Շուշիում վիրավորված ռուս լրագրողը դուրս է եկել կոմայից՝ տեղեկացնում է РИА Новости-ն:
Բժշկական կենտրոնից հայտնում են, որ լրագրողին անջատել են թոքերի արհեստական օդափոխման սարքից: Նա սկսել է խոսել: Ռուս լրագրող Յուրի Կոտյոնոկի վիճակը գնահատվում է կայուն ծանր:
Հիշեցնենք, որ Յուրի Կոտյոնոկը, Լևոն Արզանովը, ինչպես նաև նրանց ուղեկցող Հրանտ Բալադյանը վիրավորվել էին Ղազանչեցոց եկեղեցու հրթիռակոծման հետևանքով: Ռուսաստանցիներին շտապ վիրահատել էին ու տեղափոխել Երևան: