզեմ ձեզ նավթ կմատակարարեմ, չեմ ուզի՝ չեմ մատակարարի»: Կամ եվրոպացիներին կասի՝ «եթե ձեզ լավ պահեք, այնպես կանեմ, որ գազն ու նավթը ձեզ կհասնեն»: Այսինքն՝ Թուրքիան կկառավարի գազն ու նավթը, որոնք իրեն չեն պատկանում: Եթե նա նախկինում եղել է սպառող, այդ ժամանակ կդառնա կառավարող։ Դա նաև ժամանակակից Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականության ավելի ընդարձակ մասն է կազմում: Եթե ձեզ հետաքրքրում է, կարող եմ նաև դրա մասին խոսել:

- Եթե կարճ, այո, իհարկե:

Արմեն Սարգսյան - Նայեք Թուրքիային: Եթե մի կողմ թողենք այն, ինչ ասում են իրենց «էթնիկ եղբայրների» մասին, այժմ ամենուր ոտնահարում են ստատուս քվոն և ստեղծում անկայունության օջախներ: Նրանք Եգիպտոսում ներգրավված էին հակամարտության մեջ «Մահմեդական եղբայրների» հետ: Նրանք այժմ Լիբիայում են: Որտե՞ղ է Թուրքիան, իսկ որտե՞ղ է Լիբիան, նրանց «էթնիկ եղբայրները» այնտե՞ղ են: Թուրքերն այնտեղ են առնվազն երկու նպատակով ՝ վերահսկողություն հարուստ էներգետիկ ռեսուրսների վրա և վերահսկողություն Աֆրիկայից դեպի Եվրոպա միգրացիոն դարպասի վրա: Թուրքիան ցանկանում է Եվրոպան պահել իր տնտեսական և հումանիտար տեսադաշտում: Այժմ այնտեղ մեծ թվով միգրանտներ են ապրում, ինչն իր մեջ այսպիսի ազդանշան ունի՝ «Ահա, պարոնայք Եվրոպայում, դուք խոսում եք մարդասիրական արժեքների մասին, և մենք մի քանի միլիոն միգրանտներ կուղարկենք ձեր երկրներ»: Թուրքերը ցանկանում են նաև վերահսկել Կասպից ծովի և Հյուսիսային Աֆրիկայից էներգետիկ հոսքերը: Այսինքն՝ սա մեծ խաղ է:

Եվ երբ Թուրքիան ասում է, թե ինքն այնտեղ է (հակամարտության գոտում - «Կոմերսանտ»)՝ օգնելու Ադրբեջանին լուծել տարածքային ամբողջականության հարցը ... Դե, կներեք, խնդրեմ։ Թուրքիան գրավում է Իրաքի մի մասը, իսկ ու՞ր մնաց Իրաքի տարածքային ամբողջականությունը: Թուրքիան գրավում է Սիրիայի մի մասը, իսկ ի՞նչ կասեք Սիրիայի տարածքային ամբողջականության մասին: Թուրքիան մեծ ակտիվություն է ցուցաբերում Հունաստանին պատկանող Միջերկրական ծովի հատվածում նավթահորերի շահագործման գործում: Նույնն անում է Կիպրոսում: Թուրքիան, ըստ էության, գրավեց Կիպրոսի կեսը: Ոչ ոք այն չճանաչեց (Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն - «Կոմերսանտ»): Երբ նրանք խոսում են չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մասին, իսկ ի՞նչ կասեն Կիպրոսի թուրքական մասի մասին, այն ճանաչվա՞ծ է: Ինչու՞ է այնտեղ գտնվում թուրքական բանակը: Այնպես որ, ասել, որ սա զուտ ղարաբաղյան հակամարտություն է՝ իրական խնդրի պարզունակեցում է:

Եվ կրկին վերադառնալով ձեր հարցին՝ կա խնդրի լուծման միայն մեկ ճանապարհ՝ Մինսկի խմբի և բանակցությունների միջոցով: Հրադադարին հասնելու, իսկ հետո կողմերի միջեւ վստահությունը մեծացնելու համար (ապա, թերևս, նրանց միջև խաղաղապահներ կանգնեցնելու, օրինակ ՝ ռուսական), պետք է արվի մեկ բան ՝ բացառել Թուրքիային այս պատկերից: Նրա ներկայությունը բարդացնում և արմատապես փոխում է ամբողջ հակամարտությունը: Եթե Թուրքիան դուրս բերվի, ապա հակամարտությունը դառնում է հենց ղարաբաղյան՝ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև: Բայց Թուրքիայի ներկայությունը արմատապես փոխում է ամեն ինչ:

- Եվս մեկ հարց՝ Թուրքիային վերաբերող: Այս սրացման աղմկահարույց դրվագներից մեկը՝ հայկական Սու-25-ի խոցումն է: Երևանը հայտարարեց, որ ինքնաթիռը խփել է թուրքական F-16 կործանիչը: Բայց մինչ օրս դրա վերաբերյալ ոչ մի ապացույց չի ներկայացվել, օրինակ՝ հրթիռների բեկորներ: Ինչո՞ւ։

Արմեն Սարգսյան -  Ինչու ապացույցներ չեն ներկայացվել ... Դա չի արվում լրագրողական կամ հասարակական մակարդակում: Հատկանշական է, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է: Իսկ ի՞նչ է անում ՆԱՏՕ-ի անդամ երկիրը Ադրբեջանում, և ինչու՞ է կռվում Ղարաբաղում: Հարց՝ ՆԱՏՕ-ն Թուրքիային կանաչ լույս տվե՞լ է դրա համար: ՆԱՏՕ-ի կանոնադրությունը թույլ տալի՞ս է դաշինքի անդամներին՝ օգտագործել դաշինքին պատկանող կամ երրորդ երկրներում ՆԱՏՕ-ի օժանդակությամբ ստեղծված զենքեր և տեխնոլոգիաներ, ներգրավել ՆԱՏՕ-ի շրջանակում վերապատրաստված մարդկանց։

Եթե խոսում ենք F-16-ի մասին, ապա առաջին փաստաթղթերը պետք է ներկայացվեն ՆԱՏՕ: Մենք պետք է պարզաբանում ստանանք, թե արդյո՞ք դաշինքի ղեկավարությունը Թուրքիային կանաչ լույս ցույց տվել է, որ նա անի այն, ինչ հիմա է անում: Խոսքը միայն F-16- ի մասին չէ: Թուրքական արտադրության ՝ Bayraktar ԱԹՍ-ները, ամեն օր ինտենսիվորեն օգտագործվում են ոչ միայն ռազմաճակատում, այլ նաև խաղաղ բնակիչների դեմ: Այդ ԱԹՍ-ները ՆԱՏՕ-ի արտադրանք են, քանի որ դրանց առանձին բաղադրիչները ստեղծվել են ՆԱՏՕ-ի տարբեր երկրներում ՝ Ավստրիայից մինչ Կանադա:

- Այդ դեպքում, հիմա Երևանի և ՆԱՏՕ-ի կառույցների միջև կա՞ն որոշակի շփումներ։ Այս հարցերն ուղղե՞լ եք Բրյուսելին։

Արմեն Սարգսյան -  Որպես նախագահ՝ ես նման հարցադրում եմ անում, երբ հարցազրույց եմ տալիս ձեզ կամ, ենթադրենք, CNN-ին։ Այսինքն՝ ես նման հարցադրումներ անում եմ ոչ թե գաղտնի, այլ հրապարակայնորեն։ Այս հարցերը, բնականաբար, տալիս են ԱԳՆ-ն և պաշտպանության նախարարությունը։ Հայաստանը շատ երկրների նման գործընկերային հարաբերություններ ունի ՆԱՏՕ-ի հետ։ Այդ մակարդակով հարցադրումներ են արվում։ Ես գործում եմ հանրային քաղաքականության գործիքների օգնությամբ։

- Տարածաշրջանային մեկ այլ խաղացող է Իրանը։ Օրերս այդ երկրի ԱԳՆ-ն հայտարարեց, որ Թեհրանը չի հանդուրժի Ղարաբաղյան հակամարտության գոտուց նոր հարվածներն իր տարածքին։ Այս միջադեպերի առնչությամբ խորհրդատվություններ վարվո՞ւմ են իրանական կողմի հետ։ Եվ առհասարակ, ի՞նչ դերակատարում կարող է ունենալ Իրանը խաղաղարար ջանքերում։

Արմեն Սարգսյան -  Մենք վերադառնում են խաղաղապահների ու բանակցային գործընթացի վերաբերյալ Ձեր հարցին։ Ես հստակ ասացի, որ հաշտության և բանակցությունների տանող ճանապարհը հայտնի է, այլ ճանապարհներ հորինելու անհրաժեշտություն չկա, պետք չէ ասել, թե՝ «թող Թուրքիան այստեղ մտնի»։ Եթե Թուրքիան մտնի, ամեն բան կկործանվի։ Եվ Իրանին նույնպես ոչ ոք չի հրավիրում դառնալ Մինսկի խմբի անդամ։ Սակայն այս ամենը տեղի է ունենում Իրանի հետ սահմանին, և բնական է, որ նրանք լուրջ մտահոգվելու առիթ ունեն։ Իսկ թե՛ Իրանի, թե՛ Ռուսաստանի, թե՛ Կենտրոնական Ասիայի և թե՛ Հայաստանի համար ամենատհաճը իսլամիստ ահաբեկիչների ներկայությունն է։ Ահաբեկիչները, որոնք գործողություններ էին իրականացրել Սիրիայում, քոչում են՝ նրանց ինչ-որ կերպ ինքնաթիռով Սիրիայից փոխադրեցին Լիբիա, իսկ հետո արդեն՝ Ադրբեջան։ Գուցե կա ինչ-որ զբոսաշրջային գործակալություն, որը զբաղվում է դրանով։ Չգիտեմ, թե այդ գործակալությունն ինչպես է կոչվում, սակայն այն ակնհայտ թուրքական է։ Եվ ամենուր, որտեղ այդ ահաբեկիչներին փոխադրում են, ծագում է անկայունության մեծ-մեծ օջախ։ Այսքանից հետո կարծում եք՝ Իրանին հաճելի կլինի՞ իր հյուսիսում տեսնել ահաբեկիչների։ Իսկ Ռուսաստանին հաճելի կլինի՞ տեսնել այդ ահաբեկիչներին, որոնք այդտեղ են մնալու։ Թե՞ կարծում եք, որ երբ այս ամենն ավարտվի, նրանք պարզապես կհավաքեն ճամպրուկներն ու ինչ-որ տեղ կհեռանան։ Իսկ գուցե մնան ու անկայունություն առաջացնելու մեկ ա՞յլ հանձնարարություն ստանան։ Այնպես որ, Իրանի զգուշավորությունը ճիշտ է և օբյեկտիվ։ Թեհրանը կարող է իր դերակատարումն ունենալ, եթե բոլոր հնարավոր միջոցներով խոսի թուրքական և ադրբեջանական կողմերի հետ, որպեսզի նրանք դադարեցնեն ռազմական գործողություններն ու բռնեն խաղաղ բանակցությունների ճանապարհը։

- Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «ՌԻԱ նովոստիին» տված վերջին հարցազրույցում հայտարարել էր, թե «ապագայում Լեռնային Ղարաբաղի տարածքում պետք է խաղաղ ապրեն ու գոյություն պահպանեն հայկական ու ադրբեջանական համայնքները»։ Սա առհասարակ հնարավո՞ր է։

Արմեն Սարգսյան -  Չգիտեմ, թե ո՛ւմ է նախագահ Ալիևը հասցեագրել իր խոսքերը… Ադրբեջանցիներն ու հայերը խորհրդային իշխանության ներքո ապրել են նույն պետությունում։ Բայց, նախ և առաջ, այն ժամանակ Ղարաբաղն ուներ ուժեղ ինքնավարություն։ Երկրորդը, այդ ինքնավարության երաշխավորը Խորհրդային Միությունն էր։ Եվ նույնիսկ նման երաշխավորի ու շատ մեծ ինքնավարությամբ, միևնույն է, չկար վստահություն, քանի որ Ադրբեջանը փորձում էր էթնիկ զտում իրականացնել։ Այլ ճանապարհով՝ փակելով դպրոցները, թույլ չտալով երիտասարդներին բարձրագույն կրթություն ստանալ, հայկական գյուղերը բնակեցնելով ադրբեջանցիներով… Չկար վստահություն։ Եվ ինչպե՞ս է Ադրբեջանի նախագահը պատկերացնում, որ անվստահության այդքան տարիներից ու ղարաբաղյան առաջին պատերազմից հետո, երբ այդքան մարդ մահացավ, այն բանից հետո, երբ ռմբակոծում են գյուղեր, դպրոցներ, մահանում են տարեցներ, երեխաներ… Եթե լիներ վստահություն, գուցեև հայերը Լեռնային Ղարաբաղում 1991 թվականին հանրաքվեի չգնային։ Մարդիկ ուղղակի կասեին՝ եկեք միասին ապրենք։ Սակայն չկար վստահություն։ Իսկ հիմա այն առհասարակ բացակայում է։ Ինչպե՞ս եք պատկերացնում։ Նորմալ մարդկային հարաբերություններ չկան այն անձանց հետ, ովքեր ավերում են ամեն ինչ, այդ թվում և՝ եկեղեցիները։ Իսկ հայերը, ընդհակառակը, օրինակ, Շուշիում վերականգնել են մզկիթը։ Սրանք երկու տարբեր մոտեցումներ են։ Կարելի է տարբեր բաների մասին խոսել, բայց կյանքի իրականությունը լրիվ այլ է։

- Հակամարտությունում ի՞նչ է հաղթանակը ադրբեջանցիների և ի՞նչ՝ է հայերի համար։

Արմեն Սարգսյան -  Ադրբեջանցիներն ասում են, թե կռվում են Ղարաբաղի ազատագրման համար։ Ազատագրում ումի՞ց։ Ղարաբաղցիներն այդտեղ են բնակվել հազարավոր տարիներ, տարածքն ազատագրում են մարդկանցից, ովքեր հազարավոր տարիներ այնտե՞ղ են բնակվել։ Ղարաբաղը մշտապես պատմական Հայաստանի մաս է կազմել, իսկ Հայաստանը աշխարհի հնագույն քաղաքակրթություններից է։ Ղարաբաղը հիանալի վայր է, գեղեցիկ մի երկիր։ Աստված տա, մի օր լինեք այնտեղ և ինքներդ կհամոզվեք, որ այնտեղ շատ եկեղեցիներ և այլ շինություններ կան, որոնք կառուցվել են 3-4-րդ դարերում։ Հայկական կողմի համար հաղթանակը նշանակում է պահպանել տունը։ Ադրբեջանի համար հաղթանակը Ղարաբաղը էթնիկ զտման ենթարկելն է։ Ադրբեջանական կողմը ի սկզբանե պատրաստ չի եղել հրադադարի։ Նրանք հաշտեցում չեն ուզել, քանի որ մտածում էին՝ կարող են խնդիրը լուծել ուժի՝ պատերազմի միջոցով։ Այս պատճառով էլ նրանք սեպտեմբերի 27-ին սկսեցին նոր ղարաբաղյան պատերազմը։ Հայաստանը չէ այն սկսել։

- Վաղուց քննարկվում է Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը ճանաչելու հնարավորությունը։ Ո՞ր դեպքում կարող է դա լինել։

Արմեն Սարգսյան -  Սա հեշտ և, միաժամանակ, բարդ հարց է։ Խորհրդային Միության վերջին օրերին, երբ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը հանրաքվեի ժամանակ հայտարարեց ազատ ապրելու ու սեփական կյանքը, պատմությունը, ժառանգությունն ու մշակույթը կառավարելու իր ցանկության մասին, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը քվեարկեց դրա (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման) օգտին։ Սակայն հետո գործընթացը կասեցվեց։ Տրամաբանությունը շատ պարզ էր։ 1994 թվականին կնքվեց զինադադար, և սկսվեց Մինսկի գործընթացը։ Հայկական կողմը հայտարարել էր. «Գործընթացը չբարդացնելու նպատակով մենք կասեցնում են Լեռնային Ղարաբաղի ճանաչումը, կխոսենք և, արդյունքում, կպայմանավորվենք Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի վերաբերյալ»։ Այսինքն, Հայաստանի կողմից անկախությունը չճանաչելը կապված է միայն այն բանի հետ, որ հայկական կողմը ցանկանում է հարցը լուծել խաղաղ բանակցությունների ճանապարհով։ Սա նման է թունելի, և եթե դրա վերջում կա լույս՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի վերջնական խաղաղ կարգավորման լույսը, ապա կարելի է մի փոքր էլ սպասել։ Իսկ եթե լույս չկա (այսինքն, եթե պարզ լինի, որ Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ոչ մի դեպքում չի գնա բանակցությունների), ապա, բնականաբար, Հայաստանը կճանաչի Ղարաբաղի անկախությունը։

- Այսինքն, դեռևս լույս կա՞։

Արմեն Սարգսյան -  Ես պատրաստ եմ ինձ հասանելիք ամեն բան անել, որպեսզի սկսվի հաշտության գործընթացը։ Համաձայնությունները, որոնց հասել էին Մոսկվայում, կարող են աշխատել, եթե երկու կողմերն էլ դա ցանկանան։ Կարիք չկա ապացուցելու, որ հայկական կողմը պատրաստ է գնալ այդ ճանապարհով։ Իսկ եթե ադրբեջանական կողմը հայտարարի, որ պատրաստ են հրադադարի և բանակցությունները շարունակելու, այդ դեպքում հույս կլինի։ Ես շատ կուզեի, որպեսզի թունելի վերջում գտնվող լույսը չհանգչի։ Հակառակ դեպքում՝ Աստված պահապան բոլորին, քանի որ այս պատերազմը կարող է վերածվել բոլորովին այլ պատերազմի։ Օրինակ, այնպիսի պատերազմի, ինչպիսին Սիրիայում է։ Դա կլինի շատ ավելի ողբերգական ու ծավալուն պատերազմ։

- Եվ վերջին հարցը․ հաշվի առնելով տեղի ունեցող իրադարձությունները՝ ի՞նչ խոսքերով կդիմեք Ադրբեջանի ժողովրդին, ոչ թե ղեկավարությանը, այլ՝ հասարակ մարդկանց։

Արմեն Սարգսյան -  Չեմ սիրում դիմել այլ երկրների քաղաքացիներին, քանի որ ես Հայաստանի Հանրապետության նախագահն եմ և կարող եմ դիմել Հայաստանի քաղաքացիներին, ոչ թե Ռուսաստանի, Ֆրանսիայի կամ Ադրբեջանի։ Դրա համար այդ երկրներն իրենց նախագահներն ունեն։ Ուստի կդիմեմ իմ հայ ժողովրդին։ Ես խորհրդարանական հանրապետության նախագահ եմ և ինչ-որ առումով նաև բոլոր այն հայերի նախագահն եմ, ովքեր ապրում են աշխարհով մեկ։ Եվ ԱՄՆ-ում, և՛ Արգենտինայում, և՛ Բրազիլիայում, և՛ Ֆրանսիայում, և՛ Ռուսաստանում նրանք մեծաթիվ են։ Կարող եմ դիմել իմ համերկրացի հայերին և ասել, որ հաղթանակը պետք է մերը լինի։ Քանի որ հաղթանակը կնշանակի շատ պարզ մի բան՝ պաշտպանել սեփական տունը, այլ ոչ թե խլել ուրիշինը։ Մեր պայքարն արդար է։ Սա ազնիվ պայքար է սեփական տունը, մշակույթը, հավատը պաշտպանելու համար։ Պաշտպանելու այն երկիրը, որտեղ բնակվել ենք հազարամյակներ, երբ գոյություն չունեին Ադրբեջանն ու Թուրքիան։

Որպես հայեր՝ մենք պաշտպանում ենք մեր քաղաքակրթությունը։ Սա՝ առաջին։ Երկրորդ՝ ես կարող եմ իմ քաղաքացիներին ասել, որ պատրաստ եմ անել ամեն բան, որ հնարավորինս շուտ հրադադար հաստատվի։ Ամեն օր մենք լսում ենք ճակատում նոր կորուստների մասին, երիտասարդների մահվան մասին։ Հասկանալի է՝ ոչ միայն հայկական կողմից։ Եվ լսում ենք նաև խաղաղ բնակիչների մահվան մասին, ովքեր, հասկանալի չէ, թե ինչու պետք է տուժեն։ Եվ երրորդ՝ հաշվի առնելով իմ դիվանագիտական ու քաղաքական փորձառությունը, իմ կապերը, ես պատրաստ եմ իմ ներդրումն ունենալ, որ խնդիրը լուծվի քաղաքական ճանապարհով։ Մարդկային ճանապարհով, քանի որ պատերազմն անմարդկային բան է, և չկա աշխարհում որևէ բացատրություն պատերազմ մղելու համար։

Հողերի ազատագրում, էթնիկական զտում՝ այս ամենն ավերածություններ առաջացնելու պատճառաբանություններ են։ Ղարաբաղում մարդիկ կռվում են սեփական տունը պաշտպանելով։ Այդ իսկ պատճառով նրանք ուղղակի զինվորներ չեն։ Այդ իսկ պատճառով փոքր Ղարաբաղը հաղթեց առաջին պատերազմում։ Մարդիկ քիչ զենք ունեին, փոքրաթիվ էին, սակայն հաղթեցին։ Ուստի կարծում եմ, որ այս դժվարին պատերազմում Ղարաբաղն ամեն դեպքում կհաղթի՝ մարդիկ կրկին պաշտպանում են իրենց տունը։

Դիտումների քանակ988
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր ունենք 3 ներկայացուցիչ 12:1719 Սեպ, 2026
  • Ավտոբուսային երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21-ին 12:1319 Սեպ, 2026
  • Թրամփը ստորագրել է Ռուսաստանի դեմ ընդլայնված պատժամիջոցներ սահմանելու մասին օրենքը 12:0819 Սեպ, 2026
  • Վահե Հովհաննիսյանը կգործուղվի Կատարի Պետություն 11:5419 Սեպ, 2026
  • Էդուարդ Հակոբյանը կգործուղվի Հունգարիա 11:4119 Սեպ, 2026
  • ԱՄՆ-ը և Դանիան համաձայնության են եկել Գրենլանդիայի շուրջ 11:2919 Սեպ, 2026
  • Արտակարգ իրավիճակներին արձագանքման մեխանիզմների կատարելագործում. ուսումնավարժանք՝ Գեղարքունիքի մարզպետարանում 11:1619 Սեպ, 2026
  • Խորհրդակցություն ՄԻՊ գրասենյակում. քննարկվել են մարզային ստորաբաժանումների աշխատանքներին առնչվող հարցեր 10:5819 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում 10:4519 Սեպ, 2026
  • Երևանում օդում փոշու պարունակությունը մի շարք օրերի գերազանցել է թույլատրելի սահմանը 10:1419 Սեպ, 2026
  • ՀՀ անկախության 35-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումների մասնակիցների անվտանգության ապահովման նպատակով Երևանում երթևեկությունը կսահմանափակվի 10:1019 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Գորիս քաղաքում 09:5919 Սեպ, 2026
  • Կարեն Անդրեասյանը կգործուղվի ԱՄՆ 09:5419 Սեպ, 2026
  • Օգոստոսին մթնոլորտում ջրային գոլորշու պարունակությունը ռեկորդային է եղել՝ 1979-ից ի վեր 09:4219 Սեպ, 2026
  • ՔՊ խմբակցության ղեկավարն ու քարտուղարը հանդիպել են Շվեդիայի, Նիդերլանդների և Բելգիայի դեսպաններին 09:2419 Սեպ, 2026
  • Ռուբեն Ռուբինյանը դասային աստիճան է շնորհել 09:0919 Սեպ, 2026
  • Փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում 08:4819 Սեպ, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:3019 Սեպ, 2026
  • Օրը սկսեցինք 30 կմ հեծանվային զբոսանքով․ Նիկոլ Փաշինյան 08:1819 Սեպ, 2026
  • Սպանդարյանի ջրանցքի վերակառուցումը «Հայաստան» համահայկական հիմնադրամի առանցքային ծրագրերից է 01:0219 Սեպ, 2026
  • Վանաձորը տոնել է Անկախության 35-ամյակը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի բացառիկ համերգային ծրագրով 00:2819 Սեպ, 2026
  • 40 տարի՝ ռեկորդի հետ․ Դավիթ Առուշանյանը հանդիպել է լեգենդար Ռոբերտ Էմիյանի հետ 00:1319 Սեպ, 2026
  • Նոր լարվածություն Ֆրանսիա-Ադրբեջան հարաբերություններում 23:4218 Սեպ, 2026
  • «Պահպանեք ձեր քաջությունը, ձեր վճռականությունը». Կարլ Շթարցախերը՝ ՀՀ վարչապետին 23:1918 Սեպ, 2026
  • Սեպտեմբերի 19-ին և 20-ին ՄՔԾ մի շարք ստորաբաժանումներ կսպասարկեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիմումները 23:0018 Սեպ, 2026
  • ՍԱՏՄ-ն արձագանքում է պտուղ-բանջարեղենում թունաքիմիկատների քանակի գերազանցման տեղեկություններին 22:4518 Սեպ, 2026
  • Կենսաչափական համակարգի ներդրումը պետության սեփական ուժերով 7-8 տարի կպահանջեր․ Սարգսյան 22:3018 Սեպ, 2026
  • Մ-4 միջպետական ճանապարհին իրականացվել է հարկադիր քարաթափում՝ վերացնելով վտանգը 22:1418 Սեպ, 2026
  • Հարցազրույց Արման Եղոյանի հետ 22:0018 Սեպ, 2026
  • ԱԺ պատվիրակությունը սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 2-ը կմեկնի Ստրասբուրգ 21:4518 Սեպ, 2026
  • Անկախության տոնի առթիվ ԱԺ պատգամավորներն ու աշխատակազմը կխրախուսվեն միանվագ պարգևատրմամբ 21:3018 Սեպ, 2026
  • Լուրեր 21:00 | ՀՀ-ն՝ նոր հնարավորությունների շեմին․ Փաշինյանը հանդիպել է գերմանացի գործարարների հետ 21:0018 Սեպ, 2026
  • Սեպտեմբեր 18-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:5518 Սեպ, 2026
  • ՊԵԿ-ը բացահայտել է բջջային հեռախոսների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման փոխկապակցված շղթա 20:4818 Սեպ, 2026
  • Ֆրանսիան պատրաստում է իր ենթակառուցվածքները արտաքին միջամտությունից և կիբեռհարձակումներից պաշտպանելու ծրագիր. Մակրոն 20:4418 Սեպ, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Սեպտեմբեր 18. 2026 20:3918 Սեպ, 2026
  • Հունգարիան հայտարարել է մինչև 2027 թվականը ռուսական գազից հրաժարվելու իր պատրաստակամության մասին 20:3418 Սեպ, 2026
  • Հաստատուն քայլեր՝ կրթված բուժքույրեր ունենալու ուղղությամբ 20:2918 Սեպ, 2026
  • «Լռե՛ք, չե՛մ լռելու». ԱԺ-ն ընտրախախտման մեղադրանքների մթնոլորտում ավարտեց ԿԸՀ հաղորդման քննարկումը 20:2318 Սեպ, 2026
  • Սաուդյան Արաբիան զգուշացնում է Եվրոպային նավթի մատակարարման դադարեցման մասին. Bloomberg 20:1818 Սեպ, 2026
  • Նախագահ Խաչատուրյանն ու Իշխան Զաքարյանը քննարկել են 2028-ի համահայկական խաղերին ընդառաջ աշխատանքները 20:1318 Սեպ, 2026
  • Լեհաստանը միանում է հակահրթիռային պաշտպանության կոալիցիային. Տուսկ 20:0818 Սեպ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 18.09.2026 20:0418 Սեպ, 2026
  • Շատ կարևոր է, որ մենք կարողացանք հասնել այս կետին և փորձել հոռետեսությունը վերածել լավատեսության. վարչապետ 19:5918 Սեպ, 2026
  • COP17 համաժողովի ընթացքում կսահմանվի շուրջօրյա հերթապահություն ՀԷՑ-ի բոլոր մասնաճյուղերում՝ հնարավոր վթարային իրավիճակները կանխարգելելու և օպերատիվ արձագանքելու նպատակով 19:5618 Սեպ, 2026
  • Երկխոսությունն արդեն կա. վարչապետը՝ ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների մասին 19:5118 Սեպ, 2026
  • Մենք հրավիրում ենք բոլոր պոտենցիալ ներդրողներին գալ և ներդրումներ կատարել Հայաստանում. Փաշինյան 19:4618 Սեպ, 2026
  • Խաղաղության մասին պետք է հոգ տանել և դրա համար պետք է աշխատել. վարչապետ 19:4018 Սեպ, 2026
  • Նիկոլ Փաշինյանն այցելել է Ֆրաունհոֆերի ջրածնի կիրառական կենտրոն 19:3918 Սեպ, 2026
  • Վարչապետը Ֆրանկֆուրտի արդյունաբերության և առևտրի պալատում հանդիպում է ունեցել տեղի գործարարների հետ 19:2718 Սեպ, 2026
  • Սրբուհի Գալյանը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են սահմանադրական բարեփոխումները և մի շարք հարցեր 19:2118 Սեպ, 2026
  • Գալուստ Սահակյանի որդին «Ուժեղ Հայաստանի» համար ընտրակաշառք է բաժանել. Հակակոռուպցիոն կոմիտե 19:1318 Սեպ, 2026
  • Ռուբեն Ֆիլյան. գրողի սենյակը 19:0518 Սեպ, 2026
  • Լուրեր 19:00 | Խաղաղություն է հաստատվել, բայց կան հարցեր, որոնց լուծումը ջանքեր կպահանջի․ Փաշինյան 19:0018 Սեպ, 2026
  • Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատը խաղողի մթերումը մեկնարկել է Նոր Ամասիայից՝ 150 դրամով 18:5618 Սեպ, 2026
  • Ռուսաստանը պահանջել է, որ Ճապոնիան իր տարածքից դուրս բերի ամերիկյան հրթիռային համակարգերը 18:4718 Սեպ, 2026
  • Երևանի տարբեր հասցեներում գործելու են պատվաստումային շարժական կետեր 18:3818 Սեպ, 2026
  • ԱՄՆ-ն կարող է իր զորքերի մոտ կեսը դուրս բերել Եվրոպայից. NBC 18:2618 Սեպ, 2026
  • Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդները ընդունել և պաշտպանել են խաղաղությունը՝ գիտակցելով, որ չեն կարող փոխել անցյալը, բայց կարող են փոխել ներկան և ապագան․ վարչապետին է հանձնվել Հեսսեյան խաղաղության մրցանակը 18:1718 Սեպ, 2026
  • Հայաստանի հավաքականները հաղթանակներ տարան շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում 18:0418 Սեպ, 2026
  • Կամերային նվագախումբն ասիական հյուրախաղերը մեկնարկում է երևանյան համերգով 18:0018 Սեպ, 2026
  • 70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները 17:4518 Սեպ, 2026
  • Զելենսկին հայտարարել է «Կարպատյան ութնյակի» ստեղծման մասին 17:3518 Սեպ, 2026
  • Սյունիքի մարզի քրեական ոստիկանները Սիսիան քաղաքի բնակիչների տանը ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերել 17:2218 Սեպ, 2026
  • Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը 17:1418 Սեպ, 2026
  • Գագիկ Խաչատրյանը ստանում է անհրաժեշտ և համարժեք բժշկական օգնություն․ նախարարություն 17:0518 Սեպ, 2026
  • Լուրեր 17:00 | Գալուստ Սահակյանի որդին՝ ընտրակաշառքի ենթադրյալ սխեմայում․ նոր մանրամասներ 17:0018 Սեպ, 2026
  • Դատախազի միջնորդագրի արդյունքում ապամոնտաժվել է Գագիկ Ծառուկյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատան պարիսպը 16:5618 Սեպ, 2026
  • COP17 Endgame աշխատաժողովին անդրադարձ է կատարվել COP17-ի արդյունքների հետագա առաջմղմանը 16:5318 Սեպ, 2026
  • Հայաստանը կարևորում է Չիլիի հետ ձևավորված բարեկամական հարաբերությունները. Վահագն Խաչատուրյան 16:4518 Սեպ, 2026
  • Բասենի 200-ամյա պատմությունն ու ներկան 16:3018 Սեպ, 2026
  • Հայկական մեղրի հարուստ տեսականի՝ ամենաքաղցր տոնին 16:2118 Սեպ, 2026
  • ԱՄՆ-ն հաստատել է Փեզեշքիանի և Արաղչիի վիզաները՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու համար 16:0918 Սեպ, 2026
  • Ոստիկանները բացահայտել են նախկինում կատարված բնակարանային երեք գողություն 15:5318 Սեպ, 2026
  • Ահաբեկչություն Պակիստանի մզկիթում, կան զոհեր 15:3918 Սեպ, 2026
  • Մեծ պատիվ է արժանանալ Հեսսեյան խաղաղության մրցանակին. Նիկոլ Փաշինյան 15:3518 Սեպ, 2026
  • Ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, ապա աստիճանաբար նույնքան կբարձրանա 15:2718 Սեպ, 2026
  • Հայաստանի և Թուրքիայի կարգավորող մարմինների ներկայացուցիչները քննարկել են Համագործակցության հուշագրի հնարավոր ստորագրումը 15:1518 Սեպ, 2026
  • Լուրեր 15:00 | «Դիխլոֆոս»-ը՝ մրգերի վրա․ ՍԱՏՄ-ն նմուշներ է ուղարկել լաբորատոր փորձաքննության 15:0018 Սեպ, 2026
  • «Տրանսգազ» ընկերությունը 2026-ի հունվար-հունիսին 3 մլրդ 992 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 14:5818 Սեպ, 2026
  • Ռուսաստանում մեկնարկել են Պետդումայի ընտրությունները 14:4118 Սեպ, 2026
  • Կառավարության հաստատվելիք ծրագրերի միջոցառումներով մտածողության արմատական վերանայում կլինի բուժքույրական գործում. Ավանեսյան 14:2918 Սեպ, 2026
  • 2026-ին ստուգումներ են իրականացվել 83 հարկ վճարողի մոտ, հայտնաբերվել է չգրանցված 507 աշխատող. ՊԵԿ 14:1918 Սեպ, 2026
  • Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի համար ՀՀ վարչապետին շնորհվել է Հեսսեյան խաղաղության մրցանակը 14:0418 Սեպ, 2026
  • Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձին 13:4618 Սեպ, 2026
  • Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների. զեկույց 13:3218 Սեպ, 2026
  • Հանրային քննարկման է ներկայացվել որոշման նախագիծ, որով առաջարկվում է երկարացնել ԼՂ-ից տեղահանված անձանց տրամադրվող սոցիալական աջակցության ծրագրերի ժամկետները 13:1318 Սեպ, 2026
  • 8 տարի հետո այս հարցին անդրադառնալը նույնիսկ փոքր-ինչ ուշացած է. Աղաջանյանը՝ պետական մարմիններում վարձատրության բարձրացման մասին 13:0118 Սեպ, 2026
  • Լուրեր 13:00 | Հովիկ Աբրահամյանի եղբայրը անցնում է պաշտոնեական չարաշահման և կեղծիքի գործով 13:0018 Սեպ, 2026
  • Ադրբեջանի պետ​​անվտանգության ծառայությունը հակաահաբեկչական գործողություններ է իրականացրել հինգ երկրում. ձերբակալվել է 11 անձ 12:5018 Սեպ, 2026
  • ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում տեղի ունեցավ նորակոչիկ զինծառայողների երդման արարողություն 12:2618 Սեպ, 2026
  • Նիկոլ Փաշինյանը ժամանել է Ֆրանկֆուրտ 12:1318 Սեպ, 2026
  • Փաշինյանը՝ իրեն Գերմանիա տեղափոխած օդանավի շուրջ հարցադրումների մասին 12:1118 Սեպ, 2026
  • ԱՄՆ պետքարտուղարությունը Գերմանիային թույլատրել է Ուկրաինային փոխանցել 10 հրթիռ Patriot-ի համար 11:5718 Սեպ, 2026
  • Էդուարդ Աղաջանյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 11:5218 Սեպ, 2026
  • Շիրակի մարզի քրեական ոստիկանները թմրանյութ պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել․ կատարվում է նախաքննություն 11:4418 Սեպ, 2026
  • ՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել սննդամթերքի վրա միջատասպան միջոց կիրառելու վերաբերյալ տարածված տեսանյութի հիման վրա 11:2718 Սեպ, 2026
  • Պուշկինո համայնքում գտնվող 4 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը 11:1818 Սեպ, 2026
  • Հրդեհ Մոլդովական փողոցի շենքերից մեկում. այրվել են կենցաղային իրեր 11:1518 Սեպ, 2026
  • Ձեր բեմադրությունները հարստացրել են մեր թատերական մշակույթը. Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Արմեն Խանդիկյանի ծննդյան 80-ամյակի առիթով 11:0718 Սեպ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015