• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է... 23:46
Անկախության հռչակագիրն ու նոր իրողությունները. Մեծ բանավեճ Անկախության հռչակագիրն ու նոր... 22:12
Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում Հայաստանի կանանց հավաքականը տարել... 19:18
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Ադրբեջանի սկսած պատերազմն էթնիկ զտման նպատակ ունի. նախագահը հանդիպել է ռուսաստանյան ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ
Քաղաքականություն
22:5407 Հոկ, 2020

Ադրբեջանի սկսած պատերազմն էթնիկ զտման նպատակ ունի. նախագահը հանդիպել է ռուսաստանյան ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է ռուսաստանյան լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ և պատասխանել Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի վերաբերյալ նրանց հարցերին:

«Այն, ինչ սկսվեց սեպտեմբերի 27-ին, լոկալ բախում չէր, ինչպիսիք նախկինում տեղի էին ունենում: Այն իսկական պատերազմ է, որին Ադրբեջանն ու Թուրքիան վաղուց ու լրջորեն են պատրաստվել: Այն նաև տարբերվում է նրանով, որ այդ պատերազմում, բացի ադրբեջանական կողմից ու Արցախի Հանրապետությունից, ներգրավված է նաև երրորդ կողմ՝ Թուրքիան, իր ուղղակի մասնակցությամբ,-ասել է նախագահ Սարգսյանը: - Հակամարտության կողմերը՝ Ադրբեջանն ու Արցախի Հանրապետությունը, տարբեր մոտեցումներ ունեն: Ադրբեջանն ասում է, թե ազատագրում է իր տարածքները: Ումի՞ց է ազատագրում: Եթե նրանք ազատագրում են հայերից, ապա դրա համար այլ բառ կա՝ ոչ թե տարածքային ամբողջականություն, այլ մեկ այլ միջազգային տերմին՝ էթնիկ զտում: Այսինքն՝ ուզում ենք այդ տարածքը, բայց՝ առանց հայերի:

Այնպես որ, եկեք իրերն իրենց անունով կոչենք: Կա պատերազմ, որն սկսել է Ադրբեջանը, և պետք չէ այն կապել տարածքային ամբողջականության հետ, այն իրականացվում է պարզապես էթնիկ զտման նպատակով»:

Նախագահ Սարգսյանը նշել է, որ այս պատերազմում Արցախի հայերի ու Ադրբեջանի նպատակներն ու շարժառիթներն էապես տարբերվում են. «Արցախի Հանրապետությունում մարդիկ պայքարում են հանուն իրենց կյանքի, հանուն իրենց երկրի, իրենց ազատության, հանուն այն եկեղեցիների, որոնք դարերով այդ տարածքում են գտնվում: Այսինքն՝ երկու տարբեր մոտեցում կա. մի կողմից մահ է, մյուս կողմից՝ մարդիկ պայքարում են հանուն իրենց կյանքի, հանուն իրենց հայրենիքի»:

Հայաստանի նախագահն ընդգծել է, որ այս պատերազմն իր ծավալներից և զինատեսակների կիրառման եղանակներից բացի, տարբերվում է նաև Թուրքիայի ներգրավվածությամբ: «Դուք հարցնում եք Թուրքիայի հնարավոր միջնորդական դերի մասին: Ինչպե՞ս կարող է հակամարտության կողմը միջնորդ լինել: Դա հնարավոր չէ, քանի որ միջնորդ են համարվում նրանք, որոնց վստահում են: Ինչպե՞ս կարող են Արցախի, Հայաստանի, Մոսկվայի կամ մեկ այլ վայրի հայերը վստահել Թուրքիային: Բոլորը գիտեն մեր ժողովրդի պատմությունը,- նշել է նախագահը: - Ի՞նչ է ասում Թուրքիան, ի՞նչ պատճառաբանություն է բերում իր բացահայտ ներգրավվածության վերաբերյալ: Առաջինն այն է, թե սատարում է իր էթնիկ եղբայրներին: Ի՞նչ է սա նշանակում: Եթե էթնիկ եղբայրության տեսանկյունից դիտենք, ապա նրանք նման եղբայրներ ունեն նաև Կենտրոնական Ասիայում, Մոնղոլիայից մինչև Չինաստան տարածքում: Ուրեմն ի՞նչ: Ստացվում է, որ եթե նշված վայրերում ինչ-որ բան տեղի ունենա, նրանք պետք է գնան՝ ներգրավվեն այդ հակամարտություններում՝ պաշտպանելու իրենց էթնիկ եղբայրների՞ն»:

Նախագահ Սարգսյանը անհեթեթություն է որակել նաև Թուրքիայի մյուս պատճառաբանությունները՝ Հայաստանում իբր քուրդ զինյալների առկայության և Ադրբեջանում միջազգային էներգետիկ ենթակառուցվածքների պաշտպանության վերաբերյալ: «Եթե հայերը ցանկանային, ապա քսան տարի առաջ կհարվածեին այդ գազամուղին ու նավթամուղին և թույլ չէին տա Ադրբեջանին միլիարդավոր դոլարներ վաստակել և զենք գնել ու հիմա կիրառել ոչ միայն զինվորների, այլև խաղաղ բնակչության դեմ,- ընդգծել է նա: - Թուրքիան այսպիսով փորձում է արդարացնել իր սպաների, գեներալների, իսլամիստ ահաբեկիչների ներկայությունն Ադրբեջանում: Իրականում դա լինելու է նրանց մշտական ներկայությունն Ադրբեջանում, բայց սա արդեն Ադրբեջանի ժողովրդի ու կառավարության գործն է: Նրանք չեն բավարարվելու միայն «պահպանելով» այդ ենթակառուցվածքները, այլ կսկսեն վերահսկել, հետո՝ կառավարել դրանք, իսկ սա նշանակելու է, որ ողջ Եվրոպան նավթի և գազի մատակարարման տեսանկյունից կախվածության մեջ է լինելու Թուրքիայից, որը կվերածվի հսկայական ազդեցությամբ երկրի»:

Հայաստանի նախագահն ընդգծել է, որ Թուրքիայի և ահաբեկիչ-գրոհայինների ներկայությունը տարածաշրջանում ամբողջությամբ փոխում է աշխարհաքաղաքական պատկերը Կովկասում. «Ինչպե՞ս լուծել խնդիրը: Գոյություն ունի ԵԱՀԿ Մինսկի խմբի մեխանիզմը, որը բավականին հաջողությամբ էր գործում՝ իր երեք համանախագահ երկրներով: Բայց ինչպե՞ս վերադառնալ այդ ձևաչափին, երբ այսօր պատերազմ է ծավալվում: Հնարավո՞ր է այսօր դադարեցնել կրակը: Դա հնարավոր կլինի միայն այն պարագայում, երբ այդ երրորդ խաղացողը՝ Թուրքիան, դուրս գա խաղից: Այսինքն՝ մաթեմատիկական լեզվով ասած՝ մենք ունենք հավասարում՝ իր պարամետրերով, որտեղ հայտնվում է մեկ այլ՝ նոր պարամետր, որը բոլորովին այլ հավասարումից է՝ Թուրքիայի իմպերիալիստական հավակնություններ կոչվող հավասարումից: Եվ նրա գոյությունն անհնար է դարձնում այս հավասարման լուծումը: Այստեղ առաջանում է մեկ այլ հարց, որը հիմա ինձ շատ են ուղղում՝ իսկ հնարավո՞ր է ներգրավել նաև այլ խաղացողների: Մեր դիրքորոշումը շատ հստակ է. արդեն կա երրորդ խաղացողը, որը խանգարում է: Չորրորդ, հինգերորդ խաղացողի ներգրավումն այդ հավասարումը բացարձակ անլուծելի կդարձնի, և այդ լարվածությունը մեկ այլ մակարդակ ու հարթություն կտեղափոխվի, որը վաղը հնարավոր չի լինի ոչ միայն լուծել, այլև՝ կանգնեցնել: Իսկ սա նշանակում է անկայունություն ողջ Կովկասում: Նոր խաղացողների ներգրավումն այս տարածաշրջանը նոր Սիրիա կդարձնի՝ հարյուր անգամ ավելի վտանգավոր դրսևորումներով: Ուստի չպետք է դա թույլ տալ և պետք է այնպես անել, որ հակամարտության մակարդակը նվազի, ոչ թե աճի»:

Այս համատեքստում նախագահ Սարգսյանը կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահ երկրների դերը. «Համանախագահ երկրներից Միացյալ Նահանգները ՆԱՏՕ-ի անդամ է, որի անդամ է նաև Թուրքիան: Երբ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամակցության պայմանագիր էր ստորագրում, այնտեղ կա՞ր դրույթ, որ նա կարող է մասնակցել երրորդ երկրների հակամարտություններին: Բնականաբար՝ ոչ: Ուստի ԱՄՆ-ը ՆԱՏՕ-ի, այլ կազմակերպությունների միջոցով պետք է ազդի Թուրքիայի վրա, որ նա դուրս գա այս խաղից և դրանով իսկ հնարավորություն տա վերսկսել բանակցությունները, քանի որ այս հակամարտությունը ռազմական լուծում չունի»:

Նախագահը բարձր է գնահատել նաև Ռուսաստանի միջնորդական հնարավորությունը. «Ռուսաստանը կարող է որպես միջնորդ հանդես գալ, քանի որ նորմալ հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ, կարող է ազդել Թուրքիայի վրա, իսկ մեր և Ռուսաստանի պատմությունը միայն բարեկամության մասին է»:

Նախագահ Սարգսյանը նշել է, որ Արցախում ապրող հայերը Ռուսաստանը դիտարկում են որպես երկիր, որը կարող է իր ազդեցությամբ իրական միջնորդ լինել և դադարեցնել ռազմական գործողությունները:

Ի պատասխան համանախագահ երկրների կողմից տարբեր ձևաչափով միջնորդական հնարավորություններին վերաբերող հարցին՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ ցանկացած առաջարկ, որը կարող է գործնական արդյունք տալ, ընդունելի է:

Դիտումների քանակ105
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Նոր կենսաչափական անձնագիրը նոր էջ է ՀՀ քաղաքացու թվային ինքնության և թվային հնարավորությունների համար․ ՆԳՆ 11:4921 Սեպ, 2026
  • «Եդինայա Ռոսիա»-ն ՌԴ Պետդումայի ընտրություններում կանխատեսում է ձայների կեսից ավելին 11:3221 Սեպ, 2026
  • Անկախությունը ամենօրյա հոգատար աշխատանք է, պատասխանատվություն՝ յուրաքանչյուրս մեր տեղում կերտելու արժանապատիվ պետություն․ Էդուարդ Հակոբյան 11:1921 Սեպ, 2026
  • Հայ բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունում 10:5021 Սեպ, 2026
  • Շնորհավոր անկախության 35-րդ տարեդարձը, Հայաստան. Հայաստանում ԵՄ առաքելություն 10:3521 Սեպ, 2026
  • Երևանում այսօր երթևեկության սահմանափակումներ կլինեն 10:2221 Սեպ, 2026
  • Մենք պատրաստ ենք այսօրվա բացառիկ համերգին. ԿԳՄՍՆ 10:1821 Սեպ, 2026
  • Ավտոբուսային երթուղիների փոփոխություն Երևանում՝ սեպտեմբերի 21-ին 10:1221 Սեպ, 2026
  • Լուրեր 10։00 | ՀՀ-ն 35 տարեկան է. վարչապետը բոլորին հրավիրում է Հանրապետության հրապարակ | 21.09.2026 10:0021 Սեպ, 2026
  • Մեր բոլոր որոշումների չափանիշը պետք է լինի Հայաստանի Հանրապետության պետական ու հանրային շահը․ ՀՀ նախագահ 09:5921 Սեպ, 2026
  • Թող մեր անկախ պետականությունն ամրանա մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության, իրավունքի գերակայության ամուր հենքի վրա․ ՄԻՊ 09:3821 Սեպ, 2026
  • Մենք գտանք բավարար ինքնահայեցման ուժ, որպեսզի փոխենք պատմության ընթացքը և ապահովենք Հայաստանի Հանրապետության անկախության հարատևությունը․ Ռուբինյան 09:1121 Սեպ, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:4521 Սեպ, 2026
  • Բուենոս Այրեսի մի շարք տեսարժան վայրեր լուսավորվել են Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով 08:4121 Սեպ, 2026
  • Այսօր երեկոյան Հանրապետության հրապարակում հանդես կգամ ուղերձով․ Նիկոլ Փաշինյան 08:2321 Սեպ, 2026
  • Փա՜ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը․ Սուրեն Պապիկյան 08:1121 Սեպ, 2026
  • Սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետությունը նշում է անկախության 35-րդ տարեդարձը 08:0421 Սեպ, 2026
  • Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար 23:4620 Սեպ, 2026
  • Այլընտրանքը կարող է ՀՀ-ՌԴ առողջ հարաբերությունների հիմք լինել 22:5620 Սեպ, 2026
  • «Հայանտառ»-ի տարածքում հայտնաբերվել է մեծ քանակի հատված փայտանյութ 22:4420 Սեպ, 2026
  • ԽՍՀՄ-ից հետո ներդրված միակ տեխնոլոգիան տեսախցիկներն են. էկոնոմիկայի նախարարը՝ «Արարատցեմենտի» մասին 22:2720 Սեպ, 2026
  • Վարչապետը հանդիպել է Երևանի Սերո Խանզադյանի անվան թիվ 184 դպրոցի աշակերտների հետ 22:1820 Սեպ, 2026
  • Անկախության հռչակագիրն ու նոր իրողությունները. Մեծ բանավեճ 21:5820 Սեպ, 2026
  • Շատ կարևոր է ունենալ դպրոց, որը ներշնչում է սովորել. վարչապետը՝ Շատջրեքի նորակառույց դպրոցի բացմանը 21:1820 Սեպ, 2026
  • ՀՀ-ն կխուսափի տնտեսական սահմանափակման քաղաքական պարտադրանքից. շուկաների դիվերսիֆիկացման արդյունքը 21:1520 Սեպ, 2026
  • Լուրեր | Ինչ հայտարարի կգան Փաշինյանն ու Պուտինը Մոսկվայում սպասվող հանդիպմանը. փորձագետներ 21:0020 Սեպ, 2026
  • Նոր Խարբերդի մանկատանը երեխային ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ 20:5620 Սեպ, 2026
  • «Արևմտահայերենը վտանգված լեզու է. պետք է ողջ պահել այն» | Հարցազրույց Արա Գազանճեանի հետ 20:2820 Սեպ, 2026
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 20.09.2026 19:5420 Սեպ, 2026
  • Բանակային դիրքեր, ինժեներական լայնածավալ աշխատանքները շարունակվում են. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել 19:2720 Սեպ, 2026
  • Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում 19:1820 Սեպ, 2026
  • Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Արտաշիսյան փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը հարակից շենքեր 17:2320 Սեպ, 2026
  • Պետք է ստեղծենք Հայաստանի Չորրորդ Հանրապետության դպրոցը. վարչապետ 17:1720 Սեպ, 2026
  • Հրդեհի ահազանգ Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցում 16:4720 Սեպ, 2026
  • Նաիրիի համայնքային ոստիկանները ձերբակալել են հարսանեկան արարողության ժամանակ գազային ատրճանակից կրակոց արձակած անձին 16:0420 Սեպ, 2026
  • Համբարձում Մաթևոսյանը և Ջուլի Դաբրուզինը քննարկել են բնապահպանական ոլորտում հայ-կանադական համագործակցության ընդլայնման հնարավորությունները 15:5220 Սեպ, 2026
  • «Փռի» փառատոնը՝ Շատջրեք բնակավայրում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 15:4620 Սեպ, 2026
  • Ստամբուլում մահացել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը 15:0120 Սեպ, 2026
  • Վարդենիս համայնքի Շատջրեք բնակավայրի միջնակարգ դպրոցը կառուցված է. Փաշինյան 14:4120 Սեպ, 2026
  • Օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին կբարձրանա 4-6 աստիճանով 14:2620 Սեպ, 2026
  • Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղու մոտակայքում 13:2120 Սեպ, 2026
  • Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է Կապանում 13:0920 Սեպ, 2026
  • Վարչապետի ելույթը Շատջրեք բնակավայրի նորակառույց միջնակարգ դպրոցի բացմանը 12:5520 Սեպ, 2026
  • Վարչապետը Վարդենիսի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցել է պատարագի 12:5020 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղում 12:4520 Սեպ, 2026
  • ԱԱԾ-ում նշվել է օպերատիվ-մարտական ստորաբաժանման կազմավորման 30-ամյակը 11:0920 Սեպ, 2026
  • Ամերիկյան ներդրումային և գործարար շրջանակներին է ներկայացվել արհեստական բանականության ոլորտում գործունեություն ծավալող հայկական Hecttor AI-ի ներուժը 11:0320 Սեպ, 2026
  • ՀՀ Անկախության տոնին արգելոցները և արգելոց-թանգարանները կաշխատեն փոփոխված աշխատանքային գրաֆիկով 10:4120 Սեպ, 2026
  • ՀՀ բանակի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայողների պարապմունքները՝ «Բաստիոն» զրահամեքենաների ներգրավմամբ 10:1120 Սեպ, 2026
  • Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են 09:1720 Սեպ, 2026
  • Նոր Խարբերդի մանկատան դայակը ազատվել է աշխատանքից՝ երեխային ծեծի ենթարկելու դեպքից հետո 00:5320 Սեպ, 2026
  • Սեպտեմբերի 21-24-ը Չինաստանի պատվիրակությունը կայցելի Հայաստան 00:3420 Սեպ, 2026
  • Մինաս Ավետիսյան. մեկ կտավի ցուցադրություն 23:1819 Սեպ, 2026
  • Մենք նոր-նոր ենք պետություն դառնում, առաջին քայլերն ենք անում իրական, անկախ պետություն ունենալու ուղղությամբ․ Արարատ Միրզոյան 23:0319 Սեպ, 2026
  • «Աջափնյակ» մետրոյի կայարանի կառուցման հարցում լավագույն գործընկերը կարող է լինել Ռուսաստանը․ Նիկոլ Փաշինյան 22:5019 Սեպ, 2026
  • Հարատև պետություն. Հայաստանը պատրաստվում է 35-ամյակի տոնական միջոցառմանը 22:3319 Սեպ, 2026
  • Ղազախստանին հայկական երկաթուղու կառավարումը հանձնելու սցենարին դեմ չենք․ Փաշինյան 22:2119 Սեպ, 2026
  • Փաշինյանի հանձնարարությամբ Եկեղեցում ստեղծված ճգնաժամի վերաբերյալ զեկույց է պատրաստվել 22:0619 Սեպ, 2026
  • Պայքար ընտանեկան բռնության դեմ. Հանրային քննարկում Տաթև Դանիելյանի հետ 21:5019 Սեպ, 2026
  • Պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանն այցելել է N զորամաս 21:1519 Սեպ, 2026
  • Լուրեր 21:00 | Հարատև պետություն. ինչպես է նշվելու Հայաստանի Հանրապետության 35-ամյակը | 19.09.2026 21:0019 Սեպ, 2026
  • Լեռնագոգցի երիտասարդները «Հավասարության այգի» են հիմնել 20:5419 Սեպ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 19.09.2026 20:3619 Սեպ, 2026
  • Վարչապետը ներկա է եղել «Նոա» ՖԱ-ի մանկապատանեկան ֆուտբոլի կենտրոնի բացման արարողությանը 20:1919 Սեպ, 2026
  • «ԳՊՄ գոլդ» ընկերությունը 2026-ի հունվար-հունիսին 3 մլրդ 967 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 20:1419 Սեպ, 2026
  • Եթե Ռուսաստանը որոշի հարվածել ՆԱՏՕ-ի տարածքին, շատ երկրների համար դա լուրջ փորձություն կդառնա. Ռինկևիչս 19:5719 Սեպ, 2026
  • 5 տեսլա ՄՌՏ տեխնոլոգիան կներդրվի նաև Հայաստանում 19:5119 Սեպ, 2026
  • Թրամփը հրապարակել է իր 25 գլխավոր ձեռքբերումը 19:3719 Սեպ, 2026
  • Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» գլուխգործոցն առաջին անգամ ցուցադրվում է Հայաստանում 19:2419 Սեպ, 2026
  • Զելենսկին հայտարարել է նոր հեռահար գործողությունների մասին՝ ի պատասխան ռուսական հարվածների 19:0919 Սեպ, 2026
  • Հայաստանի զբոսաշրջային գրավչությունը՝ աշխարհի առաջատար լրատվամիջոցների էջերում 18:5619 Սեպ, 2026
  • ԱԲ միջազգային օլիմպիադայի ձեռքբերումները 18:3819 Սեպ, 2026
  • Փրկարարներն օգնության են հասել ձեռքը վնասած քաղաքացուն և մոտեցրել շտապօգնության մեքենային 18:1519 Սեպ, 2026
  • Ռուսաստանում ընթանում է Պետդումայի պատգամավորների ընտրությունների երկրորդ օրվա քվեարկությունը 17:5819 Սեպ, 2026
  • Թրամփը ստորագրել է ՌԴ դեմ «Դժոխային պատժամիջոցների» օրենքը 17:5419 Սեպ, 2026
  • Թրամփն արգելել է CNN-ի, MS NOW-ի և Politico-ի լրագրողների մուտքը Սպիտակ տուն 17:3619 Սեպ, 2026
  • ՀՀ Անկախության 35-րդ տարեդարձին նվիրված «Անկախության սիմֆոնիան» կհնչի Գյումրու Թատերական հրապարակում 17:1319 Սեպ, 2026
  • Լուրեր 17:00 | Հայաստանն ամենաքիչ բացահայտված գանձերից է. միջազգային մամուլ | 19.09.2026 17:0019 Սեպ, 2026
  • Սուբվենցիոն ծրագրերի որակը կերաշխավորվի. նոր կարգավորումները գործում են օգոստոսի 21-ից 16:5419 Սեպ, 2026
  • Երբ ԱՄՆ-ը պատրաստ լինի բարեխիղճ գործարք կնքել, մենք էլ կանենք նույնը. Քարնի 16:3619 Սեպ, 2026
  • Երևանում կանցկացվի բժշկական զբոսաշրջության գլոբալ համաժողով 16:1119 Սեպ, 2026
  • Հայաստանի բանկային համակարգում առկա ավանդների ծավալը տասը տարում քառապատկվել է 15:5219 Սեպ, 2026
  • Լավրովն ու Ռուբիոն կհանդիպեն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում 15:3619 Սեպ, 2026
  • Գիտամշակութային հանդիպում՝ Բերքաբերում 15:2919 Սեպ, 2026
  • Թրամփի 25 գլխավոր ձեռքբերումների ցանկում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաստորագրումը 15:1319 Սեպ, 2026
  • Քաղաքակիրթ սպասարկում. Վաղարշապատում «Քաղաքացիների սպասարկման» գրասենյակ է բացվել՝ 76-րդը ՀՀ-ում 14:5419 Սեպ, 2026
  • Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է՝ նաև կարկուտ 14:2419 Սեպ, 2026
  • Կեղծ խմիչքի և ծխախոտի իրացման դեպք՝ Ջերմուկում․ հայտնաբերվել են կեղծ ծխախոտի 1738 տուփ և 24 շիշ օղի 14:1119 Սեպ, 2026
  • Միջազգային համագործակցության շրջանակում հանդիպում ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնում 13:3719 Սեպ, 2026
  • Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ 13:1919 Սեպ, 2026
  • ԱՄՆ պետքարտուղարությունը հավանություն է տվել Ուկրաինային մոտ 2,7 մլրդ դոլարի ՀՕՊ միջոցների վաճառքին 13:1219 Սեպ, 2026
  • Լուրեր 13:00 | Մոտ 8.3 տրիլիոն դրամ. բանկերում ներդրված ավանդների ծավալը ռեկորդային է 13:0019 Սեպ, 2026
  • Պակիստանում տեղի ունեցած պայթյունի և կրակոցների զոհերի թիվն անցել է 30-ը 12:5319 Սեպ, 2026
  • Միջուկային ներուժի ամրապնդումը Ռուսաստանի ինքնիշխանության երաշխիքն է. Պուտին 12:3219 Սեպ, 2026
  • Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր ունենք 3 ներկայացուցիչ 12:1719 Սեպ, 2026
  • Ավտոբուսային երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21-ին 12:1319 Սեպ, 2026
  • Թրամփը ստորագրել է Ռուսաստանի դեմ ընդլայնված պատժամիջոցներ սահմանելու մասին օրենքը 12:0819 Սեպ, 2026
  • Վահե Հովհաննիսյանը կգործուղվի Կատարի Պետություն 11:5419 Սեպ, 2026
  • Էդուարդ Հակոբյանը կգործուղվի Հունգարիա 11:4119 Սեպ, 2026
  • ԱՄՆ-ը և Դանիան համաձայնության են եկել Գրենլանդիայի շուրջ 11:2919 Սեպ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015