• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Վրաստանին ԵՄ ֆինանսական օգնությունը կարող է կասեցվել նաև 2026 թվականին. «Հարևաններ» Վրաստանին ԵՄ ֆինանսական օգնությունը... 19:39
Նոր սոցիալական բարեփոխումներ․ ինչ ազդեցություն կունենան դրանք քաղաքացիների վրա Նոր սոցիալական բարեփոխումներ․ ինչ... 19:35
Օրը՝ 60 վայրկյանում | 17.12.2025 Օրը՝ 60 վայրկյանում | 17.12.2025 19:59
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Այլևս Ադրբեջանը չէ, որ որոշումներ է կայացնում սեփական ճակատագրի վերաբերյալ, Թուրքիան է կայացնում այդ որոշումները. Փաշինյան
Քաղաքականություն
18:3708 Հոկ, 2020

Այլևս Ադրբեջանը չէ, որ որոշումներ է կայացնում սեփական ճակատագրի վերաբերյալ, Թուրքիան է կայացնում այդ որոշումները. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել գերմանական «Spiegel» շաբաթաթերթին, որը տեղադրվել է նաև շաբաթաթերթի կայքում:

Ներկայացնում ենք այն ստորև.

Spiegel - Պարո՛ն վարչապետ, Դուք նոր եք վերադարձել Լեռնային Ղարաբաղից: Ինչպիսի՞ն է այնտեղ իրավիճակը: Ի՞նչ տեսաք Դուք Ստեփանակերտում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ես տեսա հրթիռակոծվող քաղաք և հրթիռների հարվածի թիրախ դարձող բազմաբնակարան շենքեր, քաղաքացիական ենթակառուցվածքներ: Եվ կարծում եմ, որ ադրբեջանցիները հարված հասցնելիս գիտեն, որ իրենք հարվածում են բնակելի տների, քաղաքացիական ենթակառուցվածքների, դպրոցների, մանկապարտեզների: Բայց դա չի կանգնեցնում նրանց: Եվ զարմանալի չէ: Որովհետև հիմա արդեն միջազգայնորեն արձանագրված փաստ է, որ Ադրբեջանի կողմից սանձազերծված այս պատերազմին՝ որպես Ադրբեջանի զինուժի դաշնակից, մասնակցում են միջազգային ահաբեկչական խմբավորումների ներկայացուցիչներ: Եվ այդ միջազգային ահաբեկչական խմբավորումների ներկայացուցիչներին Թուրքիան է տեղափոխում Ադրբեջան: Այս պատկերն ամբողջանում է դրանով:

Spiegel – Անձամբ Ձեզ համար ինչպե՞ս սկսվեց այս պատերազմը: Հարձակումն սկսվեց կիրակի օրը՝ սեպտեմբերի 27-ին, առավոտյան ժամը 08:00-ին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ինձ Արցախի Հանրապետության նախագահը զանգեց և ասաց, որ հարձակում է տեղի ունեցել: Դրանից հետո տեղեկատվությունը ճշգրտելու համար ես զանգեցի մեր Զինված ուժերի գլխավոր շտաբի պետին: Եվ նա տեղեկությունները հաստատեց: Դրանից հետո մենք Անվտանգության խորհրդի նիստ հրավիրեցինք և երկրում ռազմական դրություն ու զորահավաք հայտարարեցինք: Որովհետև մենք գնահատում էինք, և հետագան ցույց տվեց՝ ոչ առանց հիմքի, որ կա նաև Հայաստանի Հանրապետության վրա հարձակման անմիջական վտանգ: Եվ մենք տեսանք, որ հետագա օրերին Հայաստանի բնակավայրեր ռմբակոծվեցին, և քաղաքացիական բնակչության շրջանում եղան տուժածներ: Նաև ընդհուպ Երևանի և հարակից քաղաքների վրա երևացին թշնամական անօդաչու թռչող սարքեր:

Spiegel – Ղարաբաղում և հայ-ադրբեջանական սահմանին պարբերաբար մարտեր և փոխհրաձգություններ են եղել՝ 2016 թվականին, 2018 թվականին, 2020 թվականի հուլիսին: Սակայն այս անգամ բախումներն այնպիսի ինտենսիվություն ունեն, ինչպիսին տասնամյակներ ի վեր չի եղել: Ինչո՞ւ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Այո՛, Դուք իրավացի եք: Մեր ռազմական փորձագետներն ասում են, որ այսպիսի լայնածավալ պատերազմ՝ այսքան զինուժի, տեխնիկայի, զինատեսակների կիրառմամբ, թերևս 21-րդ դարում ընդհանրապես ոչ մի տեղ չի եղել կամ էլ եղել է, համենայնդեպս, ոչ հաճախ: Եվ դա ունի մեկ բացատրություն՝ Թուրքիայի ներգրավվածությունը պատերազմում:

Spiegel – Կխնդրեի պարզաբանեք:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – 100 տարի անց Թուրքիան Հարավային Կովկաս է վերադառնում՝ շարունակելու հայերի ցեղասպանության քաղաքականությունը: Դուք գիտեք, որ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում երիտթուրքերի կառավարության օրոք տեղի ունեցավ 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը, որին զոհ գնաց 1,5 մլն հայ: Բայց այդ ցեղասպան քաղաքականության նպատակը միայն էմոցիաները չեն կամ ատելությունը հայերի նկատմամբ: Հարավային Կովկասի հայերը վերջին խոչընդոտն են Թուրքիայի ճանապարհին՝ էքսպանսիոնիստական և կայսերական քաղաքականություն վարելու: Այս քաղաքականությունը մենք պետք է դիտարկենք այն ընդհանուր քաղաքականության համատեքստում, որ Թուրքիան վարում է Միջերկրածովյան տարածաշրջանում: Եվ այս քաղաքականության մեջ ընդգրկվում են ահաբեկիչները և վարձկանները: Միջազգային հանրությունը և հատկապես Եվրոպան պետք է շատ լուրջ գնահատական տա այս փաստին: Եթե Եվրոպան դա չանի, անհրաժեշտ է Թուրքիային այսպիսի էքսպանսիոնիստական քաղաքականությամբ սպասել Վիեննայի մոտակայքում:

Spiegel – Դուք փաստացի պնդում եք, որ Թուրքիային չի հետաքրքրում Լեռնային Ղարաբաղը, այլ Թուրքիան ցանկանում է միջանցք ստեղծել հայկական տարածքի միջոցով:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Այո՛: Եվ մենք տեսնում ենք Թուրքիայի կողմից Ադրբեջան պետությունը կլանելու խնդրի լուծում: Այլևս Ադրբեջանը չէ, որ որոշումներ է կայացնում սեփական ճակատագրի վերաբերյալ, Թուրքիան է կայացնում այդ որոշումները:

Spiegel - Ադրբեջանական բանակն առաջ է շարժվում հիմնականում հարավում՝ Իրանի հետ սահմանին: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը գրեթե ամեն օր հայտարարում է բնակավայրեր վերցնելու մասին: Ինչո՞ւ ուղղակի այդ գյուղերը չեք թողնում նրանց: Այդ տարածքն անմարդաբնակ է, կոպիտ ասած՝ չի պատկանում Լեռնային Ղարաբաղին, այլ անվտանգության գոտում է, որը տարիներ առաջ ձևավորել են հայերը վիճելի տարածքի շուրջ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Ես կարծում եմ, որ Ադրբեջանի համար վաղ է այդպիսի հայտարարություններ անել: Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակն իրականացնում է հակաահաբեկչական գործողություններ, և այդ գործողությունների արդյունքում է, որ մենք պիտի տեսնենք, թե ինչ է կատարվում տեղում: Անվտանգության գոտին քմահաճույքի համար չի ձևավորվել: Խոսքը գնում էր Լեռնային Ղարաբաղի բնակչությանը պաշտպանելու, պոտենցիալ ռմբահարողներին քաղաքներից ու գյուղերից հեռու պահելու մասին: Այսօրվա գործողությունները ցույց են տալիս, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, ինչպես եղել, այնպես էլ շարունակում է մնալ գոյութենական սպառնալիքի ներքո Ադրբեջանի կողմից:

Spiegel – Դիմե՞լ եք Ռուսաստանին ռազմական օգնության համար:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Հայաստանը և Ռուսաստանը անվտանգության ոլորտում դաշնակիցներ են և ունեն որոշակի պայմանագրային փոխհարաբերություններ: Եվ ես համոզված եմ, որ համապատասխան իրավիճակներ ձևավորվելու դեպքում Ռուսաստանն իր պայմանագրային պարտավորությունները Հայաստանի նկատմամբ կկատարի:

Spiegel – Ի՞նչ է դա նշանակում՝ երբ Հայաստանի տարածքի վրա հարձակո՞ւմ կլինի:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Դա գնահատման որոշակի խնդիր ունի՝ սպառնալիքի չափը, ծավալները և պոտենցիալը: Մենք ունենք պայմանագրային մեխանիզմներ: Գիտեք, որ 102-րդ ռուսական ռազմաբազան գտնվում է Հայաստանում: Ռուս սահմանապահները պահում են Թուրքիայի և Իրանի հետ սահմանը:

Spiegel – Ըստ Կրեմլի մամուլի ծառայության՝ Վլադիմիր Պուտինն անգամ չի զանգահարել Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Ես չեմ կարող իհարկե դա մեկնաբանել, բայց այնպես չէ, որ ուղղակի ինքնանպատակ զանգեր են տեղի ունենում: Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավարը պաշտոնապես արձանագրեց, որ ընդդեմ Ղարաբաղի և ընդդեմ Հայաստանի կռվում են միջազգային ահաբեկչական խմբավորումների ներկայացուցիչներ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից: Եվ Ռուսաստանն ամենևին էլ առաջին երկիրը չէ, ով խոսում կամ առնվազն ակնարկում է դրա մասին: Դրա մասին խոսել են Ֆրանսիան, խոսել է Իրանը: Որոշակի առումով սա քաղաքակրթական պատերազմ է, և Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղն այս պատերազմում փաստորեն գտնվում են քաղաքակրթական առաջնագծում: Մենք պայքարում ենք Թուրքիայի էքսպանսիոնիստական քաղաքականության և միջազգային ահաբեկչության դեմ:

Spiegel - Դուք փոխզիջման հնարավորություն տեսնո՞ւմ եք, օրինակ՝ անվտանգության գոտու տարածքների մի մասի վերադարձ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Վերադարձնողը ես չեմ, վերադարձնողը Լեռնային Ղարաբաղի կառավարությունն է: Իսկ այդ պարագայում ո՞վ կերաշխավորի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունը:

Դիտումների քանակ1000
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՏՀ կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչին 16:4308 Հոկ, 2020 Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՏՀ կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչին Քաղաքականություն
  • Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը կրկին հեռախոսազրույց են ունեցել 23:1805 Հոկ, 2020 Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը կրկին հեռախոսազրույց են ունեցել Քաղաքականություն
  • Եվրոպան պետք է Թուրքիային սպասի Վիեննայի մերձակայքում. Նիկոլ Փաշինյան 12:3905 Հոկ, 2020 Եվրոպան պետք է Թուրքիային սպասի Վիեննայի մերձակայքում. Նիկոլ Փաշինյան
Հիմա եթերում
Լրահոս
  • Հիմնովին վերանորոգվում են Երևանի «Էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ի մասնաշենքերը 10:3218 Դեկ, 2025
  • Նոյեմբերին ապրանքների հայտարարագրերի 70․2 %-ը բաց է թողնվել «կանաչ ուղի» ընթացակարգով, աննախադեպ ցուցանիշ է. ՊԵԿ նախագահ 10:2018 Դեկ, 2025
  • Այսօր առաքելություն ունեն փրկելու Կտրիճ Ներսիսյանին, բայց անունը դնում են, որ փրկում են Եկեղեցին. Հարությունյանը՝ Սաղաթելյանի, Կարապետյանի, Քոչարյանի մասին 10:1018 Դեկ, 2025
  • Լուրեր 10:00 | Ռուսաստանի համար միշտ ավելի կարևոր է եղել և հիմա էլ կարևոր է Ադրբեջանը. փորձագետ 10:0018 Դեկ, 2025
  • Շենգավիթ վարչական շրջանում ջուր չի լինի. հասցեներ 09:4918 Դեկ, 2025
  • Հակաօրինական ցանկացած դրսևորում արժանանալու է քրեաիրավական գնահատականի. ՆԳՆ-ն հորդորում է Մայր Աթոռում զերծ մնալ սադրանքներից 09:3218 Դեկ, 2025
  • Խնդիրը պետք է լուծել շուտափույթ. «Նուբարաշեն» ՔԿՀ շենքային պայմանները չեն համապատասխանում միջազգային չափանիշներին. ՄԻՊ 09:2518 Դեկ, 2025
  • Քննարկվել են խաղողագործության և գինեգործության ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցության հեռանկարները 09:0418 Դեկ, 2025
  • Երևան-Երասխ ավտոճանապարհին մառախուղ է 08:4318 Դեկ, 2025
  • Հայաստանն ակնկալում է, որ ՄԱԿ գլխավոր քարտուղարն աջակցություն կցուցաբերի Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության պահպանմանը և ամրապնդմանը 08:3518 Դեկ, 2025
  • Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի 08:2518 Դեկ, 2025
  • Երկլեզու դրամատիկական արվեստանոցի 5-րդ թողարկման մեկնարկը 08:0018 Դեկ, 2025
  • Արտաքին վտանգի չեզոքացման ուղին դրացիների հետ խաղաղ հարաբերություններ ունենալն է. փորձագետ 01:0018 Դեկ, 2025
  • ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հետ ռազմական բախման․ Բելոուսով 00:3818 Դեկ, 2025
  • ՖԻԴԵ-ն 17-ամյա հայ շախմատիստին միջազգային վարպետի կոչում է շնորհել 00:1618 Դեկ, 2025
  • Միասնական քննությունների առաջին փուլը կանցկացվի հունվարի 15-ից փետրվարի 15-ը 00:0418 Դեկ, 2025
  • Դեկտեմբերի 18-ի եղանակային կանխատեսումները 23:4317 Դեկ, 2025
  • Այսօրվա նիստը նույնպես տևեց ավելի քան 5 ժամ. վարչապետը տեսանյութ է հրապարակել 23:2117 Դեկ, 2025
  • Առաջարկում եմ կրկին կարդալ «Անլռելի զանգակատունը». գուցե պարզվի՝ Թոքմաջյանը դեռ մի բան էլ մե՞ղմ կոմպոզիցիա է ստացել. Հակոբյան 23:1417 Դեկ, 2025
  • Առաջարկվում է համայնքապետների աշխատավարձը սահմանել ԱԺ պատգամավորի աշխատավարձի մինչև 140 տոկոսի չափով 23:0017 Դեկ, 2025
  • Այրվել են BMW-ի շարժիչի հատածն, առջևի անվադողերը և սրահը. ՆԳՆ 22:4217 Դեկ, 2025
  • Անվտանգ ճամփորդելու գրավիչ ուղղություն․ Հայաստանը՝ զբոսաշրջիկների աչքերով 22:3917 Դեկ, 2025
  • ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինել․ վարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով սահմանված կարգով 22:2717 Դեկ, 2025
  • Բուլղարիայի հայոց թեմի թեմական խորհուրդը միացել է 10 եպիսկոպոսների ուղերձին 22:1117 Դեկ, 2025
  • Հարցազրույց Արման Բաբաջանյանի հետ 22:0517 Դեկ, 2025
  • «Ռիսկ, բարեփոխում և դիմակայունություն». Երևանում կայացել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի համատեղ համաժողովը 22:0217 Դեկ, 2025
  • Երևանում 300 անտուն շների համար կացարան կկառուցվի 21:4517 Դեկ, 2025
  • Կադաստրային գործարքները՝ էլեկտրոնային ստորագրությամբ 21:4217 Դեկ, 2025
  • Կբարձրացվի ավիացիոն անվտանգության մակարդակը․ Հայաստանը և Գերմանիան փոխըմբռնման հուշագիր են ստորագրել 21:2917 Դեկ, 2025
  • Վարչապետի անձնական ներկայացուցիչը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Ֆրանսիայի թեմի Թեմական խորհրդի և պատվիրակների ժողովի նախագահների հետ է հանդիպել 21:1417 Դեկ, 2025
  • Լուրեր 21:00 | Ուժով հաղթելու համար Ադրբեջանը տասնամյակներով 2 ուղղությամբ է աշխատել. փորձագետ 21:0017 Դեկ, 2025
  • Դեկտեմբեր 17-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:5817 Դեկ, 2025
  • ԵՄ արևելյան երկրները կամրապնդեն իրենց պաշտպանությունը Ռուսաստանից պաշտպանվելու համար 20:4817 Դեկ, 2025
  • Զինամթերքի արտադրության ոլորտում Ղազախստանն անցում է կատարում ՆԱՏՕ-ի չափանիշներին 20:4117 Դեկ, 2025
  • Քննարկվել է հարկային վարչարարության արդյունքում քրեական վարույթների նախաձեռնման պրակտիկան 20:3617 Դեկ, 2025
  • Երևանում ավտոմեքենա է այրվել 20:3017 Դեկ, 2025
  • Վրաստանը լուծարում է Կոռուպցիայի դեմ պայքարի բյուրոն 20:2717 Դեկ, 2025
  • «Վեոլիա ջուր» ընկերությունը 2025-ի 9 ամսում 5 մլրդ 705 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 20:2217 Դեկ, 2025
  • Մայր բուհում շարունակվում է լաբորատորիաների արդիականացումը 20:1817 Դեկ, 2025
  • Իրանը չի հրաժարվի խաղաղ նպատակներով միջուկային էներգիան զարգացնելու իր օրինական իրավունքից. Արաղչի 20:1017 Դեկ, 2025
  • Երկրաշարժից 37 տարի անց Փոքր Մանթաշում նոր դպրոց է կառուցվում 20:0417 Դեկ, 2025
  • Օրը՝ 60 վայրկյանում | 17.12.2025 19:5917 Դեկ, 2025
  • Սյունիքում դպրոց չի փակվում, բացվում են գերժամանակակից դպրոցներ. մարզպետի և պատգամավորի արձագանքը 19:5317 Դեկ, 2025
  • ԱԺ-ն որոշեց ևս 2 տարով երկարաձգել կանխիկ եղանակով 300 հզր դրամը չգերազանցող կրիպտոգործարքները 19:4817 Դեկ, 2025
  • Գորիսի, Կապանի և Մեղրիի տարածաշրջաններում մառախուղ է 19:4317 Դեկ, 2025
  • Հայ պատանին՝ համակարգչային գիտությունների միջազգային մրցույթի հաղթող 19:4017 Դեկ, 2025
  • Արևմտահայերէն լուրեր. Դեկտեմբեր 17. 2025 19:3417 Դեկ, 2025
  • Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգվել է ևս 3 ամսով 19:2217 Դեկ, 2025
  • Քննարկվել են «Սևան ստարտափ սամմիթ 2026»-ի կազմակերպական աշխատանքներին վերաբերող հարցեր 19:2017 Դեկ, 2025
  • Կիպրոսի դեսպանը կանչվել է Իրանի արտաքին գործերի նախարարություն 19:1217 Դեկ, 2025
  • «Միասնություն` կյանքի համար». արյունատվության այս տարվա արշավն ամփոփվեց «Յոլյան» արյունաբանության կենտրոնում 19:0317 Դեկ, 2025
  • Լուրեր 19:00 | Հասել է ժամանակը՝ կանգնեցնենք Մայր Աթոռի օր ավուր ահագնացող գահավիժումը. Հայտարարություն 19:0017 Դեկ, 2025
  • Եվրոպայի վրա հնարավոր հարձակման մասին պնդումները սուտ են. Պուտին 18:5417 Դեկ, 2025
  • Դեկտեմբերի 18-ին միացեք մեզ Մայր Աթոռում՝ Գարեգին Բ-ին հանգստի կոչելու արդար պահանջով. 10 եպիսկոպոսների հայտարարությունը 18:4517 Դեկ, 2025
  • Ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարում՝ համայնքներում 18:3417 Դեկ, 2025
  • Սուրեն Պապիկյանի հրամանով տարածքային պաշտպանության զորքերի հրամանատարությանը հանձնվել է մարտական դրոշ 18:2517 Դեկ, 2025
  • ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Ռուսաստանի էներգետիկ ոլորտի դեմ. Bloomberg 18:1717 Դեկ, 2025
  • Աստղաձոր գյուղի կամրջի մոտակայքում հրդեհ է բռնկվել 18:0717 Դեկ, 2025
  • Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 142 դեպք 18:0017 Դեկ, 2025
  • Ազատության պողոտա – Բաբայան փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն 17:5817 Դեկ, 2025
  • Աստղիկ Գրիգորյանը նշանակվել է առողջապահության նախարարի տեղակալ 17:5017 Դեկ, 2025
  • ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են 17:4117 Դեկ, 2025
  • ՊՆ-ն հրավիրում է երաժիշտ և պարող զորակոչիկներին մասնագիտական լսումների 17:3317 Դեկ, 2025
  • Մարտունիում գործող գազալցակայանը տուգանվել է թերլիցքավորմամբ վաճառք իրականացնելու համար. ՄՍՇՊՀ 17:2217 Դեկ, 2025
  • Պապոյանը և Շվեյցարիայի դեսպանը քննարկել են տնտեսության ոլորտում երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորությունները 17:1117 Դեկ, 2025
  • Մհեր Գրիգորյանն ու Ալեքսեյ Օվերչուկը ստորագրել են հայ-ռուսական տնտեսական համագործակցության հանձնաժողովի 24-րդ նիստի արձանագրությունը 17:0217 Դեկ, 2025
  • Լուրեր 17:00 | Հայաստանի բեռնափոխադրումների մեծ մասը սպասարկող ճանապարհը կբեռնաթափվի | 17.12.2025 17:0017 Դեկ, 2025
  • ՊԵԿ-ը ներկայացրել է նոյեմբերին ավարտված հսկողական միջոցառումների արդյունքները 16:5817 Դեկ, 2025
  • «...և մի անլուրջ համերգ». հրավիրում է «Հովեր» կամերային երգչախումբը 16:4617 Դեկ, 2025
  • Գազայի ապագայի վերաբերյալ ցանկացած համաձայնագիր պետք է հիմնված լինի պաղեստինյան ժողովրդի կամքի վրա. Չինաստանի ԱԳՆ 16:3717 Դեկ, 2025
  • Հայտնաբերվել է Երևանում հանդիպակաց երթևեկող մեքենայի վարորդը. կազմվել է արձանագրությունում 16:2717 Դեկ, 2025
  • Հունգարիան արգելափակել է ԵՄ-ի ընդլայնման մասին տարեկան հայտարարությունը 16:1917 Դեկ, 2025
  • Հունվարի 1-ից Հայաստանում կկրճատվի մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի գործածությունը 16:1017 Դեկ, 2025
  • Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում նկատելի է զգալի առաջընթաց. դեսպան Հակոբյան 16:0317 Դեկ, 2025
  • ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը կայցելի Հայաստան 16:0217 Դեկ, 2025
  • Վերին Լարս տանող նոր ճանապարհը կշրջանցի եղանակային պայմանները. թունելի կառուցումը կավարտվի 2028-ին 15:5717 Դեկ, 2025
  • Երևանը հաշվի է առել Թեհրանի կենսական շահերը. Իրանում ՀՀ դեսպանը՝ TRIPP նախագծի մասին 15:5117 Դեկ, 2025
  • Ես ունեմ երկու ճանապարհ. Հայկ Սարգսյանը՝ ՔՊ կուսակցության վարչության որոշման մասին 15:4217 Դեկ, 2025
  • ՀՀ-ն բարձր է գնահատում Իրանի աջակցությունը Երևանի ու Բաքվի միջև խաղաղության ինստիտուցիոնալացման ուղղությամբ. դեսպան Հակոբյան 15:4017 Դեկ, 2025
  • Ստորագրվել է Հայաստան-Ֆրանսիա պաշտպանական համագործակցության 2026 թվականի ծրագիրը 15:2817 Դեկ, 2025
  • Երևանը հաշվի է առել Թեհրանի կենսական շահերը Վաշինգտոնի համաձայնագրի հարցում. Իրանում ՀՀ դեսպան 15:2217 Դեկ, 2025
  • Լուրեր 15:00 | 3-ամյա Տիգրանի մահը վրա է հասել պարանոցի օրգանների՝ բութ առարկաներով սեղմման հետևանքով. ՔԿ 15:0017 Դեկ, 2025
  • Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը էապես չի փոխվի 14:5917 Դեկ, 2025
  • Պեսկովը՝ բանակցային գործընթացի մասին 14:4617 Դեկ, 2025
  • Սուպերմարկետների անունից կեղծ գովազդ է տարածվում. մասնագետները հորդորում են չգայթակղվել 14:3817 Դեկ, 2025
  • Մեզ համար կարևոր են ադրբեջանական և հայկական կողմերի շահերը. Կոբախիձե 14:3017 Դեկ, 2025
  • ՀԾԿՀ-ն համաձայնություն տվեց «Գազպրոմ Արմենիա»-ի ներդրումային ծրագրին 14:2317 Դեկ, 2025
  • Նախընտրական գործընթաց է սկսվում, հանկարծ չսխալվեք. Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմադիր գործընկերներին 14:2217 Դեկ, 2025
  • ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Կրիպտոակտիվների մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունների նախագիծը 14:1717 Դեկ, 2025
  • Հայտնի են 2025 թ․ «Լավագույն ուսանող» մրցույթի հաղթողները․ 37 ուսանող կստանա կրթաթոշակ 14:1117 Դեկ, 2025
  • Ամերիկյան նավերը շրջափակել են Վենեսուելա շարժվող նավթային լցանավերը 14:0117 Դեկ, 2025
  • Երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» նախագիծը 14:0017 Դեկ, 2025
  • Առաջարկվում է ստեղծել ահազանգերի համար մեկ միասնական կառավարման կենտրոն 13:5217 Դեկ, 2025
  • Վրաստանը կարող է առանց ԵՄ-ի օգնության մնալ նաև 2026 թվականին. ԶԼՄ-ներ 13:4317 Դեկ, 2025
  • Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը հյուրընկալել է Պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողներին 13:3417 Դեկ, 2025
  • ԱԺ արտահերթ նիստը շարունակվում է | ՈՒՂԻՂ 13:3017 Դեկ, 2025
  • ԶՈՒ պատվո պահակային վաշտում զինծառայության նշանակելու նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին. հայտարարություն 13:2317 Դեկ, 2025
  • Քննարկվել են Հայաստան–Շվեդիա խորհրդարանական համագործակցության զարգացման հարցերը 13:1217 Դեկ, 2025
  • Մեղրիում անշարժ գույքի գները 50 տոկոսով աճել են. Նարեկ Ղահրամանյան 13:0317 Դեկ, 2025
  • Լուրեր 13։00 | Կխթանվի ԵՄ չափանիշներին ՀՀ-ի մոտարկմանն ուղղված աջակցությունը. մանրամասներ 13:0017 Դեկ, 2025

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2025 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015