• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Մայր օրենքին․ ՍԴ-ի որոշումը ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է... 13:13
Բաց հարթակ. Աշխատանքի ընդունվելիս տարիքն այլևս խոչընդոտ չէ, կարևորը լավ մասնագետ լինելն է. Կոչկանյան Բաց հարթակ. Աշխատանքի ընդունվելիս... 20:39
ՌԴ-ի նկատմամբ Թբիլիսիի քաղաքականությունը կմնա պրագմատիկ և սկզբունքային․ Կոբախիձե. «Հարևաններ» ՌԴ-ի նկատմամբ Թբիլիսիի քաղաքականությունը... 19:57
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Քաղաքականություն 21:5805 Հոկ, 2020

Թուրքիան միջազգային հանրության ճնշման ներքո պետք է դուրս գա այս հակամարտությունից. ՀՀ նախագահի հարցազրույցը Sky News Arabia-ին

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել Sky News Arabia հեռուստաընկերությանը:

Հարց - Պարոն նախագահ, կարո՞ղ եք ներկայացնել հակամարտության ակունքները, պատճառները, և թե ի՞նչ է իրականում այժմ տեղի ունենում:

- Նախքան հարցազրույցը սկսելը ես նայում էի Ձեր ծրագիրը և ցուցադրվող տեսանյութերը: Թույլ տվեք սկսել բարեկամական ժեստով, քանի որ այն, ինչ ցուցադրում էիք, ադրբեջանական կողմի տեսանյութերն էին, և չկար որևէ տեսանյութ Լեռնային Ղարաբաղի, հայկական կողմից: Սա ընդունեք որպես փոքր նկատառում:

Դուք հարցնում եք պատճառների մասին, սակայն կարծում եմ՝ այդ հարցը պետք է ուղղեք Ադրբեջանի նախագահին, քանի որ հենց Ադրբեջանն է սկսել այս պատերազմը: Ես կարող եմ սա պատերազմ անվանել, քանի որ վերջին 26 տարիների ընթացքում, երբ Լեռնային Ղարաբաղի ապագայի շուրջ ընթանում էին բանակցություններ Ադրբեջանի և Հայաստանի միջև՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի եռանախագահությամբ, բախումներ լինում էին, սակայն դրանք շատ տեղային էին: Սա լայնածավալ է և խլել է բազմաթիվ մարդկանց կյանքեր:

Ադրբեջանը պաշտոնապես և ոչ պաշտոնապես պատճառաբանում է, թե իրենց չէր բավարարում բանակցային գործընթացը, այդ իսկ պատճառով նրանք սկսեցին սա՝ հավատալով, որ կարող են խնդիրը լուծել ուժի միջոցով: Իմ մեկնաբանությունը հետևյալն է՝ չեմ կարծում, որ այս հակամարտությունն ունի ռազմական կարգավորում:

Իհարկե, այս հակամարտությունը շատ ավելի բարդ է դարձել երրորդ կողմի ներգրավմամբ: Իրականությունն այն է, որ երկու կողմերում բազմաթիվ մարդիկ, ընդ որում, ոչ միայն զինվորականներ, այլև քաղաքացիական անձինք են զոհվում, քանի որ այս պահին Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական կողմի հրետակոծությանն են ենթարկվում Ստեփանակերտը, գյուղերը: Այսինքն՝ իրավիճակը ինչ-որ առումով դուրս է գալիս վերահսկողությունից:

Ինչպես ասացի, Թուրքիայի ներգրավվածությունն ավելի է բարդացնում իրողությունը: Նախկինում երրորդ կողմի ուղղակի ներգրավվածություն չկար, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ու Հայաստանի Հանրապետության միջև էին ընթանում բանակցություններ, բանակցող կողմերը փորձում էին մեղմացնել հակամարտությունը: Սակայն հիմա այն ավելի մեծ ծավալներ է ընդունել և դարձել ավելի խճճված, հատկապես երրորդ կողմի՝ Թուրքիայի ներգրավվածության պարագայում:

Հարց - Պարոն նախագահ, ինչպես նշեցիք երրորդ կողմը՝ Թուրքիան, հստակորեն ներգրավված է խնդրում: Ինչո՞ւ է Թուրքիան միջամտում, ի՞նչ է պարոն Էրդողանը ցանկանում՝ սիրիացի վարձկանների ուղարկելով հակամարտության գոտի:

- Կրկին հարցն ինձ չէ ուղղված, ինչպես և առաջին հարցի պարագայում, որը Ադրբեջանի նախագահին էր ուղղված՝ ինչո՞ւ պետք է Ադրբեջանի նախագահն ու ադրբեջանական կողմը կրկին պատերազմ սկսեն: Ձեր երկրորդ հարցի հասցեատերն էլ պարոն Էրդողանն է, այլ ոչ թե ես: Սակայն ես կարող եմ ներկայացնել այն, ինչ լսել եմ:

Մենք պաշտոնապես այստեղից և այնտեղից լսում ենք՝ ինչպես է թուրքական կողմը պնդում, թե այնտեղ է իր էթնիկ եղբայրներին աջակցելու համար: Թյուրք էթնիկ եղբայրները Անատոլիայից ձգվում են մինչև Արևելք՝ Կենտրոնական Ասիա, Մոնղոլիա ու հյուսիսային Չինաստան: Արդյոք Թուրքիան պատրաստվո՞ւմ է միջամտել ամեն անգամ, երբ այնտեղ խնդիր առաջանա: Երբեմն նրանք պնդում են, թե իբր (Լեռնային Ղարաբաղում) կան PKK զինյալներ, ինչը բացարձակ անհեթեթություն է: Դրա փոխարեն Թուրքիան Ադրբեջան է բերել ոչ թե հարյուրավոր, այլ հազարավոր վարձկաններ, ովքեր մեծ մասամբ ծայրահեղական ջիհադիստ ահաբեկիչներ են: Սա մտահոգություն է առաջացնում ոչ միայն Հայաստանում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, այլև, վստահ եմ, որ սա անհանգստություն կառաջացնի նաև տարածաշրջանի այլ պետություններում, այդ թվում և՝ Ռուսաստանում, Կենտրոնական Ասիայի պետություններում և այլն:

Երրորդ պնդումը, որ անում է թուրքական կողմը, կրկին չի դիմանում որևէ քննադատության: Նրանք հայտարարում են, թե հայերը կարող են ռմբակոծել կարևոր ենթակառուցվածքներ, որոնք այս պարագայում էներգետիկ ենթակառուցվածքներն են, նավթամուղները, որոնք Բաքվից ձգվում են դեպի Թբիլիսի և Ջեյհան: Ավելի քան 20 տարի այդ նավթամուղը կառուցված է: Եթե հայերը նպատակ ունենային այն ռմբակոծել, դա կանեին շատ ավելի վաղ, անգամ այն ժամանակ, երբ Ադրբեջանում նոր մտածում էին դրա կառուցման մասին, թույլ չտալով, որ այն կառուցվի՝ այդպիսով գուցե թույլ չտալով, որ Ադրբեջանը 20 տարի շարունակ միլիարդավոր դոլարներ վաստակի և այդ միլիարդավոր դոլարներն օգտագործի զենք գնելու և դրանցով հայերին կյանքից զրկելու համար:

Սրանք Թուրքիայի կողմից պաշտոնապես հայտարարված պատճառներն են, թե ինչու են իրենք ներգրավված: Դրանցից և ոչ մեկն իրատեսական չէ: Իրական պատճառը, թե ինչու է Թուրքիան այնտեղ, այլ է:

Հարց - Պարոն նախագահ, ինչպե՞ս եք գնահատում միջազգային հանրության դիրքորոշումը Թուրքիայի միջամտության առնչությամբ: Դուք խոսում եք Սիրիայից հազարավոր վարձկանների մասին, որոնց Թուրքիան բերել է հակամարտության գոտի: Այս թեմայով հեռախոսազրույցներ ունեցե՞լ եք, օրինակ՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հետ:

- Միջազգային հանրությունը շատ լայն է` ՄԱԿ-ից մինչև ՆԱՏՕ: Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, և երբ Թուրքիան ստորագրում էր կառույցի անդամ դառնալու համար, արդյոք այդ պետությունը ստորագրե՞լ է մի փաստաթուղթ, որն իրեն թույլ է տալիս ագրեսիվ կերպով որպես երրորդ կողմ ներգրավվել հակամարտությանը: Արդյոք այդ համաձայնագիրը նրանց թո՞ւյլ է տալիս վարձկաններ բերել տարածաշրջան: Մեծ թվով կազմակերպություններ կան՝ սկսած Եվրամիությունից մինչև ՀԱՊԿ, որի անդամ է Հայաստանը:

Այս բոլոր տարբերակները սեղանին են, մենք մտածում ենք դիմել երրորդ կողմերին կամ կազմակերպություններին: Սակայն խնդիրը շատ պարզ է: Եթե ներկայում ընթացող պատերազմը լիներ միայն Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջև, որին հասկանալի պատճառով աջակցում են կամավորականներ Հայաստանից և հայ ժողովուրդը, շատ հավանական է, որ, ինչպես միշտ, միջազգային միջնորդները կամ Մինսկի խմբի անդամ երկրները կկարողանային կանգնեցնել սա երրորդ, չորրորդ կամ հինգերորդ օրը: Բայց Ադրբեջանում Թուրքիայի ներկայության պատճառով այս ամենը շատ ավելի բարդ է դառնում:

Կարծում եմ՝ միջազգային հանրությունը ևս պետք է մտահոգված լինի, քանի որ, որոշ մեկնաբանությունների համաձայն, Թուրքիան այնտեղ է՝ մնալու նպատակով: Այլ հարց է՝ արդյոք վարձկանները կամ ահաբեկիչները կմնա՞ն այդտեղ, թե՞ պատերազմի ավարտից հետո կվերադառնան, ինչին ես անձամբ չեմ հավատում: Իսկ իրականում Թուրքիան կկառավարի նավթամուղը, որը Կասպից ծովից գնում է Եվրոպա՝ այդպիսով կասպյան տարածաշրջանից նավթի և գազի մատակարարման հարցում բոլորին կախման մեջ դնելով իրենից, ընդ որում, ինչպես մատակարարներին՝ Ադրբեջանին և Կենտրոնական Ասիային, այնպես էլ ստացողներին: Գուցե սա՞ է Թուրքիայի շարժառիթը:

Խնդրի կարգավորման համար կա միայն մեկ ճանապարհ՝ Թուրքիային հեռացնել հակամարտությունից: Միայն այդ դեպքում կարող են հուսալ, որ կլինի հրադադար, և դրան կհաջորդեն մյուս քայլերը:

Հարց - Պարոն նախագահ, Դուք ասացիք, որ խնդիրը չունի ռազմական լուծում: Կարծում եք, որ ներկա պայմանները կարո՞ղ են հանգեցնել բանակցությունների:

- Դուք երկու կետի մասին խոսեցիք, թույլ տվեք բացատրել երկուսն էլ: Նախ, ես չեմ հավատում և չկա որևէ հայ աշխարհում, ով կարծում է, թե հակամարտությունը կարելի է լուծել ուժի միջոցով՝ հատկապես Թուրքիայի ներգրավվածությունից հետո:

Ամբողջ աշխարհում յուրաքանչյուր հայ և նրա յուրաքանչյուր բարեկամ հիշում է, որ 105 տարի առաջ Թուրքիան մեծ ոճրագործություն է իրականացրել, որը կոչվում է Հայոց ցեղասպանություն: Թուրքերը սպանել են 1,5 միլիոն մարդ և ստեղծել են ներկա հայկական սփյուռքը՝ Արգենտինայից, Միացյալ Նահանգներից մինչև Ասիա, Ռուսաստան, Մերձավոր Արևելք: Մենք Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում և Սփյուռքում կարծում ենք, որ այն պահին, երբ Թուրքիան ակտիվ ներգրավվածություն ցուցաբերեց Ադրբեջանում, այս ամենը դարձավ էթնիկ զտման, ցեղասպանության ևս մեկ փորձ: Որևէ հայ՝ կապ չունի, թե որտեղ է ապրում, դա չի ընդունի: Լեռնային Ղարաբաղում հայերը մշտապես բացարձակ մեծամասնություն են կազմել: Նրանք երբեք դա չեն ընդունի, նրանք կկռվեն մինչև մահ, սակայն թույլ չեն տա, որ դա կատարվի: Սա է Ձեր առաջին հարցի պատասխանը:

Ես մեծապես հավատում եմ, որ այս հարցը ռազմական լուծում չունի: Հարցին, թե ցանկանո՞ւմ եմ կամ հավատո՞ւմ եմ, որ կա լուծում խաղաղ բանակցությունների միջոցով, հաստատապես կպատասխանեմ՝ այո: Այս հարցը հնարավոր է լուծել միայն մեկ ճանապարհով՝ բանակցությունների: Մոդելը, ձևաչափը պարզ են: Թուրքիան միջազգային հանրության, իր բարեկամների, առողջ բանականության ճնշման ներքո պետք է դուրս գա այս խնդրից, և այն պահին, երբ դա լինի, խնդիրը կշարունակի մնալ Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև: Համոզված եմ, որ այս տարածաշրջանում խաղաղության ջատագովները ճնշում կգործադրեն այդ ուղղությամբ, և մենք քայլ առ քայլ կսկսենք բանակցությունները: ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո, որը համանախագահում են Ռուսաստանը, Միացյալ Նահանգները և Ֆրանսիան: Կա միայն մեկ լուծում՝ վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ: Սակայն, առաջին հերթին, Թուրքիան պետք է բացառվի այս պատկերից:

Հարց - Պարոն նախագահ, ինչպես նշեցիք, այս միջնորդությունը իրականացվում է Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի կողմից, սակայն կան այլ երկրներ, որոնք միջնորդություն են առաջարկում, ինչպես, օրինակ՝ Իրանը, Վրաստանը: Ինչպե՞ս եք մեկնաբանում նման միջնորդությունների առաջարկները, և ո՞րն է Ձեզ ավելի հոգեհարազատ:

- Մենք շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր մտահոգություն են հայտնում այն ամենի վերաբերյալ, ինչ կատարվում է Հարավային Կովկասում: Ուզում եմ հայտնել իմ անկեղծ շնորհակալությունը նրանց բոլորին: Նրանցից ոմանք մտահոգված են, քանի որ մոտ են ապրում: Նրանցից ոմանք մտահոգ են, քանի որ հասկանում են, որ եթե այս առճակատումներն ավելի լարվեն և ինտենսիվ լինեն, կարող են մեծ անհավասարակշռություն և խնդիր առաջացնել ամբողջ Կովկասում, և չեն ցանկանում Կովկասում մեկ այլ Սիրիա լինի: Խնդիրը տարածաշրջանում կներգրավվի բոլորին, և ուղղակի խելագարություն կլինի:

Շնորհակալություն բոլոր առաջարկների, բանակցությունների, կողմերի միջև միջնորդության համար:

Այս հարցում ակնհայտ ուժեղ միջնորդներ կարող են լինել այն երկրները, որոնք արդեն իսկ միջնորդություն են իրականացնում որպես Մինսկի խմբի համանախագահներ՝ Միացյալ Նահանգները, Ֆրանսիան և Ռուսաստանը: Կարծում եմ, որ կարող ենք հույս ունենալ, որ այս երեք միջնորդները իրենց ձայնը կրկին կբարձրացնեն և միջնորդություն կառաջարկեն: Սակայն, ինչպես նշեցի, Մինսկի խմբի անդամ այս երեք պետությունները և նրանց ղեկավարները իրենց ձայնը կհնչեցնեն և կողմերին ոչ միայն կոչ կանեն հրադադար հաստատել, այլ նաև Թուրքիային ուղերձ կհղեն, որ նրա դերն այս հարցում ամբողջությամբ ապակայունացնող է և չի նպաստում խաղաղության հաստատմանը: Թուրքիան նպաստում է պատերազմին և ապակայունացմանը, ինչպես նաև երկու կողմերի մարդկային կորուստներին: Կարծում եմ՝ Թուրքիայի ոչ մի նպատակ և այն, ինչ փնտրում է Կովկասում՝ ներկայություն, ազդեցություն էներգետիկ ոլորտի վրա, չարժի հազարավոր երիտասարդների, տարեցների, երեխաների կյանքերը, որոնք մենք ամեն օր կորցնում ենք:

Հարց - Պարոն նախագահ, կարո՞ղ եք ներկայացնել ընդհանուր իրավիճակը, հումանիտար իրավիճակը, քանի որ տեղեկություններ և մտահոգություններ կան, որ տարածաշրջանը մեկ այլ Սիրիա կդառնա: Կարո՞ղ եք աշխարհին հայտնել այն մտավախությունները, որ ունեք մարդասիրական աղետի վերաբերյալ:

- Կցանկանայի նախ նշեք, թե ինչո՞ւ չեք նշում, ցուցադրում Լեռնային Ղարաբաղում տիրող հումանիտար ճգնաժամի մասին, երբ ռմբակոծվում են մայրաքաղաք Ստեփանակերտը, Շուշին, գյուղերը՝ ավերելով դրանք: Կարծում եմ՝ հումանիտար ճգնաժամը շատ մեծ է: Շատ տուժածներ կան այդ հրետակոծություններից, մարդիկ կորցրել են իրենց տները, փորձում են տանիք գտնել: Հումանիտար ճգնաժամն օրեցօր աճում է: Համոզված եմ, որ դա ոչ միայն հայկական կողմում կլինի, այլ նաև ադրբեջանական կողմում: Սա ամենակարևոր պատճառն է, որ հրետակոծությունները և սպանությունները, պատերազմը պետք է դադարեցվեն:

Երբ լսում եմ ադրբեջանական կողմի ներկայացրած տեղեկությունները, շատ դեպքերում դրանք ուղղակի պրոպագանդա են, երբ ասում են, թե մեծ հաղթանակներ են տարել: Երկու կողմում կան մարդկային կյանքերի ռազմավարական կորուստներ: Այս ամենին գումարվում է նաև հումանիտար ճգնաժամը: Մարդիկ իրենց կյանքն են կորցնում, կորցնում են իրենց երեխաներին, ծնողներին: Սա հակամարտություն, պատերազմ չէ, որը սահմանին կամ առաջնագծում է:

Միջազգային հանրությանն ուղղված իմ ուղերձն է՝ խոսեք Թուրքիայի և բոլոր նրանց հետ, ովքեր շարունակում են ադրբեջանական կողմին ռազմատեխնիկա մատակարարել: Կարիք չկա այդ երկրների անունները բարձրաձայնել, բայց այդկերպ նրանք դառնում են հակամարտության մաս: Ինչքան քիչ մատակարարումներ, քաջալերում լինեն, և ինչքան շուտ Թուրքիան դուրս մղվի, այդ դեպքում մենք հրադադարի հաստատման հույս կունենանք՝ միջազգային ճնշումների և, մասնավորապես, Մինսկի խմբի համանախագահների միջոցով: Այդ ամենից հետո հույս կլինի նաև բանակցությունների վերսկսման համար: Աշխարհում որևէ պատճառ չկա, որը կարող է բացատրել բանակցությունները պատերազմով փոխարինելը: Ոչ ոք չի ասում, որ 20 տարի հետո բանակցությունները՝ հաջող կամ անհաջող, պետք է դադարեցնել, որովհետև այս կամ այն կողմը գոհ չէ մյուս կողմից: Նորմալ բանակցությունների համար պետք է համբերատար լինել, վստահություն ձևավորել: Եթե գոհ չես, այդ մասին պետք է ասես համանախագահներին և նրանց, ովքեր ազդեցություն ունեն, ոչ թե պատերազմ սկսես: Յուրաքանչյուր մարդկային կյանք շատ արժեքավոր է, և դրա կորուստը երկու կողմի համար էլ մեծ ողբերգություն է:

Թուրքիայի պաշտոնյաներին կոչ եմ անում մտածել Ադրբեջանում իրենց ներգրավվածության մասին:

Միջազգային հանրությանը ցանկանում եմ ասել, որ հայերը այս պատերազմը Լեռնային Ղարաբաղում ընդունում են որպես էթնիկ զտում և 105 տարի առաջ տեղի ունեցած չավարտված ցեղասպանության շարունակություն: Մեծապես հավատում եմ, որ կա ընդամենը մեկ լուծում այս խնդրին՝ բանակցությունները: Լեռնային Ղարաբաղի հայերը, որոնք հազարավոր տարիներ ապրել են այնտեղ՝ իրենց հայրենիքում, այդ հպարտ լեռնային մարդիկ, երբեք չեն ընկրկի:

Ադրբեջանցիների դեպքում խոսքը միայն տարածքների մասին է, նրանք ցանկանում են այդ տարածքներն առանց հայերի: Դուք այն անվանում եք տարածքային ամբողջականություն, ինքնորոշում, բայց խոսքը մարդկային կյանքերի, արժեքների մասին է, մարդկային կյանքերի, որոնք վտանգվում են:

- Շատ շնորհակալություն, պարոն նախագահ:

Դիտումների քանակ1113
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Արմեն Սարգսյանը Իսրայելի նախագահին հորդորել է օգտագործել ազդեցությունը՝ անհապաղ դադարեցնելու Ադրբեջանին զենքի մատակարարումները 19:4005 Հոկ, 2020 Արմեն Սարգսյանը Իսրայելի նախագահին հորդորել է օգտագործել ազդեցությունը՝ անհապաղ դադարեցնելու Ադրբեջանին զենքի մատակարարումները Քաղաքականություն
  • Անվերապահորեն հավատում եմ մեր բանակի ուժին. ԱՀ նախագահի խոսնակ 18:0905 Հոկ, 2020 Անվերապահորեն հավատում եմ մեր բանակի ուժին. ԱՀ նախագահի խոսնակ Լեռնային Ղարաբաղ
  • Պատերազմի ժամանակ ուսուցիչը նույնպես դառնում է զինվոր. ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել 13:0905 Հոկ, 2020 Պատերազմի ժամանակ ուսուցիչը նույնպես դառնում է զինվոր. ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Հասարակություն
Հիմա եթերում
Լրահոս
  • Ո՞վ ասաց, որ մենք պատրաստվում ենք ինչ-որ մի երկրից կախվածությունը փոխարինել մեկ այլ երկրից կախվածությամբ. ԱԽ քարտուղար 15:5316 Սեպ, 2026
  • Ալեն Սիմոնյանը և Ֆինլանդիայի դեսպանը քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերություններին վերաբերող հարցեր 15:4316 Սեպ, 2026
  • Հարկ վճարողներին վերադարձված դեբետային գումարներն աճել են շուրջ 16․5 տոկոսով 15:3516 Սեպ, 2026
  • Կարծում եմ՝ արդեն ամեն ինչ ասված է. Սիմոնյանը՝ Հաջիևի հայտարարությունների առնչությամբ արձագանքի մասին 15:2616 Սեպ, 2026
  • Իրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ն առաջին անգամ խոստովանում է զինամթերքի պակասի մասին. AFP 15:1816 Սեպ, 2026
  • Մոր նկատմամբ բռնություն և մեկ այլ անձի սպանության փորձ կատարած քաղաքացին կալանավորվել է. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է 15:1116 Սեպ, 2026
  • ՀՀ ԱԺ նախագահը և դեսպանը քննարկել են Հայաստանի և Վրաստանի միջև միջխորհրդարանական կապերի ընդլայնմանն առնչվող հարցեր 15:0916 Սեպ, 2026
  • Լուրեր 15:00 | ՍԴ-ի որոշումից հետո TRIPP-ի համաձայնագիրը կուղարկվի ԱԺ՝ վավերացման | 16.09.2026 15:0016 Սեպ, 2026
  • Արագածոտնի մարզի դատախազությունը շուրջ 16 հա մակերեսով հողատարածքները համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայցեր է ներկայացրել դատարան 14:5916 Սեպ, 2026
  • Վահագն Խաչատուրյանն ու Շվեյցարիայի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգը 14:5216 Սեպ, 2026
  • ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում 14:4116 Սեպ, 2026
  • Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 14:3316 Սեպ, 2026
  • ԱԺ նիստ | ՈՒՂԻՂ 14:3016 Սեպ, 2026
  • Առաջիկա օրերին ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 14:2916 Սեպ, 2026
  • Առաջիկայում ԱՄՆ-Իրան հակամարտությունը կմտնի նոր փուլ. Վենս 14:1816 Սեպ, 2026
  • ՄԻՊ-ում քննարկվել են ազատազրկված ծնողների՝ երեխաների հետ տեսակցությունների կազմակերպման խնդիրները 14:0816 Սեպ, 2026
  • «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տեսախցիկները գայլերի են ֆիքսել 13:5716 Սեպ, 2026
  • ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Գրեմի օրինագծի քննարկմանը 13:4016 Սեպ, 2026
  • ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Մայր օրենքին․ ՍԴ-ի որոշումը 13:1316 Սեպ, 2026
  • Ֆրանսիացի ոստիկանները զանգվածային բողոքի ակցիա են անցկացրել Փարիզում 13:0616 Սեպ, 2026
  • Լուրեր 13:00 | Սխալ հասցե, կեղծ տվյալներ և գույքի էժան վաճառք․ ՊՎԾ բացահայտումը «Նաիրիտ 2»-ի գործով 13:0016 Սեպ, 2026
  • ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի քարտուղարությունում քննարկվել են Երևանում կայանալիք COP17-ի բանակցային և քաղաքական հարցերը 12:5316 Սեպ, 2026
  • Ռուսաստանն ընտրություններից առաջ վաղաժամ քվեարկություն է անցկացնում Ուկրաինայի օկուպացված շրջաններում 12:4016 Սեպ, 2026
  • ԱԽ քարտուղարը և ՀՀ-ում Վրաստանի դեսպանը քննարկել են երկկողմ կապերին վերաբերող հարցեր 12:3116 Սեպ, 2026
  • Եմենում ռազմական գործողությունների հետևանքով ավելի քան 100 հազար մարդ է տեղահանվել. ՄԱԿ 12:1216 Սեպ, 2026
  • Կառուցապատման ոլորտում բացահայտվել են ավելի քան 2.4 մլրդ դրամի թերհայտարարագրված շրջանառության դեպքեր 12:0416 Սեպ, 2026
  • Ազգային ժողովի նիստը շարունակվում է | ՈՒՂԻՂ 12:0016 Սեպ, 2026
  • Բյուրեղավանում հացի և հացաբուլկեղենի արտադրամասի գործունեություն է կասեցվել 11:4816 Սեպ, 2026
  • Արփինե Սարգսյանը ծանոթացել է Վրաստանի ՆԳՆ քրեագիտական և սահմանապահ ստորաբաժանումների աշխատանքին 11:3816 Սեպ, 2026
  • Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 11:3316 Սեպ, 2026
  • Պաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ «Նաիրիտ 2»-ի գույքն իրացվել է գնահատված արժեքից շուրջ 60 տոկոս ցածր գնով 11:1616 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում՝ Էջմիածին քաղաքում 11:0716 Սեպ, 2026
  • Վահան Կոստանյանը Գերմանիայի Բունդեսթագի պատվիրակության հետ քննարկել է ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգը 11:0216 Սեպ, 2026
  • Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 10:5416 Սեպ, 2026
  • Վահան Կոստանյանը մասնակցել է «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» թեմայով գագաթնաժողովին 10:4016 Սեպ, 2026
  • Հորմուզի նեղուցի արևելյան մասում MQ-9 ԱԹՍ է ոչնչացվել․ ԻՀՊԿ 10:2016 Սեպ, 2026
  • Առանձնապես խոշոր չափերով խարդախության փորձի և քաղաքացիական գործով դատարան կեղծ ապացույցներ ներկայացնելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է 10:1016 Սեպ, 2026
  • Դատախազությունը մանկապարտեզի շենքը Ոսկեվան համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան 10:0516 Սեպ, 2026
  • Լուրեր 10:00 | «Հայաստան» համահայկական հիմնադրամը կանցնի փոխկապակցված, բազմամյա ծրագրերի 10:0016 Սեպ, 2026
  • Ազգային ժողովի նիստ | ՈՒՂԻՂ 10:0016 Սեպ, 2026
  • Լոս Անջելեսի NBC4 լրատվականի ուղղաթիռը վթարի է ենթարկվել՝ ավտոբուսի ողբերգական վթարի լուսաբանման պահին․ զոհեր կան 09:4316 Սեպ, 2026
  • Ազատումներ և նոր նշանակումներ ՆԳՆ և ենթակա ծառայություններում 09:1416 Սեպ, 2026
  • Այցելեցի Չինաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն․ Պապիկյան 09:0316 Սեպ, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:3616 Սեպ, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում 08:1916 Սեպ, 2026
  • Սուրեն Պապիկյանը մասնակցել է Սյանշանի 13-րդ համաժողովի բացման արարողությանը 08:0016 Սեպ, 2026
  • Գյումրին՝ որպես կենդանի պատմություն․ Շիրակի մարզպետը Ֆրանսիայի դեսպանին ներկայացրել է քաղաքի դիմագիծը 00:2216 Սեպ, 2026
  • Ինչու է ՀԷՑ-ն իրականացնում պլանային անջատումներ, որոնք են հիմնական պատճառները․ տեսանյութ 23:5715 Սեպ, 2026
  • Պետությունը համահարթեցրել է ծննդյան միանվագ նպաստի չափը 23:3015 Սեպ, 2026
  • Գլխավոր շտաբի պետի գիշերային ստուգայցերը ՊՆ զորամասեր շարունակվում են 23:1615 Սեպ, 2026
  • Փաստաթղթերը կեղծել են պաշտոնյաները, կոչումը շնորհել է հայրը. նոր մեղադրյալներ՝ Գասպարյանի գործով 23:0015 Սեպ, 2026
  • Էդվարդ Ասրյանը գիշերային անակնկալ ստուգայցեր է կատարել զորամասերում 22:5315 Սեպ, 2026
  • Ցանկանում ենք, որ Հարավային Կովկասը հայտնի լինի ոչ թե հակամարտություններով, այլ խաղաղությամբ. Ֆիդան 22:2815 Սեպ, 2026
  • ԱԳՄԱ նախարարին կից հասարակական խորհրդի նիստում քննարկվել է արտաքին քաղաքականության օրակարգը 22:0915 Սեպ, 2026
  • Հարցազրույց Անահիտ Ավանեսյանի հետ 22:0015 Սեպ, 2026
  • Պաշտոնանկություն՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ 21:4115 Սեպ, 2026
  • «Հայաստան» համահայկական հիմնադրամը կգործի նոր մոտեցմամբ. 2025-ի ծրագրերը 21:2615 Սեպ, 2026
  • Լուրեր 21:00 | Ծեծ, սպառնալիքներ և հարկադիր աշխատանք․ կալանավորվել է Տաթևի վարչական ղեկավարը 21:0015 Սեպ, 2026
  • Ռոբերտ Էլիբեկյան. Հավատի խաչվող գույները 20:5615 Սեպ, 2026
  • Օրինական ճանապարհով Գյումրիում արտահերթ ընտրությունը հրամայական է. Բաղդասարյան 20:4815 Սեպ, 2026
  • Արման Եղոյանի հայտարարությունը բորբոքեց կրքերը. ԱԺ նիստը 20:4215 Սեպ, 2026
  • Սեպտեմբեր 15-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր 20:3615 Սեպ, 2026
  • Կանադան կմնա ԱՄՆ-ի կարևորագույն գործընկերը շատ առանցքային ոլորտներում. Քարնի 20:2815 Սեպ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 15.09.2026 20:2215 Սեպ, 2026
  • Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների տվյալները․ ՆԳՆ 20:1415 Սեպ, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Սեպտեմբեր 15. 2026 20:0915 Սեպ, 2026
  • Նյու Յորքում նախատեսվում է Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը 20:0315 Սեպ, 2026
  • Անկարայում գոհունակությամբ են հետևում Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին զարգացումներին. Ֆիդան 20:0115 Սեպ, 2026
  • ԱՄՆ-ը առաջին անգամ հաստատել է տիեզերքում զենքի առկայությունը 19:5615 Սեպ, 2026
  • Հաքան Ֆիդանը աշխատանքային այցով Ադրբեջանում է 19:4415 Սեպ, 2026
  • Քննարկվել են ՀՀ զինված ուժերի և Կանզասի ազգային գվարդիայի միջև գործընկերությանն առնչվող հարցեր 19:3315 Սեպ, 2026
  • Երևանի երեք համալսարան սկսել է գործակցել բուհերի միջազգային վարկանիշավորման QS կազմակերպության հետ 19:2815 Սեպ, 2026
  • ՌԴ-ն մտադիր է պահպանել 102-րդ ռազմաբազայի վերաբերյալ Հայաստանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները. Զախարովա 19:1915 Սեպ, 2026
  • Շուրջպար՝ Ստեփանավանի հրապարակում. հայերը «Թամզարա» են պարում 19:1415 Սեպ, 2026
  • Լուկաշենկոն ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցչին 19:0715 Սեպ, 2026
  • Լուրեր 19:00 | Կազատականացվի ՀՀ-ից ԵՄ արտահանման մոտ 80 տոկոսը. ԵԽ-ն հավանություն է տվել առաջարկին 19:0015 Սեպ, 2026
  • Քննարկվել են ՀՀ և Վրաստանի միջև առողջապահության ոլորտում փոխգործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր 18:5815 Սեպ, 2026
  • Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ 18:5115 Սեպ, 2026
  • Քրեական ոստիկանների հերթական բացահայտումը․ հայտնաբերվել է 225 գրամ մարիխուանա, 110 գրամ կոկաին և խոշոր գումար 18:3915 Սեպ, 2026
  • Ջերմուկի կամուրջը սեպտեմբերի 16-ին փակ է լինելու 18:2815 Սեպ, 2026
  • «Մարդկության դեմքը. Սուրենյանցի «Լքյալը» և հումանիստական արվեստը»․ ցուցահանդես Հայաստանի ազգային պատկերասրահում 18:2315 Սեպ, 2026
  • Դեսպան Բալայանն ու Ադրիեն Դոլիմոնը պայմանավորվել են խորացնել Հայաստանի և Վալոնիայի միջև համագործակցությունը 18:1115 Սեպ, 2026
  • Ժաննա Անդրեասյանն այցելել է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոն 17:5615 Սեպ, 2026
  • Տաթև բնակավայրի վարչական ղեկավար Գոռ Մինասյանը կալանավորվել է՝ անձին թրաֆիքինգի ենթարկելու համար 17:3715 Սեպ, 2026
  • Քննարկվել են Հայաստանի և Իրանի երկաթուղային ցանցերի ենթակառուցվածքներն ու առկա հնարավորությունները 17:3315 Սեպ, 2026
  • Գերմանիայի Բունդեսթագի ԵՄ հարցերով հանձնաժողովի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր 17:2415 Սեպ, 2026
  • Կիմ Չեն Ընը պատրաստակամություն է հայտնել խորացնել և ընդլայնել Ռուսաստանի հետ հարաբերությունները բոլոր ոլորտներում 17:2115 Սեպ, 2026
  • ԿԳՄՍ նախարարը հանդիպել է Հայաստանի Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբի ներկայացուցիչների հետ 17:1415 Սեպ, 2026
  • Դպրոցականները բացահայտում են բժշկի մասնագիտությունը 17:0615 Սեպ, 2026
  • Լուրեր 17:00 | Հայաստանը կարողացել է դիվերսիֆիկացնել բենզինի պահանջարկը. մասնագետները՝ գնաճի մասին 17:0015 Սեպ, 2026
  • Քննարկվել են Հայաստանի և Ալեքսանդրիայի նահանգի միջև առևտրատնտեսական համագործակցության առաջխաղացման հնարավորությունները 16:5915 Սեպ, 2026
  • Ոչ պաշտոնական շփումներ գործընկերների հետ․ շարունակվում է Սուրեն Պապիկյանի այցը Չինաստան 16:5315 Սեպ, 2026
  • Ամուսնու կողմից կնոջն ընտանեկան բռնության ենթարկելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է, անձը՝ կալանավորվել 16:4615 Սեպ, 2026
  • Ռուբեն Ռուբինյանը և ԳԴՀ Բունդեսթագի ներկայացուցիչ Անտոն Հոֆրայթերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները 16:4215 Սեպ, 2026
  • Պատերազմը կարող էր ավարտվել դեռ մեկ տարի առաջ, եթե եվրոպացիները չստիպեին Վաշինգտոնին հրաժարվել Թրամփ-Պուտին պայմանավորվածություններից. Լավրով 16:3715 Սեպ, 2026
  • Երևանի քրեական ոստիկանները բացահայտել են կողոպուտի դեպք․ 2 անձ ձերբակալվել է 16:2615 Սեպ, 2026
  • Ռուսական ռազմաբազայի դուրսբերման վերաբերյալ ՀՀ-ից դիմում չենք ստացել. Գալուզին 16:1315 Սեպ, 2026
  • ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման 2025 թվականի հաշվետվությունը՝ նոր գնահատումներով և կլիմայական ռազմավարությամբ 16:0215 Սեպ, 2026
  • Ֆիդանն և Բայրամովը քննարկել են Հայաստան-Ադրբեջան կարգավորման ուղղությամբ վերջին մեկ տարում արձանագրված առաջընթացը 15:5315 Սեպ, 2026
  • Եվրախորհրդարանը հավանություն է տվել հայկական ապրանքների համար Ինքնավար առևտրային միջոցների կիրառմանը 15:4715 Սեպ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015