ԱՄՆ-ի նավատորմի 11 ակտիվ միջուկային ավիակիրներից չորսում հայտնաբերվել է Covid-19 կորոնավիրուսային վարակի բռնկում: Այս մասին հաղորդել է, EADaily-ն՝ վկայակոչելով JB Press ճապոնական առցանց պարբերականին:
Հրապարակման մեջ նշվում է, որ ըստ տեղեկությունների՝ «Թեոդոր Ռուզվելտ» ավիարկրից բացի վարակակիր նավաստիներ կան նաև «Ռոնալդ Ռեյգան» (այն Յոկոսուկայի ԱՄՆ-ռազմածովային բազայում է), «Կարլ Վինսոն» և «Նիմից» ավիակիրներում:
ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսպերը, սակայն, պնդում է, որ «արտերկրում գտնվող ամերիկյան 100000-անոց ռազմածովային ուժը պահպանում է զգոնության պատշաճ մակարդակը և շարունակում է զսպել Չինաստանին ու Հյուսիսային Կորեային»: