• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Օրը՝ 60 վայրկյանում | 04.05.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 04.05.2026 20:13
Թուրքիայի փոխնախագահը Երևանում մասնակցել է ԵՔՀ գագաթնաժողովին. «Հարևաններ» Թուրքիայի փոխնախագահը Երևանում մասնակցել... 19:17
Նիկոլ Փաշինյանը լուսանկարներ է հրապարակել Էմանուել Մակրոնի հետ Նիկոլ Փաշինյանը լուսանկարներ է... 01:42
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Անկարան անմիջական մասնակցություն ունի Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի իշխանությունների միջազգային հակաիրավական գործողություններին. ԱՀ ԱԳՆ
Լեռնային Ղարաբաղ
10:5730 Սեպ, 2020

Անկարան անմիջական մասնակցություն ունի Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի իշխանությունների միջազգային հակաիրավական գործողություններին. ԱՀ ԱԳՆ

«Թուրքիան երկար ժամանակ ակտիվորեն փորձում է օգտագործել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը Հարավային Կովկասում իր ապակառուցողական արտաքին քաղաքական օրակարգն առաջ մղելու համար, ընդ որում՝ ոչ միայն հրապարակավ արտահայտելով անվերապահ համերաշխություն Ադրբեջանին, այլև այդ երկրին ցուցաբերելով իր անմիջական աջակցությունը, այդ թվում՝ ռազմական բնույթի»,- ասված է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարությունում:

«Եթե նախկինում Թուրքիան ստվերային տիկնիկավարի դեր էր խաղում, որն ուղղորդում էր Ադրբեջանի գործողությունները, ապա այժմ Անկարան անմիջական մասնակցություն ունի Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի իշխանությունների միջազգային հակաիրավական գործողություններին՝ խրախուսելով Բաքվի հանցավոր գործողությունները, ցուցաբերելով ռազմաքաղաքական և տեղեկատվական աջակցություն, տրամադրելով զենք, մասնավորապես՝ անօդաչու թռչող սարքեր և համազարկային կրակի հրթիռային համակարգեր, ուղարկելով ռազմական մասնագետներ և հավաքագրելով վարձկաններ Մերձավոր Արևելքից՝ Արցախի Հանրապետության դեմ պատերազմին մասնակցելու համար: Թուրքիայի այսօրինակ ագրեսիվ վարքագծի ցայտուն օրինակ է ՀՀ օդային տարածքում թուրքական F-16 կործանիչի կողմից հայկական ինքնաթիռի խոցումը:
 
Թուրքիայի տարածաշրջանային դերի վտանգի աստիճանն աճում է թուրքական ղեկավարության ծավալապաշտական նկրտումների աճի ֆոնին՝ հիմնված կայսրության ֆանտոմային հիշողությունների վրա, որը, նախքան իր գոյությունը դադարելը, 1915 թ. իրականացրել է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը՝ 1915-1923 թթ. Հայոց ցեղասպանությունը: Հավակնությունների հետ մեկտեղ, Թուրքիայի ներկայիս իշխանությունները մոռացության մատնված կայսրությունից ժառանգություն են ստացել ոչ միայն նրա քաղաքականությունը, այլև դրա իրականացման հանցավոր եղանակներն ու միջոցները: Հատկանշական է, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը ծագել է 1918 թ.` հենց Հարավային Կովկասում թուրքական զորքերի ռազմական միջամտության արդյունքում: Շարունակելով 1915 թ. Հայոց ցեղասպանությունը, 1918 թ. թուրքական զորքերը ներխուժել են Արցախ և իրականացրել Շուշիի հայ բնակչության կոտորածը: Սակայն Արցախը անկախության կարճատև պատմություն ունեցած Ադրբեջանին հպատակեցնելու թուրքական զորքերի բոլոր փորձերն ավարտվել են լիակատար ձախողմամբ: Ավելի քան հարյուր տարի անց, Թուրքիան փորձում է հետ շրջել պատմության անիվը:
 
Թուրքիայի էական դերը Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ կատարված հանցագործություններում ունի բավարար փաստագրական ապացույցներ և կասկածից վեր է: Անկարայի պատասխանատվությունը չի սահմանափակվում միայն Ադրբեջանի իշխանությունների ձեռքերով հանցագործությունների ուղղակի կատարմամբ, այլև ներառում է հանցավոր գործողությունների վերահսկում և ղեկավարում ինչպես նախապատրաստական փուլում, այնպես էլ դրանց կատարման ընթացքում: Թուրքիայի գործողությունները ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համատեքստում ավելին են, քան պարզապես օգնությունն ու Ադրբեջանին նոր հանցագործությունների դրդումը: Թուրքիայի ղեկավարների այս դիրքորոշումը հանցավոր վարքի բաղկացուցիչ մասն է և վկայում է Թուրքիայի և Ադրբեջանի միջև պայմանավորվածության առկայության մասին` համակարգված քայլերի և նրանց զավթողական ծրագրերի իրականացման վրա համատեղ վերահսկողության միջոցով ընդհանուր նպատակի հասնելու համար: Միջազգային հանրությունը պետք է լիովին գիտակցի, որ Թուրքիան, Ադրբեջանի հետ միասին, կրում է տարածաշրջանում խաղաղության և անվտանգության խախտման համար ողջ պատասխանատվությունը և պետք է հավասարապես էլ պատասխանատվության ենթարկվի միջազգային իրավունքի նորմերի և ՄԱԿ-ի կանոնադրության հետևողական խախտման համար:
 
Այս բոլոր գործողություններից հետո Թուրքիան այլևս չի կարող համարվել ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, ինչպես նաև որևէ ձևով մասնակցել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ շրջանակներում միջնորդական առաքելության իրականացման հետ կապված գործողություններին: Թուրքիան պետք է բացառվի ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմից, քանի որ նրա ներկայությունը այս միջազգային միջնորդական կառույցում կնշանակի Արցախի Հանրապետության դեմ պատերազմ սանձազերծելուն ուղղված ապակառուցողական և հանցավոր գործողությունների խրախուսում:
 
Մենք կրկին շեշտում ենք, որ այն պայմաններում, երբ Ադրբեջանը, Թուրքիայի ուղղորդմամբ, անտեսում է միջազգային հանրության կոչերը` անմիջապես դադարեցնել ռազմական գործողությունները, և հետևողականորեն հրաժարվում է լուծել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով, Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը կդառնա համաշխարհային հանրության հավաքական ներդրումը տարածաշրջանում խաղաղության և անվտանգության վերականգնման, ինչպես նաև բանակցությունների միջոցով մնացած բոլոր հարցերի լուծման համար պայմաններ ստեղծելու գործում:
 
Բացի դրանից՝ կայուն իրավական հիմքերի և Արցախի ժողովրդի կողմից իր ինքնորոշման անքակտելի իրավունքի իրացման օրինական արդյունքների ճանաչումը կդառնա արդյունավետ գործոն Արցախի Հանրապետության նկատմամբ թուրք-ադրբեջանական ցեղասպան քաղաքականությունը զսպելու համար, որից ոչ Բաքուն, ոչ էլ Անկարան չեն պատրաստվում հրաժարվել: Կարծում ենք, որ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը լիովին տեղավորվում է քաղաքակիրթ աշխարհ և առաջին հերթին այն երկրների քաղաքական և մարդասիրական պարտավորությունների շրջանակներում, որոնք ճանաչել և դատապարտել են 1915-1923 թթ. Հայոց ցեղասպանությունը»,- ասված է հայտարարության մեջ:
Դիտումների քանակ185
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • ԱԻՆ-ը հումանիտար օգնություն է տանում Արցախ 09:2530 Սեպ, 2020 ԱԻՆ-ը հումանիտար օգնություն է տանում Արցախ Հասարակություն
  • Արցախյան ռազմաճակատի ամբողջ երկարությամբ այս պահին հրետանային փոխհրաձգություն է. ՊՆ խոսնակ 08:0830 Սեպ, 2020 Արցախյան ռազմաճակատի ամբողջ երկարությամբ այս պահին հրետանային փոխհրաձգություն է. ՊՆ խոսնակ Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • «Տեսա, կրակեցի». հերթական նկարահանումները արցախյան ռազմաճակատից 07:4930 Սեպ, 2020 «Տեսա, կրակեցի». հերթական նկարահանումները արցախյան ռազմաճակատից Հասարակություն
Հիմա եթերում
Լրահոս
  • Լուրեր 17:00 | ԵՔՀ գագաթնաժողովին զուգահեռ՝ կեղծ լուրերի նոր ալիք Հայաստանում | 05.05.2026 17:0005 Մայ, 2026
  • Ռուսաստանը մեկ օրում ավելի քան 600 ԱԹՍ է չեզոքացրել. ՌԴ ՊՆ 16:4705 Մայ, 2026
  • Հայաստան-Ֆրանսիա. ռազմավարական համագործակցություն՝ ռազմարդյունաբերության, արհեստական բանականության, կիբեռանվտանգության և կիսահաղորդիչների ոլորտներում 16:3105 Մայ, 2026
  • Ազգային ժողովում հայտարարությունների ժամն է | ՈՒՂԻՂ 16:3005 Մայ, 2026
  • Սուրեն Պապիկյանն այցելել է Վարշավայի պատերազմի հետազոտությունների համալսարան 16:2905 Մայ, 2026
  • Հայաստանն ունի եվրոպական պատմություն. Մակրոնը՝ ՀՀ-ն Եվրոպայի մաս դիտարկելու մասին 16:2505 Մայ, 2026
  • ՏՏ ընկերություններում աշխատող միգրանտները կշարունակեն պետության կողմից աջակցություն ստանալ ընկերությունների միջոցով. նախագիծ 16:1605 Մայ, 2026
  • Դաշտից գողացել են 224 ոչխար՝ պատճառելով մոտ 15 միլիոն դրամի վնաս. դեպքը բացահայտվել է 16:0305 Մայ, 2026
  • Վերջին տարիներին մենք ցանկացել ենք ավելի արդիականացնել Հայաստանի ԶՈՒ-ն, ամրապնդել ինքնիշխանությունը. Մակրոն 15:5205 Մայ, 2026
  • «Ֆիլիպ Մորրիս Արմենիա»-ն 2026-ի հունվար-մարտին 6 մլրդ 361 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 15:4205 Մայ, 2026
  • Հյուսիս-հարավ սուպերնախագիծն արդեն իսկ միս ու արյուն է ստանում. Փաշինյանը՝ Մակրոնի հետ ստորագրված փաստաթղթի մասին 15:3005 Մայ, 2026
  • Քննարկվել է մեղադրյալի հեռավար կրթության շարունակականության վերաբերյալ նախագիծը 15:1905 Մայ, 2026
  • Հյուսիս-Հարավ, Արևելք-Արևմուտք հուսալի ճանապարհ դառնալը անվտանգության հուսալի գործոն է. Փաշինյան 15:1605 Մայ, 2026
  • ՆԳՆ-ն Եվրոպական սահմանային և առափնյա պահպանության գործակալության հետ Աշխատանքային պայմանավորվածության փաստաթուղթ է նախաստորագրել 15:1005 Մայ, 2026
  • Հայաստանը և Ֆրանսիան ստորագրեցին ռազմավարական գործընկերության հռչակագիրը 14:5805 Մայ, 2026
  • Սուրեն Պապիկյանը պաշտոնական այցով ժամանել է Լեհաստան 14:5505 Մայ, 2026
  • Հայաստանի և Ֆրանսիայի միջև ստորագրվում են փաստաթղթեր. վարչապետ 14:5105 Մայ, 2026
  • Ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեջ կասկածվող երեք անձի 14:4705 Մայ, 2026
  • ՀՀ-ն գոյատևման օրակարգը փոխարինել է զարգացման օրակարգով. Նիկոլ Փաշինյան 14:4305 Մայ, 2026
  • Մարտին Գալստյանն ընտրվեց Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում 14:4005 Մայ, 2026
  • Առաջարկվում է ընդլայնել խնամատարության հնարավորությունները պետական ծառայողների համար. նախագիծ 14:3305 Մայ, 2026
  • Ազգային ժողովի նիստ | ՈՒՂԻՂ 14:3005 Մայ, 2026
  • Ցանկանում եմ, որ հարևանները դրսևորեն նույն խիզախությունը, ինչպես դուք, և ձեզ ուղեկցեն խաղաղության ճանապարհին. Մակրոնը՝ Փաշինյանին 14:2105 Մայ, 2026
  • ԵՄ-ն ունի մի շարք գործիքներ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին աջակցելու համար. Կալաս 14:1705 Մայ, 2026
  • Էմանուել Մակրոնն այցելել է Մատենադարան 14:1705 Մայ, 2026
  • ՀՀ-ն անսահմանափակ էներգետիկ ռեսուրսներ ունեցող երկիր է. Փաշինյան 14:0605 Մայ, 2026
  • ՀՀ-ով է անցնում Արևելքը Արևմուտքին և հակառակ ուղղությամբ կապող ամենակարճ ճանապարհը. վարչապետ 14:0305 Մայ, 2026
  • Նախագահ Մակրոնի հետ այսօր գալիս ենք Գյումրի. վարչապետ 13:5905 Մայ, 2026
  • Ո՞վ կարող էր պատկերացնել, որ կարելի էր հավաքվել Երևանում ԵՔՀ-ի շրջանակում, ինչ-որ մի բան այստեղ փոխվել է. Մակրոն 13:5505 Մայ, 2026
  • Իրանը կջնջվի երկրի երեսից, եթե հարձակվի Հորմուզի նեղուցում ամերիկյան նավերի վրա. Թրամփ 13:4205 Մայ, 2026
  • ԱԲ-ն դարձել է մանիպուլյացիայի ուժեղ գործիք. Միրզոյան 13:3305 Մայ, 2026
  • Անցողիկ շեմի ձեր մարմաջը չի իրականանալու. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիր գործընկերներին 13:3105 Մայ, 2026
  • Ցանկանում ենք ՀՀ-ն դարձնել պոպուլյար ուղղություն, դրա համար պետք է հեշտացնենք մարդկանց՝ ճամփորդելու հետ կապված հարցերը. Փաշինյան 13:2605 Մայ, 2026
  • Այսօր մենք դիմադրում ենք փոթորիկների, որոնք ոչ թե մետաֆորիկ են, այլ շատ իրական և համակարգային. Միրզոյան 13:2305 Մայ, 2026
  • ՆԳ նախարարին է փոխանցվել ԵՄ-ի հետ Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացի առաջին զեկույցը 13:2105 Մայ, 2026
  • 19-ամյա վարորդի մասնակցությամբ դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ 13:1705 Մայ, 2026
  • Կոռուպցիայի դեմ պայքարի համար առանցքային դեր ունի քաղաքական կամքը, բայց այդ կամքը միայնակ հրաշքներ չի կարող գործել. Ջուլհակյան 13:1605 Մայ, 2026
  • Հարկային բարեփոխումների և ռիսկերի կառավարման խորհրդի նիստում քննարկվել են հարկային բարեփոխումների ընթացքը և զարգացման հեռանկարները 13:1205 Մայ, 2026
  • Եվրամիությունն առանց Թուրքիայի անդամակցության չի կարող դառնալ գլոբալ խաղացող. էրդողան 13:0705 Մայ, 2026
  • Տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ անդրանիկ գագաթնաժողովը. ընդունվել է հռչակագիր, ստորագրվել են փաստաթղթեր 12:5905 Մայ, 2026
  • Հնարավոր չէ ուղղակի թշնամանքի անջատիչն անջատել և խաղաղության կոճակը սեղմել. Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ կոնֆլիկտի մասին 12:5705 Մայ, 2026
  • ԱԺ-ն քննարկում է պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում Արուսյակ Ջուլհակյանի թեկնածությունը 12:5405 Մայ, 2026
  • Ցանկանում ենք, որ Ադրբեջանը ամրապնդի իր դերը որպես Եվրոպայի և Ասիայի միջև հիմնարար հանգույց. Մելոնի 12:4505 Մայ, 2026
  • «Երևանյան երկխոսություն» 3-րդ միջազգային համաժողովի բացման արարողությունը 12:3905 Մայ, 2026
  • Ուրախ եմ լինել բարեփոխված ու ժողովրդավարական զարգացման ճանապարհին գտնվող Հայաստանում. Բելգիայի Ներկայացուցիչների պալատի նախագահը՝ Ալեն Սիմոնյանին 12:3105 Մայ, 2026
  • ԵՄ-ն պատրաստակամություն է հայտնել Հայաստանում կուտակիչ կայանները զարգացնելու ուղղությամբ 12:2505 Մայ, 2026
  • ՀՀ-ում կա բարձր տնտեսական աճ ու ցածր գնաճ. Գալստյան 12:2005 Մայ, 2026
  • Ֆրանսիան հավերժ կանգնած է հայ ժողովրդի կողքին՝ լի հարգանքով առ ապրած ցեղասպանության հիշատակը. Մակրոն 12:1405 Մայ, 2026
  • ԵՄ-ն ամենաբարձր մակարդակով կոչ է անում և հրավիրում է տնտեսվարողներին ներդրումներ անել ՀՀ-ում. Փաշինյան 12:1205 Մայ, 2026
  • ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի 12:0505 Մայ, 2026
  • Շատ խորհրդանշական էր լսել ԵՄ գործընկերներից, որ ՀՀ-ն գերազանց աշխարհագրական դիրք ունի. Փաշինյան 11:5805 Մայ, 2026
  • Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ. Պապոյանը՝ դեսպանին 11:4405 Մայ, 2026
  • Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 11:4105 Մայ, 2026
  • Էմանուել Մակրոնը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին 11:3905 Մայ, 2026
  • Ուկրաինայից Իրան ամբողջ տարածաշրջանը ցնցվում է պատերազմից, մինչդեռ Հարավային Կովկասում այլ իրավիճակ է. Ֆոն դեր Լայեն 11:3705 Մայ, 2026
  • Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ 11:3405 Մայ, 2026
  • ՀՀ-ԵՄ առաջին գագաթնաժողովի արդյունքներով փաստաթղթեր են ստորագրվել 11:3005 Մայ, 2026
  • Հայաստանը և ԵՄ-ն ավելի մոտ են, քան երբևէ եղել են. Ֆոն դեր Լայեն 11:2505 Մայ, 2026
  • Արագ փոփոխվող աշխարհում ցածր և կայուն գնաճային միջավայրի ապահովումը պահանջում է նոր մոտեցում. Մարտին Գալստյան 11:1605 Մայ, 2026
  • Հարկադիր կատարման ինստիտուտը արդարադատության համակարգի հիմնասյուներից մեկն է. Գլխավոր հարկադիր կատարող 11:1305 Մայ, 2026
  • Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է 11:0905 Մայ, 2026
  • Կեցցե՜ ԵՄ-ի և Հայաստանի բարեկամությունը. Ուրսուլա ֆոն դեր Լայենի գրառումը 11:0605 Մայ, 2026
  • Հայաստանը Հարավային Կովկասի հետ մեր հարաբերություններում անկյունաքարային դեր ունի. Կոշտա 11:0405 Մայ, 2026
  • Մակրոտնտեսական կայունությունը վստահաբար դարձել է ՀՀ այցեքարտը համաշխարհային ներդրումային քարտեզի վրա. Մարտին Գալստյան 10:5705 Մայ, 2026
  • Ժողովրդավարությունը մեզ համար հանգամանքների պատահական բերում չէ, այլ ռազմավարություն է. Փաշինյան 10:5505 Մայ, 2026
  • ՀՀ-ԵՄ առաջին գագաթնաժողովի արդյունքներով համատեղ հայտարարությունները | ՈՒՂԻՂ 10:4605 Մայ, 2026
  • ԱԺ-ն քննարկում է Կենտրոնական բանկի նախագահի ընտրության հարցը 10:4205 Մայ, 2026
  • Ազգային ժողովը սկսել է հերթական նիստերի աշխատանքը 10:3705 Մայ, 2026
  • Կրակոցներ՝ Սպիտակ տան մոտակայքում․ միջադեպի մասնակիցը տեղափոխվել է հիվանդանոց 10:1705 Մայ, 2026
  • Դընի Դոնիկյանի աֆորիզմների նոր ժողովածուն 10:1305 Մայ, 2026
  • Լուրեր 10:00 | ՀՀ-ԵՄ 1-ին գագաթնաժողովն իրապես պատմական պահ է. ՀՀ վարչապետ | 05.05.2026 10:0005 Մայ, 2026
  • ԱԺ նիստ | ՈՒՂԻՂ 10:0005 Մայ, 2026
  • Մայր բուհն արհեստական բանականության մասնագետներ կպատրաստի 09:5405 Մայ, 2026
  • Առանձնազրույց ԵԽ նախագահ Անտոնիու Կոշտայի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել 09:3805 Մայ, 2026
  • ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել Եվրոպական խորհրդի և Եվրոպական հանձնաժողովի նախագահների դիմավորման արարողությունը 09:2705 Մայ, 2026
  • «Դիջիթեյն» ընկերությունը 2026-ի հունվար-մարտին 6 մլրդ 744 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 09:1705 Մայ, 2026
  • Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում 08:5905 Մայ, 2026
  • ՀՀ-ԵՄ 1-ին գագաթնաժողովը. դիմավորում նախագահի նստավայրում | ՈՒՂԻՂ 08:4505 Մայ, 2026
  • Ակնաշեն գյուղում տների տանիքներ են այրվել 08:3105 Մայ, 2026
  • ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության փաստաթղթի ընդունումը կարձանագրենք որպես նախագահ Մակրոնի պետական այցի կարևոր արդյունք․ վարչապետ 08:1405 Մայ, 2026
  • Քայլում ենք, քայլում ենք, քայլում. վարչապետը, Մակրոնը, նախագահն ու Ալեն Սիմոնյանը շրջել են գիշերային Երևանում 08:0205 Մայ, 2026
  • Եվրոպա-Հայաստան հարաբերություններում նոր դարաշրջան ենք բացում. Մակրոն 01:0105 Մայ, 2026
  • Խաղաղությունը ձեռք է բերվել խիզախ ջանքերի շնորհիվ. Անտոնիու Կոշտա 00:5405 Մայ, 2026
  • Մայիսի 5-ի եղանակային կանխատեսումները 00:5205 Մայ, 2026
  • Նիկոլ Փաշինյանը նոր տեսանյութ է հրապարակել 00:4205 Մայ, 2026
  • Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի կողքին․ Մակրոն 00:3605 Մայ, 2026
  • Տարածաշրջանային կայունությունը բխում է ԵՄ շահերից. Կայա Կալաս 00:1805 Մայ, 2026
  • Էմանուել Մակրոնը երգել է․ նվագակցել են Նիկոլ Փաշինյանն ու Վահագն Հայրապետյանը 00:1405 Մայ, 2026
  • Երբ թվում էր, թե Հայաստանի Հանրապետությունն այլևս չունի ոչ մի հույս և հենարան, մենք ամենադժվար պահին զգացինք և շոշափեցինք նախագահ Մակրոնի ձեռքը․ Փաշինյան 00:0305 Մայ, 2026
  • Կանխատեսվում է գետերում ջրի մակարդակի բարձրացում․ փրկարարական ստորաբաժանումներն անցել են արտակարգ ռեժիմով ծառայության 23:4104 Մայ, 2026
  • Պետական ընդունելություն Ֆրանսիայի նախագահի պատվին և պարգևատրումներ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել 23:3704 Մայ, 2026
  • Սահմանի անվտանգություն, խառնածին սպառնալիքների հակազդում. ՀՀ-Մեծ Բրիտանիա հռչակագրի մանրամասները 23:1104 Մայ, 2026
  • ՄԱԶԾ-ի աջակցությամբ ուժեղացվում է Ազատի ջրամբարի անվտանգությունը և համայնքների դիմակայունությունը 23:0004 Մայ, 2026
  • Մակրոնի կողմից պարգևատրվել եմ Պատվո լեգեոնի շքանշանով․ Արայիկ Հարությունյան 22:4504 Մայ, 2026
  • Ռուսաստանը մայիսի 8-ին և 9-ին հրադադար կհայտարարի 22:3004 Մայ, 2026
  • Հայաստանը՝ խաղաղ ու վառ գույներով․ Անի Իսրայելյանի կտավները 22:1504 Մայ, 2026
  • Հարցազրույց Քրիստեն Միխալի հետ 22:0604 Մայ, 2026
  • «Դասական Եվրատեսիլ 2026» միջազգային մրցույթն առաջին անգամ անցկացվելու է Հայաստանում 21:5204 Մայ, 2026
  • Հորմուզի նեղուցում Իրանը հարվածել է Հարավային Կորեայի բեռնատար նավի․ Թրամփ 21:4004 Մայ, 2026
  • Նոր էջ՝ Ֆրանսիայի և Հայաստանի հարաբերությունների պատմության մեջ․ Խաչատուրյանը հանդիպել է Մակրոնին 21:2604 Մայ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015