• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է... 23:46
Անկախության հռչակագիրն ու նոր իրողությունները. Մեծ բանավեճ Անկախության հռչակագիրն ու նոր... 22:12
Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում Հայաստանի կանանց հավաքականը տարել... 19:18
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Լեռնային Ղարաբաղ 16:5315 Սեպ, 2020

Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի անդրանիկ նիստը՝ նոր կազմով

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ սեպտեմբերի 15-ին տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի անդրանիկ նիստը։

Նիստի օրակարգում էին Հանրապետության կենսագործունեությանը վերաբերող անվտանգային մի շարք կարևոր հարցեր: Մինչ օրակարգային հարցերի քննարկմանն անցնելը նախագահ Հարությունյանը հանդես է եկել ելույթով։ Իր խոսքում նախագահը նշել է, որ անվտանգության ոլորտում Հանրապետության իշխանությունների գլխավոր առաքելությունը, նեղ առումով, Արցախի Հանրապետության բնակչության, իսկ լայն առումով՝ հայ ժողովրդի անվտանգության երաշխավորումն է։ Այդ համատեքստում երկրի ղեկավարը նախանշել է ոլորտում իրականացվելիք քաղաքականության գերակա ուղղությունները, որոնք ներառում են ռազմական անվտանգության, տնտեսական կայուն զարգացման ու ինքնաբավության, կայուն ու արդյունավետ քաղաքական համակարգի կայացման և տեղեկատվական անվտանգության ապահովումը։

Անդրադառնալով նախանշված աշխատանքների արդյունավետ կազմակերպման հարցին՝ Հանրապետության նախագահը կարևորել է պետական բոլոր կառույցների կողմից իրենց գործառույթների պատշաճ իրականացումը Հայրենիքի անվտանգության ապահովման նպատակով։

«Ես՝ որպես պետության գլուխ և Արցախի Հանրապետության ինքնիշխանության, անկախության, տարածքային ամբողջականության և անվտանգության երաշխավոր, լրիվությամբ կատարում եմ իմ լիազորությունները և նույնը պահանջում եմ բոլոր մարմիններից ու պաշտոնատար անձանցից»,- ընդգծել է նախագահը:

Նախագահի ելույթն ամբողջությամբ՝ ստորև.

«Անվտանգության խորհրդի հարգելի՛ անդամներ,

Ինչպես գիտեք, սա Անվտանգության խորհրդի անդրանիկ նիստն է՝ Հանրապետության նախագահի պաշտոնն իմ կողմից ստանձնելուց հետո. մինչ այդ անց ենք կացրել Հայաստանի և Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստ:

Այսօրվա նիստի օրակարգում են Հանրապետության կենսագործունեությանը վերաբերող անվտանգային մի շարք կարևոր հարցեր: Նախքան օրակարգային հարցերի քննարկմանն անցնելը կուզեի մի քանի արձանագրում կատարել:
Նախ, հարկ է արձանագրել, որ անվտանգության ոլորտում մեր գլխավոր առաքելությունը, կրկնեմ՝ առաքելությունը, ոչ թե զուտ նպատակը, նեղ առումով՝ Արցախի Հանրապետության բնակչության, իսկ լայն առումով՝ հայ ժողովրդի պատշաճ անվտանգության երաշխավորումն է: Այսինքն, Արցախն իր նշանակալի դերակատարումն ու պատասխանատվությունն ունի հայ ժողովրդի անվտանգության ապահովման հարցում:

Մենք այդ առաքելությունը կարող ենք հավուր պատշաճի կատարել հետևողական, քրտնաջան ու խելամիտ աշխատանքով՝ միտված հայոց միասնական հայրենիքի ռազմավարական դիմադրողականության մակարդակի շարունակական բարձրացմանը: Դա հնարավոր է չորս մակարդակներում և չորս հիմնական ուղղություններում Մայր Հայաստանի ու աշխարհասփյուռ հայության հետ ներդաշնակ աշխատանքի միջոցով: Չորս մակարդակներն են՝ գլոբալ, տարածաշրջանային, հայկական և ներարցախյան, իսկ չորս հիմնական ուղղությունները՝ ռազմական, տնտեսական, քաղաքական ու տեղեկատվական: Պետք է մեկընդմիշտ հաշվի առնել, որ բոլոր այդ մակարդակները և ուղղությունները փոխազդում են միմյանց՝ իրենց ռազմավարական կշիռներին համապատասխան:

Առաջին. Գլոբալ մակարդակում խնդիր ունենք և՛ հնարավորինս կանխատեսելու և դիմակայելու գլոբալ մարտահրավերները, և՛ բոլոր ուղղություններով բարենպաստ պայմաններ ապահովելու մեր անվտանգության գլոբալ երաշխիքների համար: Անշուշտ, մեր դերակատարումը գլոբալ զարգացումներում աննշան է, սակայն սխալ կլինի նաև չարձանագրել մեր համեստ ներդրումը գլոբալ անվտանգության ապահովման գործում՝ որպես տարածաշրջանի կայունության ու խաղաղության հիմնական երաշխավորներից մեկը:

Երկրորդ. Տարածաշրջանային մակարդակում են մեր անվտանգության հիմնական ու անմիջական մարտահրավերները՝ հանձին ադրբեջանական պետության խիստ ագրեսիվ ու հայատյաց քաղաքականության: Եվ ադրբեջանական իրական սպառնալիքները վառ արտահայտվում են բոլոր ուղղություններում՝ շոշափելի ու երկարատև վտանգ դառնալով Արցախի բնակչության ֆիզիկական գոյության համար: Ուստի, մեր բոլոր ռազմական, տնտեսական, քաղաքական, տեղեկատվական և այլ ջանքերը պետք է ուղղված լինեն առաջնահերթորեն այդ վտանգների կայուն չեզոքացմանը: Իհարկե, տարածաշրջանային մի շարք այլ ռիսկեր ևս էականորեն ազդում են Արցախի անվտանգային միջավայրի և ռազմավարական դիմադրողականության աստիճանի վրա, որոնք երբեմն խթանիչ ազդեցություն են թողնում նաև ադրբեջանական սպառնալիքների դրսևորման ձևի և ուժգնության վրա:

Երրորդ. Հայկական մակարդակը ենթադրում է, որ Արցախը հայկական աշխարհի անտրոհելի մասնիկն է և Մայր Հայաստանի հետ գտնվում է նույն անվտանգային համակարգում: Ուստի, Հայաստանի Հանրապետությունում և նրա շուրջ տեղի ունեցող բազմապիսի զարգացումներ ուղիղ կերպով անդրադառնում են նաև Արցախի անվտանգային միջավայրի վրա և հակառակը:

Չորրորդ. Ներարցախյան մակարդակում մեր պատասխանատվության ու հնարավորությունների չափերը կտրուկ մեծանում են, իսկ անվտանգային ուղղությունները՝ ընդլայնվում: Քանի որ առաջին երեք մակարդակներում աշխատանքները, վերջիվերջո, մենք պետք է ծառայեցնենք ներարցախյան մակարդակի խնդիրների լուծմանը, այդ պատճառով արժե մի փոքր կենտրոնանալ այս մակարդակում տարբեր ուղղությունների անելիքների վրա:
Ռազմական ուղղությունը, բնականաբար, հիմնական անվտանգային ուղղությունն է, և մեր գործունեության մեջ պետք է առաջնորդվենք «Բոլորը և ամեն ինչը՝ առաջնահերթորեն բանակի համար, բանակը՝ բոլորի համար» սկզբունքով:

Այդ տեսանկյունից հարկ է հետևողական ջանքեր գործադրենք թե՛ զինված ուժերի սպառազինությունների ավելացման ու արդիականացման, թե՛ կառավարման համակարգի բարելավման, թե՛ ռազմական ենթակառուցվածքների ամրացման, թե՛ զինծառայողների սոցիալական երաշխիքների ապահովման և մնացած բոլոր ուղղություններով: Ի թիվս հիմնական ճյուղերում արձանագրվող շարունակական հաջողությունների՝ մենք պետք է ավելի մեծ ինստիտուցիոնալ ուշադրություն դարձնենք նաև աշխարհազորի կարողությունների զորացման և տեղական ռազմարդյունաբերության զարգացման վրա: Այդ առումներով շոշափելի ձեռքբերումներ ունենք, սակայն անհրաժեշտությունը շատ ավելին է, քան կատարված աշխատանքները:

Տնտեսական ուղղությամբ մեր գլխավոր անելիքը տնտեսական կայուն զարգացման և ինքնաբավության ապահովումն է: Անվիճելի է, որ տնտեսության զարգացումն ու բնակչության բարեկեցության աստիճանի նշանակալի բարձրացումը դրական է անդրադառնալու անվտանգային համակարգի վրա: Կարևոր նպատակներից մեկն է հատկապես ռազմավարական նշանակության ապրանքների մասով ինքնաբավության կամ գոնե ճկունության բարձր աստիճանի ապահովումը, և այդ առումով կատարված աշխատանքների արդյունքները զգալի են, սակայն դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու:

Քաղաքական ուղղության գլխավոր նպատակը կայուն ու արդյունավետ քաղաքական համակարգի կայացումն է, որտեղ սահմանադրական կարգի հիման վրա պետական յուրաքանչյուր հաստատություն արդյունավետորեն կկատարի իր գործառույթները: Բոլոր մարմինները պարտավոր են այս կամ այն չափով ծառայել Հայրենիքի անվտանգության ապահովման կարևորագույն գործին: Ես, որպես պետության գլուխ և Արցախի Հանրապետության ինքնիշխանության, անկախության, տարածքային ամբողջականության և անվտանգության երաշխավոր, լրիվությամբ կատարում եմ իմ լիազորությունները և նույնը պահանջում եմ բոլոր մարմիններից ու պաշտոնատար անձանցից:

Իհարկե, անվտանգային համակարգում ոլորտային մարմիններից գլխավոր դերը տրված է Պաշտպանության բանակին՝ որպես Արցախի Հանրապետության բնակչության ֆիզիկական անվտանգության հիմնական երաշխավոր: Իսկ Հանրապետության նախագահին կից ձևավորված Անվտանգության խորհուրդը, որպես խորհրդակցական մարմին, նպատակ ունի աջակցելու ազգային անվտանգության բնագավառում իմ լիազորությունների իրականացմանը:

Տեղեկատվական ուղղությունը, թերևս, ամենաքիչ սահմաններ ենթադրող ուղղությունն է, որը պետք է սպասարկի բոլոր բնագավառներին՝ միտված բարենպաստ տեղեկատվական-հոգեբանական միջավայրի ապահովմանը թե՛ ներսում և թե՛ արտաքին լսարաններում: Վերջին տարիներին այս ուղղությամբ մարտահրավերները կտրուկ մեծացել են՝ հաշվի առնելով համացանցի հասանելիության ու հասարակության խոցելիության աստիճանի ավելացումը: Ուստի, տեղեկատվական անվտանգությունը պետք է լինի մեր հետևողական ուշադրության կենտրոնում:

Անշուշտ, հատկապես ներարցախյան մակարդակում անվտանգությունը պայմանավորված է ոչ միայն նշված չորս ուղղություններով, այլ նաև, լայն առումով, ժողովրդագրությամբ, կրթությամբ, առողջապահությամբ և մի շարք այլ ոլորտներով, որոնք համատեղ կազմում են մեկ ամբողջական անվտանգության համակարգ: Հետևաբար, բոլոր ուղղություններով մենք պետք է գրագետ ու հետևողական աշխատանք տանենք՝ երաշխավորելու համար Արցախի Հանրապետության բնակչության տևական ու համապարփակ անվտանգությունը:

Հարգելի՛ ներկաներ,

Անդրադառնալով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանը, որպես անվտանգային հիմնական ռիսկերը պայմանավորող միջավայր, նշեմ, որ Արցախի Հանրապետությունը պատրաստ է հակամարտության խաղաղ կարգավորմանը: Այնուհանդերձ, մենք ունենք հստակ սկզբունքներ, որոնք ընկած են մեր քաղաքականության հիմքում:

Մեկ առիթով ներկայացրել էի այդ սկզբունքները նախքան Հանրապետության նախագահի պաշտոնի ստանձնումը, այժմ կուզեի կրկնել դրանք՝ որոշակի լրացուցիչ հստակեցումներով:

1. Արցախի Հանրապետության իշխանությունները պետք է լիիրավ ու լիարժեք հիմունքներով մասնակցեն հակամարտության խաղաղ և վերջնական կարգավորմանն ուղղված գործընթացի բոլոր փուլերին:

2. Արցախի Հանրապետության ինքնիշխանությունը, անկախությունը, տարածքային ամբողջականությունը և անվտանգությունը որևէ պարագայում չեն կարող վտանգի տակ դրվել կամ սակարկության ենթարկվել:

3. Առանց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման փաստի առաջնահերթ ճանաչման՝ հակամարտության կարգավորման որևէ տարբերակ չի կարող կողմերի միջև բովանդակային քննարկման առարկա դառնալ:

4. Պետք է հստակ երաշխիքներով բացառվեն հակամարտության կարգավորման գործընթացում ուժի ու դրա սպառնալիքի կիրառման փորձերը, քանի որ հայ և ադրբեջանցի ժողովուրդներն արժանի են խաղաղության մեջ ապրելու. այլապես Արցախի Հանրապետությունը պատրաստ է անհամաչափ հակահարված տալու նախահարձակ Ադրբեջանին՝ ռազմական գործողությունները նաև տեղափոխելով նրա տարածք:

5. Հակամարտության կարգավորման ցանկացած տարբերակում բացառվում են Արցախի Հանրապետության իշխանությունների կողմից միակողմանի զիջումներ կամ անհամաչափ ու անհամարժեք փոխզիջումներ:

6. Հակամարտության կարգավորման և դրա հարակից գործընթացներում հայ փախստականներն ու ներքին տեղահանված անձինք պետք է իրավահավասար ներգրավվածություն ունենան ադրբեջանցի փախստականների ու ներքին տեղահանված անձանց հետ միասին, իսկ նրանց հիմնախնդիրները՝ միանման ու միաժամանակյա լուծումներ ստանան:

7. Միջազգային հանրությունը (առաջնահերթորեն՝ ԵԱՀԿ-ն և համանախագահ երկրները) պետք է բացառեն Արցախի բնակիչների իրավունքների՝ հակամարտությամբ ու ԱՀ միջազգային կարգավիճակով պայմանավորված խախտումներն ու սահմանափակումները, ներառյալ՝ մարդու իրավունքներին առնչվող ու մարդասիրական միջազգային ծրագրերից փաստացի մեկուսացումը, որոնք Ադրբեջանը փորձում է կիրառել առնվազն որպես ճնշման միջոց՝ ի հեճուկս միջազգային իրավունքի հանրահայտ սկզբունքների:

Հարգելի՛ ներկաներ,

Անվտանգության խորհուրդը կոչված է քննարկելու նշված և մեր երկրի համար կարևոր այլ հիմնախնդիրներ ու գաղափարներ, մշակելու մոտեցումներ և առաջարկներ տալու Հանրապետության նախագահին: Ես կարևորում եմ այս խորհրդակցական մարմնի ու ձևաչափի գործառույթը՝ մոտեցումների հստակեցման ու աշխատանքի բաժանման առումներով: Ձեզնից յուրաքանչյուրից ակնկալում ու պահանջում եմ սրտացավ ու քրտնաջան աշխատանք ձեր առջև դրված խնդիրների կատարման հարցում՝ հանուն Արցախի բնակչության և ընդհանրապես հայ ժողովրդի անվտանգ ու խաղաղ հարատևման»:

 

 

Դիտումների քանակ69
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Ցավոք, նա ոչ միայն ցավի կրողը եղավ, այլև ճակատագրի. Արայիկ Հարությունյանը՝ Դինքի մասին 15:2415 Սեպ, 2020 Ցավոք, նա ոչ միայն ցավի կրողը եղավ, այլև ճակատագրի. Արայիկ Հարությունյանը՝ Դինքի մասին Քաղաքականություն
  • Արայիկ Հարությունյանը հաստատել է Արցախի Անվտանգության խորհրդի նոր կազմը 18:1514 Սեպ, 2020 Արայիկ Հարությունյանը հաստատել է Արցախի Անվտանգության խորհրդի նոր կազմը Քաղաքականություն
  • Արայիկ Հարությունյանը կուսակցական տոմսեր է հանձնել «Ազատ հայրենիքի» շարքերը համալրած երիտասարդներին 18:0209 Սեպ, 2020 Արայիկ Հարությունյանը կուսակցական տոմսեր է հանձնել «Ազատ հայրենիքի» շարքերը համալրած երիտասարդներին Լեռնային Ղարաբաղ
Հիմա եթերում
Լրահոս
  • Պետդումայի ընտրություններում հաղթել է «Միասնական Ռուսաստան»-ը 15:0521 Սեպ, 2026
  • Լուրեր 15:00 | Պուտինը և համաշխարհային առաջնորդները շնորհավորել են Փաշինյանին Անկախության առթիվ 15:0021 Սեպ, 2026
  • Մինսկն ու Երևանը միավորում են պատմության ընդհանուր էջերն ու մարդկանց միջև անկեղծ համակրանքը. Լուկաշենկո 14:5021 Սեպ, 2026
  • Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին 14:2921 Սեպ, 2026
  • Նիկոլ Փաշինյանն ընդունել է տնտեսագիտության Նոբելյան մրցանակակիր Աբհիջիթ Բաներջիին 13:4321 Սեպ, 2026
  • Ի սրտե շնորհավորում ենք մեր բոլոր հայ ընկերներին Անկախության տոնի առթիվ. Լիտվայի ԱԳՆ 13:4321 Սեպ, 2026
  • Լավրովը շնորհավորել է Միրզոյանին՝ Հայաստանի Անկախության օրվա առթիվ 13:2321 Սեպ, 2026
  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է ստանում Անկախության օրվա առիթով 13:1021 Սեպ, 2026
  • Լուրեր 13:00 Առաջիկա տարիներին ԱՄՆ-ն ակնկալում է խորացնել Հայաստանի հետ գործընկերությունը. Ռուբիո | 21.09.2026 13:0021 Սեպ, 2026
  • «ՎիԷլՎի Սենթր» ընկերությունը 2026-ի հունվար-հունիսին 3 մլրդ 881 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 12:5221 Սեպ, 2026
  • Շնորհավորում եմ Հայաստանի ժողովրդին ազգային այս կարևոր իրադարձության կապակցությամբ. Ռուբիո 12:1621 Սեպ, 2026
  • Եվս մեկ ձեռքբերում հայագիտության ոլորտում 12:0621 Սեպ, 2026
  • Նոր կենսաչափական անձնագիրը նոր էջ է ՀՀ քաղաքացու թվային ինքնության և թվային հնարավորությունների համար․ ՆԳՆ 11:4921 Սեպ, 2026
  • «Եդինայա Ռոսիա»-ն ՌԴ Պետդումայի ընտրություններում կանխատեսում է ձայների կեսից ավելին 11:3221 Սեպ, 2026
  • Անկախությունը ամենօրյա հոգատար աշխատանք է, պատասխանատվություն՝ յուրաքանչյուրս մեր տեղում կերտելու արժանապատիվ պետություն․ Էդուարդ Հակոբյան 11:1921 Սեպ, 2026
  • Հայ բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունում 10:5021 Սեպ, 2026
  • Շնորհավոր անկախության 35-րդ տարեդարձը, Հայաստան. Հայաստանում ԵՄ առաքելություն 10:3521 Սեպ, 2026
  • Երևանում այսօր երթևեկության սահմանափակումներ կլինեն 10:2221 Սեպ, 2026
  • Մենք պատրաստ ենք այսօրվա բացառիկ համերգին. ԿԳՄՍՆ 10:1821 Սեպ, 2026
  • Ավտոբուսային երթուղիների փոփոխություն Երևանում՝ սեպտեմբերի 21-ին 10:1221 Սեպ, 2026
  • Լուրեր 10։00 | ՀՀ-ն 35 տարեկան է. վարչապետը բոլորին հրավիրում է Հանրապետության հրապարակ | 21.09.2026 10:0021 Սեպ, 2026
  • Մեր բոլոր որոշումների չափանիշը պետք է լինի Հայաստանի Հանրապետության պետական ու հանրային շահը․ ՀՀ նախագահ 09:5921 Սեպ, 2026
  • Թող մեր անկախ պետականությունն ամրանա մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության, իրավունքի գերակայության ամուր հենքի վրա․ ՄԻՊ 09:3821 Սեպ, 2026
  • Մենք գտանք բավարար ինքնահայեցման ուժ, որպեսզի փոխենք պատմության ընթացքը և ապահովենք Հայաստանի Հանրապետության անկախության հարատևությունը․ Ռուբինյան 09:1121 Սեպ, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:4521 Սեպ, 2026
  • Բուենոս Այրեսի մի շարք տեսարժան վայրեր լուսավորվել են Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով 08:4121 Սեպ, 2026
  • Այսօր երեկոյան Հանրապետության հրապարակում հանդես կգամ ուղերձով․ Նիկոլ Փաշինյան 08:2321 Սեպ, 2026
  • Փա՜ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը․ Սուրեն Պապիկյան 08:1121 Սեպ, 2026
  • Սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետությունը նշում է անկախության 35-րդ տարեդարձը 08:0421 Սեպ, 2026
  • Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար 23:4620 Սեպ, 2026
  • Այլընտրանքը կարող է ՀՀ-ՌԴ առողջ հարաբերությունների հիմք լինել 22:5620 Սեպ, 2026
  • «Հայանտառ»-ի տարածքում հայտնաբերվել է մեծ քանակի հատված փայտանյութ 22:4420 Սեպ, 2026
  • ԽՍՀՄ-ից հետո ներդրված միակ տեխնոլոգիան տեսախցիկներն են. էկոնոմիկայի նախարարը՝ «Արարատցեմենտի» մասին 22:2720 Սեպ, 2026
  • Վարչապետը հանդիպել է Երևանի Սերո Խանզադյանի անվան թիվ 184 դպրոցի աշակերտների հետ 22:1820 Սեպ, 2026
  • Անկախության հռչակագիրն ու նոր իրողությունները. Մեծ բանավեճ 21:5820 Սեպ, 2026
  • Շատ կարևոր է ունենալ դպրոց, որը ներշնչում է սովորել. վարչապետը՝ Շատջրեքի նորակառույց դպրոցի բացմանը 21:1820 Սեպ, 2026
  • ՀՀ-ն կխուսափի տնտեսական սահմանափակման քաղաքական պարտադրանքից. շուկաների դիվերսիֆիկացման արդյունքը 21:1520 Սեպ, 2026
  • Լուրեր | Ինչ հայտարարի կգան Փաշինյանն ու Պուտինը Մոսկվայում սպասվող հանդիպմանը. փորձագետներ 21:0020 Սեպ, 2026
  • Նոր Խարբերդի մանկատանը երեխային ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ 20:5620 Սեպ, 2026
  • «Արևմտահայերենը վտանգված լեզու է. պետք է ողջ պահել այն» | Հարցազրույց Արա Գազանճեանի հետ 20:2820 Սեպ, 2026
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 20.09.2026 19:5420 Սեպ, 2026
  • Բանակային դիրքեր, ինժեներական լայնածավալ աշխատանքները շարունակվում են. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել 19:2720 Սեպ, 2026
  • Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում 19:1820 Սեպ, 2026
  • Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Արտաշիսյան փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը հարակից շենքեր 17:2320 Սեպ, 2026
  • Պետք է ստեղծենք Հայաստանի Չորրորդ Հանրապետության դպրոցը. վարչապետ 17:1720 Սեպ, 2026
  • Հրդեհի ահազանգ Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցում 16:4720 Սեպ, 2026
  • Նաիրիի համայնքային ոստիկանները ձերբակալել են հարսանեկան արարողության ժամանակ գազային ատրճանակից կրակոց արձակած անձին 16:0420 Սեպ, 2026
  • Համբարձում Մաթևոսյանը և Ջուլի Դաբրուզինը քննարկել են բնապահպանական ոլորտում հայ-կանադական համագործակցության ընդլայնման հնարավորությունները 15:5220 Սեպ, 2026
  • «Փռի» փառատոնը՝ Շատջրեք բնակավայրում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 15:4620 Սեպ, 2026
  • Ստամբուլում մահացել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը 15:0120 Սեպ, 2026
  • Վարդենիս համայնքի Շատջրեք բնակավայրի միջնակարգ դպրոցը կառուցված է. Փաշինյան 14:4120 Սեպ, 2026
  • Օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին կբարձրանա 4-6 աստիճանով 14:2620 Սեպ, 2026
  • Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղու մոտակայքում 13:2120 Սեպ, 2026
  • Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է Կապանում 13:0920 Սեպ, 2026
  • Վարչապետի ելույթը Շատջրեք բնակավայրի նորակառույց միջնակարգ դպրոցի բացմանը 12:5520 Սեպ, 2026
  • Վարչապետը Վարդենիսի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցել է պատարագի 12:5020 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղում 12:4520 Սեպ, 2026
  • ԱԱԾ-ում նշվել է օպերատիվ-մարտական ստորաբաժանման կազմավորման 30-ամյակը 11:0920 Սեպ, 2026
  • Ամերիկյան ներդրումային և գործարար շրջանակներին է ներկայացվել արհեստական բանականության ոլորտում գործունեություն ծավալող հայկական Hecttor AI-ի ներուժը 11:0320 Սեպ, 2026
  • ՀՀ Անկախության տոնին արգելոցները և արգելոց-թանգարանները կաշխատեն փոփոխված աշխատանքային գրաֆիկով 10:4120 Սեպ, 2026
  • ՀՀ բանակի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայողների պարապմունքները՝ «Բաստիոն» զրահամեքենաների ներգրավմամբ 10:1120 Սեպ, 2026
  • Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են 09:1720 Սեպ, 2026
  • Նոր Խարբերդի մանկատան դայակը ազատվել է աշխատանքից՝ երեխային ծեծի ենթարկելու դեպքից հետո 00:5320 Սեպ, 2026
  • Սեպտեմբերի 21-24-ը Չինաստանի պատվիրակությունը կայցելի Հայաստան 00:3420 Սեպ, 2026
  • Մինաս Ավետիսյան. մեկ կտավի ցուցադրություն 23:1819 Սեպ, 2026
  • Մենք նոր-նոր ենք պետություն դառնում, առաջին քայլերն ենք անում իրական, անկախ պետություն ունենալու ուղղությամբ․ Արարատ Միրզոյան 23:0319 Սեպ, 2026
  • «Աջափնյակ» մետրոյի կայարանի կառուցման հարցում լավագույն գործընկերը կարող է լինել Ռուսաստանը․ Նիկոլ Փաշինյան 22:5019 Սեպ, 2026
  • Հարատև պետություն. Հայաստանը պատրաստվում է 35-ամյակի տոնական միջոցառմանը 22:3319 Սեպ, 2026
  • Ղազախստանին հայկական երկաթուղու կառավարումը հանձնելու սցենարին դեմ չենք․ Փաշինյան 22:2119 Սեպ, 2026
  • Փաշինյանի հանձնարարությամբ Եկեղեցում ստեղծված ճգնաժամի վերաբերյալ զեկույց է պատրաստվել 22:0619 Սեպ, 2026
  • Պայքար ընտանեկան բռնության դեմ. Հանրային քննարկում Տաթև Դանիելյանի հետ 21:5019 Սեպ, 2026
  • Պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանն այցելել է N զորամաս 21:1519 Սեպ, 2026
  • Լուրեր 21:00 | Հարատև պետություն. ինչպես է նշվելու Հայաստանի Հանրապետության 35-ամյակը | 19.09.2026 21:0019 Սեպ, 2026
  • Լեռնագոգցի երիտասարդները «Հավասարության այգի» են հիմնել 20:5419 Սեպ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 19.09.2026 20:3619 Սեպ, 2026
  • Վարչապետը ներկա է եղել «Նոա» ՖԱ-ի մանկապատանեկան ֆուտբոլի կենտրոնի բացման արարողությանը 20:1919 Սեպ, 2026
  • «ԳՊՄ գոլդ» ընկերությունը 2026-ի հունվար-հունիսին 3 մլրդ 967 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 20:1419 Սեպ, 2026
  • Եթե Ռուսաստանը որոշի հարվածել ՆԱՏՕ-ի տարածքին, շատ երկրների համար դա լուրջ փորձություն կդառնա. Ռինկևիչս 19:5719 Սեպ, 2026
  • 5 տեսլա ՄՌՏ տեխնոլոգիան կներդրվի նաև Հայաստանում 19:5119 Սեպ, 2026
  • Թրամփը հրապարակել է իր 25 գլխավոր ձեռքբերումը 19:3719 Սեպ, 2026
  • Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» գլուխգործոցն առաջին անգամ ցուցադրվում է Հայաստանում 19:2419 Սեպ, 2026
  • Զելենսկին հայտարարել է նոր հեռահար գործողությունների մասին՝ ի պատասխան ռուսական հարվածների 19:0919 Սեպ, 2026
  • Հայաստանի զբոսաշրջային գրավչությունը՝ աշխարհի առաջատար լրատվամիջոցների էջերում 18:5619 Սեպ, 2026
  • ԱԲ միջազգային օլիմպիադայի ձեռքբերումները 18:3819 Սեպ, 2026
  • Փրկարարներն օգնության են հասել ձեռքը վնասած քաղաքացուն և մոտեցրել շտապօգնության մեքենային 18:1519 Սեպ, 2026
  • Ռուսաստանում ընթանում է Պետդումայի պատգամավորների ընտրությունների երկրորդ օրվա քվեարկությունը 17:5819 Սեպ, 2026
  • Թրամփը ստորագրել է ՌԴ դեմ «Դժոխային պատժամիջոցների» օրենքը 17:5419 Սեպ, 2026
  • Թրամփն արգելել է CNN-ի, MS NOW-ի և Politico-ի լրագրողների մուտքը Սպիտակ տուն 17:3619 Սեպ, 2026
  • ՀՀ Անկախության 35-րդ տարեդարձին նվիրված «Անկախության սիմֆոնիան» կհնչի Գյումրու Թատերական հրապարակում 17:1319 Սեպ, 2026
  • Լուրեր 17:00 | Հայաստանն ամենաքիչ բացահայտված գանձերից է. միջազգային մամուլ | 19.09.2026 17:0019 Սեպ, 2026
  • Սուբվենցիոն ծրագրերի որակը կերաշխավորվի. նոր կարգավորումները գործում են օգոստոսի 21-ից 16:5419 Սեպ, 2026
  • Երբ ԱՄՆ-ը պատրաստ լինի բարեխիղճ գործարք կնքել, մենք էլ կանենք նույնը. Քարնի 16:3619 Սեպ, 2026
  • Երևանում կանցկացվի բժշկական զբոսաշրջության գլոբալ համաժողով 16:1119 Սեպ, 2026
  • Հայաստանի բանկային համակարգում առկա ավանդների ծավալը տասը տարում քառապատկվել է 15:5219 Սեպ, 2026
  • Լավրովն ու Ռուբիոն կհանդիպեն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում 15:3619 Սեպ, 2026
  • Գիտամշակութային հանդիպում՝ Բերքաբերում 15:2919 Սեպ, 2026
  • Թրամփի 25 գլխավոր ձեռքբերումների ցանկում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաստորագրումը 15:1319 Սեպ, 2026
  • Քաղաքակիրթ սպասարկում. Վաղարշապատում «Քաղաքացիների սպասարկման» գրասենյակ է բացվել՝ 76-րդը ՀՀ-ում 14:5419 Սեպ, 2026
  • Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է՝ նաև կարկուտ 14:2419 Սեպ, 2026
  • Կեղծ խմիչքի և ծխախոտի իրացման դեպք՝ Ջերմուկում․ հայտնաբերվել են կեղծ ծխախոտի 1738 տուփ և 24 շիշ օղի 14:1119 Սեպ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015