ԵԱՀԿ գործող նախագահ, Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման ողջունել է Արցախի և Ադրբեջանի շփման գծում մարդասիրական նպատակով կրակի դադարեցումը՝ Մոսկվայում բանակցություններից հետո: Այս մասին գրված է ԵԱՀԿ ալբանական նախագահության Թվիթերի միկրոբլոգում:
«Կայունություն է անհրաժեշտ թե՛ հակամարտության գոտում, և թե՛ Մինսկի խմբի համանախագահների գլխավորած գործընթացում: Այս պայմանավորվածությունը ճանապարհ է բացում առարկայական բանակցությունների համար»,- նշվում է Թվիթերի միկրոբլոգում: