ԱՄՆ-Իրան լարվածության սրման ֆոնին Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերին պատկանող ավիակիրն անցնելով Հորմուզի նեղուցը՝ մուտք է գործել Պարսից ծոցի ավազան՝ փոխանցում է France 24-ը:
Ամերիկյան ռազմածովային ուժերի ղեկավարությունից տեղեկացրել են, որ ավիակրի հետ Պարսից ծոց են մուտք գործել նաև այլ ռազմանավեր, որոնք տարածաշրջանային գործընկերների հետ մասնակցելու են հակաահաբեկչական պայքարի շրջանակում անցկացվող համատեղ զորավարժություններին:
Միացյալ Նահանգները ռազմական գործողությունները սկսել է պետքարտուղար Մայք Փոմփեոյի՝ Իրանի նկատմամբ զենքի էմբարգոյի ժամկետը երկարաձգելու մասին հայտարարությունից հետո:
ԱՄՆ պետքարտուղարը հայտնել էր, որ Վաշինգտոնն ամեն ինչ կանի կանխարգելելու ռուսական ու չինական սպառազինություն գնելու Թեհրանի որոշումը, թեպետ եվրոպացի դաշնակիցներն ԱՄՆ-ի հետ այս հարցում տարաձայնություններ ունեն: