Ուժի գործադրման, բռնության դեպքեր քրեկատարողական հիմնարկներում դեռևս կան,- պնդում են իրավապաշտպաններն ու մատնացույց անում օգոստոսի 23-ի թարմ դեպքը: Նուբարաշենի 4-րդ բանտախցում չնախատեսված խուզարկություն իրականացվեց: Քրեակատարողական հիմնարկներում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի նախագահը պնդում է՝ խուզարկության նպատակն արգելված իրեր հայտանբերելն էր, բայց գտել են ընդամենը ականջակալ ու երաժշտական գործիք, ինչի առգրավումն էլ բանատախցում՝ դիմադրության, քաշքշուքի պատճառ է դարձել:
Հասմիկ Հարությունյան, ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի նախագահ - Այդ մարդիկ ենթարկվել են վատ վերաբերմունքի, նրանց մարմնի վրա կային հետքեր, կապտուկներ, սալջարդեր, ինչը փաստացի համապատասխան բժշկական մատյաններում ու անձնական գործերում գրանցված է իբր մահճակալից ընկնել:
Քրեակատարաողական ծառայության օպերատիվ բաժնից տեղեկացնում են՝ հատոկ ջոկատայինների ու հատուկ միջոցների կիրառումը աննպատակ չի եղել. 2 անգամ աշխատակիցները ցանկացել են ստուգում իրականացել, 2 դեպքում էլ բանտարկյալներն են խոչնդոտել և միայն դրանից հետո են հատուկ ջոկատայինները միջամտել:
Վարդան Հասրաթյան, ՀՀ ԱՆ ՔԿԾ օպերատիվ բաժնի պետի տեղակալ, արդարադատության գնդապետ - Անհնարինությունից դրդված որոշում է կայացվել ներգրավել հատուկ նշանակության բաժնի աշխատակիցներին, որոնց հիմնական գործառույթը նման դեպքերի զսպումն է:
Դիտորդների մոտ հարց է առաջանում, ինչո՞ւ որոշեցին ներխուժել բանտախուց, ի՞նչ վտանգ էին ներկայացնում այդ երեք ամբաստանյալը, ինչքանո՞վ է տեղին եղել 11 հատուկ ջոկատայինի ֆիզիկական ուժի գործադրումը կամ ամբաստանյալներին էլեկտրաշոկի ենթարկելը... հարցերը դեռևս անպատասխան են:
Հասմիկ Հարությունյան, ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի նախագահ - Եթե այս ամենը դիտարկվում է որպես քրեական ենթամշակույթի դեմ պայքարի կոմպոնենետ, ուրեմն բոլոր ՔԿՆ-ներում այնքան ուժեղ է այդ ազդեցությունը, որ մարդիկ վախում են բարձրաձայնել ու մարդիկ այնքան վստահություն չունեն իրենց ֆիզիակական ամբողջականության վերաբերյալ, ինչով պայամանավորված նախընտրում են լռել:
Վարդան Հասրաթյանն այս հարցերին ի պատասխան տեղեկացնում է՝ այո, բանտարկյալներից մեկը քրեական ենթամշակույթին հարող անձ է, բայց այս դեպքը կոնկրետ այդ երևույթի դեմ պայքարի մասին չէ: Անթույլատրելի իր բանատախցում պահելու տեղեկության դեպքում հատուկ ջոկատայինները, 24 ժամյա ռեժիմով, կարող են ներխուժել ցանկացած բանտախուց ու ստուգում իրականացնել:
Վարդան Հասրաթյան, ՀՀ ԱՆ ՔԿԾ օպերատիվ բաժնի պետի տեղակալ, արդարադատության գնդապետ - Կիրառել են հատուկ միջոցներ, դա ձեռնաշղթաներն ու ռետինե մահակներն են, ինչպես նաև ֆիզիկական ուժ, իսկ մյուս աշխատակիցները խուզարկություն են իրականացրել:
Իսկ թե ինչո՞ւ են կարմիր բերետավորներն ուժ կիրառել, Հասրաթյանի պնդմամբ՝ նրանք փորձել են բացատրել, որ արգելված իրերը պետք է կամովի հանձնեն, սակայն տեղում խոսքը հայհոյանքի, ձեռքի ուժի և հատուկ միջոցների օգտագործման է վերածվել: Իսկ թե ինչու են արգելված իրերը բանատախցերում հայտնվում, դիտորդական խմբի նախագահի խոսքով` քրեակատարողական հիմնարկներում տիրող անպատժելիության հետևանք է: Անգործություն է նկատվում ինչպես աշխատակիցների ընտրության, այնպես էլ բանտարկյալների վերասոցիալականացման հարցում, նրա խոսքով՝ մինչև օրս ՔԿՀ-ներում տիրում է պատժողական համակարգ:
Քրեակատողական ծառայության օպերատիվ բաժնի պետի տեղակալը չի բացառում, որ դեռ առկա են կոռուպցիոն դրսևորումներ: Բանտախցում ուժի գործադրման վերաբերյալ նյութերը Նուբարաշեն ՔԿՀ-ն ուղարկել է դատախազություն, գործն այժմ նախապատրաստական փուլում է: