• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ... 13:19
Ավտոբուսային երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21-ին Ավտոբուսային երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21-ին 12:13
ՀՀ անկախության 35-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումների մասնակիցների անվտանգության ապահովման նպատակով Երևանում երթևեկությունը կսահմանափակվի ՀՀ անկախության 35-ամյակի առթիվ... 10:10
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Քաղաքականություն 21:3715 Հոկ, 2020

ԼՂ հարցում ՀՀ-ն միշտ պատրաստ է եղել փոխզիջումների. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Россия сегодня լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին, որը ներկայացնում ենք ամբողջությամբ.

Россия сегодня - Բարև Ձեզ, պարոն վարչապետ: Շատ շնորհակալություն հարցազրույցի հնարավորության համար՝ Հայաստանի և ողջ աշխարհի համար այս ծանր ժամանակահատվածում: Ինչպե՞ս եք գնահատում ռազմական գործողությունների արդյունքները սեպտեմբերի 27-ից ի վեր: Ի՞նչ կորուստներ ունեն կողմերը, և արդյոք շա՞տ ռազմագերիներ կան:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Շատ բարդ իրավիճակ է: Երկու կողմում էլ շատ զոհեր կան: Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանական բանակն ապահովում է պաշտպանությունը, կազմակերպում է պաշտպանությունը, և իրավիճակը կարող եմ գնահատել որպես բավական բարդ:

Россия сегодня - Այսինքն՝ որևէ կերպ գնահատել կողմերի կորուստները և ռազմագերիների քանակը դեռևս չի՞ ստացվում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Շատ փորձագետներ ասում են, որ իր մասշտաբներով սա աննախադեպ պատերազմ է 21-րդ դարում: Որովհետև գործի են դրված բոլոր տեսակի սպառազինությունները՝ տանկեր, անօդաչուներ, ինքնաթիռներ, ուղղաթիռներ, զրահամեքենաներ, հրետանի, հրիթիռային հրետանի և այլն: Եվ շատ զինծառայողներ և զորք են ներգրավված այս ռազմական գործողություններում: Այսինքն՝ շատ մասշտաբային և դաժան մարտեր են ընթանում: Այս պահին Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանական բանակն ապահովում է պաշտպանությունը: Եվ փաստացի մենք կարող ենք ասել, որ Թուրքիայի և Ադրբեջանի պլանները՝ բլից-կրիգով վերահսկողության տակ վերցնել Լեռնային Ղարաբաղը, այս պահին տապալվել են:

Россия сегодня – Պարոն վարչապետ, մենք հաճախ ենք լսում օտարերկրացի վարձկանների և ահաբեկիչների մասին, որոնք կռվում են Ադրբեջանի կողմից: Ապացույցներ ունե՞ք այդ կապակցությամբ, և արդյոք Հայաստանի կողմից կռվո՞ւմ են օտարերկրացիներ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Այդ մասին արդեն ողջ աշխարհն է խոսում: Դա շատ կարևոր նյուանս է և կարևոր է նաև այն պատճառով, որ կօգնի հասկանալ, թե ով և ինչ նկատառումներով է սկսել այս ռազմական գործողությունները: Իհարկե, կան կոնկրետ ապացույցներ, որ Սիրիայից զինյալներ ու ահաբեկիչներ են մասնակցում Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմում: Այդ վիդեոապացույցներն արդեն հրապարակված են սոցիալական ցանցերում և զանգվածային լրատվության միջոցներում: Եվ հիմա ակնհայտ է, որ Թուրքիան է այս պատերազմի գլխավոր հովանավորը: Թուրքիան վարձել է այդ զինյալ-ահաբեկիչներին և տեղափոխել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի: Եվ Թուրքիայի որոշմամբ և հովանավորությամբ է որոշում կայացվել՝ պատերազմ սկսել, հարձակում սկսել Լեռնային Ղարաբաղի դեմ:

Կարևոր է հասկանալ նաև՝ ինչու: Որովհետև ակնհայտ էր, որ Ադրբեջանի բանակը միայնակ ունակ չէ պատերազմել Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանական բանակի դեմ: Եվ դրա համար էլ Թուրքիան որոշել է ներգրավել ահաբեկիչների: Թուրքական բանակը նույնպես ներգրավված է ռազմական գործողություններում՝ ոչ միայն ղեկավար կազմում, այլև անմիջականորեն թուրքական բանակի հատուկ ստորաբաժանումները: Ըստ որոշ տեղեկությունների, այս ռազմական գործողություններում նաև ներգրավված են Պակիստանի բանակի հատուկջոկատայինները: Եվ ես կարծում եմ, որ նվազագույնը Թուրքիայի կողմից զինյալների մասնակցությունն արդեն ապացուցված է ողջ աշխարհում, քանի որ միջազգային շատ լրատվամիջոցներ արդեն գրում են այդ մասին:

Վերջին օրերի ընթացքում շատ հետաքրքիր տեղեկություններ ստացվեցին Ռուսաստանից՝ Հյուսիսային Կովկասից, երբ Չեչնիայում, Դաղստանում զինյալներ ոչնչացվեցին, և տեղեկություններ կային, որ այդ զինյալները Ռուսաստան եկել էին արտերկրից, եկել էին Սիրիայից: Եվ այս գործընթացում ես անմիջական կապ եմ տեսնում. Սիրիայից զինյալները Թուրքիայի կողմից տեղափոխվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի, որպեսզի պատերազմ սկսեն Լեռնային Ղարաբաղի դեմ, իսկ հիմա նրանք սկսել են հայտնվել Հյուսիսային Կովկասում: Սա շատ ուշագրավ փաստ է, որը ցույց է տալիս, որ այս իրավիճակն արդեն պարզապես Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին չէ, այլ դուրս է եկել դրա սահմաններից՝ լոկալ իմաստով: Այն արդեն տարածաշրջանային լայնամասշտաբ հակամարտություն է, որը շոշափում է տարածաշրջանային երկրների կոնկրետ շահերը: Եվ ես կարծում եմ, որ հատկապես Ռուսաստանում պետք է շատ ուշադիր լինեն այդ փաստի նկատմամբ: Ինչ վերաբերում է հայկական կողմին, իհարկե, չկա որևէ օտարերկրացի, ով Ղարաբաղի կողմից է կռվում: Կարող են լինել որոշ հայեր, ովքեր եկել են սփյուռքից՝ աջակցելու իրենց հայրենակիցներին: Բայց, իհարկե, նրանց չի կարելի համարել վարձկաններ:

Россия сегодня - Հոկտեմբերի 10-ի մոսկովյան համաձայնագրերում հիշատակվում են կարգավորման բազային սկզբունքները: Կպարզաբանեք, խնդրեմ, այդ սկզբունքները, ինչպե՞ս եք Դուք հասկանում դրանք:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Այդ սկզբունքները հայտնի են բոլորին. դա ժողովուրդների ինքնորոշման իրավունքն է, ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառումը, տարածքային ամբողջականությունը: Խնդիրն այն է, թե ինչպես են այս սկզբունքները մեկնաբանում կողմերը: Որովհետև բանակցային գործընթացի ժամանակ պարզվել է, որ տարբեր կողմերը տարբեր կերպ են մեկնաբանում այս սկզբունքները: Եվ այժմ մենք ունենք իրավիճակ, երբ այս շատ կարևոր սկզբունքներից մեկն արդեն խախտվել է: Ես արդեն խոսեցի դրա մասին՝ չկիրառել ուժ կամ ուժի սպառնալիք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման համար:

Россия сегодня – Պարոն վարչապետ, եթե խոսենք փոխզիջումների մասին, ի՞նչ փոխզիջման եք պատրաստ: Եվ կա՞ արդյոք սահմանագիծ, որից ոչ մի դեպքում չեք նահանջի:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Այո, իհարկե, կա այդպիսի սահմանագիծ, և այդ սահմանագիծը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքն է: Եվ միշտ, բոլոր ժամանակներում Հայաստանը պատրաստ է եղել այդպիսի փոխզիջման: Ամենահայտնի նախաձեռնությունը Կազանյան նախաձեռնությունն է, երբ Հայաստանը պատրաստ է եղել կոնկրետ փոխզիջման: Բայց Ադրբեջանը հրաժարվել է ստորագրել այս համաձայնագրերը, քանի որ չի ցանկացել և չի ցանկանում ընդունել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի, Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը: Եվ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը մեզ համար սահմանագիծ է, իհարկե, «կարմիր գիծ» է, որը մենք չենք կարող անցնել:

Россия сегодня - Ներեցեք, ճշտում՝ կոնկրետ ի՞նչ փոխզիջման մասին եք նշում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Ես ասացի, որ Հայաստանը պատրաստ է եղել փոխզիջումների: Եվ Դուք հարցրիք՝ հայկական կողմի համար կա՞ «կարմիր գիծ», որը մենք չենք անցնի: Եվ ես ասացի՝ այո, դա Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքն է:

Россия сегодня – Սահմանագծի մասին խոսեցինք: Իսկ կոնկրե՞տ փոխզիջման մասին: Չէիք ցանկանա որևէ օրինակ նշել, ճի՞շտ հասկացա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Գիտեք, այժմ մոսկովյան հայտարարության մեջ համաձայնեցվել են կոնկրետ քայլերը, թե ինչպես վերականգնել կոնկրետ բանակցային գործընթացը: Եվ այդ կոնկրետ համաձայնագրով նկարագրված են կոնկրետ քայլերը, և մենք պատրաստ ենք գնալ այդպիսի քայլերի, որպեսզի լուծենք Լեռնային Ղարաբաղի հարցը: Մենք պատրաստ ենք այդպիսի փոխզիջումների, մենք պատրաստ ենք համամասնական փոխզիջումների, որոնց պատրաստ է Ադրբեջանը:

Россия сегодня - Շնորհակալություն, պարոն վարչապետ: Մենք իսկապես ասել ենք, որ այս պատերազմն առանձնանում է անսովոր դաժանությամբ, այդ դաժանությունն արդեն պատմության մեջ է մտել, և երկու լիդերներն էլ պատմության մեջ են մտել որպես դաժան պատերազմի մասնակիցներ: Ամեն դեպքում, սրանից հետո Դուք ինչպիսի՞ն կցանկանայիք մնալ պատմության մեջ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Սա ինչ-որ անձնական նկրտումների հարց չէ: Ես կցանկանայի, որպեսզի այս հակամարտության արդյունքում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը վերջնականորեն լուծվեր: Փոխզիջումների հիման վրա: Որպեսզի մենք գտնեինք այնպիսի լուծում, որն ընդունելի կլիներ բոլոր կողմերի՝ Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի համար: Եվ դա լիներ վերջնական լուծում:

Россия сегодня – Պարոն վարչապետ, ես տվեցի բոլոր նախատեսված հարցերը: Կցանկանայի՞ք Ձեր կողմից որևէ հավելում անել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Իհարկե: Պատասխանելով Ձեր առաջին հարցին՝ ես ասացի, որ շատ կարևոր է ուշադրություն դարձնել այն նպատակների վրա, որոնք Թուրքիան ունի տվյալ գործընթացում: Ես վստահ եմ, որ Թուրքիան 20-րդ դարի սկզբի հայտնի իրադարձություններից հետո վերադարձել է Հարավային Կովկաս, որպեսզի շարունակի հայերի ցեղասպանության քաղաքականությունը Հարավային Կովկասում: Շատ կարևոր է հասկանալ, որ Թուրքիայի համար դա պրագմատիկ նպատակ է: Ոչ թե էմոցիոնալ, այլ պրագմատիկ նպատակ, որովհետև Հարավային Կովկասի հայերը վերջին խոչընդոտն են Թուրքիայի համար՝ դեպի հյուսիս, արևելք և հարավ-արևելք էքսպանսիայի համար, քանի որ ես վստահ եմ, որ սա Թուրքիայի կայսերական քաղաքականության շարունակությունն է: Եվ այն ամենը, ինչ այժմ տեղի է ունենում Հարավային Կովկասում, պետք է դիտարկել այն քաղաքականության համատեքստում, որը Թուրքիան վարում է Միջերկրական ծովում, Լիբիայում, Սիրիայում, Իրաքում, Հունաստանի ու Կիպրոսի հետ հարաբերություններում:

Ես արդեն ասացի, որ այս գործընթացն արդեն դուրս է եկել Լեռնային Ղարաբաղի լոկալ հակամարտության շրջանակից, այժմ տեղի է ունենում ձևափոխում: Թուրքիան ցանկանում է իրականացնել Հարավային Կովկասի ձևափոխում, ավելի կոնկրետ՝ հսկողության տակ վերցնել ողջ Հարավային Կովկասը և այն դարձնել իր պլացդարմը՝ դեպի հյուսիս, արևելք և հարավ-արևելք հետագա էքսպանսիայի համար: Կարծում եմ, որ այս իրավիճակում արդեն կոնկրետ շոշափվում են շատ երկրների ազգային անվտանգության շահերը, այդ թվում և առաջին հերթին՝ Ռուսաստանի Դաշնության: Ես պատահմամբ չհիշատակեցի այն տեղեկությունները, որ ստացվում են Չեչնիայից և Դաղստանից: Որտեղի՞ց են այդ զինյալները հայտնվել Չեչնիայում և Դաղստանում, սիրիացի զինյալները: Ինձ համար ակնհայտ է, որ նրանք այնտեղ հայտնվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտուց: Եվ հարցն այն է՝ արդյոք դա պատահականությո՞ւն է, թե՞ պլանավորված ակցիա Հյուսիսային Կովկասն ապակայունացնելու նպատակով՝ շեղելու համար Ռուսաստանի ուշադրությունը Հարավային Կովկասում և ավելի կոնկրետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում այժմ տեղի ունեցող իրադարձություններից: Սա շատ կարևոր նյուանս է, որը պետք է գնահատականի արժանանա Ռուսաստանում:

Դիտումների քանակ251
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Կեղծ խմիչքի և ծխախոտի իրացման դեպք՝ Ջերմուկում․ հայտնաբերվել են կեղծ ծխախոտի 1738 տուփ և 24 շիշ օղի 14:1119 Սեպ, 2026
  • Միջազգային համագործակցության շրջանակում հանդիպում ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնում 13:3719 Սեպ, 2026
  • Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ 13:1919 Սեպ, 2026
  • ԱՄՆ պետքարտուղարությունը հավանություն է տվել Ուկրաինային մոտ 2,7 մլրդ դոլարի ՀՕՊ միջոցների վաճառքին 13:1219 Սեպ, 2026
  • Լուրեր 13:00 | Մոտ 8.3 տրիլիոն դրամ. բանկերում ներդրված ավանդների ծավալը ռեկորդային է 13:0019 Սեպ, 2026
  • Պակիստանում տեղի ունեցած պայթյունի և կրակոցների զոհերի թիվն անցել է 30-ը 12:5319 Սեպ, 2026
  • Միջուկային ներուժի ամրապնդումը Ռուսաստանի ինքնիշխանության երաշխիքն է. Պուտին 12:3219 Սեպ, 2026
  • Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր ունենք 3 ներկայացուցիչ 12:1719 Սեպ, 2026
  • Ավտոբուսային երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21-ին 12:1319 Սեպ, 2026
  • Թրամփը ստորագրել է Ռուսաստանի դեմ ընդլայնված պատժամիջոցներ սահմանելու մասին օրենքը 12:0819 Սեպ, 2026
  • Վահե Հովհաննիսյանը կգործուղվի Կատարի Պետություն 11:5419 Սեպ, 2026
  • Էդուարդ Հակոբյանը կգործուղվի Հունգարիա 11:4119 Սեպ, 2026
  • ԱՄՆ-ը և Դանիան համաձայնության են եկել Գրենլանդիայի շուրջ 11:2919 Սեպ, 2026
  • Արտակարգ իրավիճակներին արձագանքման մեխանիզմների կատարելագործում. ուսումնավարժանք՝ Գեղարքունիքի մարզպետարանում 11:1619 Սեպ, 2026
  • Խորհրդակցություն ՄԻՊ գրասենյակում. քննարկվել են մարզային ստորաբաժանումների աշխատանքներին առնչվող հարցեր 10:5819 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում 10:4519 Սեպ, 2026
  • Երևանում օդում փոշու պարունակությունը մի շարք օրերի գերազանցել է թույլատրելի սահմանը 10:1419 Սեպ, 2026
  • ՀՀ անկախության 35-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումների մասնակիցների անվտանգության ապահովման նպատակով Երևանում երթևեկությունը կսահմանափակվի 10:1019 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Գորիս քաղաքում 09:5919 Սեպ, 2026
  • Կարեն Անդրեասյանը կգործուղվի ԱՄՆ 09:5419 Սեպ, 2026
  • Օգոստոսին մթնոլորտում ջրային գոլորշու պարունակությունը ռեկորդային է եղել՝ 1979-ից ի վեր 09:4219 Սեպ, 2026
  • ՔՊ խմբակցության ղեկավարն ու քարտուղարը հանդիպել են Շվեդիայի, Նիդերլանդների և Բելգիայի դեսպաններին 09:2419 Սեպ, 2026
  • Ռուբեն Ռուբինյանը դասային աստիճան է շնորհել 09:0919 Սեպ, 2026
  • Փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում 08:4819 Սեպ, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:3019 Սեպ, 2026
  • Օրը սկսեցինք 30 կմ հեծանվային զբոսանքով․ Նիկոլ Փաշինյան 08:1819 Սեպ, 2026
  • Սպանդարյանի ջրանցքի վերակառուցումը «Հայաստան» համահայկական հիմնադրամի առանցքային ծրագրերից է 01:0219 Սեպ, 2026
  • Վանաձորը տոնել է Անկախության 35-ամյակը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի բացառիկ համերգային ծրագրով 00:2819 Սեպ, 2026
  • 40 տարի՝ ռեկորդի հետ․ Դավիթ Առուշանյանը հանդիպել է լեգենդար Ռոբերտ Էմիյանի հետ 00:1319 Սեպ, 2026
  • Նոր լարվածություն Ֆրանսիա-Ադրբեջան հարաբերություններում 23:4218 Սեպ, 2026
  • «Պահպանեք ձեր քաջությունը, ձեր վճռականությունը». Կարլ Շթարցախերը՝ ՀՀ վարչապետին 23:1918 Սեպ, 2026
  • Սեպտեմբերի 19-ին և 20-ին ՄՔԾ մի շարք ստորաբաժանումներ կսպասարկեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիմումները 23:0018 Սեպ, 2026
  • ՍԱՏՄ-ն արձագանքում է պտուղ-բանջարեղենում թունաքիմիկատների քանակի գերազանցման տեղեկություններին 22:4518 Սեպ, 2026
  • Կենսաչափական համակարգի ներդրումը պետության սեփական ուժերով 7-8 տարի կպահանջեր․ Սարգսյան 22:3018 Սեպ, 2026
  • Մ-4 միջպետական ճանապարհին իրականացվել է հարկադիր քարաթափում՝ վերացնելով վտանգը 22:1418 Սեպ, 2026
  • Հարցազրույց Արման Եղոյանի հետ 22:0018 Սեպ, 2026
  • ԱԺ պատվիրակությունը սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 2-ը կմեկնի Ստրասբուրգ 21:4518 Սեպ, 2026
  • Անկախության տոնի առթիվ ԱԺ պատգամավորներն ու աշխատակազմը կխրախուսվեն միանվագ պարգևատրմամբ 21:3018 Սեպ, 2026
  • Լուրեր 21:00 | ՀՀ-ն՝ նոր հնարավորությունների շեմին․ Փաշինյանը հանդիպել է գերմանացի գործարարների հետ 21:0018 Սեպ, 2026
  • Սեպտեմբեր 18-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:5518 Սեպ, 2026
  • ՊԵԿ-ը բացահայտել է բջջային հեռախոսների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման փոխկապակցված շղթա 20:4818 Սեպ, 2026
  • Ֆրանսիան պատրաստում է իր ենթակառուցվածքները արտաքին միջամտությունից և կիբեռհարձակումներից պաշտպանելու ծրագիր. Մակրոն 20:4418 Սեպ, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Սեպտեմբեր 18. 2026 20:3918 Սեպ, 2026
  • Հունգարիան հայտարարել է մինչև 2027 թվականը ռուսական գազից հրաժարվելու իր պատրաստակամության մասին 20:3418 Սեպ, 2026
  • Հաստատուն քայլեր՝ կրթված բուժքույրեր ունենալու ուղղությամբ 20:2918 Սեպ, 2026
  • «Լռե՛ք, չե՛մ լռելու». ԱԺ-ն ընտրախախտման մեղադրանքների մթնոլորտում ավարտեց ԿԸՀ հաղորդման քննարկումը 20:2318 Սեպ, 2026
  • Սաուդյան Արաբիան զգուշացնում է Եվրոպային նավթի մատակարարման դադարեցման մասին. Bloomberg 20:1818 Սեպ, 2026
  • Նախագահ Խաչատուրյանն ու Իշխան Զաքարյանը քննարկել են 2028-ի համահայկական խաղերին ընդառաջ աշխատանքները 20:1318 Սեպ, 2026
  • Լեհաստանը միանում է հակահրթիռային պաշտպանության կոալիցիային. Տուսկ 20:0818 Սեպ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 18.09.2026 20:0418 Սեպ, 2026
  • Շատ կարևոր է, որ մենք կարողացանք հասնել այս կետին և փորձել հոռետեսությունը վերածել լավատեսության. վարչապետ 19:5918 Սեպ, 2026
  • COP17 համաժողովի ընթացքում կսահմանվի շուրջօրյա հերթապահություն ՀԷՑ-ի բոլոր մասնաճյուղերում՝ հնարավոր վթարային իրավիճակները կանխարգելելու և օպերատիվ արձագանքելու նպատակով 19:5618 Սեպ, 2026
  • Երկխոսությունն արդեն կա. վարչապետը՝ ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների մասին 19:5118 Սեպ, 2026
  • Մենք հրավիրում ենք բոլոր պոտենցիալ ներդրողներին գալ և ներդրումներ կատարել Հայաստանում. Փաշինյան 19:4618 Սեպ, 2026
  • Խաղաղության մասին պետք է հոգ տանել և դրա համար պետք է աշխատել. վարչապետ 19:4018 Սեպ, 2026
  • Նիկոլ Փաշինյանն այցելել է Ֆրաունհոֆերի ջրածնի կիրառական կենտրոն 19:3918 Սեպ, 2026
  • Վարչապետը Ֆրանկֆուրտի արդյունաբերության և առևտրի պալատում հանդիպում է ունեցել տեղի գործարարների հետ 19:2718 Սեպ, 2026
  • Սրբուհի Գալյանը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են սահմանադրական բարեփոխումները և մի շարք հարցեր 19:2118 Սեպ, 2026
  • Գալուստ Սահակյանի որդին «Ուժեղ Հայաստանի» համար ընտրակաշառք է բաժանել. Հակակոռուպցիոն կոմիտե 19:1318 Սեպ, 2026
  • Ռուբեն Ֆիլյան. գրողի սենյակը 19:0518 Սեպ, 2026
  • Լուրեր 19:00 | Խաղաղություն է հաստատվել, բայց կան հարցեր, որոնց լուծումը ջանքեր կպահանջի․ Փաշինյան 19:0018 Սեպ, 2026
  • Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատը խաղողի մթերումը մեկնարկել է Նոր Ամասիայից՝ 150 դրամով 18:5618 Սեպ, 2026
  • Ռուսաստանը պահանջել է, որ Ճապոնիան իր տարածքից դուրս բերի ամերիկյան հրթիռային համակարգերը 18:4718 Սեպ, 2026
  • Երևանի տարբեր հասցեներում գործելու են պատվաստումային շարժական կետեր 18:3818 Սեպ, 2026
  • ԱՄՆ-ն կարող է իր զորքերի մոտ կեսը դուրս բերել Եվրոպայից. NBC 18:2618 Սեպ, 2026
  • Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդները ընդունել և պաշտպանել են խաղաղությունը՝ գիտակցելով, որ չեն կարող փոխել անցյալը, բայց կարող են փոխել ներկան և ապագան․ վարչապետին է հանձնվել Հեսսեյան խաղաղության մրցանակը 18:1718 Սեպ, 2026
  • Հայաստանի հավաքականները հաղթանակներ տարան շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում 18:0418 Սեպ, 2026
  • Կամերային նվագախումբն ասիական հյուրախաղերը մեկնարկում է երևանյան համերգով 18:0018 Սեպ, 2026
  • 70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները 17:4518 Սեպ, 2026
  • Զելենսկին հայտարարել է «Կարպատյան ութնյակի» ստեղծման մասին 17:3518 Սեպ, 2026
  • Սյունիքի մարզի քրեական ոստիկանները Սիսիան քաղաքի բնակիչների տանը ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերել 17:2218 Սեպ, 2026
  • Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը 17:1418 Սեպ, 2026
  • Գագիկ Խաչատրյանը ստանում է անհրաժեշտ և համարժեք բժշկական օգնություն․ նախարարություն 17:0518 Սեպ, 2026
  • Լուրեր 17:00 | Գալուստ Սահակյանի որդին՝ ընտրակաշառքի ենթադրյալ սխեմայում․ նոր մանրամասներ 17:0018 Սեպ, 2026
  • Դատախազի միջնորդագրի արդյունքում ապամոնտաժվել է Գագիկ Ծառուկյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատան պարիսպը 16:5618 Սեպ, 2026
  • COP17 Endgame աշխատաժողովին անդրադարձ է կատարվել COP17-ի արդյունքների հետագա առաջմղմանը 16:5318 Սեպ, 2026
  • Հայաստանը կարևորում է Չիլիի հետ ձևավորված բարեկամական հարաբերությունները. Վահագն Խաչատուրյան 16:4518 Սեպ, 2026
  • Բասենի 200-ամյա պատմությունն ու ներկան 16:3018 Սեպ, 2026
  • Հայկական մեղրի հարուստ տեսականի՝ ամենաքաղցր տոնին 16:2118 Սեպ, 2026
  • ԱՄՆ-ն հաստատել է Փեզեշքիանի և Արաղչիի վիզաները՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու համար 16:0918 Սեպ, 2026
  • Ոստիկանները բացահայտել են նախկինում կատարված բնակարանային երեք գողություն 15:5318 Սեպ, 2026
  • Ահաբեկչություն Պակիստանի մզկիթում, կան զոհեր 15:3918 Սեպ, 2026
  • Մեծ պատիվ է արժանանալ Հեսսեյան խաղաղության մրցանակին. Նիկոլ Փաշինյան 15:3518 Սեպ, 2026
  • Ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, ապա աստիճանաբար նույնքան կբարձրանա 15:2718 Սեպ, 2026
  • Հայաստանի և Թուրքիայի կարգավորող մարմինների ներկայացուցիչները քննարկել են Համագործակցության հուշագրի հնարավոր ստորագրումը 15:1518 Սեպ, 2026
  • Լուրեր 15:00 | «Դիխլոֆոս»-ը՝ մրգերի վրա․ ՍԱՏՄ-ն նմուշներ է ուղարկել լաբորատոր փորձաքննության 15:0018 Սեպ, 2026
  • «Տրանսգազ» ընկերությունը 2026-ի հունվար-հունիսին 3 մլրդ 992 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 14:5818 Սեպ, 2026
  • Ռուսաստանում մեկնարկել են Պետդումայի ընտրությունները 14:4118 Սեպ, 2026
  • Կառավարության հաստատվելիք ծրագրերի միջոցառումներով մտածողության արմատական վերանայում կլինի բուժքույրական գործում. Ավանեսյան 14:2918 Սեպ, 2026
  • 2026-ին ստուգումներ են իրականացվել 83 հարկ վճարողի մոտ, հայտնաբերվել է չգրանցված 507 աշխատող. ՊԵԿ 14:1918 Սեպ, 2026
  • Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի համար ՀՀ վարչապետին շնորհվել է Հեսսեյան խաղաղության մրցանակը 14:0418 Սեպ, 2026
  • Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձին 13:4618 Սեպ, 2026
  • Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների. զեկույց 13:3218 Սեպ, 2026
  • Հանրային քննարկման է ներկայացվել որոշման նախագիծ, որով առաջարկվում է երկարացնել ԼՂ-ից տեղահանված անձանց տրամադրվող սոցիալական աջակցության ծրագրերի ժամկետները 13:1318 Սեպ, 2026
  • 8 տարի հետո այս հարցին անդրադառնալը նույնիսկ փոքր-ինչ ուշացած է. Աղաջանյանը՝ պետական մարմիններում վարձատրության բարձրացման մասին 13:0118 Սեպ, 2026
  • Լուրեր 13:00 | Հովիկ Աբրահամյանի եղբայրը անցնում է պաշտոնեական չարաշահման և կեղծիքի գործով 13:0018 Սեպ, 2026
  • Ադրբեջանի պետ​​անվտանգության ծառայությունը հակաահաբեկչական գործողություններ է իրականացրել հինգ երկրում. ձերբակալվել է 11 անձ 12:5018 Սեպ, 2026
  • ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում տեղի ունեցավ նորակոչիկ զինծառայողների երդման արարողություն 12:2618 Սեպ, 2026
  • Նիկոլ Փաշինյանը ժամանել է Ֆրանկֆուրտ 12:1318 Սեպ, 2026
  • Փաշինյանը՝ իրեն Գերմանիա տեղափոխած օդանավի շուրջ հարցադրումների մասին 12:1118 Սեպ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015